Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ական նախարար. «Իհարկե, արդար ընտրություններ եղան»

Մայիս 10,2012 10:41

Հատված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանի հետ հարցազրույցից:

– Պարոն Գրիգորյան, ԲՀԿ-ն գո՞հ է մայիսի 6-ի ընտրությունների արդյունքներից։

– Եթե համադրենք 2007թ. ԱԺ ընտրությունների ժամանակ ստացած քվեների հետ, 2012-ին կրկնապատկվել է, հետեւաբար ինչպե՞ս կարելի է դժգոհ լինել։ Իհարկե գոհ ենք։

– ԲՀԿ-ն ստացել է այնքան ձայն, որքանի արժանի՞ էր, այսինքն Դուք այս ընտրություններն արդա՞ր եք գնահատում։

Ցանկացած քաղաքական ուժ միշտ էլ ձգտել է ավելին ունենալ, բայց դա ժողովրդի կողմից կատարված ընտրություն է, որի հետ պետք է հաշվի նստենք: Իհարկե, արդար ընտրություններ եղան։

– Բայց որոշ ԲՀԿ-ականներ, ինչպես, օրինակ, Վարդան Օսկանյանը, ընտրությունները կեղծված որակեցին։

Ես որեւիցե մեկի գնահատականը չեմ ուզում մեկնաբանել, կլինի կուսակցության պաշտոնական հայտարարությունն ընտրությունների վերաբերյալ, որից հետո նոր կխոսենք ընտրությունների որակի մասին։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031