Օրվա լրահոսը

Արտերկրում շրջանառությունից հանված դեղորայքը մեր հիվանդներին են տալիս (Տեսանյութ)

Հոգեկան խնդիրներ ունեցողների հարազատները պնդում են, որ իրենց հիվանդներին անորակ դեղ են տալիս

Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը մեկնարկեց

Եվրոպայի առաջնության արդյունքներով 14 լավագույններն աշխարհի անհատական առաջնությանը մասնակցելու իրավունք են ստանալու:

«Քննարկել ենք իրավիճակը Վրաստանի օկուպացված տարածքների շուրջ». Միխեիլ Ջանելիձեն՝ Նալբանդյանի հետ հանդիպման մասին (Տեսանյութ)

Վրաստանի ԱԳ նախարարը մանրամասնեց նաեւ, որ իր հայաստանցի պաշտոնակցի հետ ընդգծել են երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսությունն ակտիվացնելու ձգտումը

Ինչո՞ւ են Լեհաստանում «մոռացել» հայերի մասին

Հայաստանը հիմնականում ընկալվում է որպես Ռուսաստանի մասնիկ

«ՀՀ-ի եւ Վրաստանի միջեւ չկան խնդիրներ, կան հարցեր». Էդվարդ Նալբանդյան (Տեսանյութ)

Անդրադարձ է եղել ՀՀ եւ Վրաստանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու ընթացքին,-ասում է նախարարը

Նոր մանրամասներ՝ Սոլովյովի և Ալիևի հանդիպումից

Երբ ռուս հաղորդավարը հայտնել է իր տեսակետը, ըստ որի ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի, Ալիևն ասել է. «Զուտ ռազմական առումով ցանկացած խնդիր լուծելի է նույնիսկ Բաքվից: Մենք գնում ենք ոչ միայն ռուսական զենք: Արդեն գնել ենք 6 միլիարդ դոլարի իսրայելական զենքեր: Ժամանակակից տեխնիկայի շնորհիվ մենք տեսնում ենք՝ ինչ է տեղի ունենում Ղարաբաղում»:

ԱԳ նախարար. Վրացի գործընկերոջս տեղեկացրի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով ջանքերի մասին (Տեսանյութ)

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի մամլո հայտարարությունը Վրաստանի ԱԳ նախարար Միխեիլ Ջանելիձեի հետ բանակցությունների արդյունքներով Հարգելի գործընկեր, Տիկնայք և պարոնայք, Ուրախ եմ ողջունել պաշտոնական այցելությամբ Երևան ժամանած Վրաստանի արտաքին գործերի նախարար, իմ լավ բարեկամ Միխեիլ Ջանելիձեին։ Խորհրդանշական է, որ մեկ տարի առաջ պարոն Ջանելիձեն արտերկրյա առաջին բարձրաստիճան հյուրն էր, ում ընդունեցինք արտգործնախարարության նոր շենքում։ Դրանից

Դատախազությունը քրեական գործ է հարուցել լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ

2017թ. ապրիլի 2-ին կայացած ՀՀ ԱԺ ընտրությունները լուսաբանելու ընթացքում «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Տիրայր Մուրադյանի նկատմամբ բռնություն կիրառելու և մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ հրապարակման հիման վրա նախապատրաստված նյութերով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով: Նյութերի նախապատրաստման ընթացքում «Հայկական

Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը 2017 թվականի ընթացքում մտադիր է ապահովել պորտֆելի շուրջ 50 տոկոսանոց աճ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախադրությունում ապրիլի 11-ին տեղի է ունեցել «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ գործադիր տնօրեն Վազգեն Աբգարյանի մամուլի ասուլիսը՝ նվիրված գործակալության կողմից իրականացված աշխատանքի ամփոփմանը։ «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ն (ՀԱԱԳ) հիմնադրվել է 2013թ.-ին՝ ՀՀ կառավարության որոշմամբ, որպես արտահանման խթանման արդյունավետ գործիքակազմ: Ունենալով 100 տոկոս պետական մասնակցություն՝ գործակալությունը հայկական ապահովագրական շուկայում միակն

ՌԱԿ-ը ընտրությունները ժողովրդավարական սկզբունքների տեսակետից գնահատում է իբրեւ ոչ ամբողջովին համապատասխան միջազգային չափանիշներին

Անմիջականորեն հետեւելով ապրիլի 2-ին կայացած ՀՀ խորհրդարանական ընտրությունների ընթացքին¸ ինչպես նաեւ նախորդած եւ հաջորդող իրադարձություններին¸ Ուսումնասիրելով միջազգային¸ տարածաշրջանային¸ սփյուռքյան ու տեղական դիտորդական առաքելությունների եզրակացություններիդ ինչպես նաեւ հայկական ու միջազգային մամուլի հրապարակումները Միաժամանակ նկատի ունենալով տարածաշրջանում եւ Հայաստանի անմիջական սահմաններին տիրող ռազմաքաղաքական փխրուն ու վտանգավոր իրավիճակի պարտադրանքները¸ որոնք ընդգծում են ներքաղաքական կայունության առաջնահերթ կարեւորությունը եւ պետության

Պարզվում են 20-ամյա երիտասարդի՝ հրազենային վնասվածք ստանալու հանգամանքները. կասկածյալը ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է 20-ամյա երիտասարդի՝ հրազենային վնասվածք ստանալու հանգամանքները։ 2017թ. ապրիլի 8-ին՝ ժամը 16:55-ին, հաղորդում է ստացվել առ այն, որ ձախ ազդրի շրջանում հրազենային վնասվածքով բժշկական կենտրոն է տեղափոխվել 20-ամյա մի երիտասարդ։ Պարզվել է͵ որ երիտասարդը վնասվածքն ստացել

Կարեն Կարապետյան. «Դուք պետք է ունենաք N հատ երջանկության բաղադրատոմս»

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ գյուղատնտեսության նախարարություն: Տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ներկայացվել են գերատեսչության ընթացիկ ծրագրերը, միջազգային համագործակցության արդյունքներն ու ոլորտի զարգացման հեռանկարներն ու նախագծերը: Նախ անդրադարձ է կատարվել գարնանացան ցորենի, հնդկացորենի, ոլոռի, սիսեռի, գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման 2017 թվականի ծրագրին: Զեկուցվել է, որ սերմերի ներկրման և մատակարարման գործընթացն արդեն

Ընտրախախտումների դեպքերի առթիվ ապրիլի 11-ի դրությամբ հարուցվել է 15 քրեական գործ

Ապրիլի 2-ին տեղի ունեցած ԱԺ ընտրությունների ժամանակ արձանագրված՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ՀՀ քննչական կոմիտեի կողմից քննության ենթակա ընտրախախտումների դեպքերի առթիվ ապրիլի 11-ի դրությամբ հարուցվել է 15 քրեական գործ։ 15 քրեական գործերից 11-ը վերաբերում են մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդված)͵ 4-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն (ՀՀ

Նախարարը լսել է տաքսու վարորդների դժգոհությունները

Մի խումբ տաքսու վարորդներ ապրիլի 11-ին բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ կառավարության շենքի մոտ, ապա շարժվել դեպի ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն: Այստեղ նրանց ընդունել և դժգոհություններն է լսել նախարար Վահան Մարտիրոսյանը: Տաքսու վարորդները հայտնել են, որ իրենք լիցենզավորված են, բայց լիցենզավորման վճարը շուրջ երկու տարի չեն մուծել: Արդյունքում տուգանվել են, բայց ի

Ապրիլյան պատերազմին զոհված տղաների ծնողները վիրավորված են` գոնե ապրիլի 2-ին հրավառություն չանեին

 «Առողջական խնդիր ունեմ, աշխատանք չունեմ, պաշտպանության նախարարը չի արձագանքում». ապրիլին Թալիշում զոհվածի հայր

«Ողջունում եմ ձեր նախաձեռնությունը». նախարար

Ապրիլի 11-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց իսրայելահայ գործարար, Հայ-իսրայելական առևտրի գրասենյակի փոխնախագահ, «Teamnet packing and international freight services» ընկերության ներմուծման և արտահանման հարցերով տնօրեն Սուրեն Շահնազարյանին, ով արձագանքելով ՀՀ սփյուռքի նախարարի նամակին՝ ցանկություն է հայտնել ներդրումներ կատարել Հայաստանում՝ գյուղատնտեսության և արևային էներգիայի արտադրության ոլորտներում: ՀՀ սփյուռքի նախարարը ողջունեց սփյուռքահայ գործարարին, կարևորեց նրա պատրաստակամությունը՝

Լապշինը բողոքարկել է կալանքը երկարաձգելու Բաքվի դատարանի վճիռը

Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինը բողոքարկել է Բաքվի դատարանի՝ կալանքը երկարաձգելու մասին վճիռը: Ինչպես հաղորդում է RIA Novosti գործակալությունը՝ վկայակոչելով բլոգերի փաստաբան Էդուարդ Չերնինին, բողոքարկումը դատարանը կքննի 10-ից 15 օրվա ընթացքում: Ավելի վաղ Բաքվի դատարանը վճռել էր երեք ամսով երկարաձգել Լապշինի կալանքի ժամկետը: «Իմ պաշտպանյալը, որը Բաքվի քննչական N1 մեկուսարանում է գտնվում, վերաքննիչ

Սիմոն Մարտիրոսյան. «Եթե որեւէ մեկը պիտի ինձ հաղթի, թող լինի իմ ընկերը»

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում, անդրադառնալով այն թյուր կարծիքին, թե Եվրոպայի առաջնությունում 375 կգ արդյունքով իններորդ տեղն զբաղեցրած 105 կգ քաշային Սամվել Գասպարյանը կարող է տեղափոխվել ավելի ցածր՝ 94 քաշային կարգ, Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն ասաց. «Չգիտեմ, թե այդ տեղեկությունը որտեղից է հայտնվել: Ընդհակառակը, Սամվելը դեռ 105-ից էլ բարձր քաշային կարգում պետք

Շարքային զինվորականները «բլոտում» պարտվել են և սկսել կատարել պայմանը

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժնում ավարտվել է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գևորգ Խաչատրյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: 2015թ. նոյեմբերի 28-ին ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժնում ահազանգ էր ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 22:50-ի սահմաններում, սահմանապահ ուղեկալի պարտադիր ժամկետային

«Ընդդիմադիր կուսակցություն կա, որ ինձ համար վիրավորական կլիներ այդ ցուցակում լինել». Ըստ Աստղիկ Գեւորգյանի՝ ԱԺ-ում էլ, երբ որ նա խոսում է, ինքն ամաչում է

Աստղիկ Գեւորգյանի համար անհասկանալի է՝ Հրանտ Թոխատյանը հասուն մարդ է, ի՞նչ է նշանակում չէր ակնկալում. «Թող լավ քննարկեր, թող հասցներ: Եվ վերջին հաշվով, եթե ինքը կատարել է իր ընտրությունը եւ կարծում է, որ դա ժամանակի վատնում էր, դա իր խնդիրն է: Կգա մեկ ուրիշը, որը կարծում է, որ առանց աշխատավարձի, առանց շահի… որովհետեւ մարդ կա, որ փողով է առաջնորդվում:

Մշակույթի փոխնախարար. «Փխրուն խաղաղության դեպքում կարևոր է , որ բոլոր գերատեսչությունները լինեն միավորված»

Ապրիլի 11 -ին ՀՀ Սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ մշակույթի նախարարության կազմակերպած ցուցադրական շտաբի մարզումը՝ «Կառավարման համակարգի բերումը բարձր աստիճանի» խորագրով: Այն ղեկավարեց մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը: «Հայաստանի նման փխրուն խաղաղություն ունեցող երկրում շատ կարևոր է, որ բոլոր գերատեսչությունները լինեն միավորված»,- նշեց Արթուր Պողոսյանը: Ցուցադրական շտաբի մարզման ընթացքում խոսվեց հնարավոր պատերազմի ժամանակ իրականացվելիք գործողությունների մասին,

«30-45 տոկոսը ՀՀԿ-ն կվերցնի, մնացած 25-ը կտան «Ելքին» ու «Երկիր Ծիրանիին». Արմեն Բադալյան

Իշխանության բուֆեր ուժի` ԲՀԿ-ի մասնակցության անհրաժեշտություն այժմ չկա

Ոստիկանները կարճ ժամկետում բացահայտեցին Աշտարակում կատարված սպանությունը

Ապրիլի 10-ին, ժամը 23.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ Աշտարակ քաղաքի վերջնամասում տղամարդու դիակ կա: Մեկնած օպերատիվ խումբը Աշտարակի ձախակողմյան հատվածի հողակտորներից մեկի վագոն-տնակում հայտնաբերել է 1965 թ. ծնված Հարություն Մովսիսյանի դիակը` հրազենային վնասվածքներով: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 5.45 մմ տրամաչափի 10 պարկուճ: Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Արագածոտնի մարզային վարչությունների և

«Ընտրակաշառքն իրեն չարդարացրեց». Խոսրով Հարությունյան

«Քաղաքական ուժերին հաջողվեց ընտրական օրենսգրքի այնպիսի մեխանիզմներ ներդնել, որոնք, ըստ էության, բացառեցին տեղամասերում խախտումները». Խոսրով Հարությունյան

«Ո՞նց կարելի է այդպես մի մկրատով խուզել ու ասել, որ բոլորը վարկաբեկված են». Աստղիկ Գեւորգյանը՝ ՀՀԿ ցուցակում լինելու մասին

Աստղիկ Գեւորգյանը գտնում է, որ միտինգային պահվածքն է, որ փչացնում է մեր կյանքը. «Դուք պատկերացնո՞ւմ եք նույն ձեւով մենք էդ ասողներին ասենք, հիմա ես թույլ չեմ տա ասեմ ինչ: Իմ դաստիարակությունը թույլ չի տա ասեմ, որ ընդդիմադիրները, որոնք իրենց այսպես-այսպես են պահում, փառք Աստծո, անուններ ունեմ, որ ցուցակ է կազմում արդեն, չի՛ կարելի, ես դատապարտում եմ այդ կեցվածքը»:

Պարզաբանում Գոշ լճի հարակից տարածքում իրականացվող մաքրման աշխատանքների վերաբերյալ

Ֆեյսբուք սոցիալական ցանցում տարածվել էր տեղեկատվություն, ըստ որի Գոշ լճի տարածքում իրականացվում է ապօրինի հողային աշխատանքներ: ՀՀ բնապահպանության նախարարությունը հայտնում է, որ «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ռեկրեացիոն գոտու «Գոշ լիճ» տեղամասից` պետական սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքով հանգստի գոտի կազմակերպելու և սպասարկման ծառայություններ մատուցելու նպատակով, համաձայն 23.06.2015 թվականին կնքված պայմանագրի, օգտագործման է տրվել «Վենդոռ» ՍՊԸ-ին:

Նոյեմբերյանում ո՞ւմ է տրվելու Ծառուկյանի երկրորդ տրակտորը

2012-ին մեկ տասնյակից ավելի տրակտորներ էին բերվել

ՀՅԴ-ն ավելի շատ պորտֆել է ուզում

Եվ դժգոհ են Երեւանում կուսակցության գրանցած արդյունքներից

Րաֆֆի Հովհաննիսյան. «Իսկ մենք դեռ կխոսենք ընտրություններից հետո»

Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը մայրաքաղաքի ավագանու ընտրությունների մասին Նախընտրական շրջանում բռնություններով եւ քաղաքական բանտարկություններով, իսկ ընտրությունների օրը՝ համատարած կաշառքներով եւ այլ զանգվածային ընտրակեղծիքներով մթագնած խորհրդարանական ընտրությունները հերթական անգամ ի ցույց դրեցին գործող իշխանության՝ ՀՀԿ-ի մոտ ազատ, արդար եւ օրինական ընտրությունների կազմակերպման քաղաքական կամքի բացակայությունը: Ամեն դեպքում՝ մեր ժողովրդի ձայնը չմասնատելու նպատակով հերթական անգամ Ժառանգությունը հայտ չներկայացրեց

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031