Օրվա լրահոսը

Մեկ մանդատով տուն չես պահի

Ապրիլի 2-ին տեղի ունեցած համապետական ընտրությունների արդյունքները ամփոփ ներկայացվել է հանրությանը: Օրվա իշխանությունը արդյունքներով ոգևորված հատ-հատ փորձում է ընտրվածներին և չընտրվածներին տեղավորել ըստ բերած ձայների…, իսկ ընդդիմադիր օթյակում խաղաղություն է և նաև բարիդրացիություն…: Ապրիլի 2-ը դեռ երկար կհիշվի…, անցյալ տարվա դժբախտություններով և այս տարվա ընտրությունների արդյունքներով: Համապետական ընտրությունների արդյունքներով ձևավորվում է պետության կարևորագույն ինստիտուտը՝ օրենսդիր

Արման Թաթոյանի հայտարարությունը. «Նորմալ եմ համարում, որ ինքս էլ կարող եմ որոշ շրջանակների կողմից քննադատության ենթարկվել»

Անդրադառնալով իմ ասուլիսի ընթացքում քաղաքացիական հասարակության գործողություններին՝ ուզում եմ նշել, որ խորապես վստահ եմ, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը ենթադրում է նաև քննադատություններ և անհամաձայնության նման դրսևորումներ: Բազմիցս նշել եմ Հայաստանում քաղաքացիական հասարակություն դերի բարձրացման անհրաժեշտությունը. նորմալ եմ համարում, որ ինքս էլ կարող եմ որոշ շրջանակների կողմից քննադատության ենթարկվել: Մարդու իրավունքների պաշտպանը, անկախ ցանկացած հանգամանքից,

Արման Թաթոյանը Վլադիմիր Գասպարյանին առաջարկում է ոստիկաններին նորմալ կրթել. Ըստ նրա, ՊՊԾ գնդի դեպքերում նրանք շփոթվել են

Նա նշեց, որ կյանքից զրկվել էր ոստիկանության 3 աշխատող, լարված իրավիճակ էր, բայց դա որեւէ կերպ չէին արդարացնում ոստիկանության խախտումները: Օմբուդսմենն ասաց, որ եթե պատասխանատվության ենթարկված ոստիկաններ չլինեն, վտանգը մեծ է, որ այլ խախտումներ էլ կլինեն հետագայում: Հարցին՝ կարծում եք, կլինե՞ն՝ Արման Թաթոյանն ասաց, որ իր պահանջը, խնդրանքը այն է, որ պետք է լինեն:

«Գիտեմ փոխնախարարների տղաների, որոնք այսօր առաջնագծում են». Վիգեն Սարգսյան (Տեսանյութ)

Վիգեն Սարգսյանը չունի թվեր, թե քանի օլիգարխի երեխա է ծառայում առաջնագծում

Ուխտագնացություն դեպի Արդվի՝ Սուրբ Հովհան Օձնեցի Հայրապետի շիրիմին

Դարեր շարունակ ուխտագնացության եւ հոգեկան հաղորդակցության աստվածապարգեւ սրբազան վայր է եղել Սուրբ Հովհան Իմաստասեր Օձնեցի կաթողիկոսի շիրիմը: Մինչ օրս սրբի շիրիմին ուխտի գնացած բազում հայորդիներ իրենց ուխտն են նորոգել աստվածընտրյալ կաթողիկոսի բարեխոսությամբ: Գուգարաց թեմի առաջնորդ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի օրհնությամբ հաստատված եւ ավանդություն դարձած համաթեմական ուխտագնացությանը ամեն տարի ոգեշնչող կարգախոսով ուխտավորները առաջնորդվել են դեպի սրբավայր:

Արման Թաթոյանը գտնում է, որ լրագրողներին ՊՊԾ գնդի դեպքերում ուզել են պատժել, նվաստացնել եւ վիրավորել (Տեսանյութ)

Մի լրագրող անանուն հարցման մեջ վկայել է, որ մի քանի այլ լրագրողների հետ պատսպարվել են մոտակա հացի փռում, սակայն քաղաքացիական հագուստով անձինք կոտրել են դուռը, մտել ներս եւ ներսում բռնություն կիրառել պատսպարված լրագրողների նկատմամբ: Նման արարքները եւ անմարդկային են եւ արժանապատվությունը նվաստացնող:

Լեւոն Մկրտչյանը բարի լինի՝ գոնե մի անգամ այդ սկանդալային ձայնագրության առթիվ իր քաղաքական գնահատականը տա. «Չորրորդ իշխանություն»

Հենց հարցնում են, ասում է՝ դե գիտեք, դատական գործ է գնում, քննություն է ընթանում ու նման խուսափողական մեկնաբանություններ։

«Յուրի Խաչատուրովը որպես ՀՀ քաղաքացի չէ այդ պաշտոնին, այլ որպես միջազգային պաշտոնյա». Վիգեն Սարգսյան (Տեսանյութ)

«Դիրքորոշում հայտնելու կանոններ կան: Նա պետք է դիրքորոշումը համաձայնեցնի անդամ-երկրների հետ»,-ասում է Վիգեն Սարգսյանը

«Կոպտորեն խախտվել են մարդու իրավունքները». Օմբուդսմենի արտահերթ զեկույցը՝ ՊՊԾ գնդի դեպքերի մասին

Օմբուդսմենն ասաց, որ հատուկ միջոցների գործադրման արդյունքում վնասներ եղան թե՛ Սարի թաղի բնակիչների, թե՛ լրագրողների: Նա ասաց, որ գիշերով եղել էր Սարի թաղի այն տանը, որը հրդեհվել էր՝ հատուկ միջոցների կիրառումից. «Այնտեղ կային երեխաներ եւ անթույլատրելի էր այն մթնոլորտը, որը կար այնտեղ»:

Ամենատարօրինակն այն է, որ «ՍԱՍ» գրուպի հայտնի ժողովի մասին քրգործը հարուցվել է «Չորրորդ իշխանության» հրապարակման հիման վրա. «Չորրորդ իշխանություն»

Հորդորում ենք քննիչներին, այնուամենայնիվ, լսել ձայնագրությունն ու գործը հարուցել «Hayastan24.com» կայքում տեղ գտած ձայնագրության փաստի հիման վրա:

«Իրավիճակը հանգիստ է, հատուկ լարում չկա». Պաշտպանության նախարարը՝ հակառակորդի հերթական գնդակոծության մասին (Տեսանյութ)

«Նման դեպքերը պարբերական են, ու չեմ կարծում, որ դա լավ ճանապարհ է»,-ասաց ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը

Վիտամին B12-ի նշանակությունը մեր օրգանիզմում

Վիտամին B12-ը միակ վիտամինն է, որն իր կառուցվածքում պարունակում է կոբալտ մետաղը։ Վիտամինի կառուցվածքը պարունակում է կորինի օղակ, դիմեթիլբենզիմիդազոլ, ռիբոզ եւ ֆոսֆորական թթու։ Ո՛չ կենդանական եւ ո՛չ էլ բուսական օրգանիզմներն ընդունակ չեն սինթեզելու վիտամին B12: Սա միակ վիտամինն է, որ բացառապես սինթեզվում է միայն միկրոօրգանիզմներով՝ բակտերիաներով, ակտինոմիցետներով եւ կապտականաչավուն ջրիմուռներով։ Կենդանական օրգանիզմներում վիտամին B12-ով հարուստ

Հայտնաբերվել է 5 ամիս որպես անհետ կորած որոնվող տղամարդու դիակը

Հայտնաբերվել է 5 ամիս որպես անհետ կորած որոնվող տղամարդու դիակը 2016 թ. նոյեմբերի 20-ից ոստիկանության Հրազդանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր 1964 թ. ծնված Աշոտ Թովմասյանը: Ապրիլի 20-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Ծաղկաձոր քաղաքի «Ալիբեկ» կոչվող սարի անտառապատ հատվածում, ծառից պարանով կախված վիճակում, հայտնաբերվել է Ա. Թովմասյանի դիակը` կիսափտած վիճակում: Նախաքննությունը շարունակվում է:  

Սամվել Նիկոյան. «Էլ հիմա ինչո՞ւ են զարմանում մեր տոկոսների վրա ու այս հանգամանքները հաշվի չեն առնում». «Իրատես»

Մենք հաղթել ենք ՏԻՄ ընտրություններում, ապա ինչո՞ւ են զարմանում, որ համապետականում ևս հաղթել ենք։

Երկու զոհ՝ Արագածոտնի մարզի Ծաղկասար-Ձորագյուղ ճանապարհին տեղի ունեցած պատահարի հետևանքով

Ապրիլի 20-ին, ժամը 11.20-ի սահմաններում, «ԳԱԶ-ՍԱԶ 3507» մակնիշի բեռնատար ավտոմեքենան Արագածոտնի մարզի Ծաղկասար-Ձորագյուղ միջհամայնքային ճանապարհի 1-ին կմ-ին շրջադարձ կատարելիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, շրջվել և գլորվել ձորը: Պատահարի հետևանքով ուղևորներ՝ 1964 թ. ծնված Նորայր Մանուկյանը և 1991 թ. ծնված Անդոկ Կիրակոսյանը, տեղում մահացել են, իսկ վարորդը և մյուս ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Արման Սահակյան. «Ինձ համար ոչ մեկ չի զանգահարել, ձայներ չի բերել». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում թիվ 2 ընտրատարածքում առաջադրված նախկին պատգամավորի թեկնածու, ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, անդրադառնալով իր եւ վարչապետի միջեւ լարված խոսակցություններին, փառք տվեց Աստծուն, որ իր եւ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հարաբերությունները աշխատանքային են։ – «Իրազեկ քաղաքացիների» միավորում կազմակերպությունը, երբ հետաքննություն էր իրականացրել եւ պարզել էր, թե դպրոցի ու մանկապարտեզի տնօրենները

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Ապրիլի 22-ի երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում, 23-ի երեկոյան ժամերին, 24-ի գիշերը և առավոտյան շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 24-ի ցերեկը, 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 22-23-ը կբարձրանա 3-4 աստիճանով, 25-26-ը կնվազի 5-7 աստիճանով: Երևան քաղաքում՝ Ապրիլի

Տաթեւի վանքում հանդիպումից մինչեւ հարսանիք. լյուքսեմբուրգցի պատգամավորի եւ հայուհու սիրո պատմությունը

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օրերս լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում Եվրախորհրդարանի՝ Լյուքսեմբուրգը ներկայացնող պատգամավոր Ֆրանկ Էնգելն էր եւ նրա հայ հարսնացուն՝ Տաթեւ Մանուկյանը, ով ապրում է Բելգիայում: Նա սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, ապա ուսումը շարունակել Շվեդիայի Դալարնա համալսարանում: Որոշ ժամանակ անց տեղափոխվել է Բելգիա, այժմ էլ աշխատում է AGBU Europe բրյուսելյան գրասենյակում (Armenian General Benevolent

Հայրենասիությունը չի սահմանափակվում մեկ առարկայով. Լ. Մկրտչյան

Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվել է ռազմակրթական ոլորտի հիմնախնդիրներին նվիրված «Ազգ-բանակ 2017» խորագրով համաժողովը: Բացման պաշտոնական արդարությունից հետո տեղի է ունեցել քննարկում՝ «Ռազմական կրթության հնարավորություններն ու հեռանկարները ՀՀ-ում» թեմայով, որի ընթացքում ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը պատասխանել է քննարկման մասնակիցների հարցերին: Նախարարը մասնավորապես անդրադարձել է «Ռազմագիտություն»  առարկայի ուսուցման արդյունավետության  բարձրացման  ուղղությամբ նախատեսվող քայլերին,

Ուղիղ միացում. Դեմ առ դեմ` Վարդան Հարությունյան եւ Վահրամ Մկրտչյան

Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարը`«Հետընտրական զարգացումներ. ՍԴ-ում կվիճարկվեն խորհրդարանական ընտրությունները», թեմայով: Հաղորդման հյուրերն են`5-րդ գումարման խորհրդարանի պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Մկրտչյանը եւ իրավապաշտպան, «Իրավունքի եւ ազատության կենտրոնի» նախագահ Վարդան Հարությունյանը: Հաղորդումը վարում է Նելլի Գրիգորյանը: https://www.youtube.com/watch?v=L9Of-0ljURQ

Ինչպե՞ս է, որ, դիցուք, ապրիլյան պատերազմին բոլորը պատրաստ եղան գնալ սահմանը պաշտպանելու, իսկ մեր երկրի ներսում նման համարձակություն չենք ունենում. «Հայկական ժամանակ»

«Ազգ-բանակ 2017» խորագրով համաժողովին հայրենասիրությունը՝ իբրեւ ՀՀ քաղաքացիների պարտականություն ներկայացնելը չափազանց տարօրինակ էր։ Ընդ որում, բոլորիս առաջարկում են հայրենիքը սիրել պաշտոնյաներ, որոնց ղեկավարած ոլորտները հենց հայրենիքից փախչելու պատճառն են։ Նախ՝ բանակում տիրող ոչ կանոնակարգային, անհավասար պայմանները, սահմանին կամ ապրիլյան պատերազմի բոլոր զոհերը անապահով ընտանիքներից են։ Ինչ վերաբերում է կրթության ոլորտին, ապա միայն վերջին բացահայտումը՝ հանրապետության

Տոնավաճառներում առաջացած բողոքն ուղղորդված է

Տուգանելու փոխարեն ՊԵԿ-ը նախազգուշացնում է Պետական եկամուտների կոմիտեն օրերս հայտարարություն է տարածել այն մասին, որ բիզնեսի համար հավասար դաշտ ապահովելու նպատակով օրենքը շրջանցողների նկատմամբ հսկողական լայնածավալ գործողություններ է իրականացնելու: Զանգվածային լրատվության որոշ միջոցներ կոմիտեի կողմից օրենքի շրջանակում տոնավաճառներում մեկնարկած ստուգայցերը մեկնաբանել են իբրև «տեռոր»՝ անհիմն ենթադրություններով կապեր ստեղծելով «կառուցվող նոր առևտրի կենտրոնի» և վարչապետի հետ:

«Շատ եմ ուզում շարունակել ծառայել իմ երկրին Պաշտպանության նախարարի պաշտոնում». Վ. Սարգսյան (Տեսանյութ)

«Կարծում եմ՝ իմ կուսակցությունը՝ ՀՀԿ-ն, թույլ կտա ինձ դա անել»,-նկատեց նախարարը

Միջադեպ՝ Արման Թաթոյանի ասուլիսի ժամանակ. Ակտիվիստները ներս խուժեցին ու գրություն փակցրեցին (Ֆոտաշարք եւ Տեսանյութ)

Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հուլիսյան իրադարձությունների վերաբերյալ արտահերթ զեկույցով հանդես եկավ: Ասուլիսի ժամանակ միջադեպ եղավ: Երբ Արման Թաթոյանը ներկայացնում էր զեկույցը, Մաքսիմ Սարգսյանը եւ մի խումբ ակտիվիստեր մտան ասուլիսի սրահ եւ սկսեցին նրա սեղանին փակցնել գրություններ՝ «ՀՀԿ իրավունքների պաշտպան»: Փակցված նկարներից մեկում Լեռնիկ Երանոսյանն էր: Նաեւ լուսանկարներ տեղադրվեցին տարբեր ակցիաներից, թե ինչպես են

Կարեն Կարապետյանը՝ առողջապահության նախարարությանը. «Մի քանի կլինիկա փորձեք տալ կառավարման և մեկ-երկու ոչ հայաստանյան, միջազգային օպերատոր բերեք, ուղղակի մշակույթ փոխեք»:

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ առողջապահության նախարարություն, ղեկավար կազմի հետ քննարկել գերատեսչության ծրագրերը, բարեփոխումների ընթացքն ու առաջիկա անելիքները: Կառավարության ղեկավարին ներկայացվել են առողջապահության ոլորտի ֆինանսավորման և ֆինանսական վերահսկողության բարելավման ուղղությամբ արված աշխատանքները: Զեկուցվել է, որ ռազմավարական հարցերի շրջանակում իրականացվել է ոլորտի բյուջեի վերլուծություն, կատարվել են հաշվարկներ, թե ինչպիսին պետք է լինի իդեալական բյուջեն, և

Վիգեն Սարգսյանը պարզաբանեց՝ ինչո՞ւ որոշ հերթագրված սպաներ մինչ օրս բնակարան չեն ստացել (Տեսանյութ)

Իսկ զոհված ազատամարտիկների բնակարանային խնդիրը լուծվելու է մինչեւ 2019թ. ավարտը: Հերթագրվածների ցուցակների որակը Պաշտպանության նախարարը դժվարանում է գնահատել

Ջրացատկորդներն սկսում են մրցաշրջանը

Այսօր Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված ՄՊՄԴ-ում մեկնարկում է ջրացատկի Հայաստանի մեծահասակների եւ պատանիների առաջնությունը, որին մասնակցելու է շուրջ 30 ջրացատկորդ: Նրանց թվում են նաեւ մեր առաջատար մարզիկները: Առաջնության արդյունքներով ընտրվելու են երեք լավագույնները, որոնք նախապատրաստվելու են հունիս եւ հուլիս ամիսներին կայանալիք Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններին: Իսկ թե ովքե՞ր կլինեն նրանք, ազգային հավաքականի

Սամվել Բաբայանի կալանքի որոշումը չփոխվեց. Նրան ազատ չեն արձակի

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կալանքի վերանայման հայցը որոշեց մերժել: Նրա կալանավորման որոշման դեմ բողոքի դռնփակ քննությունը երեկ էր ավարտվել, դատավորն այսօր հրապարակեց վճիռը: Սամվել Բաբայանին աջակցելու էին եկել նրա ազատամարտիկ ընկերները: Դատարանի որոշումն ստանալուց հետո պաշտպանը պատրաստվում է վճռաբեկ բողոք ներկայացնել։ Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանը ձերբակալվել էր Հայաստան «Իգլա»

Ադրբեջանցի Արկադի Նայդիչը սպիտակ դրոշ բարձրացրեց Լեւոն Արոնյանի առջեւ

Բադեն-Բադեն քաղաքում ընթացող շախմատի «GRENKE Chess Classic» գերմրցաշարի ութ մասնակիցները երեկ խաղատախտակների առջեւ հանդիպեցին հինգերորդ տուրում: Սպիտակ խաղաքարերով հանդես եկող Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանի մրցակիցը Ադրբեջանի դրոշի ներքո հանդես եկող գրոսմայստեր Արկադի Նայդիչն էր: Ողջ պարտիայի ընթացքում ադրբեջանցին մեծ ջանքեր գործադրեց Արոնյանի պարտադրած ծանր կացությունից դուրս գալու համար, սակայն համոզվելով, որ դա ուժերից վեր

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031