Օրվա լրահոսը

«Գայանե Խաչատրյանին ժամանակին ոստիկանությունից պարզաբանվել է, որ իր նշած անձը որևէ առնչություն չունի ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հետ»

Ուստի, կոչ անելով չշահարկել պաշտոնյաների անունները սեփական խնդիրների շրջանակում, հորդորում ենք դրանք լուծել բացառապես իրավական հարթության մեջ:

ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի վերնախավերը բանակցում են

Նոր կոալիցիա կկազմվի՞

Հատուկ քննչական ծառայություն է ուղարկվել բանկի աշխատակիցների կողմից լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված` ՀՀ գլխավոր դատախազի կողմից Հատուկ քննչական ծառայություն է ուղարկվել «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում 214-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը: Այսպես, 2016 թ.-ի հոկտեմբերի 12-ին «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենը ոստիկանությունում հաղորդում է տվել

Ապօրինի ծառահատումների դեպքով դատախազությունում հարուցվել է քրեական գործ. դատախազի ցուցումով կասկածյալը ձերբակալվել է

Դավթաշեն վարչական շրջանում ապօրինի ծառահատման դեպքի առթիվ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Երևան քաղաքի Աղաբաբյան փողոցում՝ ՙՙ Դելֆին՚՚ լողավազանի դիմացի ծառերը հատող անձը հանդիսանում է Ա.Ս, որը 2017 թվականի ապրիլի 10-ին՝ ժամը 11:30-ին բերման է ենթարկվել

ՕՐՕ դաշինքը պատրաստ է օգնել ՀԱԿ-ին՝ ՍԴ դիմելու հարցում

«Ես քաղաքական ամբիցիաներ չունեմ,, բայց գոնե այս մեկ ամսվա ընթացքում ՀԱԿ-ից այդ ազդակները չենք ստացել, որ միասնական կարելի է ինչ-որ հարցի շուրջ հանդես գալ: Չնայած չեմ բացառում, եթե իրենք դիմեն մեզ, մեր աջակցության կարիքը լինի, մենք անպայման կօգնենք, որովհետեւ այսօր մենք բոլորս էլ կանգնել ենք կոտրված տաշտակ ՀՀ-ի առջեւ, այստեղ ամբիցիաների խնդիր չկա»:

Դեռ պարզ չեն հաջորդ խորհրդարանի ղեկավարի եւ տեղակալների անունները

Հաջորդ գումարման խորհրդարանը Էդուարդ Շարմազանովը «պայծառ» է որակում

Տարածաշրջանում համատեղ ուժերով պետք է կառուցվի դիմակայուն ապագա

ԱԻ նախարարն ընդունել է Իրանի դեսպանին Ապրիլի 11-ին ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Հանդիպման նպատակն էր քննարկել արտակարգ իրավիճակների և աղետների ռիսկերի նվազեցման ու կանխարգելման ոլորտում հայ-իրանական համագործակցության ծավալների ընդլայնումը: Կողմերն ընդհանուր հայտարարի եկան առավել սերտացնել ԱԻ ոլորտում համագործակցությունը երկու երկրների միջև՝ նշելով,

«ԵԼՔ»-ից հակադարձում են Փոստանջյանին. «Պաշտոնական առաջարկ եղել է» (Տեսանյութ)

«Երկիր Ծիրանի»-ի հիմնադիրն այլ բան է պնդում, «ԵԼՔ»-ը՝ մեկ այլ: Ըստ դաշինքի՝ իրենք Զարուհի Փոստանջյանին առաջարկել են գործակցել Երեւանի ավագանու ընտրություններում

ՕՐՕ դաշինքի անդամը՝ Մուկուչյանի դիտողության եւ ԵԱՀԿ առաքելության նամակի մասին

Անդրանիկ Գրիգորյանը ԿԸՀ-ի որոշումն այսպես գնահատեց. «Հերթական իշխանահաճո որոշումն էր, որովհետեւ իրենց այն փաստարկները, թե դա տարիներ կտեւի, մեր մասնագետի պնդմամբ ընդամենը մեկ-երկու օրվա գործ է, ոչ ավելի: Նոր տեխնոլոգիաներից հասկացող ցանկացած մարդ էլ կարող է եզրահանգում անել, որ 1.5 մլն մարդու մատնահետքերը համեմատականություն անցկացնելը նորագույն տեխնոլոգիաներով այնքան էլ երկար պրոցես չի կարող լինել»:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Ապրիլի 12-ի գիշերը Սյունիքում և Արցախում, 13-ին՝ օրվա երկրորդ կեսին, 14-16-ը՝ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին վայրերում` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ: 12-ի ցերեկը, 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 12-14-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով: Երևան քաղաքում` 12-ին, 13-ի

Լյուդմիլա Սարգսյան. «Իմ բոլոր ծրագրերը պայմանավորված էին ԲՀԿ-ի և «Ծառուկյան» դաշինքի հետ»

Նա սուր զգացողություններ չունի, որ հաջորդ խորհրդարանում չի լինելու

«Մենք աշխատել ենք, որ ձայները տրվեն ՀՀԿ-ին». Կնյազ Հասանով

«Մեր հարցերը պետք է լուծվեն իշխանությունների հետ»

Նիկոլ Փաշինյանն ունա՞կ է լինելու Երեւանի քաղաքապետ (Տեսանյութ)

«ԵԼՔ» դաշինքի ներկայացուցիչները պնդում են, որ եթե Փաշինյանն ընտրվի քաղաքապետ, երկրում քաղաքական իրավիճակ կփոխվի

Եվրոպայում Պահպանողականների և Ռեֆորմիստների դաշինքի նախագահը շնորհավորել է «Ծառուկյան» դաշինքին՝ «արձանագրած տպավորիչ արդյունքների համար»

Որպես Եվրոպայում Պահպանողականների և Ռեֆորմիստների դաշինքի նախագահ՝ իմ ջերմագին շնորհավորանքներն եմ ուղղում Ձեզ՝ Հայաստանում տեղի ունեցած բավականին բարդ եւ մրցակցային խորհրդարանական ընտրություններում «Ծառուկյան» դաշինքի արձանագրած տպավորիչ արդյունքների համար։ Հարգարժան պարոն Ծառուկյան, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մեր դաշինքի անդամ կուսակցություն է, և մեր վստահելի ու հուսալի բարեկամը Հայաստանում: Շնորհակալություն եմ հայտնում մեր քաղաքական ընտանիքին ցուցաբերած Ձեր նվիրվածության

Անցյալ տարի Հայաստանից անվերադարձ մեկնողներն ավելի շատ են եղել (Տեսանյութ)

Ընտրություններից հետո, հնարավոր է, արտագաղթի ալիք սկսվի

Ադրբեջանում հիստերիա է բարձրացվել Պետերբուրգի Duty Free-ում ղարաբաղյան օղու հայտնվելու պատճառով

Ադրբեջանում հերթական հիստերիան է բարձրացվել. այս անգամ պատճառը Սանկտ Պետերբուրգի օդանավակայանի Duty Free-ում ղարաբաղյան օղու հայտնվելն է: haqqin.az ադրբեջանական լրատվական կայքի մոսկովյան մասնաճյուղը «անտարբեր չի մնացել» և շտապել է արձագանքել Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանի Duty Free-ում «Karabakh» անվանմամբ մրգային օղիների վաճառքին: Կայքի հրապարակման համաձայն՝ Duty Free-ն իբրև թե վաճառում է «կեղծ» օղի, որն արտադրվել է «ոչ

Քաղաքական ուժերը հրաժարվել են մասնակցել ընտրություններին արգելանքի պատճառով. «Չորրորդ իշխանություն»

ԲՀԿ-ն ամբողջապես գտնվում է Սերժ Սարգսյանի վերահսկողության ներքո։ Այդ մասին վկայում են բոլոր հնարավոր փաստերը։

Տեսանկարահանող սարքերով հագեցած խաչմերուկների և գործող արագաչափերի ցանկերը (2017 թ. ապրիլի 11-ի դրությամբ)

Երևան քաղաքի խաչմերուկների ցանկը, որտեղ տեղադրված են տեսանկարահանող սարքեր (2017 թ. ապրիլի 11-ի դրությամբ) Խաչմերուկներ   1 Ամիրյան փողոց – Մաշտոցի պողոտա 2 Թումանյան փողոց – Մաշտոցի պողոտա 3 Կոմիտասի պողոտա –Վաղարշյան փողոց 4 Սայաթ-Նովա փողոց – Խանջյան փողոց 5 Խանջյան փողոց – Տիգրան Մեծի պողոտա 6 Ագանթանգեղոս փողոց – Արշակունյաց պողոտա 7 Բաղրամյան փողոց

Սուրբ Զատիկին ընդառաջ՝ արդեն իսկ արձանագրվում են ձվի թանկացումներ. «Ժողովուրդ»

ՀՀ-ի բոլոր ձու արտադրողները ցանկություն ունեն, ավելին՝ նրանք փորձել են ե՛ւ Ամանորին, ե՛ւ Սուրբ Զատիկին ընդառաջ՝ էժանացնել ձվի գինը, սակայն ապարդյուն։

Երևանին անհրաժեշտ է լավ մենեջեր, ինչը չես ասի ոչ Նիկոլի, առավել ևս Զարուհու մասին. «Իրատես»

Ընդ որում, առաջ ընկնելով էլ կարծենք, որ Փոստանջյանի «Ծիրանին» հաստատ տեղ կգտնի Երևանի ավագանիում, ուստի պետք է կարծել, որ «ծիրանի այդ փողը» երկար կկանչի նաև ավագանու նիստերում:

Անցած ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը Քաշաթաղի շրջանից 1200-ից ավելի կամավորականներ են մեկնել առաջնագիծ

ՀՀ ԵԿՄ Քաշաթաղի տարածքային բաժանմունքը գործում է արդեն 20 տարի, այժմ ունի 50-ից ավելի անդամ: Ապրիլի 9-ին բաժանմունքի անդամների մասնակցությամբ, շրջվարչակազմի նիստերի դահլիճում, կայացավ ամենամյա հաշվետու ժողովը: Ներկա էին ՀՀ ԵԿՄ վարչության փոխնախագահ Օհան Գևորգյանը, Սյունիքի տարածքային խորհրդի փոխնախագահ Սուրեն Բաղդասարյանը, Գորիսի տարածքային բաժանմունքի անդամներ, Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը, Արցախի ազատամարտիկների միության (ԱԱՄ)

Տեր- Պետրոսյանի կողմից ղարաբաղցի-հայաստանցի տարանջատման դեմ նման վրդովմունքն առաջացնում է շատ կոնկրետ հիշողություններ. «Ժողովուրդ»

Կարեւոր է դիտարկել Տեր-Պետրոսյանի երեկվա հոդվածում ի հայտ եկած նոր շեշտադրումները՝ կապված հայաստանցի- ղարաբաղցի տարանջատման անընդունելիության հետ։ Այս համատեքստում նախ՝ նորություն էր, որ երկրի առաջին նախագահն արդեն հարկ է համարում արձագանքել որեւէ թերթում հրապարակված որեւէ կոնկրետ հոդվածի։ Սա արդեն իսկ ժամանակին այնքան սակավախոս Տեր-Պետրոսյանի կողմից հրապարակախոսական ակտիվության ուշագրավ դրսեւորում է։ Առավել ուշագրավ է այն, թե

Թեկնածուները իրենց բաշխած կաշառքներն ու կատարած հսկայական ծախսերը ձեւով մը ետ կը հաւաքեն նոյն ժողովուրդէն. «Ասպարեզ»

Հայաստանեան բոլոր ընտրութիւններէն ետք, ժողովրդական շրջանակներու մէջ ամէնէն տարածուած զրոյցներէն մէկը այն է, որ պատգամաւորական թեկնածուները իրենց բաշխած կաշառքներն ու կատարած հսկայական ծախսերը ձեւով մը ետ կը հաւաքեն նոյն ժողովուրդէն: Գումարները վերադարձնելու ձեւերէն մէկը, ըստ այս զրոյցներուն, ապրանքներու թանկացումն է: Ընտրակաշառքը առատօրէն բաշխած պատգամաւորական թեկնածուները, որոնք սննդանիւթի կամ այլ ապրանքատեսակներու շուկայի մենաշնորհեալներն են, իրենց կորուստները

«Չկա մի տեղամաս, որտեղ առնվազն օրվա մեջ 10-15 րոպեի պարբերականությամբ խախտված չլինի քվեարկության գաղտնիության իրավունքը». Արմեն Խաչատրյան. «Հրապարակ»

Շատ հիմնավոր փաստաթուղթ է ներկայացվելու, հիմա աշխատանքային խումբ ունենք, որն աշխատում է բողոքի վրա։ Մեր խնդիրը կլինի հասարակությանը ցույց տալ, որ այս ընտրությունները հերթական կեղծված ընտրություններն են, միգուցե այս անգամ կեղծիքի ծավալն անհամեմատ մեծ է եղել, քան նախկինում։ Ինչքան էլ փորձեն քողարկել էլեկտրոնային գրանցման սարքերի տակ, միեւնույն է, մեզ համար ակնհայտ է, որ այս ընտրությունները

Մինչ Հայաստանում կրքերն են եռում, եռում է իրավիճակը Հայաստանի շուրջ. «Ժամանակ»

Հայաստանում շարունակում են եռալ ընտրական կրքերը, որոնք խորհրդարանական ընտրություններից անցում են կատարում քաղաքապետի ընտրությունների: Մինչ հասունանում են հերթական նախընտրական եւ ընտրական ինտրիգները, նոր դիմակայությունները, միջազգային ասպարեզում էլ իրավիճակը թեժանում է, ընդ որում այնպիսի մասշտաբներով, որոնք կամաթե ակամա, ստիպում են հայացք գցել դրանց վրա, քանի որ պարունակում են Հայաստանին առնչվող բավականին շոշափելի հեռանկարներ: Խոսքը, մասնավորաբար, Սիրիայում

Տարոն Աճեմօղլու. «Վերջին երկու տարիներին ես հույսս գրեթե ամբողջությամբ կորցրել եմ Հայաստանի համար». (Տեսանյութ). civilnet.am

«Վերջին երկու տարիներին ես հույսս գրեթե ամբողջությամբ կորցրել եմ Հայաստանի համար, որովհետև կոռուպցիայի մակարդակը, քաղաքական վերահսկողության և քաղաքական այրերի կողմից համակարգը փակ պահելու, քան բացելու հակումը միանգամայն համակարգային բնույթ են ունեցել, իսկ քաղաքացիական հասարակության կառույցները, որոնք սկզբում և ընթացքում շատ ակտիվ էին, կարծում եմ՝ ձանձրացել են պետության կողմից իրենց նկատմամբ չափազանց մեծ ընդդիմացման պատճառով»․ այսպիսի

Այսօր (բանաստեղծություն)

ՄԵՐՈՒԺԱՆ Art politicus Ա Եվ կա մի երկիր մատնված սովի, Որտեղ արեւը ելնում է ծովից Ու մայր է մտնում հորիզոններում: Նրա երկնքում կան ծխոտ ամպեր Եվ քնքշության մեջ՝ արցունքներ թովիչ: Հիմա չեմ կարող հաշվել մտովի Այն տաճարները, որ աներկրային Աղոթքներ են հար առաքում Աստծուն: Այս երկիրը, որ ուներ իմաստուն Եվ խորհրդավոր այրեր բյուրավոր, Այսօր ապրում

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ ապրիլի 11-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը երկկողմանի բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար Ծանրաքարշ ավտոմեքենաների համար ավտոճանապարհն այս պահին փակ է:   ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031