Նախօրեին Հայաստան է վերադարձել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հարություն Փամբուկյանը, ով այլեւս չի առաջադրվելու ՀՀԿ ոչ համամասնական, ոչ մեծամասնական ցուցակով: Երեկ մեր թղթակիցը հարցրել է նրան, թե ինչու չի ուզում պատգամավոր դառնալ, խնդիրնե՞ր ունի իշխանության հետ: «Բացարձակ»,-հայտարարել է Փամբուկյանը: Սակայն Երեւանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ եղել է Գագիկ Բեգլարյանի նախընտրական շտաբի պետը, ինչո՞ւ է ուզում դուրս գալ քաղաքական դաշտից, Փամբուկյանը պատասխանել է.«Հոգնեցի: Էլ չի ձգում»: Հայտնի է, որ նա իր բիզնեսի մի մասը տարել է Հայաստանից: Հնարավո՞ր է, որ բիզնեսի տեղափոխումն է պատճառը: «Չէ, բացարձակ»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: