Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հայրապետյան. «Հրաժարական պահանջելու համար լուրջ հիմնավորումներ են պետք»

Հունիս 20,2013 22:05

Հարցին, թե շուրջ 3000 ֆուտբոլասերների կարծիքով Ռուբեն Հայրապետյանը պետք է հրաժարական տա եւ ինքն այդ մասին ի՞նչ է մտածում, ՀՖՖ նախագահը պատասխանեց. «Ես հո Լեոնիդ Իլյիչը չեմ, որ մտածեմ՝ հավերժ մնամ: Ձեր ասած երեք հազարի մասին: Կարծիքներով մարդ չեն փոխում: Ֆեդերացիայի նախագահ աշխատելու իմ տարիներին ես միայն ստեղծել եմ: Հրաժարական պահանջելիս պետք է հիմնավորումներ լինեն: Ասենք, վնասել եմ ֆուտբոլին: Այլ հարց է, թե, գուցե, կարող էի ավելին անել: Դրա համար էլ հրավիրել եմ ձեզ, որպեսզի ինձ օգնեք: Կարո՞ղ եք մի լուրջ օրինակ բերել: Կարո՞ղ եք ասել՝ ի՞նչ պիտի անեի, որ չեմ արել, որ վնասել եմ ֆուտբոլին: Ասեք, օգնեք: Ես էլ մտածում եմ, թե ինձնից հետո ո՞վ է լինելու, որ արդեն ստեղծվածը չքանդվի»:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930