Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Գասպարյան. «Եթե մեր նման մարդիկ քրտնում են, ուրեմն դատախազությունն ամուր հիմքերում է»

Հունիս 28,2013 17:52

T_5 T_4 T_3 T_2 T_6ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը այսօր ՀՀ դատախազության օրվա առթիվ տեղեկացրեց, որ տասնյակ երկրների դատախազներ են եկել Հայաստան՝ մասնակցելու հոբելյանական միջոցառումներին:

Գլխավոր դատախազն անդրադարձավ դատախազության գործունեությանը, դատախազների դերին, մասնագիտական որակներին:Ըստ գլխավոր դատախազի, այդ գործունեությունը ձեւական բնույթ չպետք է կրի, իսկ որոշումներն էլ պետք է հիմնավորված լինեն:

«Դատախազությունն ունի խնդիրներ:Առանձնահատկությունն այն է, որ մենք խոսում ենք այդ խնդիրների մասին:Միեւնույն ժամանակ դա չի նշանակում,եթե մենք չպետք է տեսնենք այն դրական դինամիկան,որը կա դատախազությունում:Միեւնույն ժամանակ, երբ խոսում ենք մեր բացթողումների մասին, դա չի նշանակում, թե ոմանք պետք է ցեխ լցնեն ամբողջ համակարգի վրա:Մենք վկան ենք քաղաքացիական հասարակության:Ազատությունը ենթադրում է պատասխանատվություն:Դրա բանալին պրոֆեսիոնալիզմի բարձրացման հետ է կապված»,-ասաց ՀՀ վարչապետը ՀՀ դատախազության 95-ամյակի հետ կապված միջոցառման ժամանակ:

Վարչապետը խոստացավ դատախազներին՝ սոցիալական հարցերին լուծում տալ, մասնավորապես, աշխատավարձերի հետ կապված:

Դատախազության օրվա եւ 95-ամյակի առթիվ ՀՀ վարչապետի հուշամեդալով պարգեւատրվեցին ԼՂՀ դատախազը, ՀՀ զինդատախազը,

վարչապետի շնորհակալագրերով պարգեւատրվեցին դատախազության դպրոցի տնօրենը, շնորհակալագրերով՝ Արմավիրի մարզի դատախազը, Տավուշի մարզի դատախազը:Դատախազության հոբելյանական հուշամեդալով պարգեւատրվեց ՀՀ վարչապետը:

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ԱԺ նախագահի անունից շնորհավորեց մասնագիտական տոնի առթիվ:«Դատախազության գործունեությունը համապատասխանում է հռչակագրի դրույթներին:Դատախազությունը գործում է Սահմանադրության հիմքի վրա»,-ասաց ԱԺ փոխնախագահը:

ՀՀ ԱԺ-ն նույնպես դատարկ ձեռքով չէր եկել: ԱԺ «Պատվո մեդալով» պարգեւատրվեցին Կորյուն Փիլոյանը,Վաղարշակ Վարդանյանը,Միհրան Մինասյանը,եւ ԱԺ շնորհակալագրերով՝ Աշոտ Նադոյանը, Ալեքսան Անդրեասյանը, Երեւան քաղաքի զինվորական կայազորի դատախազը:

ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանն ասաց.«Ջերմորեն շնորհավորում եմ մասնագիտական տոնի կապակցությամբ:Դատախազությունը բացառիկ դերակատարում է ունեցել մեր իրականության մեջ:Ակնառու է, որ դատախազության աշխատակիցների գերակշիռ մասը մասնագիտական բարձր որակներ է դրսեւորում:ԱԱԾ-ի եւ դատախազության արդյունավետ համագործակցությունը շարունակվելու է եւ ապացուցելու է իր կենսունակությունը»: ԱԱԾ արժեքավոր նվերով պարգեւատրվեց ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:

ԱԱԾ-ն պարգեւատրեց նաեւ գլխավոր դատախազի ԶԼՄ-ների հարցերով խորհրդական Սոնա Տռուզյանին:

ՀՀ ոստիկանապետն ասաց.«Եթե մեր նման մարդիկ քրտնում են, ուրեմն դատախազությունն ամուր հիմքերում է»:Նա ասաց, որ դադարեցվել է մրցակցությունը երկու գերատեսչությունների միջեւ, քանի որ մրցակցության մեջ ագրեսիա կար:

Ոստիկանապետի հրամանով ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը պարգեւատրվեց «Սխրագործության համար» մեդալով:

«Օդի մեջ արդարադատության մեծարման խնդիր կա:Մենք մրցակցություն չունենք, մենք պայքար ունենք ավելի լավ հայրենիք ունենալու համար:Չկա մի երկիր, որն առանց արդարության լինի:

Մենք ժամացույց ենք տալիս, որ հետ չընկնենք:Մենք առաջ ընկնելու պարտականություն ունենք»,-ասաց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

ՀՀ արդարադատության նախարարի հրամանով Շահամիր Շահամիրյանի անվան հուշամեդալով, Ներսես Շնորհալու անվան հուշամեդալով պարգեւատրվեց  ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը:

Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանը իր շնորհավորական խոսքում ասաց.«Դատախազությունը իր ետեւից տանելով բոլոր իրավապահ մարմիններին, ձեւավորել է  միասին աշխատելու գործելաոճ»:Նա ասաց, որ դատախազի նախկինը չի լինում, հետեւաբար, այս տոնը նաեւ իր տոնն է:ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանի հրամաններով  շնորհակալագրերով պարգեւատրվեցին  գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, դատախազ Հարություն Հարությանը, դատախազության դպրոցի տնօրեն Գրիգոր Սարգսյանը,Շենգավիթ համայնքի դատախազ Արթուր Դավթյանը եւ այլք:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը շնորհավորեց դատախազության բոլոր աշխատակիցներին դատախազության օրվա առթիվ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930