Օրվա լրահոսը

Ասիական զարգացման բանկի ներկայացուցչի հետ քննարկվել են գինեգործության և խաղողագործության ոլորտի զարգացման հեռանկարները

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն նախօրեին ընդունել է  Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենտալին: Հանդիպման նպատակն էր քննարկել  ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ  ԱԶԲ-ի կողմից իրականացվող  գինեգործության և խաղողագործության ոլորտի վերլուծության նախնական արդյունքները: Վերլուծությունն ուղղված է բացահայտելու առկա հիմնախնդիրները, ուսումնասիրելու  դրանց լուծումներ տալու ինստիտուցիոնալ ձևաչափերը, ինչպես նաև պարզելու հայկական արտադրանքի արտահանմանն օժանդակելու

Անունը հավատ չէր ներշնչում։ Հասակը։ Խոսքը չէր կպչում. «Իրատես»

Նկատեցի՞ք ինչ արագությամբ վարչապետ Կարեն Կարապետյանը վերցրեց լրատվական դաշտը։ Հովիկ Աբրահամյանը առավոտից երեկո ասում էր՝ աշխատում ենք բաց ու թափանցիկ, տասնյակ հանդիպումներ էր անում տեսախցիկներով ու առանց տեսախցիկների, խոսում էր ու խոսում։ Չէր ստացվում։ Պատճա՞ռը։ Անունը հավատ չէր ներշնչում։ Հասակը։ Խոսքը չէր կպչում։ Լսում էին, գնում էին։ Հինգ րոպեից մոռանում։ Կամ էլ՝ հիշում էին ու

Հարձակվել են տարադրամի փոխանակման կետի վրա. հնչել են կրակոցներ.  shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 09։20-ի սահմաններում անհայտ անձը՝ զինված ինքնաձիգով, ներս է մտել Հարավ-Արևմտյան թաղամասի Անդրանիկի 7/385 հասցեում գործող «ՌՄ» մթերային խանութ և կրակոցներ արձակել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հանցագործը, ով եղել է դիմակավորված, ավտոմատն ուղղել է խանութի ներսում գտնվող տարադրամի փոխանակման կետի աշխատակցուհու վրա և գումար

Վարչապետ. «Ուզում ենք արտաքին ներդրումներ ունենալ, բայց մեր ներդրումների մասին օրենքները անգլերենով թարգմանված չեն»

«ԱԳՆ-ի եւ դիվանագիտական կորպուսի հետ չափազանց շատ բան ունենք անելու»,-ակնարկեց Կարեն Կարապետյանը

Ինքնին այն փաստը, որ անգամ արտգործնախարարների հանդիպումը հնարավոր չի լինում կազմակերպել, խոսում է այն մասին, որ… «Ժողովուրդ»

Համբուրգում ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի 23-րդ նիստի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները երեկ այդպես էլ չհանդիպեցին, եւ մինչ ուշ երեկո չկար որեւէ տեղեկություն այն մասին, որ այդ հանդիպումը կարող է կայանալ այսօր։ Ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի արտգործնախարարները առանձին-առանձին հանդիպեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, նաեւ ԵԱՀԿ նախագահությունը հանձնող երկրի՝ Գերմանիայի արտգործնախարարի հետ՝ փոխադարձ մեղադրանքներ

Այն դիրքը, որ կորցրեց հայկական պետականությունը Կովկասում. «Ժամանակ»

Եվրամիության երկրներն ու Եվրախորհրդարանը նախօրեին եկել են համաձայնության Ուկրաինայի և Վրաստանի հետ վիզային ռեժիմի չեղարկման հարցում և առաջիկայում այդ համաձայնությունը կարժանանա Եվրախորհրդարանի հաստատմանն ու կներկայացվի ԵՄ անդամ երկրների վավերացման: Դա նշանակում է, որ շատ մոտ ապագայում Ուկրաինան և մեր հարևան Վրաստանը Եվրամիության հետ կունենան առանց վիզային ռեժիմի հարաբերություն և Վրաստանի քաղաքացիները կարող են ազատորեն ճանապարհորդել

Նաիրա Զոհրաբյանի համար ընդունելի չէ բյուջեին «կողմ» քվեարկած ԲՀԿ-ականների պատճառները

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը այս օրերին Հայաստանում չէր, մասնակցում էր ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների եւ տեղահանված անձանց հանձնաժողովի նիստին։ Այս միջոցին Հայաստանի Ազգային ժողովն ընդունեց «ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը: Ու թեեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցությունը որոշել եւ հայտարարել էր, որ դեմ է նախագծին, որոշ ԲՀԿ-ականներ՝ Ռուբեն Գեւորգյան, Աբրահամ Մանուկյան, Հրանտ Դավթյան,

Հայաստանը պիտի խորացնի իր հարաբերությունները Եվրոպայի հետ, ասում են վերլուծաբանները. (Տեսանյութ) «Ամերիկայի Ձայն»

Վաշինգտոնի Քենանի անվան վերլուծական կենտրոնում անցկացված քննարկումները հետխորհրդային վերջին 25 տարիների քաղաքական զարգացումների, տնտեսության բնագավառում փոփոխությունների, միգրացիայի ու հակամարտությունների մասին էր։ Ռուսաց Ուղղափառ եկեղեցու պատրիարքը Փարիզում Էյֆելյան աշտարակի մոտակայքում վերջերս օծեց ռուսական մի եկեղեցի, ինչը մեծաթիվ փորձագետներ համարում են Եվրոպայում Պուտինի ազդեցությունը տարածելու խորհրդանիշ։ Ազգային պաշտպանության համալսարանի փորձագետ Պիտեր Ելցովի խոսքերով էլ, գաղտնիք չէ, որ

ԱՍԵԿՈՍԵ

Պատերազմի մեջ գտնվող երկրի բանակում յուրացումը նշանակում է մոռանալ բոլոր սրբությունները: ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Էդվարդ Նալբանդյան. Ադրբեջանը փութաջանորեն թաքցնում է ապրիլյան ագրեսիայի արդյունքում կրած իր ռազմական կորուստները` փորձելով արդարացնել իր արկածախնդրության բարձր գինը

Էդվարդ Նալբանդյանը ելույթ ունեցավ ԵԱՀԿ մասնակից երկրների արտգործնախարարների 23-րդ խորհրդին Դեկտեմբերի 8-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Համբուրգում մասնակցեց և ելույթ ունեցավ ԵԱՀԿ մասնակից երկրների արտգործնախարարների 23-րդ խորհրդին, որին ներկա էին կազմակերպության անդամ 57 պետությունների և 11 գործընկեր երկրների բարձրաստիճան պատվիրակությունները։ Իր խոսքում նախարար Նալբանդյանը, մասնավորապես, ասաց. «Կցանկանայի շնորհակալություն հայտնել գործող նախագահին` Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին

Միացյալ Նահանգները՝ Հայաստանի լավագույն բարեկամ. (Տեսանյութ) «Ամերիկայի Ձայն»

Անկախ որեւէ ներքաղաքական զարգացումներից, միջազգային ասպարեզում Միացյալ Նահանգները պետք է մնա Հայաստանի լավագույն բարեկամը, «Ամերիկայի Ձայն»-ին ասել է սենատոր Մարկ Քըրքը. «Մենք պետք է համոզված լինենք, որ Միացյալ Նահանգները միշտ մնում է Հայաստանի լավագույն բարեկամը: Ամերիկայի հայ համայնքը մեր կյանքի, մեր ընտանիքի անբաժանելի մասն է, իսկ հայկական մշակույթը մեր մշակույթի մասը եւ մենք պետք է

Եթե մարզիչը չի ուզում կատարելագործվել, ոչ մի նախաձեռնություն սպասված արդյունքը չի տա

Մրցաշրջան 2016-ը ձյուդոյի Հայաստանի ֆեդերացիայի համար նպատակային եւ ծանր տարի էր՝ կապված Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի հետ: ՀՁՖ գլխավոր քարտուղար Դավիթ Խիթարյանն, ամփոփելով անցնող տարին, նշում է, որ ֆեդերացիան ամբողջությամբ կատարել է օրացուցային պլանով նախանշված բոլոր ծրագրերը. Ռիոյում ունեցել է մեկ մասնակից՝ 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը, որը մեկնարկային գոտեմարտում մաքուր հաղթանակ տանելուց հետո

Ո՞ւմ է պետք Մեսսին, երբ կա Մխիթարյանը

«Մանչեսթեր Յունայթեդը» Եվրոպա Լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրում մրցակցի դաշտում 2:0 հաշվով պարտության մատնեց Լուգանսկի «Զարյային»: 48-րդ րոպեին Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը գրեթե դաշտի կենտրոնից անհատական փայլուն անցումով թիկունքի ետեւում թողեց մրցակցի երկու պաշտպանի մեն մենակ դուրս գալով դարպասապահի հետ՝ բացեց հաշիվը, իսկ 88-րդ րոպեին Զլատան Իբրաիմովիչը կրկնապատկեց այն: ՄՅՈՒ-ի երկրպագուները համացանցում անմիջապես

ՍՊԻՏԱԿ ՄԱԶԵՐ

Գիրք տասնութերորդ
Գլուխ վաթսուներկուերորդ

Վարդենյաց լեռնանցքում բուք է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի  9-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում բուք է: Թումանյանի, Սպիտակի, Դիլիջանի, Վարդենիսի, Վայքի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Նշված ճանապարհներն  սպասարկող ճանապարհաշինական ընկերությունների աշխատակիցները  կատարում են ճանապարհների մաքրման ու աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և  հանրապետական  նշանակության  բոլոր

Մխիթարյանը լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվում անգամ երբ նրան փոխարինում են

Եվրոպա լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրում ՄՅՈՒ-ն արտագնա խաղում 2:0 հաշվով հաղթեց Լուգանսկի «Զարյային»: Հանդիպման առաջին գոլը խփեց Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Դա հայ ֆուտբոլիստի առաջին գոլն էր ««Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական հանդիպումներում: Հանդիպումից հետո անգլիական ակումբի երկրպագուներն ավանդույթի համաձայն որոշել են լավագույն ֆուտբոլիստին, որին հավակնել են դարպասապահ Սերխիո Ռոմերոն, պաշտպան Էրիկ Բային եւ

Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից   ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա – Լարս  ավտոճանապարհը դեկտեմբերի 9-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ, բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: Փոփոխության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:   ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Բացի հրաձգային զինատեսակներից ադրբեջանական զինուժը կիրառել է նաև դիպուկահար հրացաններ

Դեկտեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից հրադադարի պահպանման ռեժիմը  խախտել է շուրջ 65 անգամ, որի ընթացքում  հայկական  դիրքերի ուղղությամբ արձակել է 1000-ից ավելի կրակոց: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել առաջնագծի արևելյան /Ակնա/ հատվածում: Բացի հրաձգային զինատեսակներից ադրբեջանական զինուժը կիրառել է նաև դիպուկահար հրացաններ /54 կրակոց/, իսկ

Ամանորյա տոները չափից դուրս երկար են

Վարչապետի՝ լրագրողների հետ վերջին հանդիպման ժամանակ հարց հնչեց՝ արդյոք շատ ճոխ չէ՞ մեզ նման երկրի համար դեկտեմբերի մոտավորապես 26-27-ից մինչեւ հունվարի 6-ը արձակուրդ հայտարարել: Կարեն Կարապետյանը համաձայն էր այդ դիտարկմանը, բայց նշեց, որ հունվարի 3-ից սկսած աշխատանքային օրեր հայտարարելը պետք է լինի օրենքով, բայց քանի որ այժմ նման օրենք ընդունելու համար ժամանակ չկա, մենք շարունակելու

Համանախագահ երկրները պատրաստ են ընդունել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, երբ նրանք պատրաստ կլինեն

Քերի-Լավրով-Էրո համատեղ հայտարարությունը՝ ԼՂ կարգավորման վերաբերյալ

«Երկրաշարժը»՝ Գյումրիում. (Տեսանյութ)

Այսօր Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում առաջին անգամ ցուցադրվեց արդեն իսկ մեծ էկրանին հայտնված «Երկրաշարժ» ֆիլմը։ Ֆիլմի այսօրվա հանդիսատեսը մեծամասամբ երկրաշարժ տեսած մարդիկ էին, որոնք անընդմեջ հուզվում էին, սրբում արցունքները՝ վերհիշելով 1988 թվականի դեկտեմբերի 7-ին իրենց ապրած դաժան օրերը, փլատակների ու սգի վերածված քաղաքը։ Հանդիսատեսներից տարեց մի կին նույնիսկ նեղվեց, թե հազիվ էինք մի

Ճանապարհային ոստիկանության մշտական ուշադրության կենտրոնում են գտնվում այլ պետության համարանիշներով վարվող տրանսպորտային միջոցները

«Անպատժելի ռուսական համարները» վերնագրով «Հայկական Ժամանակ» օրաթերթի 08.12.2016թ. հրապարակման կապակցությամբ կատարված ուսումնասիրություններով տեղեկացնում ենք. Հայաստանի Հանրապետությունում ճանապարհային երթևեկության կազմակերպումն իրականացվում է ճանապարհատրանսպորտային պատահարների, ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների, տրանսպորտային միջոցների երթևեկության ինտենսիվության, ճանապարհների թողունակության և մի շարք այլ հանգամանքների մասնագիտական վերլուծության արդյունքների հիման վրա: Հայաստանում կանոնները չափազանց խիստ և անարդար լինելու վերաբերյալ հորդորում ենք հոդվածագրին կարծիքներ

Մարիամ Մուղդուսյան. «Պետական մարմիններից ասել են` փակի քո կենտրոնը»

Մուղդուսյան արվեստի կենտրոնի հիմնադիրը չի նահանջում:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանին

Դեկտեմբերի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանին: Ողջունելով դեսպանին՝ Գարեգին Բ Վեհափառ Հայրապետն անդրադարձավ երկու պետությունների բարեկամական հարաբերություններին ու գործակցությանը՝ ընդգծելով, որ հայ ժողովուրդն առանձնահատուկ ջերմ վերաբերմունք ունի Հնդկաստանի և հնդկական մշակույթի հանդեպ։ Նորին Սրբությունը վստահություն

Զինծառայողը խմածությա՞ն պատճառով է ինքնասպան եղել

Ի. Հայրապետյանին հուղարկավորել են ոչ զինվորական կարգով

«Խնդրեմ, մարդը չնվնվաց, ցրտահարությունից մահացավ». Գագիկ Սարուխանյանը` ցրտահարությունից մահացած ազատամարտիկի մասին

«Սննդի պակասից, լավ չսնվելուց, տուն- տեղ չունենալուց շատերն են մահանում». ազատամարտիկ

«Ինչու՞ են ստորացնում ու պատժում գյուղացիներին»

Խաղողի բերքի գումարների ուշացման պատճառով գյուղացիների վարկերը մի քանի անգամ ավելացել են

«Քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տված թույլտվությունների մեծ մասն առանց կաշառքի չի լինում»

Անահիտ Բախշյանը` քաղաքապետարանի պաշտոնյային կաշառք վերցնելու մեջ բռնացնելու մասին

Էդվարդ Նալբանդյանը Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի ուշադրությունն է հրավիրել

Էդվարդ Նալբանդյանի և Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հանդիպումը

Գորիսի ավտոճանապարհներին ձյուն և խիտ մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ դեկտեմբերի  8-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում և խիտ մառախուղ է, տեսանելիությունը` 40-50 մ։ Մարտունու և Գորիսի տարածաշրջանների ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Նշված ճանապարհներն սպասարկող ճանապարհաշինական ընկերությունների աշխատակիցները  կատարում են ճանապարհների մաքրման ու աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և  հանրապետական 

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930