Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն իր երկու անդամներին հեռացրեց Գյումրու ավագանու ԲՀԿ խմբակցությունից․ պատճառը «Բալասանյանի մասկի շոուին» մասնակցելն էր

Մայիս 17,2018 19:13

ԲՀԿ գլխավոր քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հենց նոր մեզ տեղեկացրեց, որ Գյումրու ավագանու ԲՀԿ խմբակցությունից հեռացրել են այն երկու անդամներին, որոնք «Բալասանյան դաշինքի» 10 անդամների հետ մասնակցել են Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը։

«Մեր խմբակցության երկու անդամներ, որոնցից մեկը՝ Գրիգոր Մաթևոսյանը կուսակցական էր, ԲՀԿ անդամ էր, անմիջապես հեռացվել է կուսակցությունից, իսկ երկուսը միասին՝ Գրիգորը Մաթևոսյանն ու  Արտյոմ Ղարաղազարյանը, հեռացված են ԲՀԿ ավագանու խմբակցությունից՝ Բալասանյանի կազմակերպած «մասկի շոուին» ակտիվորեն մասնակցելու համար»,-փոխանցեց տիկին Զոհրաբյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031