Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվան հայտարարեց. Հայաստանը պետություն չէ

Սեպտեմբեր 09,2013 12:20 Share

Lragir.am Էխո Մոսկվի ռադիոկայանը հարցազրույց է անցկացրել Ռուսաստանի նախագահի խորհրդական, տնտեսական գիտությունների դոկտոր Սերգեյ Գլազեւի հետ Մաքսային միության եւ եվրասիական ինտեգրացիայի հարցերի շուրջ:

Հարցազրույց անցկացնող Էխո Մոսկվիի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը հարց է ուղղել Հայաստանի՝ Մաքսային միության հետ ընդհանուր սահման չունենալու մասին: Ի պատասխան՝ Գլազեւն ասել է. «Մենք ունենք Կալինինգրադի մարզը, որի հետ նույնպես սահման չկա»:

Վենեդիկտով. Ամենդ դեպքում դա այլ պետություն է:

Գլազեւ. Մեր համար տարբերություն չկա՝ պետություն է, թե պետության մարզ: Գլխավորն այն է, որ մաքսային ընդհանուր տարածք է: Մեր միասնական մաքսային տարածքում Մաքսային միության աշխատանքի 5 տարիներին գոյություն ունի Կալինինգրադի մարզը, որի հետ ընդհանուր սահման չկա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Գրիգոր says:

    Միայն Լրագիրը կարող է անել այդպիսի հիմար եզրակացություններ!Հասկանալի չէ, թե Առավոտի նման լուրջ թերթը ինչու է իր մոտ տեղադրում դրանք:

  2. Համլետ says:

    Իրոք,որ հիմար եզրակազություն է…

  3. Anush says:

    համամիտ եմ Գրիգորի հետ. Առանց այդ էլ ապատեղեկատվությունը չափից շատ է, նման հիմար եզրահանգումներն այսօր խիստ ոչ տեղին են, մեղմ ասած…..

  4. Տիգրան says:

    մարդը շատ ճիշտ էլ ասել է…..սա ենք մենք իրականում….

Պատասխանել Տիգրան

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30