Օրվա լրահոսը
Ռուզաննա Խաչատրյանը պաշտոնից ազատվելու դիմում է գրել
Սեյրան Օհանյանի կինը խորհրդականի պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել:
Օձունի փրկության պատմությունը. եկեղեցու երկրորդ հարկի ավանդատները փլուզման եզրին էին (Տեսանյութ)
Երևան, 23 նոյեմբերի 2016թ. — «Օձունի նոր կյանք» ծրագիրը շարունակում է ներկայացնել «Օձուն. փրկության պատմություն» տեսաշարը: Օձունի փրկության ծրագիրը բացառիկ էր իր ձևաչափով. պետության և բարերարի ընտրված համագործակցությունը փլուզման վտանգից փրկեց վաղքրիստոնեական հայ ճարտարապետության գլուխգործոցը: Վերջին անգամ 19-րդ դարում մարդու միջամտություն տեսած Օձունի տաճարը անկախությունից ի վեր հայտնվել էր կործանման եզրին: Միջին ուժգնության երկրաշարժ, և
ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներին
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ալան Միլին և Ջուզեպպե Գալատիին: ՀՀ գլխավոր դատախազը, ողջունելով հյուրերին, ընդգծել է ՀՀ գլխավոր դատախազության և ԵԽ տարբեր կառույցների միջև տարբեր ձևաչափերով արդեն իսկ ձևավորված համագործակցությունը` կարևորելով համազեկուցողների գործադրած ջանքերը, որոնք ուղղված են մեր երկրում բարեփոխումներ իրականացնելուն: Դատաիրավական բարեփոխումների համատեքստում ՀՀ Գլխավոր
Թեժ ընտրապայքարի իմիտացիա
«Կլինի թեժ ընտրապայքարի իմիտացիա, դաշտ «կվերադառնան» իշխանության երբեմնի հաճախորդները, իշխանությունների կողմից բազմիցս օգտագործված քաղաքական գործիչները, իսկ արդյունքում կլինի այն, ինչ ցանկանում է իշխող ուժը: Կարճ ասած՝ ներկայիս պայմաններում բավականին իրատեսական է դառնում այն, որ եկող ԱԺ ընտրությունների արդյունքում մենք կունենանք ՌԴ Պետդումայի նման Ազգային ժողով, որտեղ բացի ՀՀԿ-ից՝ ներկուլիսային պայմանավորվածությունների արդյունքում տեղ կունենան առավելագույնը 3-4
Փոխնախարար Հայկ Հարությունյանն՝ իր վարչապետ աներոջ հետ շփման մասին (Տեսանյութ)
Վարչապետի փեսան ասում է՝ ճանաչում է վարչապետի օգնականներին, բայց նրանց նշանակումների հետ ոչ մի առնչություն չի ունեցել
Քննարկվել են ՀԲ աջակցությամբ իրականացվող ծրագրերը սննդամթերքի անվտանգության ոլորտում
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը նոյեմբերի 23-ին ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին: Ծառայության պետը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի աջակցությամբ սննդամթերքի անվտանգության ոլորտում իրականացված ծրագրերը և համոզմունք հայտնել, որ կառուցողական և արդյունավետ համագործակցությունը կշարունակվի՝ ամրագրելով նոր որակ: Միաժամանակ, կարևորելով սպառողներին անվտանգ և որակյալ սննդով ապահովելու անհրաժեշտությունը, պատրաստամակություն է հայտնել գործակցել ոլորտում
ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ալան Միլն ու Ջուզեպպե Գալատին ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի ուղեկցությամբ նոյեմբերի 23-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Եվրոպացի բարձրաստիճան հյուրերը ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը։ ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողները եղել են Հայոց ցեղասպանության
Ձերբակալվել է սպանության կասկածանքով
ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են 56-ամյա տղամարդու սպանության մի շարք հանգամանքներ։ Սպանության կասկածանքով ձերբակալվել է 27-ամյա երիտասարդ, ով Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ է։ Նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։ Ավելի վաղ տեղեկացրել ենք,
Կարեն Կարապետյանի փեսան իր տան տանիքում արեւային պանելներ է տեղադրել (Տեսանյութ)
Բոլորին խորհուրդ է տալիս անցնել արեւային էներգիայի օգտագործմանը
«Ռազմական հարձակման փորձի կրկնությունը Ադրբեջանի համար շատ ավելի ծանր կլինի». Շավարշ Քոչարյան
Այս պահին հստակություն չկա, թե արդյոք դեկտեմբերի 8-9-ին Համբուրգում տեղի կունենա Մամեդյարով-Նալբանդյան հանդիպում, թե` ոչ:
10 միլիոն դրամի խոստում
Թալիշի մանկապարտեզի եւ դպրոցի վերանորոգման հիմնադրամին որոշ պատգամավորներ 500 հազարական դրամ են փոխանցել ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն օրերս եղել է Պառավաքար համայնքում, մարտական հենակետերում: «Խոսել եմ սպաների եւ զինվորների հետ, ոգեւորված են այդ օրենքի ընդունումից, ողջունում են, իրենք էլ ուժեղ կանգնած են մեր սահմանին»,- «Առավոտի» հետ զրույցում պատմեց պատգամավորը: Խոսքն, այսպես ասած, «1000 դրամների»
Սեպտեմբերի 1-ից էլեկտրոնային կամ հեռավար կրթությունը պետք է դառնա դպրոցական կյանքի անբաժանելի բաղադրիչ և կիրառելի ուսուցման մեթոդ
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում հրավիրվել է խորհրդակցություն՝ տեսադասերի արդյունավետության և թեմատիկ ուղղվածության վերաբերյալ: Քննարկման ընթացքում գյուղական դպրոցների և հեռավար կրթության զարգացման ՀՀ կառավարության հանձնարարականի կատարման շրջանակում ամփոփվել են կազմակերպված տեսադասերը, դրանց ընթացքում կիրառված մեթոդական մոտեցումներն ու հեռահաղորդակցման գործիքների արդյունավետությունը: Խորհրդակցությունը վարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, մասնակցել են հանրակրթության ոլորտը համակարգող
Մեկ շաբաթում ԱԻՆ-ը հետազոտել է 120 բենզա և գազալցակայաններ. ստուգումները շարունակվում են
Նոյեմբերի 23-ին ՀՀ ԱԻ նախարարությունում կայացավ մամուլի ասուլիս, որի ընթացքում ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Աշոտ Մկրտչյանը և ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը ներկայացրեցին ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հանձնարարությամբ՝ տեսչության կողմից հանրապետության բենզա և գազալցակայաններում իրականացված ստուգումների արդյունքները, ինչպես նաև՝ հայտնաբերված խախտումները և դրանց վերացման ուղղությամբ տարվող աշխատանքները:
Ակտիվիստը ֆեյսբուքում ճանաչել է իրեն ծեծող, գլխին հարվածող եւ ուշագնացության հասցնող ոստիկանին
Վկան դատարանում ասաց՝ կարմիր բերետավորները պարանոցիցս սեղմել են, հայհոյանք են հասցրել, քաշ տվել դեպի հրապարակի ծառերի կողմը: Հարցին՝ ո՞վ է հարվածել, ճանաչո՞ւմ եք այդ ոստիկանին՝ նա պատասխանեց, որ հետագայում տեսել է ֆեյսբուքում, դեմքով ճանաչել է, իր անունն է Վարդան Ապրեսյան:
Կայանված ավտոմեքենայում հայտնաբերվել է օձ
Նոյեմբերի 23-ին, ժամը 13.01-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ալեք Մանուկյան փողոցի թիվ 9 շենքի մոտակայքում կայանված ավտոմեքենայում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: ԱԻՆ հաղորդագրություն Լուսանկարը՝ արխիվային
Քաղաքապետարանը վերջին 8 տարում կորցրել է 65 մլն դրամ
Պատճառը ոչ ճկուն տուրքային քաղաքականությունն է 2016 թվականի նոյեմբերի 20-25-ը Երեւանում բացվել է Երեւանի արտաքին գովազդի փառատոնը, որի ժամանակ գովազդի շուկայի զարգացման եւ փորձի փոխանակման գերազանց հնարավորություն ընձեռող այս միջոցառմանը հաստատ չեն բարձրացվի այն հարցերը եւ սխալները, որի հետեւանքով գովազդային կազմակերպությունները եւ Երեւանի քաղաքային բյուջեն կրել եւ կրում են վնասներ: Գովազդի մասին օրենքի մեջ գովազդի
Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի ճանապարհներին մառախուղ է
Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են մաքրման, աղ ու ավազով մշակման աշխատանքներ:
Սենյակ-թանգարանն ամեն ինչ կպատմի հյուրերին Չարենցի և նրա գործունեության մասին:
Եղիշե Չարենցի տուն-թանգարանը Ռոյալ Թուլիփ Գրանդ Հոթել Երևան հյուրանոցի հետ համատեղ ներկայացրեցին Չարենցին նվիրված «Սենյակ N 328» միջոցառումը: Հյուրանոցում Չարենցի սենյակի անվանակոչման և բացման հանդիսավոր արարողությունը ուղեկցվեց Երևան հյուրանոցում Չարենցի ապրած տարիները ներկայացնող ուշագրավ ցուցադրությունով: Միջոցառմանը ներկա էին անվանի մարդիկ և հատուկ հյուրն էր`Լաուրա Աֆրիկյանը: Սենյակ-թանգարանն ամեն ինչ կպատմի հյուրերին Չարենցի և նրա գործունեության մասին:
«Աշտարակ կաթը» ահազանգել է կառավարության թեժ գծին ու օգնություն խնդրել
«Աշտարակ կաթ» ընկերությունը, որի տնօրինությունն այս օրերին անհասանելի է եւ որեւէ կերպ չի արձագանքում մամուլի հրապարակումներին ու պարզաբանումներ չի տալիս ընկերության առջեւ ծագած խնդիրների վերաբերյալ, որոշ ժամանակ առաջ դիմել է կառավարության թեժ գծին` ակնկալելով աջակցություն: Այս մասին տեղեկացանք վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդական Ալեքսանդր Խաչատուրյանից: Նշենք, որ պարոն Խաչատուրյանը կառավարության թեժ գծերից մեկի պատասխանատուն է, որին
Քննարկվել են Երևանի և բելառուսական քաղաքների միջև համագործակցության հեռանկարները
Երևանի և բելառուսական քաղաքների հնարավոր համագործակցության ուղղություններն են քննարկվել Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանի և Բելառուսի Հանրապետության արդյունաբերության նախարարի 1-ին տեղակալ Գենադի Սվիդերսկիի հանդիպման ժամանակ: Հանդիպմանը մասնակցել են նաև Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանը և ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով հյուրերին՝ քաղաքապետի տեղակալը նշել
«Աղջկաս գլուխը պիտի ուտեր՝ չհասցրեց, անցավ տղայիս». մահացած 4-ամյա Էրիկի մայր
Լուսինե Գալստյանը պնդում է, որ 3 տարվա ազատազրկման դատապարտված բժշկուհուց էլի տուժած կա
Արդարադատության նախարարն ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներին
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նոյեմբերի 23-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ջուզեպպե Գալատիին և Ալան Միլին: Ողջունելով համազեկուցողների այցը Հայաստան՝ ՀՀ արդարադատության նախարարը շնորհակալություն է հայտնել սերտ համագործակցության և փոխգործակցության համար: Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել է վերջին ամիսներին Արդարադատության նախարարության կատարած աշխատանքներն ու ձեռքբերումները և նշել է, որ
54 մլն. դրամ Կարեն Վարդանյանի կողմից նորածինների փրկությանը (Տեսանյութ)
Նորածինների մահվան դեպքերը նվազեցնելու համար «Գրանդ Քենդի» ընկերության նախագահ Կարեն Վարդանյանը «Մուրացան» հիվանդանոցային համալիրի մանկական եւ նորածնային վերակենդանացման կլինիկային նվիրել է 34 մլն դրամ ընդհանուր արժողությամբ ճապոնական 2 ամենագնաց` ռեանիմոբիլ, հավելյալ ձմեռային անվադողերով: Մեքենաները կահավորված են անհրաժեշտ բոլոր սարքավորումներով ու հարմարեցված են հայաստանյան ճանապարհներին: Խնդիրներով ծնված նորածիններին ընդունելու համար բաժանմունքի տարածքն արդեն չէր բավականացնում: Նորածնային
Ատոմակայանին մատակարարած ներքնաշորի «բյազ» կտորի փոխարեն ուրիշ կտոր էր
Հայկական ատոմային էլեկտրակայանը հաղթել էր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Չնայած ընկերության դեմ հայցով դատարանին դիմել էին «Պահապան» սահմանափակ պատասխանատվության ընկերության ներկայացուցիչները: Դատարանը վճռել էր՝ «Պահապան» ՍՊ ընկերությունից հօգուտ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲ ընկերության բռնագանձել 512.000 ՀՀ դրամ` որպես ապրանքի մատակարարման ժամկետները խախտելու եւ տեխնիկական բնութագրին չհամապատասխանող ապրանք մատակարարելու համար հաշվարկված տույժի եւ տուգանքի գումար։
«Մի հատ թաշկինակ տվեք, որ արցունքները մաքրի». «Ա1+» (տեսանյութ)
«Էս երկրի վիճակը՝ վիճակ չէ, բայց բոլորը քննարկում են միայն 1000 դրամի հարցը, իրեն հարգող երկրի համար դա ամոթ բան է»,-կարծում է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը, բայց միեւնույն ժամանակ հավելում, որ իշխանությունն էլ 1000 դրամները հավաքագրելով սխալ քայլ է անում. «Երկիրը գտնվում է ծանր վիճակում, ու իշխանությունները ասում են փող տվեք զինվորին պահելու համար, սա ուղղակի
Կրթական ոլորտի վերաբերյալ ՎՊ հաշվետվության ուսումնասիրման արդյունքում ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ
Կրթական ոլորտի վերաբերյալ ՎՊ հաշվետվության ուսումնասիրման արդյունքում ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ՀՀ վերահսկիչ պալատի հրապարակած ընթացիկ հաշվետվության տվյալների հիման վրա իրականացրած ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային ծրագրի շրջանակներում ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական
Դեսպան Եգանյանը Տորոնտոյում մասնակցեց ֆիլմերի՝ «Նուռ» ամենամյա միջազգային 11-րդ փառատոնին
Նոյեմբերի 16-20-ը Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը Տորոնտոյում մասնակցեց Համազգային Հայ Կրթական և Մշակութային միության (Տորոնտո) կողմից կազմակերպված ֆիլմերի՝ «Նուռ» ամենամյա միջազգային 11-րդ փառատոնին, որին ներկա էին աշխարհի տարբեր երկրներից ժամանած հայտնի ռեժիսորներ և դերասաններ, կանադացի հասարակական-քաղաքական գործիչներ, հայ համայնքի և միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Իր ողջույնի խոսքում դեսպան Եգանյանը շնորհակալություն հայտնեց փառատոնի կազմակերպիչներին և բոլոր
‹‹Ձեր այդ քայլը մեր ազգի հավաքական կամքի ցայտուն դրսեւորում էր››. Է. Շարմազանովը՝ Սանկտ Պետերբուրգի հայերին
Նոյեմբերի 23-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի հայկական ներկայացուցչությունում ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՀՀ Աժ նախագահի հուշամեդալով պարգևատրեց Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքի ներկայացուցիչ Սարգիս Պողոսյանին, իսկ Արսեն Մովսեսյանին, Վահրամ Զաքարյանին, Կարեն Մկրտչյանին, Արֆենիա Տեր-Մինասովային, Հրաչյա Պողոսյանին, Վահագն Բաբայանին և Արմեն Կարապետյանին՝ ՀՀ ԱԺ պատվոգրերով: ՀՀ ԱԺ փոխնախագահը կարևորել է Սանկտ Պետերբուրգի հայության
Հայ կոմպոզիտորի երկը «պեղել» էր Մարիինյան թատրոնը
Աշոտ Բաբայանը հավաստիացնում է, որ խորհրդային տարիներից իր ստեղծագործություններին «արձագանքել» են առաջինը ռուս երաժիշտները ՞ Օրերս Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում «Հիանալի եւ կատաղի դարի երաժշտությունը» խորագրով համերգային ծրագրում թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը ներկայացավ Արամ Խաչատրյանի, Աշոտ Բաբայանի, Սվիրիդովի եւ Բորիս Չայկովսկու ստեղծագործություններով (լուսանկարում համերգի բուկլետն է): Հնչեց Աշոտ Բաբայանի Ալտի եւ նվագախմբի համար գրված կոնցերտը ճանաչված


















































