
Գրական հայերենին փոխարինեց փողոցային ժարգոնը։ Եվ այս ամենն արդարացվում է մեկ լոզունգով` «շուկան է ձևավորում առաջարկը»։ Այս մոտեցման ջատագովները թաքնվում են ժողովրդի թիկունքում. «Ժողովուրդն ինչ ուզում է, այն էլ նկարում ենք, այն էլ երգում ենք, այն էլ ցուցադրում ենք»։
Իսկ ամենացավալին, անկասկած, հայերենի վիճակն է։ Հասարակությունն աստիճանաբար մոռանում է գրական հայերենը։ Պետությունը ձեռքերը լվացել է նույնիսկ այս, թերևս, ամենակարևոր, պաշտպանության ամենամեծ կարիքն ունեցող ոլորտից։ Արդյունքում` ագրեսիվ տգիտությունն արդեն աչքի համար դարձել է սովորական մի բան։ Իսկ ամենատխուրն այն է, որ նույնիսկ չի ուրվագծվում այն ճանապարհը, որով կարելի է կասեցնել այս գահավիժումն ու դեգրադացիան։
«Երկիր»


















































