Օրվա լրահոսը

ՀՀ ԱԺ ընտրություններ: ՀՀ ոստիկանությունում գործում է «Թեժ գիծ»

ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների հետ կապված իրավախախտումներին օպերատիվ արձագանքելու, ինչպես նաև խորհրդատվություն տրամադրելու նպատակով` ՀՀ ոստիկանությունում գործում է «Թեժ գիծ» ծառայություն (ապրիլի 1-ից 3-ը` շուրջօրյա) հետևյալ հեռախոսահամարներով՝ 010-54-69-12, 010-54-69-14: Միջազգային դիտորդական առաքելությունների համար հետևյալ հեռախոսահամարներով՝ (011) 57-31-39, (010) 54-00-03 (ռուսերեն լեզվով), (011) 56-12-37, (011) 52-42-28 (անգլերեն լեզվով):   ՀՀ ոստիկանություն

«Ինչ արել ենք իրենց համար, հերիք է». Աշոտյանը՝ որոշ դաշինքների մասին

«Որ գովեմ, կասեն իշխանության նախագիծն են, առանց այդ էլ ասում են». Արմեն Աշոտյան

Ձախ Հարութը խոնարհվում է իշխանական վերնախավի առջեւ

Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզարշավի ամփոփիչ միջոցառման ընթացքում Հարութ Փամբուկչյանը՝ Ձախ Հարութը մի պահ իջավ բեմից, մոտեցավ Սերժ Սարգսյանին, Կարեն Կարապետյանին եւ ՀՀԿ վերնախավի այլ ներկայացուցիչներին, խոնարհվեց, ապա վերադարձավ բեմ:    

Կընդունի՞ ՀՅԴ-ն ընտրությունների արդյունքները (Տեսանյութ)

Աղվան Վարդանյանը չի հավատում եւ վստահում սոցիոլոգիական հարցումներին

Միասնական կայք՝ պետական մարմիններից տեղեկատվություն ստանալու համար. «Ա1+»

«Տեղեկատվության ազատության մասին օրենքում» սպասվում են փոփոխություններ։ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի խոսքերով, օրենքը տարածվում է պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, պետական , համայնքային հիմնարկների, պետական բյուջեից ֆինանսավորվող կազմակերպությունների վրա. «Բոլոր այն կառույցները, որ ֆինանսավորում են ստանում պետական բյուջեից պետք է ապահովեն տեղեկատվության ազատությունը եւ իրենց գործունեության թափանցիկությունը»։ Նոր նախագծով, հստակեցվում է գրավոր եւ բանավոր

Վիգեն Սարգսյանի, Տարոն Մարգարյանի և Արփինե Հովհաննիսյանի ելույթները ՀՀԿ նախընտրական քարոզարշավի ամփոփիչ միջոցառմանը

ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին համարում ներկայացված, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյան –Այո´, միասին մենք հաղթելու ենք: Իմ կողքին այսօր կանգնած են մարտական ուղի անցած մեր վետերանները, ազատամարտիկները, երկրապահ կամավորականները, մարդիկ, ովքեր իրենց սխրանքով վաստակել են մեր հասարակության առաջին շարքերում կանգնելու հավերժական իրավունքը: Փա՜ռք ու պատիվ նրանց: Հենց նրանք արցախյան ազատամարտում ապահովեցին մեր հաղթանակը, հենց նրանք

«Հայկական վերածնունդ». ընտրություններից 1-2 օր առաջ հարցումների հրապարակումը հակասում է լավագույն քաղաքակիրթ ընտրական ավանդույթներին

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը դատապարտում է կեղծ սոցիոլոգիական հարցումներով հասարակությանը մոլորեցնելու և ապատեղեկացնելու փորձերը, որոնք ուղղորդվում են պատվիրատու կառույցների կողմից և լայնորեն տարածվում իշխանական լրատվամիջոցներում: «Հայկական վերածնունդը» հայտարարում է, որ ընտրություններից 1-2 օր առաջ նմանատիպ հարցումների հրապարակումը հակասում է քաղաքակիրթ երկրներում ընտրված լավագույն քաղաքակիրթ ընտրական ավանդույթներին: Միաժամանակ արձանագրում ենք, որ նույն կազմակերպությունների կողմից հաշված ամիսներ առաջ

Շուշիի պարսկական «Վերին մզկիթում»-ում իրականացվում են հնագիտական պեղումներ 

Շուշիում գտնվող իրանական «Վերին մզկիթ» հուշարձանի տարածքում մարտի 21-ից իրականացվում են հնագիտական պեղումներ: ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 31, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտական գծով փոխտնօրեն, հնագիտական արշավախմբի ղեկավար Նժդեհ Երանյանն ասել է, որ պեղումները մոտավոր տևելու են մեկ ամիս: «Այս մզկիթը կառուցվել է 1883 թվականին՝ իրանցի ճարտարապետ Կարբելի սեֆի

2017թ. ապրիլ-հունիս ամիսների եղանակի կանխատեսում

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի կանխատեսումներով` ապրիլին օդի միջին ամսական ջերմաստիճանը սպասվում է նորմային մոտ, տեղումների քանակը` նորմայից ավելի: Մայիսին օդի միջին ամսական ջերմաստիճանը սպասվում է նորմային մոտ, տեղումների քանակը նույնպես կլինի նորմային մոտ: Հունիսին օդի միջին ամսական ջերմաստիճանը և տեղումների քանակը ևս սպասվում է նորմային մոտ: Նշենք, որ սեզոնային կանխատեսման արդարացման աստիճանը կազմում

Հայաստանի զեկույցը ներկայացվեց Ժնևում

Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 29-30-ին Ժնևում, Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ՄԱԿ կոմիտեի 17-րդ նստաշրջանում, ներկայացրել է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների միջազգային կոնվենցիայի դրույթների կատարման վերաբերյալ Հայաստանի առաջին պարբերական զեկույցը։ Քննարկման ընթացքում նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոնվենցիայի դրույթների իրագործման ուղղությամբ ՀՀ կառավարության հետևողական գործունեությունը, ոլորտին առնչվող օրենսդրական

Արցախում մեկնարկել են Ասկերանի բերդի վերականգնման աշխատանքները

hushardzan.am. Արցախի Հանրապետությունում մեկնարկել են Ասկերանի բերդի` Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին հարող հատվածի, վերականգնման աշխատանքները: Ծրագիրն իրականացվում է Արցախի Հանրապետության կառավարության ֆինանսավորմամբ. պետբյուջեից հատկացվել է 51 միլիոն ՀՀ դրամ: Շինարարական աշխատանքները նախատեսված են ավարտին հասցնել ընթացիկ տարվա վերջում: «Տիգրանակերտ»-ի արգելոց տանող զբոսաշրջային երթուղու վրա գտնվող և 18-րդ դարով թվագրվող Ասկերանի բերդը զբոսաշրջիկների պակաս չի ունեցել, բայց վերականգնման

Մարդու իրավունքների պաշտպանը ընդունել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահին

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Քենթ Հարսթեդին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հիմնահարցեր: Արման Թաթոյանը ներկայացրել է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նոր կարգավորումները, ինչպես նաև դրանց կիրառման ուղղությամբ տարվող աշխատանքները: Իր հերթին Քենթ Հարսթեդը,

Կարեն Կարապետյան. «Չկա մի բան, որ ասել եմ և որի համար պատրաստ չեմ պատասխան տալ»

ՀՀԿ Նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանի խոսքը ՀՀԿ նախընտրական քարոզարշավի ամփոփման միջոցառմանը Սիրելի´ ժողովուրդ, ողջունում եմ ձեզ: Այս մեկ ամսվա ընթացքում, շրջելով Հայաստանով, հանդիպելով, խոսելով մեր ժողովրդի հետ, ինքս ինձ համար վերահաստատել եմ մի պարզ ճշմարտություն. մենք տաղանդավոր ժողովուրդ ենք, մենք ունենք մեծ ներուժ՝ մեր երկիրը դարձնելու ֆանտաստիկ երկիր: Չկա որևէ մի պատճառ, որ այդպես

Սեյրան Օհանյանի պատասխանը՝ Տեր-Պետրոսյանին, թե ինչու Վազգենն արեց, իսկ ինքը՝ ոչ

Սեյրան Օհանյանի խոսքերով՝ յուրաքանչյուր անձնավորություն իր որոշումներն ինքնուրույն է ընդունում եւ իրադրությունն է հուշում, թե ինչպիսի ընթացակարգ եւ արագություն պետք է լինի որոշումների մեջ:

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին

Մարտի 31-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպական խորհրդարանի մի խումբ պատգամավորների, ովքեր Հայաստան են ժամանել ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին Եվրոպական խորհրդարանի դիտորդական առաքելությանը մասնակցելու նպատակով։ Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ։ Այս համատեքստում նախարար Նալբանդյանը նշեց, որ սահմանադրական բարեփոխումներից հետո ընտրական գործընթացի հանդեպ հանրային վստահության առավել ամրապնդման նպատակով

Նիկոլայ Բաղդասարյան. «Տնօրենների բացատրությունները նույնաբովանդակ էին, կարծես մի տեղից թելադրված»

ՀՀԿ-ի ընտրություններին մասնակցելու գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մերժման հիմքում, ըստ փաստաբանի, արհեստական սարքած փաստաթուղթ է

Ինչպես են գործում ընտրողների գրանցում իրականացնող տեխնիկական սարքավորումները (տեսանյութ)

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում` www.elections.am, հրապարակվել է ընտրություններին ընտրողների գրանցում իրականացնող տեխնիկական սարքավորումների վերաբերյալ ուսուցողական տեսանյութ` սարքավորումները սպասարկող մասնագետների և տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների համար:

Անօրինականության դեմ անօրինականությամբ են պայքարում

ՀՀ ԱԺ ապրիլի երկուսի ընտրության քարոզչության համար Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քարոզչական պաստառներ փակցնելու համար 10 000 եւ ավելի ընտրող ունեցող համայնքներում անվճար տեղեր է առանձնացրել: Երեւանում 402 տեղ՝ երկուական վահանակով, 410 տեղ էլ մարզերում: Ոչ բոլոր վահանակներն են ամբողջությամբ լցված: Չնայած սրան, տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ նախընտրում են իրենց պաստառները փակցնել դրանց համար չնախատեսված

«Ունեցել ենք 77 զոհ, որը կորուստ չեմ անվանում». Օհանյանը՝ ապրիլյան պատերազմի մասին

Սեյրան Օհանյանի պատասխանը տարածքների եւ մարդկային կորստի մասին ուշագրավ էր. «Ապրիլյան 4 օրվա ընթացքում մենք ունեցել ենք 77 զոհ, ես նորից կրկնում եմ՝ կորուստ չեմ անվանում, որովհետեւ մենք իրականության մեջ ոչ թե կորցնում ենք, այլ գտնում ենք այն հերոսներին, ովքեր պաշտպանում են մեր հայրենիքը, Արցախը եւ մեր ժողովրդի արժանապատվությունը»:

«Կաշիներդ կքերթեմ», «աչքերդ կհանեմ», «ականջներդ կկտրեմ». քարոզչական խրոնիկա (Տեսանյութ)

Աղվան Վարդանյանը`նախընտրական քարոզչության դրսեւորումների մասին

Ոչ մի երկիր չի կարող միջամտել ղարաբաղյան հակամարտությանը. Ալիև

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն Ադրբեջանի ներքին գործն է և միջազգային ոչ մի կազմակերպություն կամ երկիր չի կարող միջամտել: Նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զինվորականների հետ հանդիպմանը, որը կայացել է հակամարտության էսկալացիայի տարելիցի կապակցությամբ: «Հայաստանը 2016թ. ապրիլյան բախումների ժամանակ դիմել է միջազգային կազմակերպություններին և առանձին երկրներին՝ խնդրելով դադարեցնել բախումները»,-ասել է Ալիևը՝ շեշտելով, որ

«Դա հնարած կազմակերպություն է հենց նախագահականի կողմից». ՕՐՕ-ն չի հավատում «Գելափի» հարցումներին

Սեյրան Օհանյանը խոսեց Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումների մասին: Նա ասաց, որ «ես նաեւ նախկինում մի քանի անգամ հանդիպել եմ, մեր մոտ բարիդրացիական հարաբերություններ են եւ այդ հարաբերությունները պահպանվելու են»:

Սերժ Թանկյան. «ՀՀ քաղաքացիների անտարբերությանը վերջ տալ է պետք». (Տեսանյութ)

Թանկյանը մի շարք սփյուռքահայ հայտնիների հետ ՀՀ-ում է՝ ԱԺ ընտրություններին որպես դիտորդ մասնակցելու համար

«Ես ինձ համարում եմ Մադրիդյան սկզբունքների փաստաթղթի առաջին պարբերության հայրը». Օսկանյան

Ես Տեր-Պետրոսյանի հռետորիկան ուղղակի չեմ հասկանում: Տեր-Պետրոսյանն ումի՞ց է բողոքում: Մի հասցեատեր կա, դա իշխանություններն են, որից պետք է բողոքեր: Իշխանություններն այնքան անգործության են մատնվել, այնքան ապաշնորհ են, որ անգամ մի տարածք, որ ուզենան տան՝ սխալ կտան, չի ստացվի, կսխալվեն»:

Արարատ Զուրաբյանը համոզված է՝ Սամվել Բաբայանը «Իգլայով» ապստամբություն չէր պլանավորի

Նա հայտարարեց, որ ինքը միշտ «բռնվողի» կողմից է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ձերբակալության մասին օրերս ՀՀՇ վարչության նախագահ, «Ծառուկյան» դաշինքի անդամ Արարատ Զուրաբյանն ասաց, որ անլուրջ են այն վարկածները, որոնք հրապարակ են նետվել: «Առավոտը» պարոն Զուրաբյանից հետաքրքրվեց՝ անլուրջ է այն տեղեկությունը, որ Բաբայաննն ապօրինի ճանապարհով «Իգլա՞» է ներկրել ապստամբության նպատակով, թե՞ անլուրջ է

Մեծ թվով երևանցիների են բերում քվեարկության Ամասիայի ու Աշոցքի գյուղեր․ այս մասին փաստում են ընտրողների լրացուցիչ ցուցակները (Ձայնագրություն)

ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքում տեղադրված են տարբեր ընտրատեղամասերի ընտրողների վերջնական ու լրացուցիչ ցուցակները։ Շիրակի մարզի Ամասիայի ու Աշոցքի տարածաշրջանների տարբեր գյուղերի ընտրողների լրացուցիչ ցուցակները ուսումնասիրելիս՝ այնպիսի տպավորություն ստացանք, որ քարուքանդ ճանապարհներ ունեցող, անտեսված, օր օրի դատարկվող այս տեղանքներն այնքան հրապուրիչ են դարձել, որ մարդիկ տարբեր բնակավայրերից, հատկապես Երևանից գլուխ են ջարդում այդ գյուղեր այցելելու ու

«Ամեն ինչ անելու ենք, որ իրենց դա թույլ չտանք»

Լեւոն Զուրաբյանը՝ ՀՅԴ-ին ՀՅԴ ԳՄ անդամ Արսեն Համբարձումյանն օրերս քարոզարշավի ժամանակ ասել էր, որ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը Ադրբեջանում ավելի շատ դիտումներ է ունեցել, քան Ալիեւի ելույթը. «Այնպիսի տպավորություն է, որ ադրբեջանցիները հույսը կտրել են Ալիեւից, թե կարող է Արցախի հարցը լուծել, եւ համոզված են, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը հարցը կլուծի»: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն

Սերժ Սարգսյան. «Հիշե՛ք այս պատկերները և ապրիլի 2-ին ընտրեք ում ուզում եք»

ՀՀ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի
խոսքը ՀՀԿ նախընտրական քարոզարշավի ամփոփման միջոցառմանը

«Ցավում եմ, որ հիմնադիր նախագահը շահարկում է Մեղրիի խնդիրը, այդպիսի բան չկա, չի եղել եւ չի կարող լինել». Օսկանյան

90-ականներից մի ծրագիր կար, որը գոյություն է ունեցել եւ 90-ականներին, եւ 2000-ականներին, բայց ՀՀ որեւէ իշխանություն չէր կարող դրան լուրջ վերաբերվել:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031