Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու հոգեկան առողջության կենտրոնի հիմնախնդիրները լուծում են պահանջում (Տեսանյութ)

Մարտ 31,2013 12:58 Share

«Շիրակ կենտրոնի» նախաձեռնությամբ, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության` ՀՀ Ազգային ժողովին աջակցման ծրագրի ղեկավարների և Գյումրիից ընտրված ՀՀ ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի մասնակցությամբ մարտի29-ին տեղի ունեցավ քաղաքում առկա հիմնախնդիրների թեմայով կլոր-սեղան քննարկում: Միջոցառման ընթացքում քննարկում ծավալվեց գյումրեցիներին առավել հուզող մի շարք կարևոր և անհապաղ լուծում պահանջող խնդիրների, մասնավորապես` անօթևանության, փողոցների անմխիթար վիճակի, ինչպես նաև Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում հիվանդների բուժման համար անհրաժեշտ պայմանների բացակայության շուրջ:

«Շիրակ կենտրոնի» գրասենյակում սկիզբ առած և պատգամավոր Մարտուն Գրիգորյանի գրասենյակում ավարտված միջոցառման ընթացքում կատարվեց նաև համատեղ այցելություն տնակային ավաններից մեկը, ապա Գյումրու հոգեկան առողջության կենտրոն: Առողջապահական հաստատությունում տնօրեն Նադյա Վարդանյանը հյուրերին ներկայացրեց հոգեկան առողջության կենտրոնում տիրող վիճակը: Մարտուն Գրիգորյանը պատրաստակամություն հայտնեց Ազգային ժողովի առաջիկա քառօրյայում ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հնչեցնել արծարծված հիմնախնդիրները:

«Շիրակ կենտրոնի» պատրաստած այս տեսանյութում ներկայացվում է Գյումրու հոգեկան առողջության կենտրոնի տնօրենի ելույթը մասնակի կրճատումներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել