Օրվա լրահոսը

ՀՀ ոստիկանություն. Նորայր Ավետիքի Բարսեղյանի մահվան փաստի վերաբերյալ որևէ անձի կողմից տեղեկություն չի տրամադրվել

ՀՀ Ազգային ժողովի 2017թ. ապրիլի 2-ի ընտրությունների ժամանակ ՀՀ ոստիկանության կողմից կատարվել են այցելություններ բնակարաններ՝ ճշգրտելու համար, արդյոք ցուցակներում կան մահացած անձանց տվյալներ: Արդյունքում՝ հայտնաբերվել են մոտ 2.000 անձանց վերաբերյալ տվյալներ, որոնց մահը սահմանված կարգով գրանցված չի եղել իրավասու մարմնում և բնակչության պետական ռեգիստրը վարող լիազոր մարմինը տեղեկացված չի եղել դրա մասին: Այցելություն կատարվել է

«Վազգենն ասում էր` բանից չեմ վախենում, միայն հայը հային չսպանի»

«Իր հետ, չէի ասի՝ անձնական հարաբերություններ էինք ստեղծել, բայց սպանությունից մեկ-մեկուկես ամիս առաջ իրար հետ Հայաստանում եղած իրավիճակի մասին էինք զրուցում: Ասում էր` բանից չեմ վախենում, միայն հայը հային չսպանի»,- «Առավոտի» հետ զրույցում իր հիշողությունները պատմեց ՌԱԿ գերագույն խորհրդի նախագահ Վարդան Նազիրեանը: Նա մայիսյան եռատոների առիթով եղել է նաեւ Շուշիում, մասնակցել Վազգեն Սարգսյանի հուշարձանի մոտ

Տրցակի տակ կարող է կոնֆետ է եղել. ՀՀԿ-ական (տեսանյութ). «Ա1+»

Շտաբ է եղել, արդեն շտաբ չի,-այս խոսքերով թույլ չէին տալիս  մեր թղթակցին մտնել Կոնդի ՀՀԿ շտաբ։ Իսկ երբ վերջապես թողել են, պարզվել է, որ այդ «տանը»  ՀՀԿ-ականներն են, որոնց մեղադրում են  գումար բաժանելու մեջ։ ««Ազատություն» ռադիոկայանը ոնց որ մեր կոնդեցիների թշնամին  լինի»,- հայտարարել է  կանանցից մեկը՝ արձագանքելով  դիտարկմանը,որ ռադիոկայանը արձանագրել է փաստը։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ  

«Եթե քաղաքացին իր ննջարանում կամ բաղնիքում ստանա ինչ-որ բան եւ քվեարկի, չեմ կարող խոչընդոտել». Փաշինյան (Տեսանյութ)

«ԵԼՔ»-ի քաղաքապետի թեկնածուն վստահ է, որ նման քաղաքացիներին հնարավոր է այլ գաղափարական դաշտ բերել

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծով ստացվել է 4 ահազանգ

Ժամը 14:00-ի դրությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծով ստացվել է 4 ահազանգ, որոնք վերաբերել են քվեարկության սահմանված կարգին: Հնարավոր բոլոր դեպքերում արագացված ընթացակարգով դրանց տրվել է լուծում, բողոք ներկայացնողներին տրամադրվել է իրավաբանական խորհրդատվություն: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում գործող աշխատանքային խումբն ուսումնասիրել է ընտրական իրավունքի ենթադրյալ խախտումների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների, սոցիալական ցանցերի օգտատերերի հրապարակած շուրջ 73 հաղորդում: Հաղորդումները հիմնականում

ՀՀԿ նախընտրական շտաբի հայտարարություն. խստորեն դատապարտում ենք բանսարկությունների, ցուցադրական ակցիաների միջոցով ընտրական գործընթացը ստվերելու փորձերը

Շարունակվում են Երևան քաղաքի ավագանու ընտրությունները: Օգտվելով առիթից շնորհակալություն ենք հայտնում իրենց քաղաքացիական պարտքը կատարող մեր համաքաղաքացիներին: Վստահ ենք, որ մրցակցային և հագեցած քարոզարշավի շնորհիվ երևանցիները ծանոթացան բոլոր մասնակիցների ծրագրերին և ունեն գիտակցված ու ազատ ընտրություն անելու բոլոր հնարավորությունները: Միաժամանակ հորդորում ենք մեր մրցակիցներին զերծ մնալ ՀՀԿ շտաբերի բնականոն գործունեությունը խոչընդոտելու քայլերից, խստորեն դատապարտում ենք

«Մեր տղերքն են ամենատպավորիչը»

Հարցազրույց ՌԱԿ գերագույն խորհրդի նախագահ Վարդան Նազիրեանի հետ – Կուսակցությունը փորձեց մասնակցել խորհրդարանական ընտրություններին, բանակցությունները չստացվեցին: Ստացվում է՝ ՌԱԿ-ը առաջիկա հինգ տարիների կտրվածքով դուրս է մնացել ակտիվ քաղաքական գործընթացներից: Ի՞նչ ծրագրեր ունեք: – Վերջին տարիներին ՌԱԿ-ը տարբեր ներքին խնդիրներ ունի: Տեղյակ եք հավանաբար, որ կուսակցության համար մտահոգ, առողջ մտածող անդամները որոշեցին ՌԱԿ-ը հայտարարել հայաստանակենտրոն` կուսակցության

Փաշինյանը՝ քվեարկելուց հետո. «Առանց ընտրակաշառքի ՀՀԿ-ն շանս չի կարող ունենալ» (Տեսանյութ)

«Ընտրակաշառքի բաժանման երեւույթն արդեն իսկ ապացուցված է»,-ասում է նա

Հնգյակից տղան էլ մահացավ

Նորածնի մոտ խորը անհասություն էր

Իսկ «խիղճը» խումբ-խումբ կանգնած էր ընտրատեղամասի առջեւ (ֆոտոշարք)

Երեւանի ավագանու ընտրությունների Աջափնյակ վարչական շրջանում գտնվող թիվ 6/01 ընտրատեղամասի հենց մուտքի առջեւ ասֆալտին գրված է. «Քվեարկիր խղճով»: Ընտրողները, հուսանք, մեծամասամբ այդպես էլ անում են: Սակայն չենք ուզում հավատալ, որ տեղամասի առջեւ խմբերով կանգնած այս երիտասարդները կարող են առաջին իսկ առիթի դեպքում ստանձնել այդ «խղճի» պարտականությունները եւ միջամտել ընտրությունների ընթացքին կամ ուղղորդել ընտրողին: Առավել եւս,

Որտեղի՞ց ԵՄ դեսպանին այդ լավատեսությունը

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանի համոզմամբ` տեխնիկական սարքերը չէ, որ պետք է բացահայտեին ՀՀ ԱԺ ընտրություններին գրանցված խախտումները, որոնք եղել են մինչեւ տեղամաս մտնելը: ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ ԱԺ ընտրությունների կազմակերպման տեխնիկական կողմին անդրադառնալով, նշել է, թե ընտրատեղամասերում տեսախցիկները եւ նույնականացման սարքերը շատ լավ աշխատել են, եւ իրենց ակնկալիքներից ավելին է եղել

ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումները

2017թ. ապրիլի 2-ի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում ընտրական իրավախախտումների վերաբերյալ մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների հրապարակումների, քաղաքացիների հաղորդումների և ՀՀ գլխավոր դատախազության թեժ գծով ստացված ահազանգերի (այսուհետ՝ հաղորդումներ) գրանցման, հաշվառման, ուսումնասիրման, ըստ ենթակայության ուղարկելու, այդ հաղորդումների քննարկման և դրանց հիման վրա նախապատրաստվող նյութերի և հարուցված քրեական գործերի նախաքննության նկատմամբ

Տարոն Մարգարյանին հարցրին` ո՞վ էր մտածել «բազե» «պառոլը» (Տեսանյութ)

Տարոն Մարգարյանը պատասխանում է, թե ինչու Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճի չի գնացել

«Երկիր ծիրանի». վերահսկողություն է իրականացվում ընտրողների նկատմամբ եւ կազմակերպվում է ուղղորդված քվեարկություն

Երեւանի գրեթե բոլոր տեղամասերում ընդամենը 2-5 մետր շառավղով կուտակված են մարդիկ, ովքեր հանդիսանում են թաղապետարանների ներկայիս ու նախկին աշխատողներ, պետական ծառայողներ, ինչպես նաեւ, այսպես կոչված, թաղային հեղինակություններ, որոնց միջոցով վերահսկողություն է իրականացվում ընտրողների նկատմամբ եւ կազմակերպվում է ուղղորդված քվեարկություն, նախորդ օրը երեկոյան բաժանված ընտրակաշառքների դիմաց:   «Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն 14.05.2017թ.

Հայաստանի քանդված ճանապարհներն ու տուրիզմը զարգացնելու մղումն անհամատեղելի են

Զբոսաշրջության համար մեր երկրի փոքր քաղաքները պետք է գրավիչ դարձնել Հայաստանում զբոսաշրջության ոլորտն իսկապես զարգացնելու համար պետք է ոլորտը դիվերսիֆիկացնել: «Առավոտի» հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց տնտեսագետ Արտակ Մանուկյանը: Նա նկատեց՝ անընդհատ շեշտը դնել, թե Հայաստանը քրիստոնեությունն առաջինը ընդունած երկիրն է, եկեղեցիներով զարմացնելը կամ կրոնական տուրիզմով օտարերկրացիներին շահագրգռելով մեր երկիր այցելել վաղուց արդեն գրավիչ չէ:

Ընտրողն ուզում էր քվեարկել անձնագրի պատճեով (Տեսանյութ)

Մալաթիա-Սեբաստիա համայնքի 7/46 ընտրատեղամասում ընտրողներից մեկը ծրարի վրա գրել էր՝ «Արժանի թեկնածու»: «Ելք» դաշինքի վստահված անձ Ռուսլան Միրզոյանը միջամտեց՝ ասելով, որ այդ քվեաթերթիկը պետք է անվավեր համարվի: Հանձնաժողովի ՀՎԿ-ական անդամ Արայիկ Գեւորգյանի հետ վիճաբանություն սկսվեց: «Ելքի» անդամը մտավախություն ուներ, որ քվեաթերթիկները հաշվելիս ծրարը հանվում է եւ այդ քվեաթերթիկը վավեր կհամարվի: Այս ընտրատեղամասում մի ընտրող էլ

Գալուստ Սահակյանն իր որդու եւ վարչապետի մասին. «Ինքս շատ մոտ եմ վարչապետի հետ»

ՀՀ ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանը Երեւանի ավագանու ընտրությունների թիվ 6/01 ընտրատեղամասում, ինչպես ինքն ասաց, բոլոր հայերի մայրաքաղաքի օգտին քվեարկելուց հետո, պատասխանեց լրատվամիջոցների հարցերին: –Դուք վերցրեցիք ԱԺ մանդատը: Հավանականություն կա՞, որ կրկին կլինենք ԱԺ նախագահը՝ հաշվի առնելով, որ նախկին խորհրդարանում աշխատելու ընթացքում առողջական ինչ-ինչ խնդիրներ ունեիք: -Ես կարծում էի, թե այսօրվանից հարցեր պետք է տայիք: Բայց

ՀՀԿ-ի վստահված անձը հարվածել է դիտորդ Վարդգես Գասպարիի մեջքին

Երևանի 9/22 ընտրատեղամասի դիմաց Վարդգես Գասպարին, ի նշան բողոքի, տեղամասի մուտքի մոտ պառկել էր գետնին։

Մուկուչյանը՝ ընտրություններին ավանցիների ակտիվ մասնակցության մասին (Տեսանյութ)

«Յուրաքանչյուրը կարող է պարզել, որ այն թիվն է ներկայացված, որը համապատասխանում է քվեարկությանը մասնակցած ընտրողներ թվին». Մուկուչյան

21-ամյա Լեւոն Հունանյանի մահվան գործով բողոք քննիչի եւ դատախազի դեմ

2014թ. ապրիլի 13-ին, կիրակի օրը, ժամը 16:00-ի սահմաններում, Երեւանի Կաշեգործների 70 հասցեում գտնվող «Զեւս ստուդիա» ՍՊ ընկերության աշխատակից Լեւոն Դավիթի Հունանյանը ազատ տնտեսական գոտու տանիքից ցած է ընկել: Ըստ պաշտոնական տեղեկատվության, նա մեկ ժամ հետո հայտնաբերվել է, ապա տեղափոխվել 1-ին համալսարանական հիվանդանոց, որտեղ եւ մահացել է: Հարուցվել է քրեական գործ, ապա կարճվել, փոխվել են երեք

Մուկուչյանը ոստիկանությունից ուղարկված ֆաքսի մասին կխոսի քվեարկության ավարտից հետո (Տեսանյութ)

Ընտրախախտումը ոչ թե պետք է բավարարի որեւէ մեկի ճաշակին, այլ այն պետք է խախտում որակվի ԸՕ համաձայն. Մուկուչյան

«Տղա ըլնեիր՝ կտայի մռութդ կջարդեի, նոր կիմանայիր». Հանձնաժողովի անդամը՝ «Առավոտի» լրագրողին (Տեսանյութ)

Վիճաբանություն՝ 7/46 տեղամասում: Հանձնաժողովի ՀՎԿ անդամը քվեաթերթիկը ընտրողի փոխարեն մտցնում է ծրարը եւ գցում քվեատուփի մեջ:

ԵԹԿՊԻ-ն կհամագործակցի Լոձի կինոդպրոցի հետ

Վերջերս Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի (ԵԹԿՊԻ) կինոյի, հեռուստատեսության եւ անիմացիայի ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Անետա Երզնկյանը երեք ուսանողների հետ մեկնեց Լեհաստան՝ Վարշավա, որպեսզի մասնակցի աշխարհահռչակ Լոձի կինոդպրոցի 15-րդ փառատոնին: Անետա Երզնկյանը իր տպավորությունների մասին պատմեց «Առավոտին»: «Շատ տպավորված եմ այցով, փառատոնի շրջանակներում հանդիպեցինք Ադամ Միցկեւիչի ինստիտուտի ղեկավարության հետ,: Նախորդ տարի մեզ այցելեց մուլտիմեդիայի լավագույն

Ոստիկանությունն այսօր արդեն յոթ ահազանգ է ստացել

Քարոզարշավի ժամանակ գրանցվել է 19 ահազանգ

Երևանում եռյակ է ծնվել. հայրը զինվորական է և հպարտանում է, որ բանակ է ճանապարհելու նաև 3-րդ տղային. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 12-ի լույս 13-ի գիշերը Երևանի Արմենիա բժշկական կենտրոնի ծննդատանը եռյակ է ծնվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մայրը՝ 33-ամյա Հերմինե Տերտերյանն ու հայրը՝ 38-ամյա Սլավիկ Գեղամյանը Արագածոտնի մարզի Ակունք գյուղից են և ունեցել են 2 աղջիկ, 1 տղա: Այս պահին երեխաները գտնվում են բժիշկների հսկողության տակ: Ամուսինները ունեն նաև 2 տղա՝

«Ես չեմ տեսել Հայաստանում կրթված այն պրոդյուսերին, որը «դրսում» հաջողություններ է ունեցել»

Մի քանի միջազգային փառատոնում հաջողություններ գրանցած «Կարմիր խնձորները» ֆիլմի համաարտադրող Հարություն Հարությունյանը՝ ֆիլմի եւ ընդհանրապես կինոյի մասին: ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի մագիստրատուրայում սովորող Օֆելյա Հարությունյանն իր «Կարմիր խնձորները» ֆիլմով 2018թ. «Օսկարին» դիմելու իրավունք է ստացել: «Առավոտի» հետ զրույցում ֆիլմի համաարտադրող Հարություն Հարությունյանը, որը նաեւ Օֆելյայի հայրն է, նշեց, որ Օֆելյան դիմելու իրավունք է ստացել, քանի որ

Բրոկոլիով շատ համեղ աղցան

Բրոկոլին, ասում են, ոչ միայն վիտամինների եւ հանքանյութերի հսկայական շտեմարան է, այլեւ բանջարեղենների մեջ չեմպիոն է` հակաօքսիդանտների պարունակությամբ, այդ թվում` հակաքաղցկեղային: Այնպես որ` որքան կարող եք հաճախ կերեք այս հրաշք բանջարեղենը: Սակայն պատրաստելիս նկատի ունեցեք, որ որքան կարճ ժամանակ այն ջերմամշակման ենթարկվի, այնքան քիչ օգտակար նյութեր կկորցնի: Եթե կարող եք հում վիճակում ուտել` շատ ավելի

«Բա չիմանա՞ն ում եմ քվեարկում». Բաց քվեարկության բազմաթիվ դեպքեր՝ 7/46-ում (Տեսանյութ)

Ընտրողը, որի վրա բաց քվեարկության ժամանակ բարկացել էր հանձնաժողովի նախագահը, միամտաբար ասաց. «Բա չիմանա՞ն ում եմ քվեարկում»: Հանձնաժողովի նախագահը արձագանքեց. «Խի՞ իմանան, չի թույլատրվում: Հիմա վերցնեմ, պատռեմ գցեմ մի կողմ, անվավեր սարքե՞մ»:

Սերժ Սարգսյանն անպատասխան թողեց ընտրակաշառքի մասին հարցը (Տեսանյութ)

Քիչ առաջ մայրաքաղաքի 9/18 տեղամասում «հանուն լավ Երեւանի» քվեարկություն կատարեց նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահը եկել էր տիկնոջ հետ: Քաղաքացիական պարտքը կատարելուց հետո նախագահը լրագրողների ընդամենը երկու հարցի պատասխանեց: Հարցին՝ ի՞նչ կփոխվի Երեւանում, եթե Տարոն Մարգարյանը կրկին քաղաքապետ դառնա, նախագահն ասաց, որ Երեւանը ավելի լավը կդառնա: Մեկ այլ հարցի, որը վերաբերում էր ընտրակաշառքներին, նախագահ Սերժ Սարգսյանը

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031