Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Ալեքսանյանը սպառնում է. «Եթե մի հատ էլ ստից զանգ եկավ, ինձնից չնեղանաք» (Տեսանյութ)

Մայիս 05,2013 15:02

Քիչ առաջ 8/8 տեղամասից ստացված ահազանգի հետքերով տեղամաս եկավ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, հետաքրքրվեց իրավիճակով, ցուցումներ տվեց ՀՀԿ-ական բոլոր տղաներին ու սպառնաց. «Եթե մի հատ էլ ստից զանգ եկավ, ինձնից չնեղանաք, մնացածը դուք որոշեք»:

Հարցին, թե ինքը իրավունք ունի՞ ցուցումներ տալու հանձնաժողովի անդամներին ու վստահված անձանց, ասաց. «Ես վստահված անձի թուղթ էլ ունեմ»:

Դիտորդ Ռուզաննա Գրիգորյանի պնդմանն ի պատասխան, թե ինքը գրանցված չէ որպես վստահված անձ, պարոն Ալեքսանյանը լռեց ու հեռացավ ծիծաղելով. «Վստահված անձ էր, մեր թաղի տղա էր: Մոսո ջան ոչ մի խնդիր մի ստեղծեք, Էդո ջան, լսա՞ր»:

Դիտորդ Ռուզաննա Գրիգորյանը նաեւ դժգոհեց, որ իր աշխատանքը ՀՀԿ-ական տղաները խոչընդոտում են: Ի պատասխան պարոն Ալեքսանյանը սկսեց հեռախոսազանգին պատասխանել ու դուրս եկավ տեղամասից:

Հետո էլ պարզաբանեց. «Եկել եմ, որ ստեղ պրոբլեմ չլինի»:

Մեր հարցին, թե Մալաթիա-Սեբաստիա համայնքի բոլոր տեղամասերը դո՞ւք եք վերահսկում, ասաց. «Չեմ վերահսկում, շտաբում էի, զանգեցին եկա»:

Մանրամասները ՝ տեսանյութում

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Davit says:

    Ինչ հանգիստ նյարդային համակարգ ունի Սամվել Ալեքսանյանը, երանի իրան, աչքիս դոբռի տղայա

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031