Օրվա լրահոսը
«Տարբերություն չեմ տեսնում նախագահների կեցվածքների միջեւ»
«Առավոտի» հետ զրույցում մեր մտահոգությանը, որ Հայաստանի հարաբերությունները ՌԴ-ի հետ չպետք է լինեն վասալային, մեր՝ անկախության սերնդի համար անընդունելի է այդ կեցվածքը, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը հակադարձեց. «Ի՞նչ վասալային, ինչո՞ւ վասալային»: Մեր դիտարկմանը, որ բազմաթիվ պատմական դրվագներ կան, թե ինչ կեցվածք է ունեցել Լեւոն Տեր-Պետրոսյանը Ելցինի մոտ, որ Ելցինը հանդիպման ժամանակ սենյակ է մտել
«ՀՀ-ն ԵՄ-ին տնտեսապես կհետաքրքրի միայն Իրանի հետ «զույգ կազմած» կարգավիճակով». Գագիկ Մակարյան. (Տեսանյութ)
Իրանի խոշոր ընկերությունները հետաքրքրված են ՀՀ-ում գրասենյակներ բացելով
Արմեն Նազարյան. «Հայաստանի հավաքական ընդգրկվում են ձյուդոիստներ, որոնք չեն համապատասխանում միջազգային պահանջներին»
Այսօրվա մամուլի ասուլիսում Հայաստանի ձյուդոյի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանը նշեց, որ ինքը նշանակվել է տարվա կեսին ու հավաքականի հետ աշխատանքը, հասկանալի է, լիարժեք չի եղել: «Այս ամսից ամբողջությամբ անցնում եմ իմ պարտականություններին: Եկող հունվարից կսկսենք բուն նախապատրաստությունը մրցաշրջան 2017-ին, որը մտնում է Տոկիոյի օլիմպիական խաղերի նախապատրաստության քառամյա փուլում: Նոյեմբերին հետեւել եմ Հայաստանի առաջնությանը,
Ամփոփվել են ՀԱԷԿ-ի շահագործման երկարաձգման ծրագրի առաջին փուլի արդյունքները և հստակեցվել անելիքները
Աշխատանքային այցով դեկտեմբերի 7-8-ը ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում գտնվող ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ատոմային էներգետիկայի «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի, առաջին տեղակալ Կիրիլ Կոմարովի և «Ռուսատոմ Սերվիս» ընկերության ղեկավարության հետ։ Քննարկվել են ատոմային էներգետիկայի բնագավառում հայ-ռուսական համագործակցության հետ կապված մի շարք հարցեր։ Կողմերն անդրադարձել
Ստեփան Ռոստոմյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Ստեփան Ռոստոմյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով։ Շքանշանը Ստեփան Ռոստոմյանին հանձեց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Լեհաստանի դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին Ստեփան Ռոստոնյանին հանձնեց Լեհաստանի կառավարության պարգևը` «Նվիրյալ Լեհական մշակույթին»: Դեսպանը, իր խոսքում մասնավորապես նշեց, որ մաեստրո Ռոստոմյանը ոչ միայն Հայաստանի համար է նշանակալից անձ, այլ ողջ
Պետական գնումների գործընթացը փոխվում է. վարչապետը բողոքարկման 3 հոգանոց խորհուրդ է ստեղծելու
Հեղինե Բիշարյանը հիշեցրեց Վերահսկիչ պալատի բացահայտումները, մալուխի դեպքը, որ պետական գնումները շուկայականից բարձր գներով են լինում: Նախարարը պատասխանեց, որ պետք է ապահովեն բարձր մրցակցություն, ընդ որում՝ իրական մրցակցություն, ոչ թե իրար հետ փոխկապակցված ընկերությունները իրար հետ պայմանավորվեն եւ մասնակցեն: Այդ դեպքում նման խնդիր չի լինի:
Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
Համբուրգում ընթացող ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների 23-րդ խորհրդի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 8-ին հանդիպում ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Ստեֆան Վիսկոնտիի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Հանդիպմանն անդրադարձ կատարվեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն առնչվող մի շարք հարցերի։ Այս առումով, Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ Ադրբեջանն արդեն
Իշխանությունը փորձում է ավելի հաշվետու դառնալ
Կառավարության փոփոխությանը, ինչպես նաեւ այլ ոլորտներում կառուցվածքային ու կադրային փոփոխություններին զուգահեռ Հայաստանի իշխանությունները նոր մոտեցում են որդեգրել նաեւ տեղեկատվական քաղաքականության եւ հանրային հաշվետվողականության ասպարեզում: Ըստ որում՝ փոփոխությունները վերաբերում են ոչ միայն գործադիր իշխանությանը, այլեւ երկրի ղեկավարին: Նախագահի գրասենյակը, մասնավորապես, սկսել է հաղորդագրություններ տարածել նախարարների ներկայացրած զեկույցների մասին, ինչպես նաեւ պատրաստակամություն է հայտնել հրապարակավ արձագանքել քաղաքացիների
Հերթական դատարկությունը խորհրդարանում
Այսօր, 2017 թվականի բյուջեի նախագծի քվեարկությունից անմիջապես հետո, այսպիսի տեսք ուներ խորհրդարանի դահլիճը: Չնայած նրան, որ այդ նախագիծն ընդունվեց 83 «կողմ», 24 «դեմ», 1 «ձեռնպահ» արդյունքներով, հետագա քննարկումները շարունակվեցին հազիվ մեկ տասնյակ պատգամավորների մասնակցությամբ: Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ձյուդոյի ֆեդերացիան կգնա փոփոխությունների
Այսօր Հայաստանի ձյուդոի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Դավիթ Խիթարյանը եւ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանը ամփոփեցին մրցաշրջան 2016-ը եւ խոսեցին ապագայի անելիքների մասին: «2016 թվականը նպատակային եւ ծանր տարի էր՝ կապված Ռիոյի օլիմպիական խաղերի հետ: Ունեցել ենք նախապատրաստական փուլի քառամյա ծրագիր, որի համաձայն իրականացրել ենք բոլոր միջոցառումները եւ ձեռք բերել Ռիոյի օլիմպիական խաղերի մեկ վարկանիշ:
«Նա մեր երկրում ունի մեծ անելիքներ». Ծառուկյանի նախկին մամուլի խոսնակ (Տեսանյութ)
Խաչիկ Գալստյանը չի տիրապետում տեղեկություններին, թե իրենց շարժման միջոցով է ԲՀԿ նախկին առաջնորդը վերադառնալու քաղաքականություն
Վարչապետն առաջարկել է ՏՄՊՊՀ նախագահին առավել ուշադիր լինել տոնական օրերին ապրանքների գների արհեստական բարձրացման հարցում
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը ՀՀ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: Առաջին հանձնարարականը տրվել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանին. հաշվի առնելով ամանորյա տոները՝ տնտեսվարողներին մատուցվող մաքսային ծառայությունների անընդհատությունն ու անխափանությունն ապահովելու նպատակով սահմանել աշխատանքային ժամերի հստակ
«Աշխարհի երջանիկն եմ». Չորաթանի գյուղապետ
Տավուշի մարզի սահմանամերձ Չորաթան գյուղի գյուղապետ Վարուժան Բաղմանյանը մեզ հետ զրույցում ասաց. «Աշխարհի երջանիկն եմ»: Գյուղապետը պատմեց, որ Չորաթանից արտագաղթած խոպանչիները սկսել են ներգաղթել. «Արտագաղթել ցանկացողներն էլ այլեւս չեն գնում, դա էլ մեծ բան է, որ մնում են»: Պարզվում է՝ Չորաթանում երջանիկ լինելու համար շատ բան պետք չէր՝ աշխատատեղ, այն էլ ստեղծվել է: ՀՀԿ խմբակցության
Էդմոն Մարուքյան. առանց հատուկ համաձայնագրի այլ պետությանը ՍԷԿՏ համակարգից օգտվելու հնարավորություն տալու փաստը խախտում է
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի դիմումով՝ այսօր գրությամբ դիմել եմ վարչապետ Կարեն Կարապետյանին: Մասնավորապես, կազմակերպությունից հայտնում և հիմնավորում են, որ ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը (ФСБ) հասանելիություն ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անձնական տվյալների բազային՝ մասնավորապես՝ Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգի էլեկտրոնային շտեմարաններին: Ընդ որում, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը չի ժխտում նշված փաստը,
«ՌԴ-ն է ՀՀ-ի թիվ մեկ սպառնալիքը. ապրիլյան պատերազմի ժամանակ ՀԱՊԿ-ն ո՞ւր էր». Ռուբեն Մեհրաբյան (Տեսանյութ)
«ՀՀ-ն ոչ թե ՌԴ-ի դաշնակիցն է, այլ պատանդը»,-ասում է քաղաքագետը
Հույս ունենք՝ ԼՂ խնդրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն. Մոգերինի
Այս տարվա ապրիլին Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության սրման ֆոնին Եվրամիությունը կոչ է անում կողմերին բանակցություններ վարել ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահների առաջարկների շուրջ: Այս մասին Համբուրգում ԵԱՀԿ անդամ-երկրների արտգործնախարարների նիստին հայտարարել է Եվրամիության անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին, հաղորդում է ԱՊԱ-ն: Մոգերինին նշել է, որ Եվրամիությունը կշարունակի աջակցություն ցուցաբերել եվրոպական տարածությունում հակամարտությունների
Արամ Մանուկյանը, Լուիզա Ներսիսյանը և այլ հայտնիներ՝ ակտիվիստ կանանց դերերում
Արամ Մանուկյանը հայտարարեց, թե չկան իմ և ուրիշի իրավունքներ. «Այն կինը, որ ներկայացնում եմ, շատ նման է իմ կերպարին:
ՄԱՊ-ի Ալիկը ոստիկանությանը բողոքում է արյունոտ տեսարաններից ու դիակների ցուցադրությունից
Մարդիկ ասում են՝ խնդրեք ոստիկանությանը, որ քիչ ցույց տան, էլի, տպավորություն է, որ ամեն օր այդքան մարդ է մահանում»: Նա հարյուրավոր մարդկանց անունից խնդրեց. «Մի քիչ քչացրեք, էլի, մի քիչ պարկեշտ ձեւով ցույց տան, կամ ընդհանրապես ցույց չտան: Կինոյի նման ցույց են տալիս, կինո են նկարում՝ ամեն երեւույթի հետ կապված»:
«Թող ընթերցողը որոշի, թե ում հետ ունենք վասալային հարաբերություններ»
Վաղարշակ Հարությունյանը կարծում է, որ Եվրոպան մեզ պարտադրում է արժեքային համակարգ, ընդունում են հակահայկական բանաձեւեր, անջատում են ԵԽԽՎ-ում պատգամավորների խոսափողը: Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, խոսելով հայ-ռուսական զորամիավորում ստեղծելու շուրջ մեկնաբանությունների մասին, հայտարարեց, որ այն, ինչ ուղղված է հայ-ռուսական հարաբերությունների դեմ, բխում է Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերից: Մեզ հետ զրույցում ՌԴ-ՀՀ վասալային հարաբերությունների մասին հարցին
«Բոլորից լավը» հաղորդման հերոս Սաշա Բեյլերյանը հայերեն է ասմունքում (տեսանյութ)
Ռուսական «Առաջին ալիքի» եթերում «Բոլորից լավը» հաղորդմանը հանդիսատեսին ապշեցրած Ալեքսանդր Բեյլերյանի հայրը Facebook սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում 6-ամյա Սաշան հայերեն է արտասանում: Մասնավորապես, Սաշան արտասանում է Ալեքսանդր Պուշկինի «Ձմեռվա իրիկուն» բանաստեղծությունը հայերեն թարգմանությամբ, ապա շնորհակալություն հայտնում հայ հանդիսատեսին աջակցության համար: «Հարգելի հայրենակիցներ, … ինչպես տեսնում եք, ես հայերեն խոսում եմ, գիտեմ որ
Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է հարավարեվելյան սահմանագոտի, այնուհետեւ Արցախ
ՀՀ Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Հայաստանի Հանրապետության հարավարևելյան զորամասերից մեկը: Նախագահը ՀՀ պաշտպանության նախարարի և ՀՀ զինված ուժերի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ զորամասի մշտական տեղակայման վայրում ծանոթացել է զորամասի մարտական պատրաստականությանը, լսել հրամանատարության զեկույցը, շփվել զինվորների հետ, որից հետո շրջայց է կատարել շահագործման հանձնված նորակառույց զինավանում,
ԼՂ հակամարտությունը սպառնում է Եվրոպայի անվտանգությանը
Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությունը սպառնում է Եվրոպայի անվտանգությանը: Այս մասին Համբուրգում ԵԱՀԿ անդամ-երկրների արտգործնախարարների նիստին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը, որի լուծումը ձգձգվում է, վտանգ է ներկայացնում Եվրոպայի անվտանգությանը»,- ասել է Քերին, որի խոսքերը մեջբերում է ԱՊԱ-ն: Նա հավելել է, որ Եվրոպան սպառնալիքի առաջ է
«Հովերն» ու ջազմենը ապարանյան ավանդական երգեր կմատուցեն (Տեսանյութ)
«Թե չես գա-լի, մը-նաս բա-րի» խորագրով բացառիկ համերգ կկայանա
ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard և Maestro քարտապանները կարող են ստանալ էլեկտրոնային դրամային փոխանցումներ Ռուսաստանից՝ “VK(ВКонтакте)” ցանցի միջոցով
ՎՏԲ-Հայաստան Բանկը տեղեկացնում է, որ Mastercard և Maestro քարտապանները կարող են ստանալ էլեկտրոնային դրամային փոխանցումներ Ռուսաստանից պարզ, հարմարավետ և անվտանգ եղանակով՝ “VK(ВКонтакте)” սոցիալական ցանցի միջոցով: ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard և Maestro քարտապանները հնարավորություն ունեն շուրջօրյա՝ ժամանակի իրական ռեժիմում ստանալ արագ դրամային փոխանցումներ ՌԴ-ից անմիջապես իրենց քարտերին: Նոր հնարավորության շնորհիվ, ինչպես փոխանցում ուղարկողը, այնպես էլ ստացողը կխնայեն
Դատախազությունը ոստիկանությանը ցուցում է տվել նյութեր նախապատրաստել ԱԺ պատգամավորի կողմից լրագրողին հարվածելու դեպքի առթիվ. tert.am
Դատախազությունը պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի կողմից լրագրող Վահե Մակարյանին հարվածելու դեպքով ոստիկանությանը նյութեր նախապատրաստելու ցուցում է տվել: Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին Ոստիկանության լրատվության ԶԼՄ-ների հետ կապի բաժնից։ «ՀՀ ոստիկանությունը դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովում լրագրողի և պատգամավորի միջև տեղի ունեցած դեպքի առթիվ Դատախազությունից գրավոր ցուցում է ստացել նյութեր նախապատրաստելու»,-ասացին լրատվական ծառայությունից։ Նաև հայտնեցին, որ
Ցանկապատով առանձնացված գերեզմանի մեջ անծանոթը ցանկապատել եւ առանձնացրել է
12 քմ մակերեսով մեկ այլ գերեզմանատեղ Մարզերից մեկում Վրաստանից Հայաստան տեղափոխված մի գերդաստան դիմել է համայնքի ղեկավարին, ՀՀ ԱՆ առողջապահական պետական տեսչությանը` գերեզմանի վկայական տրամադրելու, իքս-հանգուցյալին վերահուղարկավորելու պահանջով: Նրանք մերժել են: Վեճը հասել էր առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, որը ոչ միայն վճիռ է կայացրել, այլեւ լրացուցիչ վճիռ, իսկ վերաքննիչ քաղաքացիական դատարանն էլ օրեր առաջ
2017թ. հունվարից կենսաթոշակ, նպաստ նշանակելու դիմումները կարող են ներկայացվել ցանկացած տարածքային բաժին
Սոցիալական ապահովության ոլորտում շահառուներին մատուցվող ծառայությունների որակը բարելավելու նպատակով 2017թ. հունվարից երեխայի ծննդյան միանվագ նպաստ, խնամքի նպաստ, չաշխատող անձին մայրության նպաստ, ծերության նպաստ, հաշմանդամության նպաստ, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ և աշխատանքային կենսաթոշակ նշանակելու դիմումը կարող է ներկայացվել սոցիալական ապահովության ծառայության ցանկացած տարածքային բաժին՝ անկախ շահառուի հաշվառման վայրից: Գործող կարգի համաձայն` կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու հարցով
«Սիրիահայ մշակույթի շունչը» Երևանում բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ՝ Մարդու իրավունքների պաշտպանության օրվա առթիվ
Դեկտեմբերի 8-ին, ՀՀ սփյուռքի նախարարության և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ Մարդու իրավունքների պաշտպանության օրվա առթիվ ՀՀ կառավարության նիստերի մեծ դահլիճի նախասրահում մեկնարկեց «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» ավանդական դարձած բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը: Ներկայացված էին 65-ից ավելի սիրիահայերի ձեռագործ աշխատանքներ, ոսկերչական իրեր, քաղցրավենիք: Նախարարը շրջեց տաղավարներով, այնուհետև պատասխանեց լրագրողների՝ Հալեպի կենտրոնի ազատագրմանը, օդանավակայանի բացման հնարավորությանը և
Վթարային ջրանջատում Դավթաշենում
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 9-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Դավթաշեն վարչական շրջանի 1-ին բնակելի զանգվածի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Երևան Ջուր» ՓԲԸ


















































