Օրվա լրահոսը

Դիտորդները խնդիրներ են տեսնում. «քվեարկությունը հարթ չի ընթանալու». (Տեսանյութ)

Դանիել Իոաննիսյանը մտահոգություն հայտնեց, որ ոստիկանությունը չի իրականացրել հետախուզական գործողություններ՝ քաղաքացիների կողմից ընտրակաշառք բաժանելու ահազանգերի առնչությամբ

Մեկ անգամ ևս համոզվեցինք, որ ժողովուրդը չի մոռացել Կոմկուսին. Տաճատ Սարգսյան

Կոմունիստները վստահ են, որ մուտք են գործելու խորհրդարան

Լարսին այլընտրանք չկա. ցամաքային ամենալավ, բայց ամենաանհուսալի ճանապարհն է

Վերին Լարսին այլընտրանքային ճանապարհ դեռ չի գտնվում: Երեկ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է՝ Լարսին այլընտրանքային ճանապարհի վերաբերյալ բանակցությունները շարունակվում են: Նախարարը փակագծերը չի բացել, թե՝ ում հետ, ինչ ճանապարհի մասին են բանակցում: Նա Լարսին այլընտրանքային ցամաքային ճանապարհ գտնելու աշխատանքների մասին ընդամենն ասել է. «Վստահ եղեք, աշխատում

Լուծվեց Լեռնամերձ համայնքի բնակչության տաք ջրի հարցը

Հայաստանի չգազիֆիկացված համայնքներին ջերմային էներգիայով ապահովելու նպատակով ՀՀ վարչապետի հանձնարարությամբ մեկնարկած միջոցառումների շրջանակներում ամբողջությամբ լուծվել է Արմավիրի մարզի Լեռնամերձ համայնքի բնակիչների տաք ջրի հարցը։ Դա հնարավոր է դարձել իրականացված առաջնեկային փորձնական ծրագրի արդյունքում։ Այդ նպատակով փետրվարին կառավարության որոշմամբ հաստատվել էր համայնքին «Արևային ջրատաքացուցիչներ» տրամադրելու և բնակչությանը տաք ջրով ապահովելու աջակցության ծրագիրը։ Ծրագրի շրջանակներում բնակչության շուրջ

2017 թ. սպասվող գարնանային վարարումները

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը ներկայացնում է ՀՀ գետավազաններում հիդրոօդերևութաբանական բնութագրերը

Թեքահարթակներ՝ ձեւի համար, ոչ թե նպատակի

Ընդամենը 2 օրից Ազգային ժողովի ընտրություններն են, մինչդեռ շատ ընտրատեղամասեր մնում են անմատչելի հաշմանդամություն ունեցող անձանց համար: Կան ընտրատեղամասեր, որոնք թեեւ ունեն թեքահարթակներ, բայց դրանցից օգտվելու համար քաղաքացին առնվազն կասկադյորական հմտությունների պետք է տիրապետի: Օրինակ՝ Բակունցի անվան քոլեջում տեղակայված ընտրատեղամասում մի քանի տախտակներ իրար ամրացնելով՝ թեքահարթակ են սարքել: Իսկ Բելինսկու անվան դպրոցում, որտեղ եւս ընտրատեղամաս

ԼՂ հակամարտության հարցով «Լավրովի ծրագիր» գոյություն չունի. ՌԴ ԱԳ նախարար

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ծավալուն հարցազրույց է տվել APA ադրբեջանական գործակալությանը՝ անդրադառնալով ռուս-ադրբեջանական երկկողմ հարաբերություններին, արցախյան հակամարտության կարգավորմանը: ՌԴ արտգործնախարարը շեշտել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցով «Լավրովի պլան» գոյություն չունի, քննարկվում է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հավաքական առաջարկը: Նա նշել է, որ խոսք անգամ չի գնում հակամարտության կարգավորման նոր ծրագիր առաջարկելու մասին,

Անուշ Սեդրակյան. «Չկա ավելի փշրված ամերիկյան երազանք ինչպես Ստայնբեքյանը»

Ջոն Սթայնբեքի «Ցասման ողկույզները» հայերեն հասանելի է ընթերցողին

Տեխնիկական սարքավորումը «Սեւ թուղթ» էր հանել

Էլեկտրոնային մեթոդով քվեարկությունը ի՞նչ անակնկալ կարող է մատուցել Առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո ՀՀ-ն նախագահական կառավարման ձեւից անցում է կատարելու պառլամենտական ձեւին, այսինքն՝ երկրի կյանքի կազմակերպման գլխավոր դերը պատկանելու է Ազգային ժողովին, նա է ձեւավորելու կառավարությունը եւ իրավասու է ցրելու, իսկ նախագահը էական լիազորություններ չունի: Համակարգային այս փոփոխությունները իրականացնելու համար իշխանությունները ընտրել են նոր ընտրական օրենսդրություն,

Հայտնաբերվել է պայթուցիկ սարք

Մարտի 31-ին, ժամը 13:23-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Որմնադիրների փողոցի թիվ 72 տան մոտակայքում հայտնաբերվել է պայթուցիկ սարք. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը սակրավորներով և մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:   ՀՀ ԱԻՆ

Ընտրական իրավախախտումների վերաբերյալ 54 հաղորդումներից 40-ով դրանցում նշված հանգամանքները հերքվել են կամ չեն հաստատվել

ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբը օպերատիվ կերպով շարունակում է ուսումնասիրել 02.04.2017թ. կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում տեղի ունեցած ընտրական իրավախախտումների վերաբերյալ մամուլի հրապարակումները, քաղաքացիների հաղորդումները և ՀՀ գլխավոր դատախազության թեժ գծով ստացված ահազանգերը (այսուհետ՝ հաղորդում): Աշխատանքային խումբը 31.03.2017թ. դրությամբ արդեն իսկ ուսումնասիրել է ընտրական իրավախախտումների վերաբերյալ 221 հաղորդում, որոնցից առերևույթ ընտրական բնույթի

«Մարդը դեմ է արդարությանը, մեզ էլ եկել, ուզում է դաս տալ». Արմեն Ռուստամյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանին

Ըստ ՀՅԴ պատգամավորության թեկնածուի՝ ՀԱԿ-ՀԺԿ-ն նույն բանն է ասում, ինչ հնչում է պաշտոնական Բաքվի շուրթերից

ԵԱՀԿ գործող նախագահը հայտարարություն է տարածել ԼՂ հակամարտության վերաբերյալ

ԵԱՀԿ գործող նախագահ, Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստյան Կուրցը միացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչին, որոնք արցախյան հակամարտության կողմերին կոչ են արել վերսկսել մասնակցությունը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին: Կուրցի խոսքով՝ մեկ տարի առաջ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած բախումներն ամենասարսափելին էին վերջին երկու տասնյակի ընթացքում, որոնք դարձան բռնության, մարդկային կորուստների պատճառ: «Սա վառ հիշատակում է առ

Սերժ Սարգսյան. առկա են բոլոր նախադրյալները Հայաստանում լավ ընտրություններ անցկացնելու համար

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ս.թ. ապրիլի 2-ին կայանալիք ՀՀ խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստան ժամանած ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության հատուկ համակարգող և ղեկավար Իգնասիո Սանչես Ամորին և նրա գլխավորած պատվիրակությանը: Հանրապետության Նախագահը մեծապես կարևորել և բարձր է գնահատել ԵԱՀԿ դիտորդական առաքելությունների դերը Հայաստանի ընտրական գործընթացում, այդ թվում՝ ընտրական համակարգի շարունակական

 «Կրթական ծառայությունների ընդլայնումը ռազմավարական խնդիր է»

Հարցազրույց բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի գիտության եւ միջազգային կապերի գծով պրոռեկտոր, «Էրազմուս Պլյուս» բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ Լուսինե Ֆլջյանի հետ: – Տիկին Ֆլջյան, ի՞նչ նպատակ ունի մարտի 29-31-ին Ձեր կողմից նախաձեռնած «Օտար լեզուների ծրագրերի համապատասխանեցումը Լեզուների իմացության համաեվրոպական համակարգի մակարդակներին» թեմայով միջազգային սեմինար- վերապատրաստումը: – Քանի որ վերապատրաստումը ֆինանսավորում

«Հոգեւոր Հայաստան». անեղծ պահել ապրիլյան քառօրյա պատերազմի սթափեցնող դասերը

Հայրենակիցներ. Ապրիլի 2-ի կորստի ցավն ու մեր ինքնության լուսե պոռթկումը այդ օրվա տարելիցին նշանակված ընտրություններով արատավորելու անբարո գործընթացը մեզ պարտավորեցնում է առավել խորքային գիտակցել ու անեղծ պահել այդ օրվա, և ընդհանրապես ապրիլյան քառօրյա պատերազմի սթափեցնող դասերը: Ի հակադրություն չնչին, անարժանապատիվ ապրելու մեզ պարտադրվող կենսակերպի, որպես մեր արմատներից բխող ինքնությանն ուղղված սթափեցնող ճիչ ենք ընկալում. •

Արման Մարգարյան. «Հուսանք, որ «Զարմանալի ու անսովոր»-ը կդառնա շատ սովորական»

Մարտի 30-ի երեկոյան Մեցցո ակումբում տեղի ունեցավ YellowStones խմբի «Զարմանալի ու անսովոր» դեբյուտային ձայնասկավառակի շնորհանդեսը: Խումբն իր համերգային գործունեությունը սկսել է 2013 թվականից: Աշխարհի ամենամեծ ազգային պարկերից մեկի անունը YellowStones-ի անվան հիմնական մասն է կազմում: Խմբի անդամները սկսեցին իրենց պատկերացնել դեղին քարերի կերպարներով: Այժմ էլ դեղին տարրերը տարբերակիչ այցեքարտ են դարձել նրանց համար: Հինգ տղաներից

Մեկ շաբաթվա ընթացքում բնապահպանական խախտումների դիմաց հաշվարկվել է 1,8մլն. դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս

ՀՀ բնապահպանական պետական տեսչության կողմից 27.03-31.03.2017թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 350.0 հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 5 որոշում և հաշվարկվել 1816.33 հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:  Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում՝ 150.0հազ.դրամ ընդհանուր գումարի

«Հունիսի 2-ին իմ ծննդյան օրն է, հուլիսի 1-ին՝ Գալյայինս»

Թատրոնի երախտավոր Երվանդ Ղազանչյանի ուսանողները տեւական դադարից հետո մասնակցեցին ԳԻՏԻՍ-յան փառատոնին Շուրջ 25 տարվա դադարից հետո Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսանողները իրենց պրոֆեսորի՝ անվանի ռեժիսոր Երվանդ Ղազանչյանի գլխավորությամբ մասնակցել են վերջերս ԳԻՏԻՍ-ում կայացած ուսանողական փառատոնին: Թատերական գործիչները «Առավոտի» հետ զրույցներում կարեւորելով դեռեւս ուսանողական տարիներից սկիզբ առնող ստեղծագործական շփումները, մշտապես հիշատակել են դեռեւս անցյալ

Կուսակցական ցուցակներից ձեռք քաշեք, գնացեք ու մեծամասնականով ձեր հարցերը լուծեք. «Չորրորդ իշխանություն»

Ահա եւ ավարտին է մոտենում խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը։ Այժմ՝ տաք հետքերով, կարելի է ասել, որ ընտրական այս փուլն ունեցավ որոշ առանձնահատկություններ, որոնցով տարբերվում էր նախորդ ընտրություններից։ Առաջինը՝ բուն ընտրական համակարգն է։ Եթե Նապոլեոնը սահմանադրության նախագծի վրա աշխատողներին կարգադրում է. «Գրեք կարճ ու անորոշ», ապա մեր դեպքում ընտրական օրենսգրքի հեղինակներին կարգադրել էին. «Գրեք երկար ու անորոշ»։

Առանց արհեստական խոչընդոտների

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման հյուրերն են ՀՀԿ համամասնական ցուցակով թեկնածու Խոսրով Հարությունյանը եւ «Ծառուկյան» դաշինքի թեկնածու Վարդան Բոստանջյանը: Նելլի Գրիգորյան. -Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները շատ կարեւորվեցին հատկապես իշխող ՀՀԿ-ի կողմից: Մինչդեռ տարբեր գնահատականներով՝ նախընտրական քարոզարշավը պոպուլիստական էր, ոչ գաղափարական, ոչ ծրագրային: Ի դեպ, պոպուլիստականի համատեքստում շատ քննադատվեցին «Ծառուկյան» դաշինքի առաջարկած 15 կետերը:

Փաստորեն ոչ թե դպրոցների տնօրենների՝ ՀՀԿ-ի օգտին աշխատելն ու ցուցակներ կազմելն է անընդունելի, այլ այդ փաստերը հրապարակելը. «Չորրորդ իշխանություն»

Անդրադառնալով դպրոցների տնօրենների սկանդալային ձայնագրությունների թեմային՝ հանրապետական պատգամավոր Սամվել Նիկոյանը հայտարարել է, թե անընդունելի է, որ «համատարած կազմակերպված փորձեր են արվում ճնշում գործադրելու պետական համակարգում աշխատող ՀՀԿ-ականների վրա»։ «ՉԻ» – Փաստորեն ոչ թե դպրոցների տնօրենների՝ ՀՀԿ-ի օգտին աշխատելն ու ցուցակներ կազմելն է անընդունելի, այլ այդ փաստերը հրապարակելը։ Միջազգային մութ ուժերն իրենց դրածոների միջոցով այնպիսի ահավոր

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Ապրիլի 1-ին դադարներով սպասվում են կարճատև տեղումներ, 2-ին, 3-ի գիշերը շրջանների զգալի մասում, 3-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյան տեսքով, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 2-ին կնվազի 7-8

Ի՞նչ է կատարվում Հայաստանի դպրոցներում

Նույնիսկ ԱԺ ընտրությունների նախընտրական շրջանում պատգամավորների թեկնածուները չեն անդրադառնում դպրոցներում առկա խնդիրներին եւ նրանց լուծումներին: Նշանակում է, որ այդ խնդիրներին պատգամավորների թեկնածուները կամ ծանոթ չեն, կամ դրանց ոչ մի նշանակություն չեն տալիս, կամ էլ գերադասում են լռել, քանի որ վիճակը իրենց համար այնքան անհույս է, որ ավելի հեշտ է խոստումներ տալ աշխատավարձերի բարձրացման, Ղարաբաղի հարցի

ՕՐՕ-ն, ՀԱԿ-ՀԺԿ-ն, Կոմկուսն ու Ազատ դեմոկրատները ԱԺ չեն մտնի. Գելափ

Հիմնական հարցին, թե որ կուսակցության օգտին կքվեարկեիք, արդյունքներից պարզ է դառնում, որ ընտրություններում հաղթելու է ՀՀԿ-ն՝ 30 տոկոս, թեեւ «Ծառուկյան» դաշինքն ընդամենը 1 տոկոսով է զիջում՝ 29 տոկոս: Խորհրդարան, ըստ հարցումների, կմտնի նաեւ «Ելքը»՝ 9 տոկոս, ՀՅԴ-ն՝ 7 տոկոս, ՀՎԿ-ն՝ 5 տոկոս:

Կանանց ներգրավվածությունը խորհրդարանական ընտրություններում

«Առավոտը» ուսումնասիրել է նախընտրական համապետական ցուցակներում առաջադրված կին թեկնածուների քանակը: Այսպիսով՝ ամենաշատ առաջադրված կին թեկնածուները «Ազատ դեմոկրատներ» դաշինքում են՝ առաջադրված թեկնածուների մոտ 38 տոկոսը կին է, հաջորդը՝ «Ելք» դաշինքն է, այստեղ կանայք առաջադրված թեկնածուների մոտ 34 տոկոսն են կազմում: Այնուհետեւ՝ Կոնգրես-ՀԺԿ դաշինքն է, այս քաղաքական ուժի ցուցակով առաջադրված թեկնածուների մոտ 32 տոկոսն է կին: Հաջորդում

Քառօրյա պատերազմից 1 տարի անց. իրավիճակն ավելի վտանգավոր է դարձել. Chatham House

Մեկ տարի է անցել քառօրյա պատերազմից իսկ հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը կրկին սպառնալիքի տակ է: Միջազգային հանրությունը կարող է սպասել մինչև նոր պատերազմ բռնկվի կամ կարող է կիրառել դիվանագիտական շոկային թերապիա: Այս մասին Chatham House բրիտանական հեղինակավոր վերլուծական կայքում գրում է Լոուրենս Բրոերսը։ 2016թ. ապրիլյան իրադարձությունները, որոնք տեղի ունեցան արցախյան հակամարտության գոտում, այս տարի կարող են

Ստեղծվել է ԼՂՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների համակարգման խորհուրդ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 31-ին ստորագրել է հրամանագիր սահմանադրական բարեփոխումների գործընթացի կազմակերպման մասին։ Համաձայն հրամանագրի՝ ստեղծվել է ԼՂՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների համակարգման խորհուրդ¸ հաստատվել են խորհրդի անհատական կազմը¸ գործունեության կարգը¸ Արցախի Սահմանադրությամբ անվանականորեն սահմանված եւ ընդունման կամ փոփոխման ենթակա օրենքների ցանկը։ Համակարգման խորհրդի նախագահ է նշանակվել Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար Մարատ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031