Օրվա լրահոսը

Դանիել Իոաննիսյան. «Անգամ ՌԴ դեսպանն է ասել, որ մենք իրեն դուր չենք գալիս»

Օտարերկրյա ֆինանսավորողների ձեռքին գործիք որպես ՌԴ-ի դեմ աշխատելու մեղադրանքներին է պատասխանում Իոաննիսյանը

Սամվել Բաբայանի դեմ որեւէ մեկը ցուցմունք չի տվել, եղել է առերեսում

Ավետիս Քալաշյանը հարցին՝ դուք ասել եք, որ Սամվել Բաբայանը ինչ-որ առնչություն, այնուամենայնիվ, ունի այդ Իգլայի հետ, բայց փակագծերը չբացեցիք, թե ինչ առնչության մասին է խոսքը, հիմա փակագծերը կբացե՞ք՝ նա պատասխանեց, որ՝ ոչ: Թե ինչի՞ց է դա կախված՝ փաստաբանն ասաց. «Իմ պաշտպանյալի շահերից»:

«Ումի՞ց եւ ինչի՞ համար պետք է փախնեմ, ի՞նչ եմ արել, որ փախնեմ». Սամվել Բաբայանը խոսել է դատարանում. (Տեսանյութ)

Փաստաբանը փոխանցեց, թե դատարանում ինչ է ասել Սամվել Բաբայանը. «Նա հանգամանորեն ներկայացրեց, որ ինքը ոչ մի կապ չունի իրեն մեղսագրվող արարքների հետ, իրեն անիմաստ են պահում, ոչնչով հիմնավորված չի այդ մեղադրանքները: Ասաց, որ ինքը չի փախնի, ինքը Արցախի հերոս է, պատերազմի ժամանակ չի փախել, այսպես ներկայացրեց՝ ումի՞ց եւ ինչի՞ համար պետք է փախնեմ, ի՞նչ եմ արել, որ փախնեմ:

Վիգեն Սարգսյանը ներկայացրեց ՊՆ-ի կողմից մշակված «Պատիվ ունեմ» նախագիծը

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր «Ազգ-բանակ 2017» համաժողովին ներկայացրեց պաշտպանության նախարարության կողմից մշակված երկու նոր նախագծերը՝ «Ես եմ» և «Պատիվ ունեմ»։ «Պատիվ ունեմ» պետական ծրագրի գաղափարախոսությունն է` բուհական տարկետումը կապել ապագա սպայական ծառայության հետ: Պետական հավատարմագրում ունեցող (պետական կամ մասնավոր) բուհ ընդունված յուրաքանչյուր երիտասարդ իրավունք ունի դիմելու այդ ծրագրում ընդգրկվելու համար: Մի շարք պայմանների

Կարեն Խաչանովը Մոնտե-Կառլոյում երկրորդ տուրից լքեց պայքարը

Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Մոնտե-Կառլոյում ընթացող ATP Masters մրցաշարի երկրորդ շրջանում այսօր միեւնույն 4-6, 4-6 հաշվով պարտվեց իսպանացի թենիսիստ Պաբլո Կարրենոյին եւ դուրս մնաց հետագա պայքարից: Հաջողության հասնելու դեպքում Խաչանովը հաջորդ փուլում մրցելու էր Նովակ Ջոկովիչի հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ rsport.ru-ի

ՀՄԸՄ պատվիրակությունն այցելեց Սփյուռքի նախարարություն

Ապրիլի 20-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՀՄԸՄ պատվիրակությանը, որի կազմում էին ՀՄԸՄ Կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանը, ՀՄԸՄ Կենտրոնական վարչության անդամ Օշին Փիրումյանը, ՀՄԸՄ-ՀԱՍԿ ատենապետ, համաՀՄԸՄական խաղերի կազմակերպչական հանձնախմբի անդամ, Երկիր Մեդիա հեռուստաընկերության գործադիր տնօրեն Դավիթ Հակոբյանը, համաՀՄԸՄական խաղերի կազմակերպչական հանձնախմբի անդամ Մհեր Բոյաջյանը: Ողջունելով հյուրերին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց համահայկական ավանդական կազմակերպության

Գարնանացանը՝ ընթացքի մեջ

Ապրիլյան տաք ու արևոտ  օրերը հնարավորություն են տալիս, որ հողի մշակը դաշտերում աշխատի ու բարիք ստեղծի: Քաշաթաղի շրջանում արդեն 2 ամիս է, ինչ ընթանում են գարնանացանի աշխատանքները: Ըստ շրջվարչակազմի գյուղվարչության տեղեկանքի՝ ապրիլի 19-ի դրությամբ համայնքային և պետական պահուստային ֆոնդի (ՊՊՖ) հողատարածքներում գարնան ընթացքում կատարվել է 2707 հա հերկ, որից 610-ը՝ ՊՊՖ տարածքներում: Իրականացվել է հացահատիկի

Մոսկվայում հայազգի գործարար է սպանվել

Ընդ որում, ձեռնարկատիրոջ վրա կրակել է նրա նախկին գործընկերը։

Զինատեսակների նոր խմբաքանակ ենք ստացել, բայց պետք չէ հակառակորդին գլխի գցել. ՊՆ խոսնակ (Տեսանյութ). 1in.am

ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, անդրադառնալով այսօր տիրող իրավիճակին, վստահեցրեց, որ առաջնագծում աշխատանքները շարունակվում են, և մեր բանակը համալրվել է բազմաթիվ զինատեսակների նոր խմբաքանակով. «Ամեն ինչ չէ, որ ասում են, ամեն ինչ չէ, որ ցուցադրում ենք, պետք չէ հակառակորդին գլխի գցել»: Մանրամասները՝ տեսանյութում: Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

«Ես Լևոն Զուրաբյանի հետ ոչ բանավեճ ունեմ, ոչ էլ իշխանությունների փաստաբանն եմ». Էդմոն Մարուքյան

Էդմոն Մարուքյանի համոզմամբ` ով պարապ է մնում, անդրադառնում է «Ելքին»

4 նոր աշխատանքներ, որոնցում վերարտադրված են Արևմտյան Հայաստանում և Հին Ջուղայում եղած խաչքարերը

Սամվել Կարապետյանն ու պատմաբան Արգամ Այվազյանը նշել են, որ դրանք Դերջան գավառի Սբ Դավիթ վանքում, Անիի Մխիթարիչի աշտարակի մեջ տեղադրված, Մեծ Հայքի Ճահուկ գավառի Սբ Հովհաննես եկեղեցու հարավային ճակատում և Հին Ջուղայի խորանախաչի խաչհանգույցում տեղադրված խաչքարերի կրկնօրինակներն են, որոնց բնօրինակներից երեքն այսօր գոյություն չունեն, իսկ մեկը՝ Դերջան գավառի Սբ Դավիթ վանքի հարևանությամբ տեղադրված խաչքարի բնօրինակն էլ գտնվում է անմխիթար վիճակում:

Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը` որպես «Ազգ-բանակ» համակարգի առաջավար-ռազմավարագետների աճեցման գիտակրթական հենք

ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հ. Ս. Քոթանջյանի զեկուցումը «Ազգ-բանակ-2017» համաժողովում: Երևան, 20.04.2017: Հարգելի գործընկերներ, Հայաստանի Հանրապետության համար առկա ռազմական սպառնալիքների և դրանց հաղթահարման ռեսուրսների հաշվեկշռի վերլուծությունը ցույց է տալիս, որ պաշտպանական համակարգի հետագա զարգացման հիմքում պետք է դրվեն նորամուծական հայեցակարգային գաղափարները և կիրառվեն համազգային պաշտպանության ամենաարդիական միջոցները,

Մաքրվել են մայրաքաղաքի հուշարձանների տարածքները. hushardzan.am

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված միջոցառումներին զինծառայողների ու հանրակրթական դպրոցների սաների մասնակցությունն ավանդական բնույթ է կրում: Համագործակցության հիմքը դրվել է տարիներ առաջ` «Բանակ-կրթություն-մշակույթ» եռակողմ համաձայնագրի շրջանակում: «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Երևանի մարզային ծառայության պատասխանատուները մայրաքաղաքի տարբեր զորամասերի զինծառայողների, նաև ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների հետ սանիտարական մաքրման ու բարեկարգման աշխատանքներ են իրականացրել 28 հուշարձանների տարածքներում:

Ավարտվել է իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել 9 անձի

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում ավարտվել է ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել 9 անձի: Նախնական քննության տվյալներով՝ 2016թ. հունիսի 24-ին՝ ժամը 22.30-ի սահմաններում, հյուրանոցառեստորանային համալիրից ստացված ահազանգն ստուգելու նպատակով

«Դիլիջան Ազգային Պարկ»-ում ծառահատումների փաստով հարուցվել է քրեական գործ

Արդյունավետ համագործակցության արդյունքում իրավապահները բացահայտել են ավելի խոշոր խախտումներ:

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեն իր մտահոգություններն է ներկայացրել ՀՀ Կառավարությանը

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեն Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կատարման վերաբերյալ իր եզրափակիչ դիտարկումներն է ներկայացրել Հայաստանի Հանրապետության զեկույցի վերաբերյալ: ՀՀ Կառավարությունը իր զեկույցը ներկայացրել էր Կոմիտեի 17-րդ նստաշրջանում՝ 2017 թ. մարտի 29-30-ը: Իր դիտարկումներում Կոմիտեն մտահոգություն է հայտնել, մասնավորապես, Սահմանադրության վերանայված տարբերակում և «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2017-2021

Անահիտ Բախշյան. Երևանի քաղաքապետի՝ նվիրատվությունների մասին որոշ կարգադրություններ հասկանալի չեն

Ուսումնասիրել եմ Երևանի քաղաքապետի 2015թ., 2016թ. և 2017թ.-ի մարտ, ապրիլ ամիսների կարգադրությունները, հատկապես «Գումար հատկացնելու» նպատակով տրվածները: 2015-ի մարտին տրվել է 75 կարգադրություն, որոնցից 17-ը՝ այդ նպատակով, 2016-ին՝ 78-ից 21-ը, 2017-ին՝ 80-ից 36-ը : 2015-ի ապրիլին տրված 48 կարգադրություններից 24-ն են «Գումար հատկացնելու» նպատակով, 2016-ի ապրիլին՝ 80-ից 26-ը, 2017թ. ապրիլին՝ 27-ից 17-ը: Նկատելի է 2016թ.-ի

Քրիստ Մարուքյան. «Ոչ մի տեղ չի լինում, որ փոքրամասնությունը մեծամասնության փոխարեն բան է որոշում»

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը մեջբերելով այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ մտած ՏԻՄ օրենքի 64 հոդվածի 3-րդ եւ 4-րդ կետերը, ըստ որի՝ ավագանու նիստեր կարելի է գումարել նույնիսկ 9 հոգով, արդեն 2-րդ անգամ անցկացնում է համայնքի ավագանու նիստ: 2 նիստերին էլ 33 անդամներից ներկա էին ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն ներկայացնող թվով 15 ավագանու անդամներ: Ընդդիմադիր ուժերը՝

Սերենա Ուիլյամսը Ալեքսիս Օհանյանից երեխա է սպասում

Թենիսի թագուհի Սերենա Ուիլյամսը հաստատել է, որ հղի է: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը: 35-ամյա թենիսիստուհու առաջնեկը լույս աշխարհ գալու է այս տարվա աշնանը: Ուիլյամսը սոցցանցերում տպագրել է լողազգեստով իր լուսանկարը եւ մակագրել՝ «20 շաբաթական»: Մայրանալու համար Ուիլյամսը բաց է թողնելու «Մեծ Սաղավարտի» մնացած երեք մրցաշարերը՝ Ֆրանսիայի բաց առաջնությունը, Ուիմբլդոնյան մրցաշարը եւ ԱՄՆ-ի բաց

Մեր երկիրը չունի թիկունք և սահման, առաջին կամ հետին գիծ. Լևոն Մկրտչյան

Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է ռազմակրթական ոլորտի հիմնախնդիրներին նվիրված «Ազգ-բանակ 2017» խորագրով համաժողովը, որը կազմակերպվել է ՀՀ պաշտպանության, կրթության և գիտության նախարարությունները: Համաժողովի բացմանը ներկա է եղել և ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ՀՀ պաշտպանության նախարար

Տարոն Մարգարյանին գովերգած գիտնական. «Հոդվածս ՀՀԿ ցուցակում իմ ընդգրկվելու հետ կապ չունի»

 Աննա Ասատրյանը տարօրինակ ոչինչ չի տեսնում իր` 8-րդ համարը լինելու մեջ

«Հավերժի ճամփորդները». Արարատի պետական քոլեջում Ապրիլյան պատերազմին նվիրված հուշ-ցերեկույթ էր

«Այնքան հուզված եմ, կներեք, ոչ մի բան չեմ կարող ասել: Եթե փորձեմ խոսել, կլացեմ: Կլինի՞՝ հետո գրեք, ես կպատասխանեմ»: Եվ այս ամենը՝ իսկապես չափազանց հուզված, կարմրած աչքերով: Սա՝ ապրիլի 19-ին Արարատի պետական քոլեջում կազմակերպված միջոցառման ամենավերջում էր: Իսկ ամեն ինչ սկսվեց ձևավորված ավանդույթները շարունակելու մղումով: Այս քոլեջում ապրիլն ավանդաբար հայրենասիրական միջոցառումների ամիս է: Քոլեջում պատմության

Գյումրիում ոստիկանի են կալանավորել՝ կոռուպցիոն սկանդալի մեջ հայտնվելու կասկածանքով

Aravot.am-ին հայտնի դարձավ, որ երեկ կալանավորել են Գյումրու «Մուշ» բաժնի ոստիկանության աշխատակից Տիգրան Միլիտոսյանին՝ Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող գործի շրջանակներում։ Տվյալ քրգործը հարուցվել է նախորդ տարվա նոյեմբերին Շիրակի մարզի Գյումրու տարածքային զինկոմիսարիատի 4-րդ բաժնի պետ, մայոր Արտեմ Արտաշեսի Մարգարյանի կողմից կաշառք ստանալու փաստի առիթով։ Հիշեցնենք, որ Արտեմ Մարգարյանը ձերբակալվել էր 2016 թվականի նոյեմբերի 10-ին

«Աղքատություն կրող ժողովուրդն է մեդալի արժանի»

Պոլսահայ լրագրող եւ գրող Վերջիհան Զիֆլիօղլուն տարօրինակ է համարում, որ Հայաստանից մշտապես մեդալներ ու պետական պարգեւներ են շնորհվում, այդ թվում նաեւ՝ պոլսահայերին: «Առավոտի» հետ զրույցում Վերջիհանն ասում է, որ հաճախ է կատակում, թե Հայաստանի քաղաքական դեմքերը գիշերները չեն քնում, որպեսզի առավոտյան որոշած լինեն, թե է՞լ ում է անհրաժեշտ մեդալ բաշխել: «Ուղղակի զարմանում եմ՝ հասկանո՞ւմ են,

Տրանսպորտի ոլորտում հեղափոխություն են նախապատրաստում (Տեսանյութ)

Տարեկան 100 միլիարդ է պետք ճանապարհների սպասարկման համար

ՀՔԾ-ն մանրամասներ է հայտնում ՍԱՍ-ի նախընտրական ժողովի վերաբերյալ հարուցված գործի մասին

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել «Չորրորդ իշխանություն» թերթի հրապարակման հիման վրա նախապատրաստված նյութերով: Այսպես, հիշյալ թերթի՝ 13.04.2017թ.-ի՝ «Կգնաք Փարիզ, փող կտանք, ընտրողներին էլ կտանք, չէ՝ կտուգանենք ու հինգ անգամ ավելի վատ կվերաբերվենք» վերտառությամբ հրապարակման հիման վրա նախապատրաստված նյութերը տեղեկություններ են պարունակում այն մասին, որ 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած ՀՀ ազգային ժողովի

«Ոմանք կասեն՝ Ղարաբաղը տանք՝ նորմալ ապրենք, առանց հասկանալու, որ այդտեղ չէ «ազգ-բանակ» դառնալու խնդիրը» (Տեսանյութ)

Վազգեն Մանուկյանն էլ, հակառակ Վիգեն Սարգսյանի կարծիքի, թե «ազգ-բանակ» հայեցակարգը կապված չէ Արցախյան հակամարտության հետ, ասաց, որ հենց Արցախի հարցն է պարտադրում անցնել այդ հայեցակարգը կյանքի կոչելուն:

Իգնատի Առաքելյան. «Ով որ ստիպել է՝ թող տեր կանգնի» (Տեսանյութ)

Գյուղնախարարը հորդորեց իրեն նախորդած պաշտոնյաներից այդ հարցերի պատասխանները պահանջել

Սպանողի երազը

Ասում են՝ ՀՀՇ-ն եկավ, բոլոր գործարանները թալանեց, ծախծխեց։ Այո՜, որոշ ՀՀՇ-ականներ դարձան գործարանների տնօրեններ ու չկարողացան արդյունավետ կառավարել։ Օրինակ՝ ես աշխատում էի Երեւանի ոսկերչական գործարանում, եւ երբ տնօրենը փոխվեց, գործարանը ուր որ է քանդվում-քայքայվում էր, մինչեւ հին տնօրենը վերադարձավ։ Բայց այդ ՀՀՇ-ական տնօրենը ոչ միայն ՀՀՇ-ական էր, այլ նաեւ տղամարդ, եւ կարելի է ամբողջ տղամարդկանց

Հունիսի 1-ից դեպի Զվարթնոց թռիչքներ կիրականացնի նոր «լոուքոսթեր»

Հունիսի 1-ից, շաբաթը 3 անգամ Ստամբուլից «Զվարթնոց» միջազգային օդանավակայան թռիչքներ կիրականացնի «Պեգասուս» ավիաընկերությունը: Թռիչքները կիրականացվեն երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին: Այս ավիաընկերությունը Ստամբուլից միջազգային թռիչքներ է իրականացնում գրեթե բոլոր եվրոպական երկրներ: «Պեգասուսը» տարածաշրջանի ամենաակտիվ «լոուքոստերներից» մեկն է:   «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ ՓԲԸ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031