Օրվա լրահոսը
Ժամը 18-ի դրությամբ Երևան քաղաքի ավագանու ընտրության ընթացքի վերաբերյալ ոստիկանությունում ստացվել է 41 ահազանգ
Մայիսի 14-ին, ժամը 18-ի դրությամբ Երևան քաղաքի ավագանու ընտրության ընթացքի վերաբերյալ ոստիկանությունում ստացվել է 41 ահազանգ: Ահազանգերից 2-ը ստացվել է քաղաքացիներից, 11-ը՝ ոստիկանության ծառայողներից, 15-ը՝ զանգվածային լրատվության միջոցներից, 1-ը՝ հանձնաժողովի անդամներից, 10-ը՝ կուսակցությունների և դաշինքի վստահված անձանցից, 2-ը՝ այլ աղբյուրներից: Հետաքննություն է կատարվում 13 ահազանգով: Այդ թվում՝ ընտրողներին կաշառք տալու կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը
Ձեզ դատի եմ տալու ինձ նկարելու համար. 10/28 տեղամասում խոչընդոտել են լրագրողի աշխատանքը (Տեսանյութ). «Առաջին լրատվական»
Այսօր՝ մայիսի 14-ին, Երևանում ընթանում են ավագանու ընտրություններ: «Առաջին լրատվական»– ի նկարահանող խումբը փորձեց նկարահանումներ իրականացնել 10/28 տեղամասում, որտեղ խոչընդոտեցին լրագրողի աշխատանքը՝ ասելով, որ ընտրատեղամասում նկարահանումներ իրականացնելու իրավունք չկա և սպառնալով. «Ձեզ դատի եմ տալու ինձ նկարելու համար»:
Ժամը 08։00-ից մինչև 19։00-ն ԵԼՔ դաշինքի վստահված անձինք արձանագրել են հետևյալ ընտրախախտումները և գործողությունները․
– Ընտրատեղամասերում եղել են կուտակումներ ( մասնավորապես, բայց ոչ միայն 1/1, 1/2, 1/3, 1/4, 9/41 ) – ԵԼՔ դաշինքի վստահված անձանց և դիտորդների նկատմամբ կիրառել են ճնշումներ, մասնավորապես․ • 7/5 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամները և անհայտ անձինք կոպտորեն խոչընդոտել են ընտրական գործընթացի նկարահանմանը։ • 6/14 ընտրատեղամասում հայհոյել են վստահված անձին։ վերջինս դիմել է ոստիկանություն։ • 2/34 ընտրատեղամասում հանձնաժողովի
Ժամը 17-ի դրությամբ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է ընտրողների 34.52 տոկոսը
Ընդամենը մասնակցել է 290 737 ընտրող
«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի ներկայացուցիչ. «7/43 տեղամասում կարուսելի դեպք է գրանցվել»
Դիտորդ Վարդգես Գասպարիի տեսախցիկը փորձել են կոտրել եւ հարվածել են մեջքին
«Ով իմ նկատմամբ, իմ երեխայի նկատմամբ բռնություն է կիրառել՝ պատասխանատվության են ենթարկվելու». Փոստանջյան
Հարցին՝ ավագանու մանդատներից հնարավո՞ր է հրաժարվեք՝ Զարուհի Փոստանջյանը պատասխանեց, որ իրենք գողերին անվանելու են գողեր, Տարոն Մարգարյանին էլ սպասելու է դժոխքը. «Մենք գործելու ենք՝ որպես Երեւանի քաղաքապետ եւ ՀՀ պաշտոնյաներ: Ինքը ուղղակի օր ու արեւ չի ունենալու»:
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Մայիսի 15-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 16-19-ը երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 15-ին կնվազի 3-5 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա: Երևանում՝ Մայիսի 15-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և
ՄԻՊ-ի հայտարարությունը Զարուհի Փոստանջյանի մասնակցությամբ միջադեպի կապակցությամբ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մանրամասն ուսումնասիրվել են «Հանրապետական» կուսակցության քաղաքապետի թեկնածուի՝ Երևանի Ավան վարչական շրջանում գտնվող նախընտրական շտաբում Ազգային ժողովի պատգամավոր, «Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի մասնակցությամբ միջադեպն արձանագրած տեսանյութերը: Մանրամասն ուսումնասիրվել են հատկապես Ոստիկանության ծառայողների գործողությունները միջադեպի ընթացքում` կապված Զարուհի Փոստանջյանի նկատմամբ վերաբերմունքի, նրան բերման ենթարկելու փորձի հետ: Այդ կապակցությամբ Մարդու
ՀՀ ոստիկանությունը նախազգուշացնում է, որ թեկնածուների նախընտրական շտաբներ ներխուժելը և խուզարկության փորձերը հանդիսանում են իրավախախտումներ ծնող և դրանց կատարումը սադրող գործողություններ
Մայիսի 14-ին, Երևանի ավագանու անդամի թեկնածու Տ. Մարգարյանի նախընտրական շտաբից ստացվել է Երևանի ավագանու անդամի թեկնածու Զարուհի Փոստանջյանի և նրա կողմնակիցների կողմից շտաբի տարածք ապօրինի ներխուժման վերաբերյալ ահազանգ: Դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողներին Զ. Փոստանջյանը բանավոր հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նշված շտաբում կատարվում է ընտրական բնույթի հանցագործություն: Ոստիկանության ծառայողները շտաբում գտնվողներից, այդ թվում՝
Լրագրողների եւ ԶԼՄ-ների իրավունքները խախտողներն ավելի շատ են սանձազերծվում
Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքում արդեն լրագրողների եւ լրատվամիջոցների հասցեին սպառնալիքների եւ վիրավորանքների, նաեւ բռնության դեպքեր են արձանագրվել, որոնք հավաքում է «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն: Մեկնաբանելով ընտրատեղամասերում եւ շտաբներում տեղի ունեցող իրադարձությունները՝ կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն Aravot.am-ին ասաց. «Փաստորեն, ընտրական գործընթացում Հայաստանում ոչինչ չի փոխվել, այդ թվում նաեւ լրագրողների նկատմամբ բռնությունների եւ խոչընդոտումների առումով: Խորհրդարանական ընտրությունները
Ռուբեն Բաբայան. «Երեւանն աննորմալ քաղաք է»
Ռեժիսորի ձեւակերպմամբ, Երեւանի արվարձանները Ստալինգրադի տպավորություն են թողնում
Հարձակվել են armtimes.com-ի լրագրողի վրա, փորձել խլել հեռախոսը (Տեսանյութ)
armtimes.com . Երեւանի Էրեբունի վարչական շրջանի թիվ 64 դպրոցում տեղակայված 10/29 ընտրատեղամասում հարձակվել են armtimes.com-ի լրագրող Տաթև Խաչատրյանի վրա, փորձել են խլել հեռախոսը։ «Երկու երիտասարդ մի պապիկի էին բերում ընտրելու, երիտասարդներից մեկն արդեն քվեարկել էր, բայց դեռ շարունակում էր գալ ընտրատեղամաս։ Երբ նկարում էի գործընթացը, մի երիտասարդ մոտեցավ, ասաց հենց հիմա պահի կամեռան, հեռախոսս էր
Խոսրով Հարությունյանը մեղադրում է Զարուհի Փոստանջյանին (տեսանյութ). «Ա1+»
ՀՀԿ-ի շտաբերից մեկը ղեկավարող Խոսրով Հարությունյանը չի դիտել քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի նկատմամբ գործադրված բռնությունների տեսանյութը, բայց գնահատական է տալիս. «Ինքը՝ Զարուհին, կարող է սադրել ցանկացած բան։ Ես խորապես համոզված եմ դրանում»։ Մաշտոցի պողոտայում տեղակայված շտաբը ղեկավարող Հարությունյանը պնդում է՝ օրեր առաջ Զարուհի Փոստանջյանն ու թիմակիցները իրենց նկատմամբ կոպիտ գործողությունների են դիմել. «Նա իր թիմակիցների
Ժամը 15-ի դրությամբ ոստիկանությունում ստացվել է 14 ահազանգ, որոնք գտնվում են ստուգման փուլում
Ժամը 15-ի դրությամբ ոստիկանությունում ստացվել է 14 ահազանգ, որոնք գտնվում են ստուգման փուլում Մայիսի 14-ին, ժամը 15-ի դրությամբ Երևան քաղաքի ավագանու ընտրության ընթացքի վերաբերյալ ոստիկանությունում ստացվել է 14 ահազանգ: Ահազանգերից 1-ը ստացվել է քաղաքացիներից, 5-ը՝ ոստիկանության ծառայողներից, 1-ը՝ զանգվածային լրատվության միջոցներից, 7-ը՝ կուսակցությունների և դաշինքի վստահված անձանցից: Ահազանգերը գտնվում են ստուգման փուլում: ՀՀ ոստիկանություն
Տ. Մարգարյանի նախընտրական շտաբում Զ. Փոստանջյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նյութերի նախապատրաստումը կհանձնարարվի ՀՔԾ-ին
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ-կառավարման կենտրոնից փոխանցված ահազանգի համաձայն՝ 2017թ. մայիսի 14-ին բջջային հեռախոսահամարից իրենց է զանգահարել Գ. Սերոբյանը և հայտնել, որ հարձակվել են Երևան քաղաքի Ավան-Աճառյան 22 հասցեում գտնվող` Երևանի ավագանու թեկնածու Տ. Մարգարյանի նախընտրական շտաբի վրա: Ավագանու թեկնածուի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու առերևույթ հանցագործության դեպքի
Քվեարկության օրվա հրապարակումների մեծ մաս կրել են վերացական և ընդհանուր բնույթ. Դատախազության պաշտոնյա
Գլխավոր դատախազի հրամանով ստեղծված աշխատանքային խումբն առանձնացրել է 37 հաղորդում
«Քաղաքացի դիտորդ»-ն արձանագրում է. Կարուսել, ճնշում և սպառնալիք դիտորդի նկատմամբ, կուտակումներ եւ ուղղորդում
10/53 09:38:00 Դիտորդը հայտնում է, որ քաղաքացին մուտք է գործել ընտրատեղամաս, մոտեցել հանձնաժողովի անդամներին, զրուցել վերջիններիս և ներկա գտնվողների հետ (վերջինս չի հանդիսացել տվյալ տեղամասի ընտրող)։ Դիտորդը փորձել է հանձնաժողովի անդամներից ճշտել, թե ով է հանդիսանում նշված անձը, որին ի պատասխան դիտորդին հայտնել են, որ ինքը կարող է մոտենալ այդ անձին և ինքը ճշտել, թե
Դանակի գործադրմամբ բազմաթիվ վնասվածքներ է պատճառել ծնողներին. մոր վիճակը գնահատվում է ծանր
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ որդու կողմից ծնողներին դանակի գործադրմամբ մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ։ 2017թ. մայիսի 13-ի ուշ երեկոյան «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ-ից ահազանգ է ստացվել առ այն, որ իրենց մոտ են տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչներ, ամուսիններ՝ կտրած-ծակած մարմնական վնասվածքներով։ Կնոջ մոտ ախտորոշվել
ՀՀԿ շտաբերից մեկում բռնություն են գործադրել «Ազատության» լրագրողի նկատմամբ (Տեսանյութ). «Ազատություն» ռադիոկայան
Նար-Դոս փողոցում տեղակայված Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) շտաբերից մեկում հարձակվել են «Ազատության» լրագրող Սիսակ Գաբրիելյանի վրա, խոչընդոտել նրա աշխատանքը, քաշքշել ու հարվածել նրան։ Լրագրողը նկատել է, որ շտաբ են բերում մի շարք քաղաքացիների, մի քանի րոպե հետո նրանք դուրս են գալիս, առանձնանում շտաբի մոտակայքում։ Լրագրողը տեսել է, թե ինչպես է շտաբից դուրս եկած քաղաքացիներից մեկը պայուսակից
Ինչպե՞ս հաշմանդամություն ունեցող քաղաքացին մուտք գործեց ընտրատեղամաս (Տեսանյութ)
Տղամարդիկ օգնեցին նրան, որպեսզի մուտք գործի հաշմանդամություն ունեցողների կարիքներին չհարմարեցված շենք
Տիգրան Մուկուչյանի համար անընկալելի է Զարուհի Փոստանջյանի վարքագիծը (Տեսանյութ)
Քիչ առաջ Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում գտնվող 2/04 տեղամասում Երեւանի ավագանու ընտրություններում իր քաղաքացիական պարտքը կատարեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը: Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում պատասխանելով Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս է ԿԸՀ նախագահն արձագանքում ընտրություններին մասնակցող «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի հետ կատարվածին, ԿԸՀ նախագահն ասաց. «Երեւույթը, անկեղծ ասած, անընկալելի է»: Հիշեցնենք,
Փոստանջյանի դստերը տարան հիվանդանոց՝ գլխի հարվածների համար
Ինչպես տեղեկացրել ենք, Զարուհի Փոստանջյանին եւ նրա դստերը այսօր Ավանում Տարոն Մարգարյանի շտաբից բռնի ուժով դուրս արեցին: Փոստանջյանի դստերը՝ Լիլիթին ոտք ու ձեռքը բռնած ոստիկանական մեքենա էին նստեցրել եւ տարել բաժին: Սակայն կես ճանապարհին ոստիկանները մտքափոխվել էին եւ նրան իջեցրել Նորքի 1-ին զանգվածում՝ Գայի արձան չհասած: Շոկային վիճակից աղջկա ինքնազգացողությունը վատացել էր: Նա ասել էր,
«Որոշ թաղապետեր աջակցել են «օգնողների» գործունեությունը». Դանիել Իոաննիսյան (Տեսանյութ)
«Բավական կոպիտ խախտում է, երբ թեկնածուն գտնվում է ընտրական տեղամասում»
Փոստանջյանին ՀՀԿ շտաբից դուրս հրավիրելու ոստիկանների գործողությունները եղել են իրավաչափ. Դատախազության ՀԿԳ վարչության պետի տեղակալ
«Այս պահին վաղ է իրավական գնահատականի մասին դատողություններ կատարել»
«Չե՛ք մարսելու». Փոստանջյանն ու նրա դուստրը ցուցադրեցին իրենց մարմնական վնասվածքները (Տեսանյութ)
Զարուհի Փոստանջյանը բղավում էր՝ չեք մարսելու, դուք էնքան թույլ եք, որ չթողեցիք ընտրակեղծարարության փաստերը հրապարակենք: Ոստիկանները թղթերը տարան: Անուն-ազգանուններով ապացույցներն էին, ում ինչ ընտրակաշառք պետք է տան, ստուգում էին՝ ով է գնացել ընտրատեղամաս, ով չի գնացել: Խուժաններ, սա չե՞ք»:
«Տեղամաս են գալիս գունավոր գրիչներով, իսկ ՀՀԿ վստահված անձը բոլորին ճանաչում է». «ԵԼՔ»-ի վստահված անձ (Տեսանյութ)
«Որ հարցնում եմ, թե ինչու են գալիս գրիչներով, ասում են, թե չեն վստահում տեղամասի գրիչներին»,-ասում է «ԵԼՔ»-ի վստահված անձը
Աշտարակցիները հումորով շտաբ են որակում հին բաղնիքը
Այսօրվա գերժամանակակից սպա-կենտրոնների փոխարեն տարիներ առաջ Հայաստանում բազմաթիվ բաղնիքներ են գործել, ու բաղնիք գնալու յուրահատուկ ավանդույթ է եղել: Ըստ Երվանդ Շահազիզի՝ Հին Երեւանում կար 9 բաղնիք, դրանց մի մասը` Կոնդ թաղամասում: Հայտնի է եղել հատկապես Եղիազարովի բաղնիքը, որը տեղակայված էր այսօրվա Հանրապետության հրապարակի տարածքում: Ինչ վերաբերում է Աշտարակում գտնվող այս լքված շենքին, այն եւս երկար
Ոստիկանները բռնի ուժ կիրառեցին Փոստանջյանի նկատմամբ. Լարված իրավիճակ՝ Տարոն Մարգարյանի շտաբում (Տեսանյութ)
Քիչ առաջ Աճառյան 22 հասցեում գտնվող Տարոն Մարգարյանի շտաբից քաղաքապետի թեկնածու, «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին ոստիկանները բռնի ուժով, ձեռքն ու ոտքը բռնած՝ դուրս արեցին: Նրան փորձում էին բերման ենթարկել ոստիկանություն: Այս շտաբի հետ կապված Զարուհի Փոստանջյանը ահազանգ էր ստացել, որ ընտրակաշառք են բաժանում եւ մտել է շտաբ այն պահին, երբ ցուցակներն են ճշտել,


















































