Օրվա լրահոսը

Դժվարանցանելի են Քեթիի, Ջաջուռի և Վարդենյաց լեռնանցքները

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ին՝ ժամը 15:30-ի դրությամբ, բքի, առատ ձյան և անբավարար տեսանելիության (50մ) պատճառով դժվարանցանելի են Քեթիի, Ջաջուռի և Վարդենյաց լեռնանցքները: Նշված ճանապարհներն սպասարկող ճանապարհաշինական ընկերությունների աշխատակիցները կատարում են ճանապարհների մաքրման ու աղով, ավազով մշակման աշխատանքներ:   ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Բանակին բարեգործության նպատակով հեռադիտակներ են նվիրել՝ հակառակորդի համար զինվորին թիրախ է դարձնում (Տեսանյութ)

Ղարաբաղում իշխանության ներկայացուցիչները ցույց են տվել, որ մարդիկ հեռադիտակներ են գնել, ուղարկել բանակ: Հետո էլ, իմանալով, որ այդ հեռադիտակները չի օգտագործվում, ասել են՝ բա ինչի՞ չի օգտագործվում: Պարզվել է՝ այդ հեռադիտակներն ունեն ինֆրակարմիր ճառագայթ, որ հակառակորդի համար տեսանելի է դարձնում թիրախը: Այսօր ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նորից արծարծեց «Մարտիկ» հիմնադրամի փողերի հարցը: Նա

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Պետական Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկուն

Դեկտեմբերի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՌԴ Պետական Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկուն: Նորին Սրբությունը, ողջունելով տիար Մ. Պիոտրովսկու հերթական այցը համայն հայության հոգևոր կենտրոն, իր հայրապետական օրհնությունը բերեց և շնորհավորեց վերջինիս Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս ընտրվելու կապակցությամբ: Անդրադառնալով Մայր Աթոռի թանգարանների և Պետական Էրմիտաժի միջև

Դասասենյակներ` հերոս մարտիկների անուններով

Երևանի քաղաքապետարանի ենթակայության համար 6 հատուկ դպրոցի դասասենյակներից մեկն անվանակոչվել է դպրոցի շրջանավարտ, զինվորական պարտականությունների կատարման ընթացքում զոհված Ռոբերտ Մկրտչյանի անունով: Այդ կապակցությամբ կրթօջախում կազմակերպվել է հիշատակի միջոցառում: Դպրոցի հիմնադրման 45-ամյակի առիթով էլ աշակերտների կրթության, դաստիարակության, ինչպես նաև վերջիններիս խնամքի ուղղությամբ տարված աշխատանքների համար Երևանի քաղաքապետի պատվոգրով և շնորհակալագրով են պարգևատրվել դպրոցի տնօրենը, մանկավարժներ և

Մեկնարկեց «Հավաքենք ջերմության փազլը» նախաձեռնությունը, որը կօգնի ապահովել տաք հագուստով 70 երեխայի

Վորլդ Վիժն Հայաստանը շարունակում է ամանորյա նվիրատվական ակցիաները, որոնք կօգնեն հոգալ Հայաստանում աղքատության և կարիքի մեջ ապրող երեխաների կենսական կարիքները, ինչպես նաև պարգևել նրանց անակնկալ ամանորյա նվերներ և տոնական տրամադրություն: Դեկտեմբերի 13-ին մայրաքաղաքի մոլերից մեկի հետ համատեղ (մանրամասներն այստեղ) Վորլդ Վիժնը մեկնարկեց «Հավաքենք ջերմության փազլը» նախաձեռնությունը: Մոլում տեղադրվել է հսկայական փազլ, որը կհավաքեն մոլի այցելուները՝

Հարուցվել է քրեական գործ՝ բժշկական կենտրոնում նորածնի մահվան դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ բժշկական կենտրոնում նորածնի մահվան դեպքի առթիվ: 2016 թվականի դեկտեմբերի 12-ին Արարատի մարզի Ազատավան գյուղի բնակչից հաղորդում է ստացվել առ այն, որ 2016թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, դստերը տեղափոխել է Արտաշատ քաղաքի ծննդատուն՝ ծննդաբերելու, սակայն մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչը պատշաճ կարգով չի կատարել իր մասնագիտական

«Նստի տե՛ղդ». Վեճ՝ ԱԺ-ում, Փոստանջյանը բորբոքվեց Փաշինյանի խոսքերից ու սկսեց բղավել (Տեսանյութ)

«Մենք այս 1000 դրամները իշխանությանը չենք տալիս, մենք տալիս ենք զինծառայողների ընտանիքներին»,- Փաշինյանի այս խոսքի վրա դահլիճում «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը բորբոքվեց ու սկսեց տեղից բղավել: Դահլիճում թեժ իրավիճակ ստեղծվեց, ՀՀԿ-ականները սկսեցին Փոստանջյանի հետ վիճել. «Նստի տե՛ղդ»:

Էրմիտաժի տնօրենը ՀՀ Նախագահին ներկայացրել է ՀՀ մշակույթի նախարարի հետ համագործակցության ծրագրի շրջանակներում նախատեսվող բազմաբնույթ միջոցառումների մասին

Նախագահ Սերժ Սարգսյանը ընդունել է Ռուսաստանի Պետական էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկուն

«Դա ակնկալում են տասնյակ հազարավոր մարդիկ». Տիգրան Ուրիխանյանը՝ Գագիկ Ծառուկյանի վերադարձի մասին

«Արհեստականության մասին խոսելը ճիշտ չէ եւ կոռեկտ չէ»,-ասում է պատգամավորը

Վենետիկի հանձնաժողովի կարծիքը՝ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի մասին սահմանադրական օրենքի նախագծի վերաբերյալ

Եվրոպայի խորհրդի սահմանադրական օրենքի փորձագետները՝ Վենետիկի հանձնաժողովը, դեկտեմբերի 9-10-ը տեղի ունեցած նիստում ընդունել են Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի մասին սահմանադրական օրենքի նախագծի վերաբերյալ կարծիք: 17 էջանոց կարծիքի եզրակացության մեջ ասվում է, որ սահմանադրական օրենքի նախագիծը հիմնականում համապատասխանում է եվրոպական և միջազգային չափանիշներին և շոշափում է այն հարցերը, որոնք պետք է կարգավորվեն Օմբուդսմենի կողմից: Այնուամենայնիվ, կան

Վանաձորի ավագանին կլուծարվի՞

Քրիստ Մարուքյանը հայտարարում է, որ հունվարի 10-ին դիմելու է կառավարությանը ավագանու լուծարման պահանջով, ՀՀԿ-ական քաղաքապետն էլ պնդում է, որ Մարուքյանը դրա իրավունքը չունի:

«Եվս մեկ անգամ կանգ առեք». Հերմինե Նաղդալյանի կոչը քաղհասարակությանը (Տեսանյութ)

ԱԺ փոխնախագահի խոսքով՝ քաղհասարակությունը պետք է փորձի համագործակցության եզրեր գտնել

Վահրամ Սահակյանը`Բակո Սահակյանին. «Հանկարծ բանակում չասեն` ես գյումրեցի եմ, ապարանցի եմ, ղարաբաղցի եմ»

Դրամատուրգն առաջարկել է բանակն ու երիտասարդներին հեռու պահել կոմունիստներից եկած կեղծ ռազմահայրենասիրությունից:

Արմեն Վիրաբյան. «Ես ոչ մի տեսակի բաներ չեմ ստորագրել Ադրբեջանի հետ կապված, Ալիևի հետ կապված» (Տեսանյութ)

«Ժառանգություն» կուսակցության խոսնակ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում տարածելու խնդրանքով հրապարակել է Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան»-ի նախընտրական ցուցակում ներառված Արմեն Վիրաբյանի տեսաուղերձը: Նշենք, որ վերջինս՝ ըստ ադրբեջանական մամուլի հրապարակումների, դիմել էր Իլհամ Ալիեւին՝ խնդրելով օգնել երրորդ երկրից քաղաքական ապաստան ստանալու հարցում: Արմեն Վիրաբյանն այս տեսաուղերձում նշում է. «Դա թյուրիմացություն էր՝ կապվել Haqqin az-ի հետ: Ես ոչ մի

Կարեն Սարգսյան. Կառավարման խնդիր է, որ համապատասխան մարդիկ իրենց տեղում չեն

«Կամ այն մարդը, որը պետք է կառավարի այդ գործընթացը, ինքը լրիվ այլ գործառույթ է իրականացնում»

Լրագրողները բոյկոտեցին Ռուբեն Հակոբյանի ասուլիսը (Տեսանյութ)

«Էս միասնական բոյկո՞տ ենք անում, երեխեք ջան»,-ասաց պատգամավորը

1000 դրամ պարտադիր վճարը գործելու է. հարուստներից շատ գանձելու առաջարկը չի ընդունվել (Տեսանյութ)

Բարոյական տեսանկյունից բոլորը հավասար հարթության մեջ են՝ անկախ նրանից, թե որ դիրքում է եղել այդ մահը կամ հաշմանդամությունը: Բայց Վիգեն Սարգսյանը գտնում է, որ պետք է տարանջատել այն զինվորներին, որոնք մարտական հերթապահության մեջ են վիրավորվել կամ զոհվել: Մյուս դեպքերը, երբ զինվորը մահանում է զորամասում ինչ-որ դժբախտ պատահարից, ըստ նրա, կենցաղային են:

Ինչո՞ւ են գյումրեցիները դժգոհ «Հայփոստից»․ գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատարի պարզաբանումները (Տեսանյութ)

Այսօր Aravot.am-ը «Հայփոստի» գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանից հետաքրքրվեց, թե ո՞րն էր իմաստը «Հայփոստ» ՓԲԸ-ի Շիրակի մարզում գործող փոստային մասնաճյուղերը՝ (Գյումրի, Արթիկի, Անի, Ախուրյան, Աշոցք, Ամասիա) լուծարելը ու Սպիտակ տեղափոխելը, երբ դժգոհություններ են սկսվել առ այն, որ նամակները հասցեատերերին հասնում են ուշացումներով, խափանվում է որոշ պետական կառույցների աշխատանքը, օրինակ՝ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը

«Դա նախընտրական դաշինք է». Լյուդմիլա Սարգսյան (Տեսանյութ)

ՀԱԿ պատգամավորն ուրախ է նոր ընդդիմադիր դաշինքի ստեղծման համար

Մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ դեկտեմբերի  13-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Թալինի, Ապարանի, Սպիտակի  և Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին  ձյուն է  տեղում: Վարդենյաց լեռնանցքում  տեղ – տեղ մերկասառույց է: Նշված ճանապարհներն  սպասարկող ճանապարհաշինական ընկերությունների աշխատակիցները  կատարում են ճանապարհների մաքրման ու աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և  հանրապետական  նշանակության  բոլոր ավտոճանապարհները բաց

Հակասական ցուցմունքներ՝ մահացած ծննդկան Մերի Մարգարյանի գործով

Հրապարակվեց Գոհար Ահարոնյանի նախաքննական ցուցմունքը

Եվրոպայի խորհրդում քննարկվել է Հայաստանի եւ այլ երկրների կողմից ՄԻԵԴ-ի որոշումների իրականացման հարցը

Հայաստանին վերաբերվող հայտարարությունում նշվում է, որ Կոմիտեն ողջունում է Գրիշա Վիրաբյանի գործով դատական գործընթացի ավարտը և ուշիուշով հետևում է Նալբանդյանների գործով դատական գործընթացի վերաբացմանը:

«Ամեն դեպքում՝ մրցակից են». Արտակ Դավթյանը՝ ընդդիմադիր դաշինքի մասին

ՀՀԿ-ական պատգամավորը իշխանության անունից դաշինքին գնահատական չտվեց

Ֆրիդրիխ Գլազլ. Սխալ է, երբ կազմակերպությունը ուժի միջոցով որեւէ փոփոխություն է պարտադրում

«Ամբողջ աշխատակազմը պետք է գիտակցի, թե ինչ փոփոխություններ պետք է արվեն, եւ այդպես աշխատակիցները կապվում են կազմակերպության հետ»

Հայ գեղեցկուհին Հայաստանը կներկայացնի Մալայզիայում

Դեկտեմբերի 31-ին Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում տեղի կունենա Miss Tourism International համաշխարհային 19-րդ մրցույթի եզրափակիչ երեկոն, որի ժամանակ Հայաստանը կներկայացնի 19-ամյա Լյուսի Հարությունյանը: Մինչ այդ՝ քսան օր շարունակ աշխարհի 60 երկրներից ժամանած գեղեցկուհիները կայցելեն Կուալա Լումպուրի մշակութային, պատմական եւ հանրային նշանակության վայրեր, կմասնակցեն մի շարք միջոցառումների՝ հնարավորություն ստանալով ճանաչել ոչ միայն Մալայզիան, այլեւ այնտեղ ներկայացնել

Էկոկրթությունը Արարատի մարզում ուշադրության կենտրոնում է

Արարատի քաղաքի 3-րդ հիմնական դպրոցում Արարատի Օրհուս բնապահպանական-տեղեկատվական կենտրոնը նախօրեին անցկացրել է բնապահպանական դասընթաց, որին մասնակցել են կրթօջախի բարձր դասարանի` ավելի քանի 25 աշակերտներ, ինչպես նաեւ նույն ուսումնական հաստատության ուսուցչական անձնակազմը: Դասընթացն ընթացել է ինտերակտիվ հարցուպատասխանի ձևով: Դասընթացավարը՝ Արարատի բնապահպանական-տեղեկատվական կենտրոնի համակարգող Գալուստ Նանյանը, ունկնդիրներին ներկայացրել է Օրհուս կոնվենցիայի հիմնադրույթները եւ Արարատի բնապահպանական հիմնախնդիրները, նաև

Թուրքիոյ մէջ միացեալ Նահանգներու նՆոր նշանակուած ընդհանուր հիւպատոսը այցելած Է Պոլսոյ Հայոց Պատրիարքարան. «Ազդակ»

«Ազդակ». Պոլսոյ Հայոց պատրիարքարանէն «Արմէնփրես»-ին յայտնած են, որ Թուրքիոյ մէջ Միացեալ Նահանգներու նոր նշանակուած ընդհանուր հիւպատոս Ճենիֆըր Տէյվիս 12 դեկտեմբերին այցելած է Պոլսոյ հայոց պատրիարքարան: Թուրքիոյ մէջ դիւանագիտական առաքելութեան անցած ամերիկացի դիւանագէտը փափաք յայտնած է ծանօթանալու հայկական համայնքի հոգեւոր կեդրոնին: Աթեշեան, շնորհակալութիւն յայտնելով այցելութեան համար, հակիրճ տեղեկութիւններ փոխանցած է պատրիարքական աթոռին եւ հայ համայնքին մասին:

Էրեբունի ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգը պնդեց, որ մահացած ծննդկանի մոտ ՀԵԼԼՓ համախտանիշ էր հաստատվել

«Վիրահատարանում ստացանք հետազոտության արդյունքները, որի համաձայն` տրոմբոցիտների նվազում կար եւ լյարդի ֆեգմենտների բարձրացում». Էդիտա Ղարիբյան

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 14-ին, 15-16-ը, 18-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն և թաց ձյուն, 14-ին առանձին հատվածներում՝ զգալի: 17-ին սպասվում է ամպամածություն, էական տեղումներ չեն լինի: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, 14-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ, բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով: Երևանում՝ Դեկտեմբերի 14-ի

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930