Լրահոս
Օրվա լրահոսը

Գիտնականները՝ Աբգար Հովհաննիսյանի մասին

Հունիս 06,2014 20:24

«Հերոս խիզախ դասախոս Աբգար Հովհաննիսյանը, երբ մտնում էր լսարան, այդ օրը մեզ համար տոնախմբություն էր: Նա այն վիթխարի, մեծ գիտնականն էր, որ կատարելություն էր ամեն բանում: Աբգար Ռուբենիչը պատմական գիտության մեջ եղել է այն մեծությունը, որ զգեստավորեց պատմական գիտությունը հիշատակարաներով, սկբնաղբյուրներով, ստեղծեց հայ ժողովրդի պատմության հենքը հանդիսացող գիտական աշխատություններ: Մեր մեծ, անմահ ուսուցիչը եղել է եւ կմնա մեր հիշողության մեջ՝ իբրեւ գիտության նվիրյալ: Աբգար Ռուբենիչը մերն է, որ գործեց հայ ժողովրդի համար, երբեւէ կուրծք չծեծեց իր կատարած աշխատանքի համար, իր մեծագործությունների համար: Փառք մեր մեծ, մեր սիրելի ուսուցչին»,- այսօր Մաշտոցի 9 հասցեում պատմաբան, ակադեմիկոս Աբգար Հովհաննիսյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման արարողությանը նրա ընկերները, ուսանողները այսպես մեծարեցին գիտնականին:

IMG_8140

Արարողությանը մասնակցում էր ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը: Նրա խոսքերով՝ «Մենք չենք մոռացել Աբգար Ռուբենիչին, հավաքվել ենք՝ նրան հիշելու: Նրա վաստակը մեր Գիտության ակադեմիայի զարգացման գործում շատ մեծ է: Նա ինձ համար բացարձակ հեղինակություն էր հայագիտության, հումանիտար հարցերի գծով: Վերջին խոսքը միշտ եզրափակում էր Աբգար Ռուբենիչը»:

Աբգար Հովհաննիսյանը մնայուն  հետք է թողել պատմագիտության մեջ: Նա ուսումնասիրել եւ ճանաչվել է ինչպես հայոց պատմության բնագավառում, այնպես էլ Ֆրանսիայի: Ամեն տարի մեկնել է Փարիզ՝ ուսումնասիրելու արխիվները, ֆրանսիական հեղափոխության նյութերը:

Երեւանի պետհամալսարանի համաշխարհային պատմության ամբիոնի վարիչ Ալբերտ Ստեփանյանը նշեց, որ Աբգար Հովհաննիսյանը աչքերը կկոցած է նայել իրականությանը, բայց ավելի շատ է տեսել, քան ուրիշները.  «Մի քիչ իրեն հեռու էր պահում հասարակությունից, բայց զարմանալի դիտողականություն ուներ: Ամեն ինչ տեսնում էր, ամեն ինչ քննում էր»:

ԳԱԱ ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանի խոսքերով՝ Աբգար Հովհաննիսյանը եղել է առանձնահատուկ մարդ, տաղանդավոր գիտնական. «Մենք 20-րդ դարում չենք ունեցել այնպիսի պատմաբան, որը մասնագետ լինի օտարերկրյա պատմությանը, 30 տարեկանում դոկտորական պաշտպանեց՝ նվիրված Ֆրանսիայի պատմությանը: Մտավորականության մեջ կարծիք կար: Ասում են՝ զգույշ մարդ էր, վախկոտ մարդ էր: Բոլորովին սխալ կարծիք է»:

Պարոն Բարխուդարյանը նշեց, որ այն տարիներին՝ 1947-ին, երբ Աբգար Հովհաննիսյանը դարձել է պատմության ինստիտուտի տնօրեն, աշխատանքի է ընդունել դաշնակցականի որդու, ռազմագերու, կոմսոմոլից հեռացվածի: Այդ տարիներին դա մեծ խիզախություն է եղել:

 

Մանրամասները շուտով՝ տեսանյութում

IMG_8122

IMG_8125

IMG_8126

IMG_8128

IMG_8134

IMG_8135

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30