Օրվա լրահոսը

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ տրանսպորտային միջոցների կուտակումներից և վթարային իրավիճակներից խուսափելու նպատակով 2017 թ. ապրիլի 8-ից Երևանի Ագաթանգեղոսի փողոցում և Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր. Լուսավորիչ խաչմերուկում փորձնական կարգով կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ: Փոփոխությունների արդյունքում՝ կփակվի Ագաթանգեղոսի փողոցի՝ Տիգրան Մեծի պողոտայից Արշակունյաց պողոտայի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների համար նախատեսված՝ 120 մետր չհասած Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր. Լուսավորիչ խաչմերուկ, հետադարձի տեղը: Նշված

Սերժ Սարգսյան. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են

Նախագահն ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարարին

Եվրամիությունը կմերժի՞ մուտքի վիզա տրամադրել հայ ընտրակեղծարարներին․ ԵՄ դեսպանի պարզաբանումը

Այսօր Գյումրի էր այցելել Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։ Լրագրողները նրանից կարծիք հարցրեցին ապրիլի 2-ին ՀՀ-ում տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրությունների մասին։ Հիշեցնենք, որ Հայաստանում թափանցիկ ընտրությունների անցկացման համար Եվրամիությունը որպես քաղաքական աջակցություն 7 միլիոն եվրո էր տրամադրել մեր երկրին, որից 4 միլիոնը՝ էլեկտրոնային գրանցման համակարգի ներդրման համար, 2 միլիոն եվրոն ընտրական տեղամասերում

«Ես չեմ ուզում նախօրոք կռռամ». Զուրաբյանը՝ Նիկոլ Փաշինյանի եւ Փոստանջյանի մասին

Այս պահին լռենք, բայց լռում եմ ոչ թե այն պատճառով, որ ասելիք չունեմ: Շատ լավ էլ ունեմ, շատ լավ էլ գիտեմ, թե ինչ է կատարվում, որն է իշխանության պլանը, ինչպես են այդ պլանն առաջ տանում: Շատ լավ հասկանում եմ ինչ դերակատարություն են իրենք խաղում այդ պլանի մեջ:

ՀՀ ԶՈւ խումբը մասնակցում է ԱՊՀ երկրների ուսումնամեթոդական հավաքին

ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբը Բիշքեկում մասնակցում է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր Հակաօդային պաշտպանության համադրման կոմիտեի հերթական նիստին և ռազմաօդային ուժերի, հակաօդային, զենիթահրթիռային, օդատիեզերային պաշտպանության զորքերի հրամանատարների ուսումնամեթոդական հավաքին: ՀՀ պաշտպանության նախարարություն

Բացահայտվել է Ուկրաինայի քաղաքացուհու նկատմամբ կատարված ավազակային հարձակումը

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել է ապրիլի 8-ին տեղի ունեցած  ավազակային հարձակումը։ Կասկածյալները ձերբակալվել են։ Ավելի վաղ տեղեկացրել ենք͵ որ ապրիլի 8-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած 2 անձինք ապօրինի մուտք են գործել Ուկրաինայի Հանրապետության բնակչուհու կողմից  Երևան քաղաքում վարձակալած բնակարան և պահանջել

ՀՀ ԿԳՆ-ն պարզաբանում է. 127 ավագ դպրոցի տնօրենը հրավիրվել է նախարարություն

Երևանի թիվ 127 ավագ դպրոցի բակում երկու աշակերտի կողմից կատարված մտահոգիչ միջադեպի /ինքնավնասման փորձ/ առնչությամբ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ դպրոցի տնօրենը հրավիրվել է նախարարություն՝ ներկայացնելու համապատասխան պարզաբանում միջադեպի շարժառիթների և դրան առնչվող հանգամանքների վերաբերյալ: Խնդիրը նախատեսվում է առաջիկայում քննարկել նաև դպրոցի մանկավարժական խորհրդի ընդլայնված նիստում, որին կմասնակցեն ԿԳՆ ներկայացուցիչները: Նախարարությունն արձանագրում

Սիրիայում նոր սադրանք են նախապատրաստում՝ քիմիական զենքի կիրառմամբ. Պուտինը նախազգուշացում է

Սիրիայում քիմիական զենքի կիրառմամբ նոր սադրանք են նախապատրաստում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իտալացի գործընկերոջ հետ բանակցություններից հետո: «Մենք տարբեր աղբյուրներից տեղեկատվություն ունենք այն մասին, որ նման սադրանքներ, այլ կերպ չեմ կարող դրանք կոչել, նախապատրաստվում են Սիրիայի մյուս շրջաններում, այդ թվում՝ Դամասկոսի հարավային արվարձաններում, որտեղ պատրաստվում են ինչ-որ նյութ նետել և դրա

Սպանություն Արագածոտնում. դիակի վրա հայտնաբերվել է 17 հրազենային վնասվածք

ՀՀ քննչական կոմիտեի  Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական͵ օպերատիվ-որոնողական  միջոցառումների արդյունքում բացահայտվել է Աշտարակ քաղաքում տեղի ունեցած սպանությունը͵ կասկածյալը ձերբակալվել է։ 2017թ. ապրիլի 10-ին ահազանգ է ստացվել͵ որ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհից մոտ 250 մետր հեռավորության վրա գտնվող վագոն տնակում հայտնաբերվել է տղամարդու դի՝ հրազենային բազմաթիվ վնասվածքներով: Անմիջապես դեպքի վայր է մեկնել

Եկատերինա Վելեանու. «Հավատա երազանքներիդ». (Ֆոտոշարք)

Ապրիլի 11-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի սրահում տեղի ունեցավ ռումինացի նկարիչ Եկատերինա Վելեանուի ցուցահանդեսը: Գեղանկարչական ցուցահանդեսի խորագիրն էր «Բնություն՝ մեր ոսկի»: Նվիրված էր Մայր երկրի միջազգային օրվան (ապրիլի 22) և Կայուն զարգացման նպատակներից 15-րդին՝ «Կյանքը ցամաքում»: Եկատերիան Վելեանոն ծնվել է հեքիաթ հիշեցնող մի վայրում, որը գտնվում է Մոլդովայի և Ռումինիայի սահմանին: Փոքրուց սիրել է նկարել, բայց

«Դա նաեւ իմ որոշումն է եղել եւ իմ ցանկությունն է եղել, որ չմասնակցեմ եւ չգլխավորեմ ավագանու ցուցակը». Արման Վարդանյան

«Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը խորհրդարանական ընտրություններին «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակում չէր ընդգրկվել: Դաշինքի անդամները, այդ թվում՝ Նաիրա Զոհրաբյանը հրապարակային խոստումներ էին տվել, որ Արման Վարդանյանը կգլխավորի «Ծառուկյան» դաշինքի Երեւանի ավագանու ցուցակը: Սակայն, ինչպես հայտնի է, դաշինքը որոշել է չմասնակցել այդ ընտրություններին: Aravot.am-ը այս առնչությամբ Արման Վարդանյանին հարցրեց՝ ինչո՞ւ է իրենց պայմանավորվածությունը խախտվել եւ նրան

Ցուցահանդեսը կօգնի տեսնել և հասկանալ հայկական ճարտարապետության անվերջությունը և հավերժությունը

Այս ցուցահանդեսում ներկայացվել են բոլոր շերտերը՝ 20-ականներից մինչև այսօր: Ամփոփվել է մի ամբողջ ժամանակաշրջան:

Զարուհի Փոստանջյանը «վեցնոց» է համարում նոր ԱԺ-ն. «6 համարը, 6-րդ ԱԺ-ն»

Ըստ տիկին Փոստանջյանի, հանրության ներկայացուցիչը ԱԺ-ում չկա, իսկ եթե այնտեղ չէ, այդ ԱԺ-ն ո՞նց կարող է ծառայել հանրությանը. «Մի խմբի համար կարող է իր ծառայությունները մատուցել, բայց ողջ հանրության համար մեր հանրային ակնկալիքների համար, իհարկե, չի կարող ծառայել»:

Արտերկրում շրջանառությունից հանված դեղորայքը մեր հիվանդներին են տալիս (Տեսանյութ)

Հոգեկան խնդիրներ ունեցողների հարազատները պնդում են, որ իրենց հիվանդներին անորակ դեղ են տալիս

Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը մեկնարկեց

Եվրոպայի առաջնության արդյունքներով 14 լավագույններն աշխարհի անհատական առաջնությանը մասնակցելու իրավունք են ստանալու:

«Քննարկել ենք իրավիճակը Վրաստանի օկուպացված տարածքների շուրջ». Միխեիլ Ջանելիձեն՝ Նալբանդյանի հետ հանդիպման մասին (Տեսանյութ)

Վրաստանի ԱԳ նախարարը մանրամասնեց նաեւ, որ իր հայաստանցի պաշտոնակցի հետ ընդգծել են երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսությունն ակտիվացնելու ձգտումը

Ինչո՞ւ են Լեհաստանում «մոռացել» հայերի մասին

Հայաստանը հիմնականում ընկալվում է որպես Ռուսաստանի մասնիկ

«ՀՀ-ի եւ Վրաստանի միջեւ չկան խնդիրներ, կան հարցեր». Էդվարդ Նալբանդյան (Տեսանյութ)

Անդրադարձ է եղել ՀՀ եւ Վրաստանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու ընթացքին,-ասում է նախարարը

Նոր մանրամասներ՝ Սոլովյովի և Ալիևի հանդիպումից

Երբ ռուս հաղորդավարը հայտնել է իր տեսակետը, ըստ որի ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի, Ալիևն ասել է. «Զուտ ռազմական առումով ցանկացած խնդիր լուծելի է նույնիսկ Բաքվից: Մենք գնում ենք ոչ միայն ռուսական զենք: Արդեն գնել ենք 6 միլիարդ դոլարի իսրայելական զենքեր: Ժամանակակից տեխնիկայի շնորհիվ մենք տեսնում ենք՝ ինչ է տեղի ունենում Ղարաբաղում»:

ԱԳ նախարար. Վրացի գործընկերոջս տեղեկացրի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով ջանքերի մասին (Տեսանյութ)

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի մամլո հայտարարությունը Վրաստանի ԱԳ նախարար Միխեիլ Ջանելիձեի հետ բանակցությունների արդյունքներով Հարգելի գործընկեր, Տիկնայք և պարոնայք, Ուրախ եմ ողջունել պաշտոնական այցելությամբ Երևան ժամանած Վրաստանի արտաքին գործերի նախարար, իմ լավ բարեկամ Միխեիլ Ջանելիձեին։ Խորհրդանշական է, որ մեկ տարի առաջ պարոն Ջանելիձեն արտերկրյա առաջին բարձրաստիճան հյուրն էր, ում ընդունեցինք արտգործնախարարության նոր շենքում։ Դրանից

Դատախազությունը քրեական գործ է հարուցել լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ

2017թ. ապրիլի 2-ին կայացած ՀՀ ԱԺ ընտրությունները լուսաբանելու ընթացքում «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Տիրայր Մուրադյանի նկատմամբ բռնություն կիրառելու և մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ հրապարակման հիման վրա նախապատրաստված նյութերով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով: Նյութերի նախապատրաստման ընթացքում «Հայկական

Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը 2017 թվականի ընթացքում մտադիր է ապահովել պորտֆելի շուրջ 50 տոկոսանոց աճ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախադրությունում ապրիլի 11-ին տեղի է ունեցել «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ գործադիր տնօրեն Վազգեն Աբգարյանի մամուլի ասուլիսը՝ նվիրված գործակալության կողմից իրականացված աշխատանքի ամփոփմանը։ «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ն (ՀԱԱԳ) հիմնադրվել է 2013թ.-ին՝ ՀՀ կառավարության որոշմամբ, որպես արտահանման խթանման արդյունավետ գործիքակազմ: Ունենալով 100 տոկոս պետական մասնակցություն՝ գործակալությունը հայկական ապահովագրական շուկայում միակն

ՌԱԿ-ը ընտրությունները ժողովրդավարական սկզբունքների տեսակետից գնահատում է իբրեւ ոչ ամբողջովին համապատասխան միջազգային չափանիշներին

Անմիջականորեն հետեւելով ապրիլի 2-ին կայացած ՀՀ խորհրդարանական ընտրությունների ընթացքին¸ ինչպես նաեւ նախորդած եւ հաջորդող իրադարձություններին¸ Ուսումնասիրելով միջազգային¸ տարածաշրջանային¸ սփյուռքյան ու տեղական դիտորդական առաքելությունների եզրակացություններիդ ինչպես նաեւ հայկական ու միջազգային մամուլի հրապարակումները Միաժամանակ նկատի ունենալով տարածաշրջանում եւ Հայաստանի անմիջական սահմաններին տիրող ռազմաքաղաքական փխրուն ու վտանգավոր իրավիճակի պարտադրանքները¸ որոնք ընդգծում են ներքաղաքական կայունության առաջնահերթ կարեւորությունը եւ պետության

Պարզվում են 20-ամյա երիտասարդի՝ հրազենային վնասվածք ստանալու հանգամանքները. կասկածյալը ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է 20-ամյա երիտասարդի՝ հրազենային վնասվածք ստանալու հանգամանքները։ 2017թ. ապրիլի 8-ին՝ ժամը 16:55-ին, հաղորդում է ստացվել առ այն, որ ձախ ազդրի շրջանում հրազենային վնասվածքով բժշկական կենտրոն է տեղափոխվել 20-ամյա մի երիտասարդ։ Պարզվել է͵ որ երիտասարդը վնասվածքն ստացել

Կարեն Կարապետյան. «Դուք պետք է ունենաք N հատ երջանկության բաղադրատոմս»

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ գյուղատնտեսության նախարարություն: Տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ներկայացվել են գերատեսչության ընթացիկ ծրագրերը, միջազգային համագործակցության արդյունքներն ու ոլորտի զարգացման հեռանկարներն ու նախագծերը: Նախ անդրադարձ է կատարվել գարնանացան ցորենի, հնդկացորենի, ոլոռի, սիսեռի, գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման 2017 թվականի ծրագրին: Զեկուցվել է, որ սերմերի ներկրման և մատակարարման գործընթացն արդեն

Ընտրախախտումների դեպքերի առթիվ ապրիլի 11-ի դրությամբ հարուցվել է 15 քրեական գործ

Ապրիլի 2-ին տեղի ունեցած ԱԺ ընտրությունների ժամանակ արձանագրված՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ՀՀ քննչական կոմիտեի կողմից քննության ենթակա ընտրախախտումների դեպքերի առթիվ ապրիլի 11-ի դրությամբ հարուցվել է 15 քրեական գործ։ 15 քրեական գործերից 11-ը վերաբերում են մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդված)͵ 4-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն (ՀՀ

Նախարարը լսել է տաքսու վարորդների դժգոհությունները

Մի խումբ տաքսու վարորդներ ապրիլի 11-ին բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ կառավարության շենքի մոտ, ապա շարժվել դեպի ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն: Այստեղ նրանց ընդունել և դժգոհություններն է լսել նախարար Վահան Մարտիրոսյանը: Տաքսու վարորդները հայտնել են, որ իրենք լիցենզավորված են, բայց լիցենզավորման վճարը շուրջ երկու տարի չեն մուծել: Արդյունքում տուգանվել են, բայց ի

Ապրիլյան պատերազմին զոհված տղաների ծնողները վիրավորված են` գոնե ապրիլի 2-ին հրավառություն չանեին

 «Առողջական խնդիր ունեմ, աշխատանք չունեմ, պաշտպանության նախարարը չի արձագանքում». ապրիլին Թալիշում զոհվածի հայր

«Ողջունում եմ ձեր նախաձեռնությունը». նախարար

Ապրիլի 11-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց իսրայելահայ գործարար, Հայ-իսրայելական առևտրի գրասենյակի փոխնախագահ, «Teamnet packing and international freight services» ընկերության ներմուծման և արտահանման հարցերով տնօրեն Սուրեն Շահնազարյանին, ով արձագանքելով ՀՀ սփյուռքի նախարարի նամակին՝ ցանկություն է հայտնել ներդրումներ կատարել Հայաստանում՝ գյուղատնտեսության և արևային էներգիայի արտադրության ոլորտներում: ՀՀ սփյուռքի նախարարը ողջունեց սփյուռքահայ գործարարին, կարևորեց նրա պատրաստակամությունը՝

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031