Օրվա լրահոսը

Հիմա բոլոր այդ ձախողումներն իրենց ակտիվում ունեցող քաղաքական ուժերը, որ պարտավոր են անվստահություն հայտնել վարչապետին, ոչ միայն անգործություն են ցուցաբերում, այլև նախապայմաններ են առաջադրում քաղաքացիների առաջ. Էդգար Ղազարյան

Երբ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը համակարգում էր առավելապես այդ խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ ստեղծված «Դիմադրություն» շարժումը, ես չեմ հրապարակել իմ ընտանիքի անդամների ցուցակն ու նկարները՝ հայտնելով, որ մենք մեր տանն ենք և պատրաստ ենք միանալ այդ պայքարին այն ժամանակ, երբ արդեն այն մոտ կլինի հաջողության։ Առաջին իսկ կոչով, ես, իմ ընտանիքը, հարազատները, ընկերները կանգնել ենք այդ պայքարի շարքերում, մասնակցել հանրահավաքներին, անհնազանդության ակցիաներին, բողոքի գործողություններին, այն ամենին ինչ պահանջվել է հավաքի մասնակիցներից։ Ես բացատրություններ չեմ պահանջել Իշխան Սաղաթելյանից և մյուսներից իրենց հետագա քայլերի, ծրագրերի մասին, այլ ենթարկվել եմ կազմակերպիչների հորդորներին, կոչերին և որոշումներին։

Էջմիածնի ավագանու ընտրություններում ՔՊ թեկնածուի համար Էջմիածնին է միանալու Խոյ համայնքը՝ քանի որ թեկնածուն ունի Խոյի գրանցում։ Լավ ենք պրծել, որ Չարբախի գրանցում չունի. Մեսրոպ Առաքելյան

Սա տիպիկ օրինակ է, թե ինչպես է ՔՊ-ն վերաբերվում պետական համակարգին, ինչպես է կառավարում երկիրը՝ ամեն ինչ հանուն իշխանության պահպանման։

ՀՀ կառավարությունը թող պարզաբանի․ համաձայն Սահմանադրության եւ Քրեական ու քրեադատավարական օրենսդրության՝ ի՞նչ է տեղի ունենում, երբ պարզվում է, որ վարչապետը խախտել է երդումը, խաբել ժողովրդին. Արսեն Բաբայան

Փաստաբան, «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը Հայաստանի Հանրապետության կառավարությունը թող պարզաբանի․ համաձայն ՀՀ Սահմանադրության եւ Քրեական ու քրեադատավարական օրենսդրության՝ ի՞նչ է տեղի ունենում, երբ պարզվում է, որ վարչապետը խախտել է իր երդումը, խաբել ժողովրդին, ղեկավարել է կեղծիքներով, հովանավորել կոռուպցիան, քաղաքական հալածանքներ է իրականացրել ու անձնական շահերի համար ոտնահարել է պետության շահերը։  

Ալիևի իմաստության և Պուտինի հետ նրա հարաբերությունների շնորհիվ խաղաղությունը վերականգնվել է. Եվդոկիմով

«Ազատություն». «Մոսկվան իր աջակցությունն է հայտնում Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը և պատրաստ է նպաստել Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորմանը», – Baku TV հեռուստաընկերության հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը։ Ռուսաստանցի դիվանագետի խոսքով՝ «Մոսկվայի համար շատ կարևոր է, որ Հարավային Կովկասում խաղաղություն լինի։ Իլհամ Ալիևի իմաստության և Վլադիմիր Պուտինի հետ նրա հարաբերությունների շնորհիվ

Մեր պատմության մեջ երբեք չենք ունեցել պետության հարատևությունն առաջիկա 100-ամյակների համար ապահովելու այսպիսի շանս. Նիկոլ Փաշինյան

«Դժոխային իրադարձությունների միջով անցնելով, հիմա հասել ենք մի կետի, որ մեր երկրի առաջ բացվել են հնարավորություններ»

Բուդդայականության Հոգևոր Ուսուցիչն ընդգծում է. «Ոչ ոք իրավունք չունի հարձակվել հոգեւորականների վրա»

Եկեղեցու դեմ արշավով նա կոծկում է նախատեսվող պատերազմը. Էլեոնորա Մանանդյանը՝ Փաշինյանի մասին

Տեսչական մարմինը Երևանում, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում ապամոնտաժվել է հեղուկ գազի պահեստարան և բենզալցակայաններ

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հանձնարարագրերի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետների կողմից ստուգումներ են իրականացվել ՀՀ, քաղաք Երևան, Արին-Բերդի փող. 10/16 հասցեում «Յունիվերսալ Պրոջեքտ» ՍՊ ընկերությանը պատկանող, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Մյասնիկյան 21 հասցեում «ՄակՎիչ» ՍՊ ընկերությանը պատկանող բենզալցակայանների նկատմամբ։ Ստուգումների արդյունքում նշված բենզալցակայաններում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային

«Շարունակվող ճամփորդություն» դեպի Սերգո Երիցյանը»

Մանկավարժական համալսարանում ցուցադրվեց «Շարունակվող ճամփորդություն» ֆիլմը՝ նվիրված լրագրող, հրապարակախոս, հասարակական և պետական գործիչ Սերգո Երիցյանին։ Մանկավարժական համալսարանի Հեռուստալրագրության ամբիոնի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր, պետական գործիչ, մանկավարժ, գիտնական Սերգո Երիցյանը կդառնար 68 տարեկան։ Լրագրության և լրագրողական կրթության ասպարեզում մեծ ներդրում ունեցած մարդը, որ նաև բազմաթիվ գրքերի, մասնագիտական ձեռնարկների, գիտական հրապարակումների հեղինակ է, կրթել է ապագա լրագրողների

Օղակաձև այգում ապամոնտաժվել է կանաչ գոտում կառուցված շինությունը

Օղակաձև այգու՝ Ավետիք Իսահակյանի արձանի ետնամասում ապամոնտաժվել է կանաչ գոտում կառուցված շինությունը։ Այս տարածքը կրկին դառնում է այգու մաս՝ բաց ու հասանելի բոլորի համար։ Մանրամասները՝ տեսանյութում. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն

Ինչպե՞ս կանխարգելել վարիկոզի խորացումը

Վարիկոզը երակների հիվանդություն է, որի ժամանակ երակները մեծանում են, կորցնում առաձգականությունը, բարակում և ձևավորում են հանգույցներ։ Այն հաճախ զարգանում է, երբ խանգարվում է արյան բնական հոսքը ստորին վերջույթներից դեպի սիրտ։ Հիմնական պատճառները` 🔵 ժառանգական նախատրամադրվածություն, 🔵 երկարատև կանգնած կամ նստած աշխատանք, 🔵 ճարպակալում, 🔵 հղիություն, 🔵 ֆիզիկական ակտիվության պակաս, 🔵 հորմոնալ փոփոխություններ: Հիմնական ախտանիշները` 🔵

ՀՀ նախագահը Ռուսաստանի օրվա առթիվ այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ռուսաստանի օրվա կապակցությամբ այցելել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Ռուսաստանի օրվա առթիվ և ի դեմս դեսպանի՝ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին մաղթել է բարեկեցություն, խաղաղություն և բարգավաճում։ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Ճամբարակի հրդեհից տուժածներից մեկը մահացել է

«Ազատություն». Ճամբարակի հրդեհից տուժածներից մեկը մահացել է: «Երևան տեղափոխված երեք տուժաներից մեկի կանքը չի հաջողվել փրկել, մյուս երկուսի վիճակը գնահատվում է միջին ծանրության, բժիշկների վերահսկողության տակ են»,-«Ազատությանը» հայտնեցին ԱՆ-ից: Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

«ՀայաՔվեի» հերթապահությունը Մայր Աթոռում շարունակվում է

«ՀայաՔվեի» հերթապահությունը Մայր Աթոռում շարունակվում է. «Ոչ մի սրբապիղծ չի մոտենա Վեհարանին»:  

Հանգիստ կարելի է եզրակացնել, որ այդ 100 միլիոն դոլարը լափվել է․ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը Փաշինյանի հայտարարությանը

Yerevan.Today. Կառավարության այսօրվա՝ հունիսի 12-ի նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներից 100 մլն դոլարի՝ 2020թ․ պատերազմի օրերին պետբյուջե մուտք անելու և անհետանալու թեմային։ Նա նշել էր․ «Որոշ կաշառակերներ խոսում են՝ իբր «Հայաստան» համահայկական հիմնադրամից գողացել են, խոսքը Ռոբերտ Քոչարյանի մասին է»։ Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը Yerevan.Today-ին մեկնաբանություն է տվել թեմայի

«Հերիք է արդարանաք, սրան պիտի ճանապարհենք»․ Էդուարդ Շարմազանովը՝ քաղաքական գործիչներին եւ հոգեւորականներին

«Եթե ստորագրում եք՝ Մամիջանյանի թղթի տակ ստորագրեք, եթե չեք ստորագրում՝ ասեք՝ չենք ստորագրում»

Հաղպատում գործող ֆաբրիկայի տարածքից գողացել էին 350 գրամ փիրուզի հանքաքար

Հունիսի 9-ին Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Հաղպատում գործող մի ֆաբրիկայի տարածքից գողացել են փիրուզի հանքաքար: Պարզվել է, որ գողությունը կատարել է ֆաբրիկայի աշխատակից 24-ամյա երիտասարդը: Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնում նրա մոտ հայտնաբերվել է 350 գրամ փիրուզի հանքաքարը: Երիտասարդը հայտնել է, որ հանքաքար է գողացել նաև հունիսի 7-ին: Հանգամանքները պարզվում են։ ՀՀ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Տեր-Գրիգորյան փողոցում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հունիսի 14-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ Տեր – Գրիգորյան փողոցում երթևեկությունը կկազմակերպվի միակողմ՝ Վազգեն Սարգսյան փողոցից դեպի Զաքյան փողոց ուղղությամբ: Երևանի քաղաքապետարան

Վերջնակետն ավելի քան կանխատեսելի է՝ բախում մեր հոգևոր կենտրոնի դռների առաջ։ Սա պետք է կանխվի՝ ամեն գնով. Տեր Մովսես քահանա Սահակյան

Տեր Մովսես քահանա Սահակյանի ֆեյսբուքյան գրառումը Զգացմունքային պատերազմին՝ հոգևոր դիմադրություն. ՀՀ վարչապետի ուղերձին ի պատասխան Երբ պետության ղեկավարը փորձում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը վերածել հասարակական բախումների հարթակի՝ հոգևորականությանը վարկաբեկելով և հասարակությունը պառակտելով, պարզ է՝ տեղի ունեցողը սովորական տարաձայնություն չէ։ Սա զգացմունքային պատերազմ է՝ ուղղված Հայ Եկեղեցու կայունությանն ու հավատացյալ ժողովրդի միասնությանը։ Վերջնակետն ավելի քան

«Հայաստան» խմբակցությունը նախապայմաննե՞ր է առաջ քաշում

«Հայաստան» դաշինքի առաջնորդի օրակարգը՝ 2026-ի ընտրություններով իշխանությանը հեռացնել, վտանգավոր է

Այսպիսի դրոշ էր այսօր հայտնվել Երևանի կենտրոնում. տեղադրողներին տուգանել են, այժմ հրավիրում են Կենտրոնի ոստիկանություն. Հրանտ Տեր-Աբրահամյան

«Մարտական եղբայրություն միաբանության» անդամ Հրանտ Տեր-Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Այսպիսի դրոշ էր այսօր հայտնվել Երևանի կենտրոնում` անհայտ երկրի, անհայտ նկարչի կողմից ստեղծված: Դրոշ տեղադրողներին տուգանել են փողոցը սխալ անցնելու համար, իսկ այժմ հրավիրում են Կենտրոնի ոստիկանություն:

«Կլինեն ընտրություններ, կտեսնենք՝ ինչքան է ՔՊ-ի վարկանիշը, այս խոսակցություններն ինձ հիշեցնում են 2021-ի ընտրությունները»․ Դավիթ Խուդաթյան

Լրագրողները հիշեցրին, որ Գյումրիում ու Փարաքարում էլ ՔՊ-ն վերջերս պարտվեց։ Խուդաթյանն ասաց, որ Վաղարշապատի հարցով նման մտահոգություն չունեն․ «Մեր թեկնածուն առաջիկա ընտրություններին շատ մեծ հավանականություն ունի հաղթելու»։

Հայաստանը կդառնա աշխարհում գինու ամենահեղինակավոր մրցույթներից մեկը 2026 թ.-ին հյուրընկալող երկիրը

«Գինեգործության ոլորտը համարվում է Հայաստանի տնտեսության գերակա ուղղություն, և Կառավարությունը մեծապես կարևորում է այս ոլորտի հանդեպ միջազգային հետաքրքրության բարձրացումը, ներդրումների ներգրավումն ու ենթակառուցվածքների զարգացումը։ Միջոցառման անցկացումն Հայաստանում կարևոր քայլ է մեր երկրի գինու մշակույթը, պատմությունը և ներուժը միջազգային հանրությանը ներկայացնելու ուղղությամբ», -ընդգծել է Գևորգ Պապոյանը։

Իմպիչմենտի գործընթացը սկսված է․ Սերժ Սարգսյան

Երրորդ նախագահը չի մեկնաբանում «Հայաստան» խմբակցության կեցվածքը

Բարեվարքության համակարգի տարրերի առնչությամբ դիմումների եւ մեդիա հրապարակումների հիման վրա 2024 թ.-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում իրականացվել է 120 ուսումնասիրություն

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 12-ին քննարկել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2024 թվականի գործունեության վերաբերյալ հաղորդումը, որը ներկայացրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը: Զեկուցողի տեղեկացմամբ հանձնաժողովն ամփոփել է 2024 թվականի ընթացքում կատարված աշխատանքները, որոնք ուղղված են եղել գործնականում հակակոռուպցիոն քաղաքականության կանխարգելիչ բաղադրիչի ապահովմանը: Հաղորդումը ներառում է հանձնաժողովի գործունեության հիմնական ուղղություններով

Եթե կարող եք, առաջինը ՔՊ-ի ստորագրությունները բերեք, սխալ հաշվարկ է արված. քաղտեխնոլոգը՝ իմպիչմենթի մասին

Կարեւորը ոչ թե 36 ստորագրությամբ գործընթացը սկսելն է, այլ 54 ստորագրությամբ ավարտին հասցնելը

Ժնևում Աշխատանքի միջազգային համաժողովի 113-րդ նստաշրջանում ելույթում Նարեկ Մկրտչյանը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը՝ սոցիալական արդարության խթանման շարունակական աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը՝ մասնակցում է Ժնևում անցկացվող Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) Աշխատանքի միջազգային համաժողովի 113-րդ նստաշրջանին: ՀՀ պատվիրակության կազմում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը և Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը։ Նստաշրջանի ընթացքում նախարար

Հենց եկեղեցու պաշտպանության համար պետք է Գարեգին Բ-ն հեռանա. ՔՊ-ական պատգամավոր

Հարցն այն է՝ արդյոք այդ մարդիկ այնքան բարեվարքություն կունենան, որ առանց մեծ խժդժությունների թողնեն վեհարանն ու իրենց հավատքին անսալով՝ ավելի մաքուր ու ավելի բարեվարք կաթողիկոս ընտրեն. Լիլիթ Մինասյան

Հնդկաստանում օդ բարձրանալուց րոպեներ անց ուղևորատար ինքնաթիռը կործանվել է 

Ըստ որոշ տեղեկությունների՝ ինքնաթիռում 242 ուղևոր է եղել:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031