Օրվա լրահոսը
ՀՀ տարածքում ավտոճանապարհների վիճակը` ժամը 00.00-ի դրությամբ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 12-ի ժամը 00.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառավտոճանապարհը, իսկ Վարդենյանց լեռնանցքը՝ մասամբ: Երևան-Թալին, Ստեփանավան-Ալավերդի 12-14-րդ կմ-ին, Զովունի-Եղվարդ, Սարավան-Զանգեր ավտոճանապարհներին, Սյունիքի մարզում և Տիգրանաշենի (Քյարքի) ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի
Ստեփանակերտում Սերժ Սարգսյանը ՀՀ մշակույթի գործիչների հետ քննարկել է ոլորտի խնդիրները
Աշխատանքային այցով դեկտեմբերի 08-11-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելած Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 11-ի երեկոյան Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Արցախ այցելած ՀՀ մշակույթի գործիչների հետ: Հանրապետության Նախագահը նման հանդիպում ունենալու պատրաստակամություն հայտնել էր ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ օրեր առաջ ունեցած հանդիպման ժամանակ: Արցախի մայրաքաղաքում կայացած հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ և ԼՂՀ մշակույթի նախարարները:
Ղափամայի տոն Թբիլիսիում
Հայկական խոհանոցը հայ ազգային մշակույթի մի մասն է, իսկ նրա մոռացված էջերի արդիականացումը համայնքային կառույցների գործունեության նպատակներից մեկը: 2016 թվականի դեկտեմբերի 11-ին, Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բաակում, կիրակնօրյա Սուրբ և Անմահ Պատարագից հետո, հավատացյալները մասնակցեցին հայ ազգային ճաշատեսակ ղափամայի տոնին: Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախաձեռնությամբ, Վիրահայոց թեմի առաջնորդարանի հովանավորությամբ և «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ
«Ստամբուլի պայթյունները պոտենցիալ վտանգ են ներկայացնում նաև մեր հայրենակիցներին». թուրքագետ
Ստամբուլում տեղի ունեցած պայթյունները Թուրքիայի ներքին ու արտաքին քաղաքականության արդյունքն են: Հիշեցնենք, որ Ստամբուլի կենտրոնում գտնվող Բեշիկթաշ ֆուտբոլային ակումբի մոտ դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած պայթյունների հետեւանքով զոհվել է 29 մարդ, 166-ը մարմնական վնասվածքներ ու վիրավորում է ստացել: Aravot.am-ի հետ զրույցում թուրքագետ, «Եփրատ» կենտրոնի նախագահ Գևորգ Պետրոսյանը նշեց, թե կատարվածը վկայում է այն մասին, որ Թուրքիայում
ՀՊՏՀ ֆուտզալի տղաների թիմը` 2016-ի ուսանողական Սուպեր գավաթակիր
Դեկտեմբերի 11-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) մարզադահլիճում տեղի ունեցավ 2016 թվականի տղաների ֆուտզալի ուսանողական Սուպեր գավաթի խաղը։ Սուպեր գավաթի համար պայքարելու իրավունք էին ստացել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) թիմը` որպես ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված «Ուսանողական գավաթ» մարզական խաղերի հաղթող, և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի (ՀՖԿՍՊԻ) թիմը` որպես ՀՀ 17-րդ ուսանողական
Էդվարդ Նալբանդյանն ու ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի պատասխանատուները քննարկել են ՀՀ-ԵՄ նոր շրջանակային փաստաթղթին առնչվող հարցեր (Տեսանյութ)
Դեկտեմբերի 11-ին Փարիզում տեղի ունեցավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, եվրոպական միջազգային կառույցներում ՀՀ մշտական ներկայացուցիչների հանդիպումը Հայ դատի գրասենյակների պատասխանատուների հետ՝ Հայ դատի կենտրոնական խորհրդի ղեկավար Հակոբ Տեր-Խաչատուրյանի գլխավորությամբ։ Էդվարդ Նալբանդյանը Հայ դատի հանձնախմբերի ղեկավարներին ներկայացրեց Համբուրգում կայացած ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի արդյունքները, Մինսկի խմբի համանախագահ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների համատեղ հայտարարությունը, ապրիլին Արցախի դեմ
Հենրիխ Մխիթարյանի վնասվածքը լուրջ չէ
ՄՅՈՒ-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի խոսքերով, Տոտենհեմի հետ խաղում այսօր Հենրիխ Մխիթարյանի ստացած վնասվածքը թեեւ վտանգավոր չէ, բայց ֆուտբոլիստը հաջորդ հանդիպմանն ամենայն հավանականությամբ չի մասնակցի: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Անցկացվեց Եվրոպայում Հայաստանի դեսպանների խորհրդակցություն (Տեսանյութ)
Դեկտեմբերի 10-ին Փարիզում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն անցկացրեց եվրոպական երկրներում և միջազգային կազմակերպություններում հավատարմագրված Հայաստանի դեսպանների և մշտական ներկայացուցիչների ամենամյա խորհրդակցությունը: Էդվարդ Նալբանդյանը դեսպանների հետ քննարկեց Հանրապետության Նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքը։ Ամփոփվեցին 2016թ. կատարված աշխատանքները, նախարար Նալբանդյանը համապատասխան հանձնարարականներ տվեց հաջորդ տարի իրականացվելիք քայլերի վերաբերյալ: Խորհրդակցությանը հատուկ ուշադրություն դարձվեց դիվանագիտական ներկայացուցչությունների գործունեության տնտեսական բաղադրիչին,
«Հենրիխ Մխիթարյանը սարսափելի հրեշ է» (Տեսանյութ)
Շնորհիվ Հենրիխ Մխիթարյանի խփած միակ գոլի, ՄՅՈՒ-ն նվազագույն հաշվով հաղթեց «Տոտենհեմին»: https://www.youtube.com/watch?v=BQqybqsPH-Y «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները խաղի ընթացքում շարունակել են հիացական խոսքեր գրել հայ ֆուտբոլիստի հասցեին: Նա սարսափելի հրեշ է: Մխիթարյանը կատարեց հաջորդը Օլդ Տրաֆորդում աչքի ընկնելու խոստումը: Ավելի լավն է, քան Բեկենբաուերն ու Վան Բաստենը միասին վերցրած: Սա այն է, ինչ սպասում էինք: Սա միայն
«ԳԻՍԱՆԵ» պարարվեստի դպրոց-ստուդիան տոնեց 20-ամյակը
Շենգավիթ վարչական շրջանի, Վանուշ Խանամիրյանի անվան պարարվեստի գործիչների միության «ԳԻՍԱՆԵ» պարարվեստի դպրոց-ստուդիան տոնեց 20-ամյակը: Տոնական համերգը տեղի ունեցավ դեկտեմբերի 6-ին` Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: Ներկա էին Վանուշ Խանամիրյանի անվան պարարվեստի գործիչների միության անդամները, նախագահ Գագիկ Մխիթարյանը: Նրանք «ԳԻՍԱՆԵ» պարարվեստի դպրոց-ստուդիայի գեղարվեստական ղեկավար Գևորգ Ալեքսանյանին պարգևատրեցին Վ. Խանամիրյան շքանշանով: «ԳԻՍԱՆԵ» պարարվեստի դպրոց-ստուդիան Գևորգ Ալեքսանյանը հիմնադրել
ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչը` «Եվրոպայի ժողովրդավար ուսանողների» (EDS) խորհրդի հանդիպմանը
Դեկտեմբերի 8-11-ը Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում կայացել է «Եվրոպայի ժողովրդավար ուսանողների» (EDS) խորհրդի հանդիպումը: Այն կրել է «Եվրոպայի մարտահրավերները. Անվտանգության ապահովման խնդիրները» խորագիրը: Ծրագրին ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը ներկայացրել է Ռուբեն Թովմասյանը: Հանդիպման շրջանակներում ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչը հանդես է եկել զեկույցով, որի ընթացքում անդրադարձ է կատարել ՀՀ-ում կատարված վերջին փոփոխություններին, մասնավորապես՝ Սահմանադրական բարեփոխումներին և դրանից բխող կառավարման
Հոգեբանական ճնշում (պատմվածք)
Ֆիզիոթերապիայի վերականգնողական կենտրոնում Փայլակը բուժման կուրս էր անցնում` ավտովթարի հետևանքով ձախ ոտքի կոտրվածքի ապաքինումից հետո: Բուժումից ազատ ժամերին գնում էր հանգստասրահ ու ներկա գտնվում այնտեղ կատարվող իրադարձություններին: Բուժական կենտրոնի այդ ժամանակվա տնօրենը շատ էր սիրում շախմատ խաղալ և հաճախ էր գալիս ընդարձակ հանգստասրահ և մի քանի պարտիա շախմատ խաղում այստեղ բուժվող շախմատի վարպետության թեկնածու Վարուժանի
Նահատակված փոխգնդապետի հայրը՝ Գագիկ Ծառուկյանին․«Հրամանատար տղա կորցրեցի, գերազմանն անգամ անուշադրության մատնեցին» (Տեսանյութ)
Ջեբրայիլի մարտերում ապրիլի 2-ին նահատակված 33-ամյա փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի հայրը՝ Գևորգ Առաքելյանն այսօր Գյումրու «Շիրակ» կենտրոնում էր, ուր պատահաբար այցելեց Գագիկ Ծառուկյանը։Նրանց միջև մի փոքր զրույց ծավալվեց․ հերոսի հայրը նեղսրտեց, որ պետությունը ըստ արժանվույն չի գնահատում իր հերոսներին։ «Հրամանատար տղա կորցրեցի, գերեզմանի վիճակը մնաց անմխիթար, մեկը ես, ես իմ ուժերով եմ սարքել․․․»։ Գագիկ Ծառուկյանը Գևորգ
Պատկերասրահ-պոլիկլինիկա Գյումրու պատմական կենտրոնում (Տեսանյութ, ֆոտոշարք)
Գյումրի քաղաքի պատմական կենտրոնում գտնվող «Բեռլին» պոլիկլինիկայում այսուհետ կգործի պատկերասրահ, պոլիկլինիկա այցելող բնակիչները բժիշկներին սպասելու ընթացքում միջանցքում հնարավորություն կունենան դիտելու արվեստի գործեր։ Պոլիկլինիկայի հիմնադրման 23-ամյակը նշելիս, նորանշանակ տնօրեն Հովհաննես Հարությունյանը բուժհաստատությունում պատկերասրահ ունենալու անհրաժեշտությունը մեկնաբանեց այսպես․«Մեր քաղաքի ժողովրդի հոգեբանական վիճակը բարձրացնելու համար որոշեցինք մեր պոլիկլինիկան վերածել նաև պատկերասրահի։ Այն նպատակ ունի կատարել հոգեթերապիա, որը առողջապահության
Հանրապետության որոշ ճանապարհահատվածներում բուք է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 11-ին` ժամը 19:30-ի դրությամբ, բքի պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը: Բուք է նաև Սևան – Ծովագյուղ և Արթիկ – Արագած ճանապարհահատվածներում: Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է: Նշված ճանապարհներն սպասարկող ճանապարհաշինական ընկերությունների աշխատակիցները կատարում են ճանապարհների մաքրման ու աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ
Մարդու բռնազավթված իրավունքները Հայաստանում
Երեկ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն էր, վաղը՝ վերաքննիչ դատարանում Անդրիաս Ղուկասյանի կալանքի երկարացման դեմ բերված բողոքի քննության օրն է լինելու։ Մարդու հիմնական իրավունքներից են հավաքների ազատության իրավունքը, անձնական ազատության ու անձեռնմխելիության իրավունքը և արդար դատաքննության իրավունքը։ Թե Ինչպիսին է մարդու իրավունքների վիճակը Հայաստանում, պարզ է դառնում Անդրիաս Ղուկասյանի գործի օրինակով։ Հայտնի քաղաքական ու հասարակական
Սերժ Սարգսյանը Ստեփանակերտում խրախուսել է զինծառայողների և ազատամարտիկների
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի և ՊՆ նախարար Լևոն Մնացականյանի հետ մասնակցել է ծառայողական պարտականությունների բարեխիղճ կատարման և հայրենանվեր գործունեության համար ԼՂՀ պաշտպանության բանակի մի խումբ զինծառայողների և ազատամարտիկների թանկարժեք նվերներով խրախուսելու՝ ավտոմեքենաներով պարգևատրելու հանդիսավոր արարողությանը: ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն
Աղջիկը հայտարարել է, որ Իջեւանում 2 տղամարդ բռնությամբ առեւանգել են իրեն
Նրան սուտ մատնության վերաբերյալ մեղադրանք է ներկայացվել
Հրդեհ` Բաղրամյան պողոտայում գտնվող «Բուգատտի» կոշիկի խանութում (ֆոտոշարք)
Դեկտեմբերի 11-ին, ժամը 13.04-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Բաղրամյան պողոտայի և Օրբելի փողոցների խաչմերուկում գտնվող «Բուգատտի» կոշիկի խանութում: Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և չորս մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բաղրամյան պողոտայի թիվ 52/2 հասցեում՝ «Բուգատտի» կոշիկի խանութում: Հրդեհը
Բրյուսելում կայացավ ՀՀ֊ԵՄ բանակցությունների վեցերորդ փուլը
Դեկտեմբերի 9-ին Բրյուսելում կայացավ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների հերթական՝ վեցերորդ փուլը։ Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, իսկ ԵՄ պատվիրակությունը՝ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Արևելյան Եվրոպայի, Ռուսաստանի, ԵԱՀԿ և տարածաշրջանային համագործակցության տնօրեն Լուկ Դեվինյը: Քննարկվեցին համաձայնագրի նախագծի քաղաքական երկխոսության և Հիմնական ու եզրափակիչ գլուխների դրույթները։
Մարտունու ուղղությամբ հայկական ստորաբաժանումները հակառակորդի դեմ երկու հակազդիչ քայլ են ձեռնարկել
ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է. Դեկտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը ղարաբաղա- ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղության ողջ երկայնքով հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ ինքնաձիգերից, գնդացիրներից, «ՈՒՏՅՈՍ» տիպի զենքերից և դիպուկահար հրացաններից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ, հայկական դիրքերի վրա արձակելով ավելի քան 700
Թշվառ քաղաքի պատկերը․ գյումրեցիներն անկեղծանում են, թե ինչու էին եկել տեսնելու Գագիկ Ծառուկյանին (Տեսանյութ, ֆոտոշարք)
Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Գյումրու Վարդանանց հրապարակում Գագիկ Ծառուկյանի այցի հետ կապված արտակարգ իրավիճակ էր ստեղծվել․ սոցիալապես ծանր վիճակում գտնվող հազարավոր մարդիկ ժամեր առաջ հավաքվել էին Ամենափրկիչ եկեղեցու մոտ՝ սպասելով ԱԺ մեծահարուստ պատգամավորին։ Մեր հարցին, թե ինչո՞ւ եք եկել, նրանցից ոմանք պատասխանում էին, որ եկել են պահանջելու նրա վերադարձը քաղաքականություն, քանի որ նա գոնե ձեռքը
Մերկասառույց` որոշ ճանապարհահատվածներին
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 11-ի ժամը 18.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, իսկ Վարդենյանց լեռնանցքը՝ մասամբ: Երևան-Թալին, Ստեփանավան-Ալավերդի 12-14-րդ կմ-ին, Զովունի-Եղվարդ, Սարավան-Զանգեր ավտոճանապարհներին, Սյունիքի մարզում և Տիգրանաշենի (Քյարքի) ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր
«8 միլիոն դրամ տույժը չի նպաստի խնդիրների լուծմանը». Արթուր Սաքունց
Արթուր Սաքունցի հավաստմամբ` կառավարության առաջարկները «Զինվորական ծառայություն անցնելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ անարդյունավետ են: Հիշեցնենք, որ նախագծով հստակեցվում են ռազմաբժշկական ուսումնական հաստատություններում սովորող զինծառայողների ուսումնառության ժամկետները, նրանց լեյտենանտի կոչում շնորհելու կարգը, ինչպես նաեւ՝ զինծառայողի կողմից հետուսումնական զինվորական պայմանագրային պարտավորության չկատարման դեպքում պարտավորությունն ու իրավական հետեւանքը: Գործող օրենքով նախատեսվում է այդ դեպքում ուսման
Հենրիխ Մխիթարյանը ՄՅՈՒ-ի մեկնարկային կազմում է
Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 15-րդ տուրում Մանչեսթեր Յունայթեդը «Օլդ Տրաֆորդում» հյուրընկալում է Տոտենհեմին: Հենրիխ Մխիթարյանը Ժոզե Մոուրինիոյի հրապարակած մեկնարկային կազմում է: ՄՅՈՒ-ի կազմը. Դավիդ Դե Խեա, Լուիս Անտոնիո Վալենսիա, Ֆիլ Ջոնս, Մարկոս Ռոխո, Մատեո Դարմիայն, Մայքլ Կարրիկ, Անդեր Էրրերա, Պոլ Պոգբա, Հենրիխ Մխիթարյան, Անտոնի Մարսյալ, Զլատան Իբրաիմովիչ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Պաշտոնի կարիք չունեմ, բայց ձեռքերս ծալած չեմ կարող նստել»․Գագիկ Ծառուկյանը՝ քաղաքականություն իր վերադարձի մասին (Տեսանյութ)
Քիչ առաջ Գյումրիում էր Գագիկ Ծառուկյանը։ Նա Գյումրու Ամենափրկիչ եկեղեցու բակում երկրաշարժի զոհերի հուշարձանին ծաղկեպսակ դնելուց հետո, եղավ նաև Գյումրու «Ավտոկայան» տնակային թաղամասում, որից հետո այցելեց նաև «Շիրակ» կենտրոն։ Քանի որ «Շիրակ» կենտրոնը սոցիալական ծրագրեր է իրականացնում, կարիքավորների համար բնակարաններ ձեռք բերում, վառելափայտ է բաժանում, Գագիկ Ծառուկյանը կենտրոնի նախագահ Վահան Թումասյանին 10 միլիոն դրամ, իսկ
Բոբ Դիլան. «Նոբելյան մրցանակ ստանալը նման է լուսին թռչելու»
Երաժիշտը չի մասնակցել Ստոկհոլմում կայացած մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությանը:
Գագիկ Ծառուկյանը խնդրել է իր ցավակցությունն ու զորակցությունը փոխանցել մահացածի ընտանիքին. Իվետա Տոնոյան
Քիչ առաջ ցավով տեղեկացանք, որ այսօր Գագիկ Ծառուկյանի` Գյումրի կատարած այցելությունից առաջ Վարդանանց հրապարակում դժբախտ պատահար է տեղի ունեցել: Մամուլի տեղեկությունների համաձայն՝ 50-ն անց տղամարդը տեղում մահացել է սրտի կաթվածից: Գագիկ Ծառուկյանը հրապարակում գյումրեցիների հետ հանդիպումից հետո է միայն տեղեկացել այդ մասին: Նա խնդրել է իր ցավակցությունն ու զորակցությունը փոխանցել մահացածի ընտանիքին և հարազատներին: Գագիկ
Ու՞ր ենք հասել, ու՞ր ենք գնում
«Հովե՛լ, չեղավ. գրվածքներդ շա՜տ սուր են: Այդքան կուսակցություններ, այդքան կազմակերպություններ կան. իրականությունը այնպես ես նկարագրում, կարծես ոչինչ էլ չկա, ո՛չ մարդ կա, ո՛չ էլ աշխատող: Չես կարող մարդկանց վատաբանել, բոլորի գործերը անտեսել, հավասարեցնել զրոյի: Ճիշտ չի՛»: Ալե՛քս ջան, խնդրում եմ ներողամիտ լինես: Չէի ուզում որևէ մեկին վիրավորել: Սակայն մի հատ տեսնենք. ո՞ւր ենք հասել, և
Մերկասառույց` Գորիս – Սիսիան ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 11-ին` ժամը 14:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է: Գորիս – Սիսիան ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում առկա է մերկասառույց, որտեղ կատարվում են աղով ու ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Միջպետական և


















































