Լրահոս
Օրվա լրահոսը

Խորանալու ցանկությամբ

Հունիս 27,2013 13:40

Երբեմն զանազան լուրերը, քննարկումները եւ նույնիսկ հասարակական շարժումները առաջանում են ոչ միայն քաղաքական կամ տնտեսական շահագրգռվածությունից, այլեւ իրողություններին ոչ բավարար ծանոթ լինելու պատճառով: Պարզ է, օրինակ, որ Ռուբեն Հայրապետյանը՝ որպես օլիգարխ, նախկին պատգամավոր եւ ՀՀԿ անդամ, պետք է պարբերաբար դառնա տարաբնույթ քննադատությունների թիրախ: Սակայն նրա անվան հետ կապել ուկրաինական «Շախտյորի» ֆուտբոլիստի հնարավոր տրանսֆերը որեւէ այլ թիմ, նշանակում է պարզապես ծանոթ չլինել պրոֆեսիոնալ ֆուտբոլի կանոններին: Թե ինչ պայմաններով է «Փյունիկը» Հենրիխ Մխիթարյանին վաճառել (փոխանցել) «Մետալուրգին», իսկ վերջինս՝ «Շախտյորին»՝ այդ ամենը, բնականաբար, կոմերցիոն գաղտնիք է:

Բայց միանգամայն ակնհայտ է, որ «Փյունիկի» եւ «Մետալուրգի» սեփականատերերը բացարձակապես ոչ մի լծակ չունեն՝ արգելելու իրենց չպատկանող ֆուտբոլիստի տեղափոխումը: Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների տրանսֆերներով զբաղվում են ակումբների մենեջերները եւ տվյալ ֆուտբոլիստների գործակալները: Իհարկե, երբ պայմանները որոշված են եւ հայտնի են, ինքը՝ ֆուտբոլիստը, կարող է համաձայնել կամ չհամաձայնել: Այդ տրանսֆերի վերաբերյալ բաց նամակ գրել ՀՀ նախագահին կամ Մեծ Բրիտանիայի վարչապետին՝ պարզապես անտեղյակության դրսեւորում է:

Նույնը՝ օֆշորային սկանդալի «պատվիրատուների» փնտրտուքը: Քանի որ մեր պաշտոնյաների կարծիքով՝ այն, ինչ գրվում է իրենց մասին, չի կարող ինքնաբուխ լինել, ամենուր «պատվիրատուներ» են փնտրում: Մասնավորապես, ասվում է, որ այդ սկանդալը հրապարակային է դարձել ԱԺ նախագահի, այսպես ասած, հովանավորությամբ: Այդ տեղեկատվությունը ոչ միայն անհեթեթ է, այլեւ առաջին հերթին՝ վիրավորական «Հետքի» մեր գործընկերների համար: Եվ այստեղ էլ արժե մի փոքր ծանոթանալ իրողություններին: Գործարար Փայլակ Հայրապետյանը վաղուց է բողոքում վարչապետ Տիգրան Սարգսյանից, Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանից եւ գործարար Աշոտ Սուքիասյանից: Ավելին՝ այդ բողոքները առնվազն մեկ տարի է՝ հրապարակվում էին մեր լրատվամիջոցներում: Բայց մեզանից ոչ մեկը ժամանակ եւ ցանկություն չունեցավ խորանալու այդ բողոքների մեջ, բացի «Հետքից»՝ հենց դրա համար էլ այդ լրատվամիջոցը պատկանում  է հետաքննող լրագրողների ընկերակցությանը: Որքան շատ լինեն նման լրատվամիջոցները, այնքան լավ հասարակության համար: Նրանք գնացին Փայլակ Հայրապետյանի հայտնած տեղեկատվության հետեւից, եւ հենց դրա շնորհիվ է բացահայտվել օֆշորային գոտում գրանցված ձեռնարկությունը:

Ինչ է ապացուցում «Հետքի» հայտնաբերած փաստաթուղթը՝ այդ հարցին պետք է պատասխանեն իրավապահները: Վերջերս ընդդիմադիրներից մեկն ասաց՝ «փաստաթղթով ապացուցված է, որ  վարչապետը գող-ավազակ է»: Ես, ճիշտն ասած, իրավագիտակցության այլ՝ ավելի բարձր մակարդակի կողմնակից եմ՝ ցանկալի է, որ «ապացուցված է» բառը կիրառեն դատական ատյանները: Քանի դեռ նման դատավճիռ չկա, բոլորը, այդ թվում՝ ամենաբարձրաստիճան պաշտոնյաները եւ ամենաանհաշտ ընդդիմադիրները օգտվում են անմեղության կանխավարկածից: Բայց որ իրավապահներն այս գործով քննություն չեն սկսում, անշուշտ, տարօրինակ է: Կարծում եմ՝ այս հարցում պետք է նախանձախնդիր լինեն հենց վարչապետը եւ արքեպիսկոպոսը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (15)

Պատասխանել

  1. ani says:

    Շատ աբսուրդային իրավիճակ է մեր երկրում: Ախր ումից ինչ ենք պահանջում: Մեզ մոտ գողանում են բոլորը՝ հանրապետության նախագահից սկսած, վարչապետից վերջացրած, դե իրավապահ մարմիններ բառակապակցությունում էլ ՛իրավապահ՛ բառը շատ պայմանական է: Դրա համար էլ իրավապահ մարմինների փոխարեն հանցագործությունները բացահայտում են լրատվամիջոցները և հետաքննող լրագրողները: Հիմա ինչքան միամիտ պիտի լինենք, որ մտածենք, որ այս գողերի շղթայի որևէ մի օղակը ՛զոհ՛ կտա մյուս օղակին: Ով պիտի պատասխան պահանջի վարչապետից. Նախագահը, որը ոտքից գլուխ թաթախված է բազմաթիվ այլ կոռուպցիոն գործարքների մեջ, գլխավոր դատախազը, որն ինքը տեղով հանցավոր տարր է, որ մեկը? Էս երկրում նույնիսկ հավքն իր թևով առանց նախագահի թույլտվության չի թռչում: Հիմա չեմ հասկանում թե ինչ թատրոն են բեմադրում վերահսկիչ պալատը, ԱԺ նախագահը և ինչ է բեմադրելու դատախազությունը այս ծանրագույն հանցագործությունը կոծկելու և վարչապետին արդարացնելու համար: Երևի այսպիսի փակուղային իրավիճակներում է, որ արդարացվում է ինքնադատաստանի (самосуд) մեթոդը

  2. Կարո Մելիքյան says:

    Մեզ մոտ գործում է (свой) или (чужой) սկզբունքը (ներեցեք ռուս.բառեր օկտագործելու համար)՝օրենքները կգործեն ոզջ դաժանությամբ,եթե «զանցանքը» վերաբերվում է որեւե ընդդիմադիրին,իսկ լռում է,՝եթե այն շոշափում է իշխանական կլանի որեւե անդամի շահերը,սա մեզ մոտ, անխափան գործոզ,չգրվաց օրենքներից մեկն է՝(մեզ արդեն адаптациа արել էն)։

  3. Հրանուշ Խառատյան says:

    Շատ տարօրինակ ակնարկ է Ռուբեն Հայրապետյանին իբրև թե զանազան ՛՛քաղաքական՛՛ կամ ՛՛տնտեսական՛՛ շահարկումների թիրախ դարձնելու շուրջ՝ մասնավորապես Վահե Ավետյանի մահվան տարելիցին (՛՛…զանազան լուրերը, քննարկումները եւ նույնիսկ հասարակական շարժումները առաջանում են ոչ միայն քաղաքական կամ տնտեսական շահագրգռվածությունից, այլեւ իրողություններին ոչ բավարար ծանոթ լինելու պատճառով: Պարզ է, օրինակ, որ Ռուբեն Հայրապետյանը՝ որպես օլիգարխ, նախկին պատգամավոր եւ ՀՀԿ անդամ, պետք է պարբերաբար դառնա տարաբնույթ քննադատությունների թիրախ”): Այլ կերպ ասած ՛՛անմեղ հրեշտակ՛՛ Ռուբեն ՀԱյրապետյան անձը օլիգարխ լինելու՛՛ հանգամանքով ինքնին ենթակա շահարկումների? Առավել ևս՝ ՛՛քաղաքաքական և տնտեսական՛՛? Որքան տեղյակ եմ, Ռուբեն Հայրապետյանն ինքը ՛՛քաղաքական ու տնտեսական՛ բուռն՛ շահարկումների է ենթարկում այն ամեն քաղաքացիականը, ինչ այս կամ այն ձևով կարող է առնչվել իր անձի և իր ՛՛պատրոնի՛՛ անձի հետ: Արժե հիշեցնել հայտնի հարցազրույցը, ըստ որի իրեն պատկանող Հարսնաքարի տարածքի սպանության դեմ ընդվզող հասարակությունն ամբողջովին Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Ծառուկյանի պատվերի շրջանակներում են? Որովհետև, ըստ նրա քաղաքական տրամաբանության, ՛՛նրանք ուզում են քայքայել Հայաստանը՛՛? ՛՛Ուզում են քայքայել Հայաստանը՛՛ այն մարդիկ, ովքեր փորձում են դիմագրավել օրը ցերեկով տեղի ունեցող գանգստերային սպանություններին? Ավելի լավ փաստաբան Հարսնաքարում կատարված սպանության տարելիցին պարոն Հայրապետյանը երազել չէր կարող: Թե կարող էր?

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Վայ, հիմա էլ Նեմեցի պաշպան դուրս եկա: Ինչ խոսք, նա պատասախանատու է իր բազմաթիվ մեղքերի համար: Բայց ֆուտբոլիստի տրասֆերի համար համպատասխանատու չէ: Նրանք, ովքեր ավելացնում են այս մի մեղքը, պարզապես իրազեկ չեն:

  4. brinjao says:

    Իրավագիտակցության այլ՝ ավելի բարձր մակարդակի երկրի՝ Չեխիայի վարչապետը հրաժարական տվեց, առանց երկար-բարակ մտածելու, առանց անհեթեթ ու ծիծաղաշարժ արդարացումների: Եւ դա այն դեպքում, երբ անձամբ նրան չէին էլ մեղադրում “գող-ավազակ” լինելու մեջ. ոչ “փաստաթուղթ” կար, ոչ էլ օֆշոր ու չեխական բենթլի… 🙂

  5. brinjao says:

    “Բայց որ իրավապահներն այս գործով քննություն չեն սկսում, անշուշտ, տարօրինակ է: Կարծում եմ՝ այս հարցում պետք է նախանձախնդիր լինեն հենց վարչապետը եւ արքեպիսկոպոսը:”

    “Նախանձախնդիր” լինեն, որ ի՞նչ անեն… :))) Անմեղության կանխավարկած կա, բան կա… Համ էլ “փաստաթղթով” ապացուցված է, որ վարչապետը գող-ավազակ չի, որովհետեւ այդ օրը գարեջուր է խմել Պրահայում, իսկ “արքեպիսկոպոսի” համար էլ դե սովորական բան է իր գող-ավազակ սանիկներից նվերներ ստանալը…

  6. Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

    Հարգելի ադմիններ, Բրինջաոյի գրաումները, իմ կարծիքով, վիրավորանքներ են պարունակում իմ հասցեին: Բայց, ինչպես ասում են, вам видней. Իմ դարդը ոչ թե իմ թանկագին անձն է, այլ կայքում գրելու կոռեկտության սահմանները:

    • ani says:

      Հարգելի պարոն Աբրահամյան, Դուք մի անգամ շատ լավ դիտարկում արեցիք իմ մի մեկնաբանության վերաբերյալ, որտեղ նշել էիք, որ սառնասրտությունը կորցնելը դեպի պարտություն է տանում /կներեք որ բառացի չեմ հիշում, բայց միտքն այդ էր/: Բայց կան երևույթներ, հրեշավոր երևույթներ մեր կյանքում, որոնց նկատմամբ սառնասիրտ կամ հանդուրժող լինելը ապօրինությունը օրինականացնելու նման մի բան է: Նեմեց Ռուբոյի նկատմամբ անհանդուրժողականությունը և ընդհանրապես իրերն իրենց անուններով կոչելը ամենևին չի նշանակում ոչ կոռեկտություն: Միևնույն ժամանակ տարբեր քաղաքական և այլ ուժերի միջև ՛պարիտետը՛ պահելու ձգտումը երբեմն ակնհայտ ձևական է դառնում, քանի որ չես կարող օրինավոր մարդու ու գողի մասին գրելիս հավասարության նկատառումներից ելնելով գողին արդարացնելու եզրեր գտնել, իսկ օրինավորին ցեխոտել: Մեր երկրում, երբ որևէ մեկը որևէ ոլորտ է ղեկավարում, այդ ոլորտը դառնում է իր անձնական բիզնեսը և դա Դուք ինձնից ավելի լավ գիտեք: Հետևաբար, անհնար է նույնիսկ պատկերացնել, որ Հենրիկ Մխիթարյանի տրանսֆերն իրականացվել է, առանց նեմեցի որևէ անձնական շահ հաշվի առնելու:

      • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

        X ակումբը, երբ իր խաղացողին վաճառում է կամ փոխամցում է Y ակումբին, նա կարող է պայման դնել եւ դա փաստաթղթում ֆիքսել, որ հաջորդ տրանսֆերի ժամանակ, երբ ֆուտբոլիստը վաճառվի Z ակումբին, այդ վաճառքից ինչ-որ տոկոս հասնի X ակումբին: Նման պայման «Փյունիկի» դեպքում դրված է, թե դրված չէ եւ եթե դրված է, ապա որքան՝ ոչ մեկս չգիտի: Բայց դրանք նորմալ շուկայական հարաբերություններ են: Նեմեցի առանձնահատկությունների հետ դա կապ չունի: Հինրիխ Մխիթարյանը ոչ մի տոկոսով Նեմեցի սեփականությունը չի: Եթե մենք սրտանց հաջողություն ենք ցանկանում այդ տաղանդավոր երիտասարդին, այսքանը պիտի իմանանք:

        • brinjao says:

          “Հինրիխ Մխիթարյանը ոչ մի տոկոսով Նեմեցի սեփականությունը չի”

          https://football.sport-express.ru/reviews/32552/
          “Донецкий “Шахтер” владеет лишь половиной прав на игрока, остальную половину делят между собой президент армянской футбольной федерации Рубен Айрапетян и один из крупнейших на постсоветском пространстве бизнесменов Олег Мкртчан…”

  7. Nem says:

    Գրելու վարպետ, շատ հարգելի պարոնաըք, դուք ել հասարակության և պետական ապառատի
    նման տենդենցներով եք առաջնորդվում, ըստ պահանջարկի:
    Այնպես է ստացվում որ ձեզ լսեին այսպես չեր լինի, լավ կլիներ:
    Այսօր պետք է աշխատել վաղվա համար:
    Երկիրը չի կառավարվում շուկայական եղանակով,
    այլ ծրագրով….

  8. brinjao says:

    Հարգելի պ. Աբրահամյան, ուզում եմ շեշտել, որ իմ գրառումներից ոչ մեկի մեջ ձեր նկատմամբ վիրավորանք չկա: Իսկ ահա ձեր գրառումները տրամաբանորեն հակասում են մեկը մյուսին: Մի կողմից՝ “կոմերցիոն գաղտնիք”, իսկ մյուս կողմից՝ “ֆուտբոլիստի տրասֆերի համար համպատասխանատու չէ”… Առավել քան իրազեկ “Սպորտ-էքսպրեսի” տվյալներով՝ Նեմեցը լավ էլ “պատասխանատու” դուրս եկավ, բավականաչափ յուղոտ տոկոսներով…

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Հարգելի Բրինջաո: Խոսքը Շախտյորից, ենթադրենք, Լիվերպուլ հնարավոր տարսֆերի դեպքում ինչ-որ տոկոս ստանալու իրավունքի մասին է, որը կոմերցիոն գաղտնիք է: Եվ, ի դեպ, Ձեր մատնանշած պարբերականը վերջին ատյանի ճշմարտության կրողը չէ: Նեմեցը, սակայն, ոչ մի հնարավորություն չունի խորընդոտելու այդ տրանսֆերին, որովհետեւ դա միմիյան Շախտյորի գործն է: Հավատացնում եմ Ձեզ, ես այդ խնդրի մեջ խորացել եմ: Դիտեք նաեւ Կիրակնօրյա Հորիզոնը: Բայց Դուք Ձեր գրառումները գրում եք մեղադրական, ինձ պարտադիր «սխալ հանելու» ոճով: Հենց այդ պատճաով էլ ես Ձեզ պատասխանում եմ առաջին եւ վերջին անգամ:

  9. brinjao says:

    “Խոսքը Շախտյորից, ենթադրենք, Լիվերպուլ հնարավոր տարսֆերի դեպքում ինչ-որ տոկոս ստանալու իրավունքի մասին է, որը կոմերցիոն գաղտնիք է: Եվ, ի դեպ, Ձեր մատնանշած պարբերականը վերջին ատյանի ճշմարտության կրողը չէ:”

    Իհարկե, վերջին ատյանի ճշմարտության կրողը Նեմեցն է: Դե, իսկ Ռուսաստանի առաջատար մարզաթերթերից մեկը դեռ շատ “ջութակ” ունի նվագելու… 🙂

    “Նեմեցը, սակայն, ոչ մի հնարավորություն չունի խորընդոտելու այդ տրանսֆերին, որովհետեւ դա միմիյան Շախտյորի գործն է:”

    Ստիպված եմ պնդել, որ դա այնուամենայնիվ ոչ միայն Շախտյորի գործն է. Նեմեցն ու Օլեգը “գործը” վաղուց են կիսել…

    “Հավատացնում եմ Ձեզ, ես այդ խնդրի մեջ խորացել եմ: Դիտեք նաեւ Կիրակնօրյա Հորիզոնը:”

    Շնորհակալություն, կդիտեմ: Շատ հետաքրքիր է, թե ինչպես են Հայաստանում “խնդրի մեջ խորանում” առանց “կոմերցիոն գաղտնիքներին” տիրապետելու… 🙂

    “Բայց Դուք Ձեր գրառումները գրում եք մեղադրական, ինձ պարտադիր «սխալ հանելու» ոճով:”

    Իմ ոճը միգուցե եւ կատարյալ չէ, բայց ես այն կանվանեի ավելի շուտ երգիծական-տրամաբանական, քան թե մեղադրական: Այո, փորձում եմ գտնել տրամաբանական ու փաստացի սխալներ, այլ ոչ թե “սխալ հանել” նեմեցների ու լիսկաների մտածելակերպի շրջանակներում: Կարճ ասած՝ ընդամենը մի սովորական “ջութակահար” եմ եւ տանել չեմ կարողանում, երբ տեսնում եմ նուրբ ու քողարկված ապոլոգիա՝ “սխալ հանողների”, “տոկոս խփողների” եւ այլ օֆշորային ու ֆուտբոլային գիսաստղերի…

    “Հենց այդ պատճաով էլ ես Ձեզ պատասխանում եմ առաջին եւ վերջին անգամ:”

    Դե ինչ, ինչպես տատս էր ասում՝ ձեր չպատասխանելը նույնպես պատասխան կլինի… 🙂

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930