Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

«Փորձում եմ այնպես անել, որ յուրաքանչյուր աշխատանք նմանը չունենա». Արմինե Բաբայան

Ապրիլ 04,2013 16:05

25-ամյա Արմինե Բաբայանը փոքրուց շատ է սիրել նկարել, և երբ հարցնում էին՝ մեծանաս, ի՞նչ ես դառնալու, միշտ պատասխանում էր՝ նկարչուհի: Ժամանակն ամեն ինչ փոխեց, ճիշտ է, նա նկարչուհի չդարձավ, բայց փորձեց ստեղծագործել ինքնուրույն՝ պատրաստելով hand made բաժակներ ու շապիկներ: «Ուսանողական տարիքից նկարում էի քարերի վրա և նվիրում ընկերներիս, հետո աշխատանքիս վայրում անհրաժեշտություն եղավ նկարել հագուստի վրա, փորձեցի և ստացվեց, կարելի է համարել, որ հենց անդպես սկսվեց, – ասում է Արմինեն, – իսկ դրանից հետո սկսեցի ընկերներիս, մտերիմներիս համար շապիկներին նկարել»:

գկլԲաժակների hand made-ը բոլորովին այլ պատմություն ունի. այն օրիգինալ նվեր մատուցելու ցանկության արդյունքն է եղել. «Սիրելիիս ու իր ընտանիքի անդամների համար ցանկանում էի օրիգինալ նվեր մատուցել ու այդ ժամանակ գնեցի բաժակները, անհրաժեշտ նյութերը ու սկսեցի աշխատել», – ասում է Արմինեն: Hand made-ը սկզբում հոբբի էր նրա համար, հետո դարձավ նաև աշխատանք: Սիրով է կատարում այն, և փորձում է այնպես անել, որ յուրաքանչյուր աշխատանք նմանը չունենա, ասում է. «Համացանցից օգտվում եմ միայն խիստ անհրաժեշտության դեպքում, օրինակ, երբ պետք է «Real Madrid»-ի լոգոն նկարեի, մյուս բոլոր դեպքերում ձգտում եմ ինքնուրույն մտածել»: Շապիկների ու բաժակների վրա ավելի հաճախ մուլտֆիլմի կամ էլ հեքիաթի հերոսի է նկարում, արդեն հասցրել է նկարել չեբուրաշկային, սարդ մարդուն, «Դե սպասիր» մուլտֆիլմի հերոսներին:  Արդեն 1 տարի է, ինչ զբաղվում է hand made-ով և ընդունում պատվերներ, բայց ինքն իր համար Արմինեն դեռ ոչինչ  չի սարքել, պատճառը մեկն է. «Այն բաժակներն ու շապիկները, որոնք նկարել եմ, եղել են շատ անհատական, ամեն մեկը մի պատմությամբ ու բացատրությամբ և դեռ ինձ համար չեմ մտածել ինչ նկարել», – ասում է նա:

Տիգրանուհի Թասլակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930