Հիմարության նմանօրինակ մի շքահանդես էլ սկսվեց երկու օր առաջ, երբ Աբովյանում Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, թե ԲՀԿ-ն չի կարող ընդդիմություն լինել։ Դե հիմա հայտարարեց՝ հայտարարեց, խնդիրը դա չէ. կարեւորն, ի վերջո, գործողություններն են։ Բայց փորձենք հասկանալ «ընդդիմադիր դաշտի» հորթային հրճվանքը։ Հասկանալի է, չէ՞, որ եթե ԲՀԿ-ն դառնում էր ընդդիմություն՝ ընդդիմադիր դաշտը հզորանում էր, եթե ԲՀԿ-ն ընդդիմություն չէ՝ Սերժ Սարգսյանի գործը հեշտանում է, ընդդիմադիր դաշտն էլ թուլանում է։ Հիմա հարց է ծագում՝ ինչո՞ւ են իրենք իրենց ընդդիմադիր համարողները հրճվանքից ցատկոտում չորս ամսական ուլի նման։ Որ Սերժ Սարգսյանի գործը հեշտացե՞լ է, որ րնդդիմադիր դաշտը թուլացե՞լ է։ Եթե դրա վրա են հրճվում՝ ապա առանձնապես չեն տարբերվում առվույտ տեսած քուռակի նման տեղում ցատկոտող երիտհանրապետականներից: Բայց երիտհանրապետականները գոնե առվույտ են տեսել՝ ցատկոտում են, իսկ իրե՞նք ինչի վրա են հրճվում։ Գուցե իրենք է՞լ են առվույտ տեսել (կամ որեւէ այլ կանաչ բան): Համենայն դեպս տարբերակները երկուսն են. սրանք կամ ապուշ են, կամ իշխանությունների կողմից են խաղում։ Ընդ որում՝ մենք համարյա բացառում ենք, որ նման բյուրեղյա ազնվության տեր մարդիկ կարող են թաքուն իշխանությունների խաղը խաղալ։ Այնպես որ՝ եզրակացությունը թողնում ենք ընթերցողներին։
Մարկ ՆՇԱՆՅԱՆ
«Չորրորդ ինքնիշխանություն»
Լուսանկարը՝ 1in.am-ի