
Այնուամենայնիվ, հետաքրքիր Էր զրուցել Ալեքսան Կարապետյանի հետ՝ պարզելու համար, թե իրեն ընդդիմադիր համարող գործիչն ինչպես է կարողանում աշխատել գործող իշխանության հետ։
– Իսկ ինչո՞ւ է ձեզ թվում, որ ընդդիմադիր, հոգով ընդդիմադիր իշխանություններին պետք չէ։ Չէ՞ որ եթե մարդը հոգով ընդդիմադիր է, նա կարող է պայքարել ե՛ւ իշխանության մեջ, ե՛ւ իշխանությունից դուրս՝ ժողովրդի վիճակը լավացնելու, գործերը բարելավելու համար։ Ինձ թվում է՝ այդ հոգին շատ պետք Է։ Այդպես չէ՞։ Ես այդպես եմ կարծում, քանի որ հոգով ընդդիմադիր ամեն տեղ է պետք, ընդդիմադիր աշխատանքների բարելավման համար, որպեսզի ժողովրդի համար լավ բան արվի, ամեն մարդ իր տեղում լինի եւ օգուտ տա ժողովրդին։ Ինձ թվում Է՝ ընդդիմադիրի ֆունկցիան ես կկատարեմ իշխանության մեջ։
– Գաղտնիք չէ այն, որ Դուք ժամանակին քննադատում էիք Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին, ընդ որում, ամենասուր եւ կոշտ հնչերանգներով, իսկ այժմ նույն Սերժ Սարգսյանի գլխավորած իշխանությունում եք, դա ինչպե՞ս կմեկնաբանեք։
– Այո՛, քննադատում էինք, եւ հիմա գիտեք ի՞նչ է ստացվում, որ մենք անընդհատ քննադատում ենք։ Հիմա Էլ կարծես ընդդիմությունն իրեն պատկերացնում է միայն քննադատողի դերում, բայց չէ՞ որ դրա հակառակ հարցն էլ կա։ Ասում են՝ բա մենակ քննադատում էիր, հիմա արի տեսնենք՝ դու ինչ կարաս անես, որ մեզ քննադատում ես, եւ հիմա էդ ժամանակն է եկել։ Եվ եթե ես քննադատում էի, թե սենց մի՛ աշխատեք, սենց աշխատեք, հիմա ասում են՝ դե ցո՛ւյց տուր տեսնենք՝ ինչպես ես ուզում աշխատենք։
Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Ժողովուրդ»


















































