Լրահոս
Օրվա լրահոսը

«Լավ լուսանկարիչ լինելու համար անհրաժեշտ է զգացմունքներ եւ կամք». Արթուր Գեւորգյան

Ապրիլ 04,2013 21:21

19-ամյա Արթուր Գեւորգյանը սովորում է Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտում: Մասնագիտությամբ կինոօպերատոր է, բայց 8-րդ դասարանից զբաղվում է լուսանկարչությամբ: Ասում է` այդ ժամանակ լուսանկարիչ դառնալու միտք չի ունեցել, սակայն ինչ-ինչ անձնական խնդիրները ստիպել են խորանալ այդ ոլորտում. «Բոլորը պարապում էին ընդունվելու համար, իսկ ես ոչինչ չէի անում: Գնում էի, նկարում, ինչն էլ ավելի ինձ հեռացրեց մարդկանցից»:267984_507283922655209_1682712703_n7650_523736834343251_1826436455_n

Ըստ Արթուրի` լուսանկարչությունն ու օպերատրությունը նույնն են, քանի որ դրանք լույսը օգտագործելու արվեստներն են: Երիտասարդ տղան նկարում է ամեն ինչ` մարդ, շարժում, դեմք: Հոգեւորականների եւս լուսանկարում է: Ըստ նրա` մարդիկ հոգեւոր կյանքով պետք է ապրեն:
Լուսանկարների մեծ մասը սեւ ու սպիտակ են: Արթուրն ասում է, որ լուսանկարիչն ինքն է սահմանափակում տրամադրությունը: Կան տաք եւ սառը գույներ, իսկ դոկումենտալ նկարներին գույն անհրաժեշտ չէ:
«Լուսանկարչություն ինձ ոչինչ էլ չի տալիս: Ես պարզապես շարունակում եմ ապրել դրանով, առանց որի չեմ կարող»,- ասում է երիտասարդ տղան: Թեեւ որպես լուսանկարիչ երազանք չունի, սակայն նշեց, ցանկություն` որ մարդիկ մտածեն իրենց արժեհամակարգի մասին: Բացի դրանից, նա ուզում է դոկումենտալ օպերատոր դառնալ. «Ֆիլմ չունեմ նկարահանված, որովհետեւ ցանկանում եմ առաջին ֆիլմս շատ լավը լինի: Մտքեր կան, բայց սցենարիստ, ռեժիսոր է հարկավոր` ամենը գլուխ բերելու համար: Վերջերս խոսում էի ռեժիսոր ընկերներիցս մեկի հետ: Ասաց, որ ինչ մտածում եմ գրանցել տետրի մեջ եւ չշտապեմ»:312404_488742897842645_1428531506_n
Արթուրի խոսքով` լավ լուսանկարիչ լինելու համար անհրաժեշտ է զգացմունքներ եւ կամք: Վերջինը պետք է ներքին վստահության համար:

Արամ Արարատյան

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930