Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը եւ պատվիրակության անդամները հանդիպել են ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողների հետ

Նոյեմբերի 23-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, պատվիրակության անդամներ Արմեն Ռուստամյանը, Միքայել Մելքումյանը, Սամվել Ֆարմանյանը, Մհեր Շահգելդյանը եւ Նաիրա Կարապետյանը հանդիպել են ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ալան Միլի եւ Ջուզեպպե Գալատիի հետ: Հերմինե Նաղդալյանը շնորհակալություն է հայտնել համազեկուցողներին Հայաստանի հետ համագործակցության եւ մեր երկրում ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ գործադրած

Վերահսկիչ պալատը խախտումներ է հայտնաբերել Սփյուռքի նախարարությունում. Tert.am

Վերահսկիչ պալատը ուսումնասիրել է սփյուռքի նախարարության 2015 և 2016 թվականների ծախսերը և որոշ խախտումներ է հայտնաբերել: Նախարարությունը  «Հայրենիք – սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ին` «Հայերն այսoր» էլեկտրոնային օրաթերթի և էլեկտրոնային գրադարանի պահպանման ծախսերի համար հատկացրել է յուրաքանչյուր տարի 30 մլն 36.4 հազ. դրամ: Ստուգմամբ պարզվել է, որ ՊՈԱԿ-ի կողմից 2015 թվականին տարածքի վարձակալության և տեխսպասարկման համար վճարվել

Բացահայտվել են առողջական խնդիրների պատճառաբանությամբ` կեղծիքների միջոցով, զինվորական ծառայության հերթական զորակոչից խուսափելու մի քանի տասնյակ դեպքեր

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով բացահայտվել են առողջական խնդիրների պատճառաբանությամբ՝ կեղծիքների միջոցով, զինվորական ծառայության հերթական զորակոչից խուսափելու մի քանի տասնյակ դեպքեր։ Պարզվել է հանցավոր գործունեության մեջ ներգրավված անձանց ինքնությունը, որոնց գործողություններին տրվել են համարժեք իրավական գնահատականներ։ Քննությամբ ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն,

Սուրեն Կարայանը պատրաստակամությունն է հայտնել ջանքեր գործադրելու ՀՀ-ի և ԱՄԷ-ի տնտեսական կապերը խորացնելու ուղղությամբ

Սուրեն Կարայանն ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանին

Վահան Մարտիրոսյանն այցելել է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն

ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը և Մայքրոսոֆթ կորպորացիայի ԱՊՀ տարածաշրջանի գլխավոր ղեկավար Կոնստանտին Նազարովը նոյեմբերի 23-ին այցելեցին Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան։ Հյուրերը միասին շրջեցին կենտրոնում՝ ծանոթանալով կենտրոնի ներկայիս գործունեությանը և արդյունքներին։ Կենտրոնը իրականացնում է ծրագրավորման ոլորտում տարաբնույթ կրթական ծրագրեր՝ ներգրավելով ինչպես տեխնիկական, այնպես էլ ոչ տեխնիկական կրթությամբ մարդկանց։ Ներկայումս ամսական կտրվածքով

Էլեկտրոնային նոր վերլուծական գործիք

Dasaran կրթական կենտրոնում տեղի է ունեցել հանրակրթության վիճակագրության «E-stat» էլեկտրոնային վերլուծական գործիքի ներկայացման պաշտոնական արարողությունը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ պետական կառավարման մարմինների, հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նախարարը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ ընդգծելով, որ կրթության և գիտության ոլորտում Եվրամիության հետ համագործակցությունը

Զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել մարտական հերթապահության ժամանակ. մեկ անձ ձերբակալվել է

ՀՀ ՔԿ ԶՔԳՎ առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահության ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Ազնավուր Բալեյանի՝ գլխի շրջանում հրազենային վիրավորում ստանալու դեպքի առթիվ։ Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, կասկածյալը ձերբակալվել է։ Ժամկետային զինծառայող, շարքային Ազնավուր Բալեյանի գլխի շրջանում հրազենային

Զոհրաբ Մնացականյանը` ՄԱԿ ԱԽ-ում. «Սարսանգի ջրամբարը գտնվում է ԼՂ իշխանությունների մշտական վերահսկողության ներքո»

ՀՀ ներկայացուցիչը ելույթ է ունեցել ՄԱԿ անվտանգության խորհրդի բաց քննարկմանը

«Եթե պատվեր լինի, միանշանակ կլինի իշխանության կողմից». ԲՀԿ քարտուղարը՝ մարզային TV-ների փակման վտանգի մասին

«Մարզային TV-ների գործունեությունը տեխնիկական խնդիրների պատճառով կասեցնելն անթույլատրելի է»,-ասում է Վահե Էնֆիաջյանը

Գոյություն չունեցող անձը վկա է. «Սասնա ծռեր» քաղխորհրդի անդամ Արմեն Միքայելյանին կարդարացնե՞ն

«Արմեն Միքայելյանին առաջադրված մեղադրանքը հոգեվարքի մեջ է եւ ներկա պահին ընթանում են վերակենդանացման աշխատանքներ»,- հայտարարեց պաշտպան Երվանդ Վարոսյանը:

Լեզուների տարածումը աշխարհում. ռուսերենը մեռնում է

Օրերս Ռուսաստանի ԱԳՆ հատուկ հանձնարարականներով դեսպանը հայտարարեց, որ ռուսաց լեզուն հետխորհրդային երկրների շրջանում պետք է ստանա 2-րդ պետական լեզվի կարգավիճակ: Թեև Հայաստանում, առայժմ, այդպիսի հեռանկարն անիրատեսական է, սակայն «Իրազեկ քաղաքացիների միավորումը» հարկ է համարում որոշ տեղեկություններ հրապարակել աշխարհում տարբեր լեզուների տարածման մասին: Այսպիսով, աշխարհում ամենաշատ մարդկանց համար մայրենի լեզուն չինարենն է, երկրորդ տեղում անգլերենն է,

Ի՞նչ են ասել նախագահականում՝ մարզային TV-ների լինել-չլինելու խնդրի շուրջ. (Տեսանյութ)

Մարզային հեռուստաընկերությունների անալոգային հեռարձակումն անջատելու վտանգը եւ դրա հետեւանքները

Մարալիկի բամբակամանվածքային ֆաբրիկան փակվում է «թուրքական չուլուփալասի» պատճառով. տնօրենի ահազանգը՝ վարչապետին

Մարալիկի բամբակամանվածքային ֆաբրիկան, այժմյան «Նայթեքս» ԲԲԸ-ն, թեև տեխնիկապես բարվոք վիճակում է, մեծամասամբ կատարել է պաշտպանության նախարարության պատվերներն ու պատվով դուրս եկել, այժմ փակման եզրին է։ Aravot.am-ի հետ զրույցում «Նայթեքս» ԲԲԸ-ի տնօրեն Հակոբ Աղաբեկյանը պատմեց, որ հինգ տարի առաջ 250 միլիոն դրամ վարկ են վերցրել փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացման ազգային կենտրոնից, 200 միլիոնը տույժ-տուգանքով կարողացել

Sputnik-ը Եվրամիությանը կոչ է արել կանխել պետական գրաքննությունը

Sputnik –ի ղեկավարությունը նամակ է հղել միջազգային կազմակերպություններին` խնդրելով միջոցներ ձեռնարկել ԵՄ–ի ընդունած բանաձևի հետևանքները կանխելու ուղղությամբ։ ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի, Sputnik-ի մամուլի ծառայություն. — Sputnik տեղեկատվական գործակալությունը կոչ է արել եվրոպական և ամերիկյան այն կազմակերպություններին, որոնք հանդես են գալիս զանգվածային լրատվական միջոցների ազատության օգտին, միջոցներ ձեռնարկել «ԵՄ ռազմավարական հաղորդակցությունները` որպես երկրորդ երկրների քարոզչության հակազդեցություն» բանաձևի

Տարոն Մարգարյան. «Երևան քաղաքն, ի վերջո, կունենա ռազմավարական նշանակության հարավային պատշաճ մուտք, ինչը տասնամյակներ շարունակ, իրոք, երազանք է եղել»

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային այցի շրջանակում ծանոթացել է Երևան քաղաքի գլխավոր հատակագծով նախատեսված Արշակունյաց պողոտա – Շիրակի փողոց – Արտաշատի խճուղի ճանապարհի կառուցման աշխատանքների ընթացքին, որն իրականացվում է Ասիական զարգացման բանկի աջակցությամբ՝ քաղաքային կայուն զարգացման ծրագրի շրջանակներում: Երևան քաղաքի շրջանցիկ ճանապարհի կառուցման համալիր ծրագրի մասը կազմող նոր ճանապարհի հիմնական նպատակն է քաղաքի հյուսիսային և

Ադրբեջանին զրկել են իր երկրում դոպինգ ստուգում իրականացնելու իրավունքից

Նոյեմբերի 20-ին տեղեկացրել էինք, որ Բելֆասթում կայացած ՎԱԴԱ-ի հիմնադիրների խորհրդի նիստում հայտարարվել է, որ Ադրբեջանը, Բրազիլիան եւ Ինդոնեզիան չեն համապատասխանում կազմակերպության կոդեքսին: Այսօր Հայաստանի հակադոպինգային կազմակերպության ղեկավար Արեգ Հովհաննիսյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ Հակադոպինգային համաշխարհային գործակալության հիմնադիր խորհուրդը վերջնական որոշում է կայացրել, ըստ որի այդ երեք երկրները զրկվել են իրենց տարածքում որեւէ դոպինգ ստուգում իրականացնելու իրավունքից:

Ավարտվել է Սարի թաղի անչափահաս բնակչի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է մարտի 13-ին Սարի-Թաղում 16-ամյա տղայի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մարտի 13-ին ահազանգ էր ստացվել առ այն, որ Սարի-Թաղում գործող թիվ 47 դպրոցի դիմաց տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ Սարի-Թաղի 16-ամյա բնակիչը կրծքավանդակի առաջնային մակերեսին ստացել է կյանքի հետ անհամատեղելի՝ կտրած-ծակած թափանցող վնասվածք։

«Անձամբ իմ նկատմամբ ոստիկաններն ունեն գրեթե ատելություն». Գեւորգ Սաֆարյան

Սաֆարյանը դատարանում պատմեց, որ մի անգամ ոստիկան Գեղամ Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում հայհոյանքներ է գրել իր հասցեին, իր հարազատների հասցեին, իսկ Աշոտ Ահարոնյանը պարզաբանել է, որ դա Գեղամ Խաչատրյանի անձնական գրառումն է եղել:

Արթուր Աղաբեկյանը և Պարգև Սրբազանը ԱՄՆ-ում հանդիպել են Ամերիկայի հայկական համագումարի և ՀՕՄ-ի պատասխանատուների հետ. «Արցախպրես»

«Իմ Արցախը» խորագիրը կրող «Հեռուստամարաթոն 2016»-ին ընդառաջ Արցախի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը և Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը Ամերիկայի Միացյալ Նահանգներում շարունակում են հանդիպումները տեղի հայկական հեղինակավոր կազմակերպությունների պատասխանատուների հետ: «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ Արցախի փոխվարչապետը և Պարգև Սրբազանը հանդիպել են Ամերիկայի հայկական համագումարի տնօրենների խորհրդի հետ: Արթուր Աղաբեկյանը, Արցախի կառավարության անունից, երախտագիտություն է հայտնել

Լեւոն Արոնյան. «Հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հավասար հնարավորություններ ստեղծելը խորհուրդ է մեզ»

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը գրոսմայստեր Լեւոն Արոնյանը շախմատային ավանդական սեանս անցկացրեց Երեւանի ներառական կրթություն իրականացնող դպրոցների աշակերտների, հետ, որին մասնակցեցին հինգ դպրոցների շախմատասեր 20-ից ավելի երեխաներ: «Սպորտը՝ հանուն հավասար հնարավորությունների» նշանաբանով այս միջոցառման նախաձեռնողը «Հույսի կամուրջ» ՀԿ-ն է, որն այս տարի նշում է հիմնադրման 20-ամյակը: Միջոցառման նպատակն է՝ հանրության ուշադրությունը հրավիրել հաշմանդամություն ունեցող անձանց

«Յունիբանկը» սկսում է 13.5% տարեկան եկամտաբերությամբ պարտատոմսերի թողարկումը

2016թ.-ի նոյեմբերի 23-ից «Յունիբանկ» ԲԲԸ-ն սկսում է անվանական արժեկտրոնային պարտատոմսերի երկրորդ թողարկումը: Դրամային պարտատոմսերի տարեկան եկամտաբերությունը կազմում է 13.5%, շրջանառության ժամկետը` 24 ամիս: Արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է եռամսյակային պարբերականությամբ: Պարտատոմսերի մարումը կիրականացվի 23.11.2018թ.-ին: Առաջարկի վերաբերյալ Ազդագրի լրացումը, որը պարունակում է բանկի գործունեության, ֆինանսական վիճակի և առաջարկվող պարտատոմսերի մասին մանրամասն տեղեկատվություն, «Յունիբանկը» հրապարակել է www.unibank.am

Էդուարդ Շարմազանովը հանդիպել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին

Նոյեմբերի 23-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում ՀՀ Աժ փոխնախագահ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը հանդիպել է ՌԴ Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին: Շնորհավորելով Վյաչեսլավ Վոլոդինին, Աժ փոխնախագահը հույս է հայտնել, որ նրա ղեկավարության տարիներին հայ ռուսական միջխորհրդարանական հարաբերությունները նոր զարգացում կարձանագրեն: Կողմերը կարևորել են հայ-ռուսական հարաբերությունների դաշնակցային բնույթը,

Հայաստանում վարչապետի վարկանիշն այժմ ավելի բարձր է, քան նախագահինը

«GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը «Զարկերակ» մամուլի ակումբում ներկայացրեց իրենց կատարած ուսումնասիրությունների արդյունքները: Նա տեղեկացրեց, որ  իրականացվել են դեմ առ դեմ հարցումներ 1104 հոգու շրջանում, նոյեմբերի 2-16-ը: Հարցումն իրականացվել է ներկայացուցչական ընտրանքով: Ըստ այդմ` ՀՀ քաղաքացիների 33,2 տոկոսը ՀՀ տնտեսության վիճակը «շատ վատ» է գնահատում, ընդամենը 1.2 տոկոսն է «լավ» գնահատում տնտեսության

«Քսան տարիներ և անդին» խորագիրը կրող գեղանկարչական ցուցահանդես Բեյրութում

Նոյեմբերի 21-ին Լիբանանում ՀՀ դեսպանության հովանավորությամբ և «Նոյյան Տապան» արվեստի պատկերասրահի նախաձեռնությամբ Բեյրութում տեղի ունեցավ ՀՀ անկախության 25-ամյակին և «Նոյյան Տապան» պատկերասրահի հիմնադրման 20-ամյակին նվիրված «Քսան տարիներ և անդին» խորագիրը կրող գեղանկարչական ցուցահանդես: Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ պատկերասրահի հիմնադիր Մովսես Հերգելյանը, ով ներկայացրեց պատկերասրահի 20-ամյա գործունեությունը և այդ տարիների ընթացքում ՀՀ դեսպանության հետ հաստատված

Արա Աբրահամյանը՝ Հրանուշ Հակոբյանի՝ 1000 դոլար սփյուռքից բերելու առաջարկի մասին

Արա Աբրահամյանն ասաց, որ ինքն էլ արդեն 20 տարի է՝ առաջարկում է, որ նախագահին կից սփյուռքից լինի խորհուրդ, բայց չեն ստեղծում:

Գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են ոլորտում հաջողված ծրագրերին աջակցելու ուղիները

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր հրավիրել էր խորհրդակցություն, որին մասնակցում էին գյուղատնտեսության ոլորտում հաջողված բիզնես ծրագրեր իրականացրած գործարարներ, լոգիստիկայի, մարքետինգի, արտահանման ոլորտի ներկայացուցիչներ: «Այսօր մենք մշակում ենք ոլորտի զարգացման երկարաժամկետ ռազմավարական ծրագիր և կարիք ունենք հանդիպելու բոլոր շահագրգիռ կողմերի հետ` լսելու առաջարկներ ոլորտի արդյունավետ զարգացման և այս հարցում պետության դերակատարության ակնկալիքների վերաբերյալ», – նշել

Դատավորը Գեւորգ Սաֆարյանի գործով վկայի ցուցմունքներում էական հակասություն տեսավ

Վկան դատարանում պատմեց մի դրվագ, որը իր նախաքննական ցուցմունքում չի ասել: Վկայի խոսքերով՝ հիվանդանոցից դուրս գալիս հանդիպել է ոստիկան Գեղամ Խաչատրյանին, նրա դեմքին մարմնական վնասվածք չի տեսել: Դատավորը զարմացավ՝ ինչո՞ւ այդ մասին քննիչին չի պատմել:

Պարզաբանում. «Մարիաննա» ապրանքանիշով արտադրանքի ոչ մի խմբաքանակ չի արտահանվել և չի վաճառվել ռուսաստանյան շուկայում

«Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ն արտադրում է կաթնամթերք՝ «Մարիաննա» ապրանքանիշով, շուրջ 20 տարի: Վերջին տարիներին ընկերությունը նախապատրաստվում է արտահանել իր ապրանքատեսականին: Այդ նպատակով մասնակցում է միջազգային մի շարք ցուցահանդեսների և ունի արտահանման պայմանավորվածություններ: ՌԴ արտահանելու համար ձեռք են բերվել համաձայնագրեր ռուսաստանյան մի շարք առևտրային կազմակերպությունների հետ: Արտահանման գործընթացի կազմակերպման ընթացքում հայտնի է դարձել, որ «Մարիաննա» ապրանքանիշը գրանցված

Ըստ հաղորդման՝ իրավապահները խոշտանգել են, ինչպես նաև չարաշահել լիազորությունները

Քաղաքացի Դանիել Զ.-ն հաղորդում է տվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից խոշտանգմամբ զուգորդված ցուցմունք տալուն հարկադրելու և ՀՀ քննչական կոմիտեի քննիչի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մասին: Հաղորդման հեղինակ Դանիել Զ.-ն, մասնավորապես, հայտնել է, որ 2016 թվականի մայիսի 19-ին ոստիկանության ծառայողներն իրեն բերման են ենթարկել ոստիկանության Եղեգնաձորի բաժին, որտեղ հիշյալ ստորաբաժանման ծառայողները

Հալէպի խաղաղ բնակչութիւնը կրկին հրթիռակոծման թիրախ դարձաւ. «Գանձասար»

«Գանձասար». Այսօր վաղ առաւօտեան ժամերէն, Հալէպի արեւելեան թաղամասերու մէջ կայք հաստատած զինեալ ահաբեկչական խմբաւորումներ հրթիռակոծեցին քաղաքի կարգ մը թաղամասերը: Հրթիռակոծուեցան Ազիզիէ, Արքուպ եւ Կարտը Պաղտատ շրջանները: Արձանագրուեցաւ նիւթական վնասներ:  

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930