Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյան. առկա են բոլոր նախադրյալները Հայաստանում լավ ընտրություններ անցկացնելու համար

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ս.թ. ապրիլի 2-ին կայանալիք ՀՀ խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստան ժամանած ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության հատուկ համակարգող և ղեկավար Իգնասիո Սանչես Ամորին և նրա գլխավորած պատվիրակությանը: Հանրապետության Նախագահը մեծապես կարևորել և բարձր է գնահատել ԵԱՀԿ դիտորդական առաքելությունների դերը Հայաստանի ընտրական գործընթացում, այդ թվում՝ ընտրական համակարգի շարունակական

 «Կրթական ծառայությունների ընդլայնումը ռազմավարական խնդիր է»

Հարցազրույց բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի գիտության եւ միջազգային կապերի գծով պրոռեկտոր, «Էրազմուս Պլյուս» բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ Լուսինե Ֆլջյանի հետ: – Տիկին Ֆլջյան, ի՞նչ նպատակ ունի մարտի 29-31-ին Ձեր կողմից նախաձեռնած «Օտար լեզուների ծրագրերի համապատասխանեցումը Լեզուների իմացության համաեվրոպական համակարգի մակարդակներին» թեմայով միջազգային սեմինար- վերապատրաստումը: – Քանի որ վերապատրաստումը ֆինանսավորում

«Հոգեւոր Հայաստան». անեղծ պահել ապրիլյան քառօրյա պատերազմի սթափեցնող դասերը

Հայրենակիցներ. Ապրիլի 2-ի կորստի ցավն ու մեր ինքնության լուսե պոռթկումը այդ օրվա տարելիցին նշանակված ընտրություններով արատավորելու անբարո գործընթացը մեզ պարտավորեցնում է առավել խորքային գիտակցել ու անեղծ պահել այդ օրվա, և ընդհանրապես ապրիլյան քառօրյա պատերազմի սթափեցնող դասերը: Ի հակադրություն չնչին, անարժանապատիվ ապրելու մեզ պարտադրվող կենսակերպի, որպես մեր արմատներից բխող ինքնությանն ուղղված սթափեցնող ճիչ ենք ընկալում. •

Արման Մարգարյան. «Հուսանք, որ «Զարմանալի ու անսովոր»-ը կդառնա շատ սովորական»

Մարտի 30-ի երեկոյան Մեցցո ակումբում տեղի ունեցավ YellowStones խմբի «Զարմանալի ու անսովոր» դեբյուտային ձայնասկավառակի շնորհանդեսը: Խումբն իր համերգային գործունեությունը սկսել է 2013 թվականից: Աշխարհի ամենամեծ ազգային պարկերից մեկի անունը YellowStones-ի անվան հիմնական մասն է կազմում: Խմբի անդամները սկսեցին իրենց պատկերացնել դեղին քարերի կերպարներով: Այժմ էլ դեղին տարրերը տարբերակիչ այցեքարտ են դարձել նրանց համար: Հինգ տղաներից

Մեկ շաբաթվա ընթացքում բնապահպանական խախտումների դիմաց հաշվարկվել է 1,8մլն. դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս

ՀՀ բնապահպանական պետական տեսչության կողմից 27.03-31.03.2017թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 350.0 հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 5 որոշում և հաշվարկվել 1816.33 հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:  Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում՝ 150.0հազ.դրամ ընդհանուր գումարի

«Հունիսի 2-ին իմ ծննդյան օրն է, հուլիսի 1-ին՝ Գալյայինս»

Թատրոնի երախտավոր Երվանդ Ղազանչյանի ուսանողները տեւական դադարից հետո մասնակցեցին ԳԻՏԻՍ-յան փառատոնին Շուրջ 25 տարվա դադարից հետո Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսանողները իրենց պրոֆեսորի՝ անվանի ռեժիսոր Երվանդ Ղազանչյանի գլխավորությամբ մասնակցել են վերջերս ԳԻՏԻՍ-ում կայացած ուսանողական փառատոնին: Թատերական գործիչները «Առավոտի» հետ զրույցներում կարեւորելով դեռեւս ուսանողական տարիներից սկիզբ առնող ստեղծագործական շփումները, մշտապես հիշատակել են դեռեւս անցյալ

Կուսակցական ցուցակներից ձեռք քաշեք, գնացեք ու մեծամասնականով ձեր հարցերը լուծեք. «Չորրորդ իշխանություն»

Ահա եւ ավարտին է մոտենում խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը։ Այժմ՝ տաք հետքերով, կարելի է ասել, որ ընտրական այս փուլն ունեցավ որոշ առանձնահատկություններ, որոնցով տարբերվում էր նախորդ ընտրություններից։ Առաջինը՝ բուն ընտրական համակարգն է։ Եթե Նապոլեոնը սահմանադրության նախագծի վրա աշխատողներին կարգադրում է. «Գրեք կարճ ու անորոշ», ապա մեր դեպքում ընտրական օրենսգրքի հեղինակներին կարգադրել էին. «Գրեք երկար ու անորոշ»։

Առանց արհեստական խոչընդոտների

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման հյուրերն են ՀՀԿ համամասնական ցուցակով թեկնածու Խոսրով Հարությունյանը եւ «Ծառուկյան» դաշինքի թեկնածու Վարդան Բոստանջյանը: Նելլի Գրիգորյան. -Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները շատ կարեւորվեցին հատկապես իշխող ՀՀԿ-ի կողմից: Մինչդեռ տարբեր գնահատականներով՝ նախընտրական քարոզարշավը պոպուլիստական էր, ոչ գաղափարական, ոչ ծրագրային: Ի դեպ, պոպուլիստականի համատեքստում շատ քննադատվեցին «Ծառուկյան» դաշինքի առաջարկած 15 կետերը:

Փաստորեն ոչ թե դպրոցների տնօրենների՝ ՀՀԿ-ի օգտին աշխատելն ու ցուցակներ կազմելն է անընդունելի, այլ այդ փաստերը հրապարակելը. «Չորրորդ իշխանություն»

Անդրադառնալով դպրոցների տնօրենների սկանդալային ձայնագրությունների թեմային՝ հանրապետական պատգամավոր Սամվել Նիկոյանը հայտարարել է, թե անընդունելի է, որ «համատարած կազմակերպված փորձեր են արվում ճնշում գործադրելու պետական համակարգում աշխատող ՀՀԿ-ականների վրա»։ «ՉԻ» – Փաստորեն ոչ թե դպրոցների տնօրենների՝ ՀՀԿ-ի օգտին աշխատելն ու ցուցակներ կազմելն է անընդունելի, այլ այդ փաստերը հրապարակելը։ Միջազգային մութ ուժերն իրենց դրածոների միջոցով այնպիսի ահավոր

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Ապրիլի 1-ին դադարներով սպասվում են կարճատև տեղումներ, 2-ին, 3-ի գիշերը շրջանների զգալի մասում, 3-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյան տեսքով, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 2-ին կնվազի 7-8

Ի՞նչ է կատարվում Հայաստանի դպրոցներում

Նույնիսկ ԱԺ ընտրությունների նախընտրական շրջանում պատգամավորների թեկնածուները չեն անդրադառնում դպրոցներում առկա խնդիրներին եւ նրանց լուծումներին: Նշանակում է, որ այդ խնդիրներին պատգամավորների թեկնածուները կամ ծանոթ չեն, կամ դրանց ոչ մի նշանակություն չեն տալիս, կամ էլ գերադասում են լռել, քանի որ վիճակը իրենց համար այնքան անհույս է, որ ավելի հեշտ է խոստումներ տալ աշխատավարձերի բարձրացման, Ղարաբաղի հարցի

ՕՐՕ-ն, ՀԱԿ-ՀԺԿ-ն, Կոմկուսն ու Ազատ դեմոկրատները ԱԺ չեն մտնի. Գելափ

Հիմնական հարցին, թե որ կուսակցության օգտին կքվեարկեիք, արդյունքներից պարզ է դառնում, որ ընտրություններում հաղթելու է ՀՀԿ-ն՝ 30 տոկոս, թեեւ «Ծառուկյան» դաշինքն ընդամենը 1 տոկոսով է զիջում՝ 29 տոկոս: Խորհրդարան, ըստ հարցումների, կմտնի նաեւ «Ելքը»՝ 9 տոկոս, ՀՅԴ-ն՝ 7 տոկոս, ՀՎԿ-ն՝ 5 տոկոս:

Կանանց ներգրավվածությունը խորհրդարանական ընտրություններում

«Առավոտը» ուսումնասիրել է նախընտրական համապետական ցուցակներում առաջադրված կին թեկնածուների քանակը: Այսպիսով՝ ամենաշատ առաջադրված կին թեկնածուները «Ազատ դեմոկրատներ» դաշինքում են՝ առաջադրված թեկնածուների մոտ 38 տոկոսը կին է, հաջորդը՝ «Ելք» դաշինքն է, այստեղ կանայք առաջադրված թեկնածուների մոտ 34 տոկոսն են կազմում: Այնուհետեւ՝ Կոնգրես-ՀԺԿ դաշինքն է, այս քաղաքական ուժի ցուցակով առաջադրված թեկնածուների մոտ 32 տոկոսն է կին: Հաջորդում

Քառօրյա պատերազմից 1 տարի անց. իրավիճակն ավելի վտանգավոր է դարձել. Chatham House

Մեկ տարի է անցել քառօրյա պատերազմից իսկ հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը կրկին սպառնալիքի տակ է: Միջազգային հանրությունը կարող է սպասել մինչև նոր պատերազմ բռնկվի կամ կարող է կիրառել դիվանագիտական շոկային թերապիա: Այս մասին Chatham House բրիտանական հեղինակավոր վերլուծական կայքում գրում է Լոուրենս Բրոերսը։ 2016թ. ապրիլյան իրադարձությունները, որոնք տեղի ունեցան արցախյան հակամարտության գոտում, այս տարի կարող են

Ստեղծվել է ԼՂՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների համակարգման խորհուրդ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 31-ին ստորագրել է հրամանագիր սահմանադրական բարեփոխումների գործընթացի կազմակերպման մասին։ Համաձայն հրամանագրի՝ ստեղծվել է ԼՂՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների համակարգման խորհուրդ¸ հաստատվել են խորհրդի անհատական կազմը¸ գործունեության կարգը¸ Արցախի Սահմանադրությամբ անվանականորեն սահմանված եւ ընդունման կամ փոփոխման ենթակա օրենքների ցանկը։ Համակարգման խորհրդի նախագահ է նշանակվել Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար Մարատ

Հայտարարություն. Ծառուկյան դաշինքի թեկնածուն պաշտպանում է ՀՀԿ թեկնածուին

«Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի կողմից առաջադրվելով որպես վարկանիշային թեկնածու Արագածոտնի մարզի թիվ 7 ընտրատարածքում, հավատ ունենալով կուսակցության առաջնորդի և թիմի նկատմամբ՝ ես փորձել եմ որպես թեկնածու հնարավորինս օգտակար լինել՝ բարձր պահելով այդ դաշինքի անունը: Սակայն մարտի 5-ից սկսած, տեսնելով Արագածոտնի մարզի ընտրատարածքում դաշինքի վարկանիշային թեկնածուների պառակտված վարվելաձևը, ոչ ճիշտ թիմային աշխատանքը, ես դադարեցնում եմ իմ գործունեությունը

Սամվել Սանամյանը հանգիստ է վերաբերվում իր մասին տարածվող կեղծ լուրերին ու սադրանքի փորձերին

Այսօր մամուլում գրվել էր, թե ԱԺ պատգամավորի թեկնածու Սամվել Սանամյանի շտաբում ընտրակաշառք են բաժանում։ Սամվել Սանամյանն ինքը հերքել էր այդ լուրը՝ կոչ անելով չպախարակել իր անունը։ Դիմեցինք պարոն Սանամյանին՝ մեկնաբանություն ստանալու համար։ Հրապարակման հետ կապված՝ նա պատասխանեց. «Նախընտրական քարոզարշավի վերջին օրերն են։ Բոլորի նյարդերը լարված են, մանավանդ պատգամավորության այն թեկնածուների, ովքեր պարտություն են կրում։ Այդ

Տեր-Պետրոսյանն ամենացածր վարկանիշն ունի, Ծառուկյանը՝ ամենաբարձր, իսկ Օհանյանին սիրում են Սերժ Սարգսյանի չափ

Սերժ Սարգսյանն ու Վիգեն Սարգսյանը գրեթե նույնքան տոկոսով վարկանիշ ունեն՝ 40 տոկոս դրական է վերաբերում Վիգեն Սարգսյանին, 39 տոկոսը՝ Սերժ Սարգսյանին, բայց նախագահի նկատմամբ բացասական վերաբերմունքն ավելի շատ է՝ 59 տոկոս, Վիգեն Սարգսյանի նկատմամբ 49 տոկոսն է բացասական վերաբերմունք արտահայտվել:

Լեւոն Տեր-Պետրոսյան. «Ցեղասպանությունը տվեցին, Ղարաբաղն էլ կտան». «Հայկական ժամանակ»

ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին երկու հարցազրույցները ազատագրված տարածքները Ադրբեջանին վերադարձնելու, խաղաղության, բարիդրացիության մասին քաղաքական այդ գործչի տեսակետն է, որը կարող են հակափաստարկներով վիճարկել քաղաքագետները կամ ընդունել։ Սակայն ի՞նչն է լարվածություն ու կասկածներ առաջացնում։ Այն, որ Տեր-Պետրոսյանն ինքն իրեն հակասում է: Հոդվածը գրելուց առաջ արխիվում փորձում էի գտնել երեք նախագահների երբեմն արտահայտած կարծիքները ազատագրված տարածքների

Խաղաղության գինը գիտի

Բայց կարծում է, որ տարածքները վերադարձնելով՝ Արցախը բարձունքից կռմբակոծվի «Մինչեւ Արցախի անկախությունը, ինքնուրույնությունը չճանաչեն, առաջին հերթին՝ Ադրբեջանը, ապա` միջազգային հանրությունը, այսօր ոչ ոք իրավունք չունի հող հանձնելու մասին խոսելու՝ ուզում է լինի առաջին նախագահը, երկրորդ, թե երրորդ»,- արձագանքելով առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ տարածքները վերադարձնելու մտքին՝ ասում է Արցախյան պատերազմի ազատամարտիկ, Հանրային խորհրդի գյուղատնտեսության եւ բնապահպանության

Ձայնս տալիս եմ անդորր բերողներին

Լևոն Տեր-Պետրոսյանին փնովում եք՝ իբր, նախագահին վայել խոսք չէր, ինչպե՜ս թե՝ տղա եք, պահեք: Ձեզ կարելի մարդուն անվանարկել՝ ջհուդ է, մասոն, Մոսկվայի գործակալ, նեռ, հուդա, հողատու, հոգեխախտ, հայրենադավ ու էլի բաներ: Քսան տարի կախաղան եք հանում, գիլյոտինով գլխատում, գնդակահարում, քառատում, նշավակում ծնողներին, եղբայրներին, զավակին, կնոջը, իսկ իրեն չի կարելի: Եթե անարժանի մեկն է, ինչու՞ եք

Այս ասֆալտը մեր պետականության տապանաքարն է դառնալու. Սուրեն Սարգսյանի անդրադարձը (Տեսանյութ)

Այսօր նախընտրական քարոզարշավի վերջին օրն է: Թե ինչ խոստումներ շռայլեցին, ինչ քննադատություններ հնչեցրին քաղաքական ուժերը բոլորս տեսանք`ամենքն իր նման ու իր ոճով: Ընդդիմադիր գործիչներն, ի թիվս գործող իշխանությանն ուղղված պիտակավորումների ու քննադատությունների, անվստահություն էին հայտնում միմյանց նկատմամբ, թե ով ում պատվերն է կատարում, ով է ավելի անկեղծ ընդդիմադիր, և ով` ոչ: Իսկ Հանրապետական կուսակցության նախընտրական

ՊԵԿ-ը խախտումներ է բացահայտել ԵԱՏՄ երկրներից ներկրումներով զբաղվող մի շարք ընկերություններում

Օրինախախտներին առաջադրվել է խոշոր չափի լրացուցիչ հարկային պարտավորություն Պետական եկամուտների կոմիտեի իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության հետաքննության բաժնում ԵԱՏՄ երկրներից ներկրումներով զբաղվող մի շարք ընկերությունների վերաբերյալ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ որոշ տնտեսվարողներ, օգտվելով ներմուծման գործընթացի ազատականացումից և ներկայացնելով խեղաթյուրված տվյալներ փորձել են խուսափել խոշոր չափի հարկային պարտավորություններից: Վարչության պետ Սամվել Սինանյանի դիտարկմամբ՝

«Այս քարոզարշավով Գյումրին կթոթափի կրիմինալ քաղաքի համբավը»

Համոզված է քաղաքագետ Գագիկ Համբարյանը Նախընտրական քարոզարշավը, որը վաղն արդեն իսկ ավարտվում է, Գյումրիում ու առհասարակ Շիրակի մարզում անցավ առանց արտառոց միջադեպերի ու ինտրիգների, նույնիսկ կարելի է ասել՝ բավական ձանձրալի։ Տարբեր քաղաքական ուժերի քարոզարշավները լուսաբանելիս՝ նկատեցինք, որ Շիրակի մարզի բնակչության մոտ նկատելի է ծայրահեղ հիասթափություն ու անվստահություն ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նկատմամբ։ Ընդ որում՝

Անդրիաս Ղուկասյան. Այսօր, առավել քան երբեւէ, անբեկանելի է այն համոզմունքը, որ հայ ժողովուրդն իր ուժերով երկրում կհաստատի արդարություն եւ բարեկեցիկ կյանք

Անդրիաս Ղուկասյանի ուղերձը Հայաստանի քաղաքացիներին՝ իշխանության բռնազավթման դեմ համախմբելու անհրաժեշտության վերաբերյալ Հայրենակիցնե’ր, Նախընտրական քարոզարշավի ժամանակ տեղի ունեցած միջադեպերը եւ բացահայտված փաստերը վկայում են, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունը կրկին փորձում է բռնությամբ, սպառնալիքով, ընտրակաշառքով, խաբեությամբ ու կեղծիքներով բռնազավթել իշխանությունը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը եւ իրավապահ մարմինները ցուցադրեցին իրենց անզորությունը՝ կասեցնել ՀՀԿ-ի ղեկավարների եւ թեկնածուների կողմից կատարվող օրենքի

Նրանց ճակատին են կաշառակերների, ձայն վաճառողների ու անբարոյի պիտակներ փակցնում. «Հրապարակ»

Հայաստանում աղքատ է բնակչության երրորդ մասը՝ 900 հազար մարդ։ Եվ այս մարդիկ հենց այս պահին զուրկ են կենսական, մարդկային կյանք վարելու անգամ չնչին հնարավորությունից։ Բոլորը գիտեն, նրանց երեխաներից շատերը դպրոց չեն հաճախում, գրքեր չունեն, ապրում ու մեծանում են քարուքռերի, անկտուր հյուղակների ու դեն նետված տնակների մեջ։ Հիմնականում աղքատ ընտանիքների երեխաներն են պահում երկրի սահմանները, նրանք

Սենատորները պահանջում են ստուգել Թրամփի ընկերության գործունեությունն Ադրբեջանում

ԱՄՆ-ում մի խումբ սենատորներ նամակ են ուղարկել գլխավոր դատախազին, ֆինանսների նախարարին և Հետախուզության դաշնային բյուրոյին՝ խնդրելով հետաքննել նախագահ Դոնալդ Թրամփի ընկերության գործունեությունը Ադրբեջանում՝ կոռուպցիոն խախտումների և Իրանական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապերի կասկածանքով: Այս մասին գրում է New Yorker պարբերականը: Նամակի հեղինակներ սենատորներ Շերոդ Բրաունը, Դայեն Ֆայնսթայնը և Բեն Քարդինը գերատեսչությունների ղեկավարներից պահանջում են ստուգել

Ահա և վերջ. «Ժամանակ»

Այսօր ավարտվում է նախընտրական քարոզարշավը, մարտի 31-ը վերջին օրն է, երբ խորհրդարանական ընտրությունների ինը մասնակից սուբյեկտները կփորձեն համոզել ընտրողին ապրիլի 2-ին քվեարկել իրենց օգտին: Ամեն մեկն իհարկե համոզում է յուրովի, և ամեն մեկը, այսպես ասած, իր ձևով և այդ ձևերից ոչ բոլորն են մեղմ ասած՝ օրինական, կամ ավելի ճիշտ՝ ոչ բոլորի համոզելու ձևերն են օրինական:

ԿԳ փոխնախարարը՝ տնօրենների ձայնագրությունների մասին. «Աղմուկը չի համապատասխանում երեւույթին, արհեստածին է այդ աղմուկը» «Հրապարակ»

Մինչ դաշնակցական նախարար Լեւոն Մկրտչյանն արձակուրդում է, ԿԳ նախարարի պաշտոնակատար, փոխնախարար Մանուկ Մկրտչյանին ավելի շատ անհանգստացնում է ոչ թե այն, թե ինչով են զբաղվել այն 84 ձայնագրված տնօրենները դպրոցներում, այլ այն, թե ՀՀԿ-ի համար ձայնահավաքություն անելը խանգարե՞լ է ուսումնական պրոցեսին, թե՞ ոչ։ Եվ պարզվել է, որ ոչ։ Մանուկ Մկրտչյանն այդ եզրահանգման եկել է «Իրազեկ քաղաքացիների»

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031