Օրվա լրահոսը
Տեսանկարահանող սարքերով հագեցած խաչմերուկների և գործող արագաչափերի ցանկերը (2017 թ. ապրիլի 11-ի դրությամբ)
Երևան քաղաքի խաչմերուկների ցանկը, որտեղ տեղադրված են տեսանկարահանող սարքեր (2017 թ. ապրիլի 11-ի դրությամբ) Խաչմերուկներ 1 Ամիրյան փողոց – Մաշտոցի պողոտա 2 Թումանյան փողոց – Մաշտոցի պողոտա 3 Կոմիտասի պողոտա –Վաղարշյան փողոց 4 Սայաթ-Նովա փողոց – Խանջյան փողոց 5 Խանջյան փողոց – Տիգրան Մեծի պողոտա 6 Ագանթանգեղոս փողոց – Արշակունյաց պողոտա 7 Բաղրամյան փողոց
Սուրբ Զատիկին ընդառաջ՝ արդեն իսկ արձանագրվում են ձվի թանկացումներ. «Ժողովուրդ»
ՀՀ-ի բոլոր ձու արտադրողները ցանկություն ունեն, ավելին՝ նրանք փորձել են ե՛ւ Ամանորին, ե՛ւ Սուրբ Զատիկին ընդառաջ՝ էժանացնել ձվի գինը, սակայն ապարդյուն։
Երևանին անհրաժեշտ է լավ մենեջեր, ինչը չես ասի ոչ Նիկոլի, առավել ևս Զարուհու մասին. «Իրատես»
Ընդ որում, առաջ ընկնելով էլ կարծենք, որ Փոստանջյանի «Ծիրանին» հաստատ տեղ կգտնի Երևանի ավագանիում, ուստի պետք է կարծել, որ «ծիրանի այդ փողը» երկար կկանչի նաև ավագանու նիստերում:
Անցած ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը Քաշաթաղի շրջանից 1200-ից ավելի կամավորականներ են մեկնել առաջնագիծ
ՀՀ ԵԿՄ Քաշաթաղի տարածքային բաժանմունքը գործում է արդեն 20 տարի, այժմ ունի 50-ից ավելի անդամ: Ապրիլի 9-ին բաժանմունքի անդամների մասնակցությամբ, շրջվարչակազմի նիստերի դահլիճում, կայացավ ամենամյա հաշվետու ժողովը: Ներկա էին ՀՀ ԵԿՄ վարչության փոխնախագահ Օհան Գևորգյանը, Սյունիքի տարածքային խորհրդի փոխնախագահ Սուրեն Բաղդասարյանը, Գորիսի տարածքային բաժանմունքի անդամներ, Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը, Արցախի ազատամարտիկների միության (ԱԱՄ)
Տեր- Պետրոսյանի կողմից ղարաբաղցի-հայաստանցի տարանջատման դեմ նման վրդովմունքն առաջացնում է շատ կոնկրետ հիշողություններ. «Ժողովուրդ»
Կարեւոր է դիտարկել Տեր-Պետրոսյանի երեկվա հոդվածում ի հայտ եկած նոր շեշտադրումները՝ կապված հայաստանցի- ղարաբաղցի տարանջատման անընդունելիության հետ։ Այս համատեքստում նախ՝ նորություն էր, որ երկրի առաջին նախագահն արդեն հարկ է համարում արձագանքել որեւէ թերթում հրապարակված որեւէ կոնկրետ հոդվածի։ Սա արդեն իսկ ժամանակին այնքան սակավախոս Տեր-Պետրոսյանի կողմից հրապարակախոսական ակտիվության ուշագրավ դրսեւորում է։ Առավել ուշագրավ է այն, թե
Թեկնածուները իրենց բաշխած կաշառքներն ու կատարած հսկայական ծախսերը ձեւով մը ետ կը հաւաքեն նոյն ժողովուրդէն. «Ասպարեզ»
Հայաստանեան բոլոր ընտրութիւններէն ետք, ժողովրդական շրջանակներու մէջ ամէնէն տարածուած զրոյցներէն մէկը այն է, որ պատգամաւորական թեկնածուները իրենց բաշխած կաշառքներն ու կատարած հսկայական ծախսերը ձեւով մը ետ կը հաւաքեն նոյն ժողովուրդէն: Գումարները վերադարձնելու ձեւերէն մէկը, ըստ այս զրոյցներուն, ապրանքներու թանկացումն է: Ընտրակաշառքը առատօրէն բաշխած պատգամաւորական թեկնածուները, որոնք սննդանիւթի կամ այլ ապրանքատեսակներու շուկայի մենաշնորհեալներն են, իրենց կորուստները
«Չկա մի տեղամաս, որտեղ առնվազն օրվա մեջ 10-15 րոպեի պարբերականությամբ խախտված չլինի քվեարկության գաղտնիության իրավունքը». Արմեն Խաչատրյան. «Հրապարակ»
Շատ հիմնավոր փաստաթուղթ է ներկայացվելու, հիմա աշխատանքային խումբ ունենք, որն աշխատում է բողոքի վրա։ Մեր խնդիրը կլինի հասարակությանը ցույց տալ, որ այս ընտրությունները հերթական կեղծված ընտրություններն են, միգուցե այս անգամ կեղծիքի ծավալն անհամեմատ մեծ է եղել, քան նախկինում։ Ինչքան էլ փորձեն քողարկել էլեկտրոնային գրանցման սարքերի տակ, միեւնույն է, մեզ համար ակնհայտ է, որ այս ընտրությունները
Մինչ Հայաստանում կրքերն են եռում, եռում է իրավիճակը Հայաստանի շուրջ. «Ժամանակ»
Հայաստանում շարունակում են եռալ ընտրական կրքերը, որոնք խորհրդարանական ընտրություններից անցում են կատարում քաղաքապետի ընտրությունների: Մինչ հասունանում են հերթական նախընտրական եւ ընտրական ինտրիգները, նոր դիմակայությունները, միջազգային ասպարեզում էլ իրավիճակը թեժանում է, ընդ որում այնպիսի մասշտաբներով, որոնք կամաթե ակամա, ստիպում են հայացք գցել դրանց վրա, քանի որ պարունակում են Հայաստանին առնչվող բավականին շոշափելի հեռանկարներ: Խոսքը, մասնավորաբար, Սիրիայում
Տարոն Աճեմօղլու. «Վերջին երկու տարիներին ես հույսս գրեթե ամբողջությամբ կորցրել եմ Հայաստանի համար». (Տեսանյութ). civilnet.am
«Վերջին երկու տարիներին ես հույսս գրեթե ամբողջությամբ կորցրել եմ Հայաստանի համար, որովհետև կոռուպցիայի մակարդակը, քաղաքական վերահսկողության և քաղաքական այրերի կողմից համակարգը փակ պահելու, քան բացելու հակումը միանգամայն համակարգային բնույթ են ունեցել, իսկ քաղաքացիական հասարակության կառույցները, որոնք սկզբում և ընթացքում շատ ակտիվ էին, կարծում եմ՝ ձանձրացել են պետության կողմից իրենց նկատմամբ չափազանց մեծ ընդդիմացման պատճառով»․ այսպիսի
Այսօր (բանաստեղծություն)
ՄԵՐՈՒԺԱՆ Art politicus Ա Եվ կա մի երկիր մատնված սովի, Որտեղ արեւը ելնում է ծովից Ու մայր է մտնում հորիզոններում: Նրա երկնքում կան ծխոտ ամպեր Եվ քնքշության մեջ՝ արցունքներ թովիչ: Հիմա չեմ կարող հաշվել մտովի Այն տաճարները, որ աներկրային Աղոթքներ են հար առաքում Աստծուն: Այս երկիրը, որ ուներ իմաստուն Եվ խորհրդավոր այրեր բյուրավոր, Այսօր ապրում
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ ապրիլի 11-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը երկկողմանի բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար Ծանրաքարշ ավտոմեքենաների համար ավտոճանապարհն այս պահին փակ է: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
ՀՀ Նախագահն արձագանքել է Դավիթաշենում ապօրինի ծառահատմանը. «Արմենպրես»
ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանն «Արմենպրես»-ի խնդրանքով ներկայացրել է Նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերմունքը Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում ապօրինի ծառահատման դեպքին: – Ինչպե՞ս է ՀՀ Նախագահը վերաբերվում Դավիթաշենում ապօրինի ծառահատման դեպքին: -Նախագահը վստահ է, որ բոլոր պատկան մարմիններն իրենց պարտականությունները կատարելու են պատշաճ կերպով և այդ բարբարոսության հեղինակները կրելու են օրենքով սահմանված պատասխանատվություն:
Զբաղվածության պետական գործակալությունն ամփոփել է 2017թ. առաջին եռամսյակը
01.03.2017թ. դրությամբ Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է 96.2 հազար մարդ, որից 62.3 հազարը կանայք են, 22.3 հազարը` երիտասարդ: Տարածքային կենտրոնների կողմից հավաքագրվել է 1328 թափուր աշխատատեղ, կենտրոնների աջակցությամբ աշխատանքի է տեղավորվել 1159 աշխատանք փնտրող: Շուրջ 950 անձ ընդգրկված է 2016թ. Զբաղվածության պետական կարգավորման ծրագրի շրջանակներում իրականացված և դեռևս շարունակվող
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն այսօր ելույթ կունենա Բեթհովենի Զատկի փառատոնում
Ապրիլի 11-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը Վարշավայում կմասնակցի Լյուդվիգ վան Բեթհովենի անվան Զատկի փառատոնին։ Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Երիտասարդական նվագախումբը կկատարի Ղազարոս Սարյանի Սիմֆոնիկ պատկերները, Արամ Խաչատրյանի Թավջութակի և նվագախմբի կոնցերտ-ռապսոդիան (մենակատար՝ Նարեկ Հախնազարյան, թավջութակ), Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի «Շեհերազադ» սիմֆոնիկ պոեմը (մենակատար` Յարոսլավ Նադրզիցկի, ջութակ)։ Համերգը տեղի կունենա Վարշավայի ֆիլհարմոնիկ համերգասրահում։ Երիտասարդական նվագախմբի ելույթը Բեթհովենի Զատկի փառատոնում
Տարածաշրջանում իրավիճակը անհրաժեշտ է դարձնում ՌԴ-ի հետ համագործակցության ընդլայնումն անվտանգության ոլորտում. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդունել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, նախագահը գոհունակություն է հայտնել երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական, մարդասիրական, ինչպես նաև անվտանգության ոլորտներում հարաբերությունների զարգացման կապակցությամբ: Շեշտելով միջազգային անվտանգության ամրապնդմանն ուղղված համագործակցության լավ մակարդակը՝ Ալիևը նշել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև մշտական շփումները,
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայրապետական կրթաթոշակին արժանացած ուսանողներին
Ապրիլի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից սահմանված Հայրապետական կրթաթոշակին այս տարի ներկայացված Հայաստանի բուհերի երեք ուսանողների` ուղեկցությամբ ՀՀ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի և Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանի: Ուսման ընթացքում ցուցաբերած բարձր առաջադիմության
Լավություն արա, ջուրը գցի
Պատգամավորներից մեկը «ընտրակաշառքի շրջանակներում» իր գյուղում ճանապարհ էր կառուցում: Բայց նրա գումարները, հավանաբար, չհերիքեցին ընտրվելու համար, եւ նա ընտրություններից հետո ոչ միայն չշարունակեց շինարարությունը, այլեւ ճանապարհի սկզբում ու վերջում քարեր լցրեց, որ հանկարծ ոչ ոք այդ՝ անգամ կիսաքանդ ճանապարհից չօգտվի: Մեկ այլ ձախողված թեկնածու հայտարարեց, որ այլեւս չի օգնի աղքատ ուսանողներին ուսման վարձը մուծել, ասելով՝
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 50 անգամ
Ապրիլի 10-ին և լույս 11-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 50 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1620 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն: ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն
Ընտրական օրացույց. Ռոբերտ Քոչարյան. Մեկ էլ մի ճանճ մտնում ա, ամեն ինչ փչացնում. (Տեսանյութ)
1995-ի ընտրություններից 8 օր անց հետաքրքիր հաշվապահություն է արձանագրվում Կենտրոնական Ընտրական հանձնաժողովում: 58-րդ ընտրատարածքում քվեարկված Վրեժ Շահգելդյանի կողմնակիցները՝ Աբովյանի 11 գյուղերի բնակիչներ, հավաքվել են Գերագույն խորհրդի շենքի մոտ, որտեղ գտնվում է ԿԸՀ-ն եւ պահանջում են հաղթող ճանաչել Շահգելդյանին, այլ ոչ թե Աբովյանի գործկոմի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանին: Ըստ «Առավոտ» օրաթերթի, ժամը 20-ի սահմաններում բողոքավորներին են մոտենում
Վարդևան Գրիգորյան․«Ես 15 հազար ձայնից ավելի էի սպասում, թեև իմն առաջին տեղի արդյունքներ են»
«Ծառուկյան դաշինքի» վարկանիշային թեկնածուներից մեկը՝ Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի նախկին ռեկտոր Վարդեւան Գրիգորյանը, որն ԱԺ ընտրություններում Շիրակի մարզում իր ստացած 13 հազար 990 ձայնով զիջեց միայն ՀՀԿ-ական Արման Սահակյանին (վերջինս ձեռք բերեց 14 հազար 510 ձայն), գտնում է, որ իրենն են առաջին տեղի արդյունքները։ «Իմ արդյունքները ինձ համար առաջին տեղի արդյունքներ են»,- ասում է Վարդևան
Ինչո՞ւ է արգելված Վրաստանից լոլիկի եւ վարունգի ներկրումը
Արգելքը սահմանել է Սննդամթերքի անվտանգության ծառայությունը
Եվրոպական խորհրդարանի պատգամավորը՝ ՀՀ ԱԺ ընտրության մասին. «Ամենատխուր դիտարկումը հոգեբուժարանում գտնվող հիվանդների քվեարկությունն էր» (Տեսանյութ). «Ազատություն»
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանում Եվրոպական խորհրդարանի դիտորդական պատվիրակության ղեկավար Հեյդի Հաութալան անդրադարձել է ապրիլի 2-ի ընտրությունների ընթացքում տեղ գտած ընտրախախտումներին: «Դժբախտաբար, պետք է նշեմ, որ մեր դիտարկումները ընտրությունների օրը ոչ միշտ էին դրական: Մենք նկատեցինք կուսակցությունների ներկայացուցիչների, որոնք միջամտում էին ընտրական գործընթացին՝ ընտրատեղամասերի բացումից մինչև քվեների հաշվարկը: Մենք տեսանք, որ նրանց ներկայությունը ազդեցություն թողեց ընտրողներ
Արցախում բացվել է ամերիկյան «Գլոբբինգ» ընկերության գրասենյակը. «Արցախպրես»
«Գլոբբինգի»-ի արցախյան մասնաճյուղը կօգնի Արցախում մատչելի տարբերակով օգտվել միջազգային խանութների օնլայն հարթակից»:
«Պարտակել են հովանավորյալ կրկնահանցագործ Վարդան Հովնիկյանի կատարած հանցագործությունը». Լրագրողի ահազանգը
«Քննիչ Խաչիկ Նավասարդյանը և դատախազ Կարեն Բարսեղյանը նպատակ են ունեցել ինձ վախեցնել». «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող
«Վովա Գասպարյանն է իրենց մեջքին կանգնած, ժամանակին իրար հետ աշխատել են». Լրագրողը՝ իրենց հարեւանների հովանավորների մասին
«Բայց մեզ ոստիկանությունում հավաստիացրին, որ որեւէ հովանավորչություն կամ կապ չկա». Գայանե Խաչատրյան
Կացնահարված կինը դատարանում. «Վլադիկը սպառնացել է իմ ընտանիքին վերացնել, երեխային էլ մանկատուն ուղարկել». (Տեսանյութ, ֆոտոշարք)
Թագուհի Մանսուրյանը դատարանում մանրամասներ պատվեց կացնահարվելու օրվա մասին
Ապօրինի ծառահատումներ Իջևանի տարածաշրջանում
Սոցիալական ցանցերում և Էլեկտրոնային մամուլում, այսօր տարածվել էր տեսաձայնագրություն, որում ցուցադրվում էր կտրատված ծառեր ՀՀ Տավուշի մարզի Իջևանի շրջանի անտառներում: ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժնի և ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Իջևանի անտառտնտեսության աշխատակիցների ձեռնարկած համատեղ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են ապօրինի ծառահատում իրականացրած երկու քաղաքացի` Հ. Ռ.-ն և Պ. Դ.-ն:
Շավարշ Քոչարյան. «Մի քանի ժամ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված գյուղի բնակիչներն վերապրեցին վայրագություններ»
Շավարշ Քոչարյանի մեկնաբանությունը Մարաղայի ողբերգության 25-րդ տարելիցի կապակցությամբ
«Տարոնը, սամալյոտի պոչի վրայի Գյումրին, մեկ էլ Մհեր Մկրտչյանը դզեցին»․ Սամվել Բալասանյանի հրճվանքը. (Տեսանյութ)
Այսօր Գյումրու «Շիրակ» օդանավակայան վայրէջք կատարեց «Տարոն ավիայի» Մհեր Մկրտչյանի անվան ինքնաթիռը: Վայրէջք կատարելուն պես գյումրեցի լրագրողները, օպերատորները, քաղաքային իշխանությունները վազեցին ինքնաթիռ։ Սամվել Բալասանյանը ներս մտնելուն ու օդաչուներին ողջունելուն պես երեխայի նման հրճվեց՝ ասելով․ «Տարոնը, սամալյոտի պոչի վրայի Գյումրին ու Մհեր Մկրտչյանը դզեցին, ամեն ինչ իր տեղն է»։ «Տարոն-ավիայի» սեփականատեր Գառնիկ Պապիկյանն էլ հավելեց․ «Մենք


















































