Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկապարտեզի 32 տարվա վարիչին փորձում են միտումնավոր վարկաբեկե՞լ

Սեպտեմբեր 12,2013 20:07

Դեռևս երկու ամիս առաջ` հուլիսի 15-ին, Գյումրիում մեծ աղմուկ բարձրացավ, որ  թիվ 16 նախակրթարանի երկարամյա տնօրեն Գոհար Չիլինգարյանը, վերցնելով դայակների ու դաստիարակների աշխատավարձերը, անհետացել է քաղաքից: Այնուհետ Շիրակի մարզի դատախազությունում քրեական գործ հարուցվեց այս տիկնոջ նկատմամբ:

«Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ նա Գյումրու քաղաքապետարանից փոխանցված, ինչպես նաև վարձավճարներից հավաքագրված ընդհանուր 1 մլն 501 հազար դրամը չի ուղղել աշխատավարձի, սնունդ մատակարարած ընկերությունների հանդեպ ունեցած պարտավորությունների և կոմունալ ծախսերի վարձավճարների մարմանը, այլ յուրացման եղանակով հափշտակել է», -գրված է դատախազության տարածած հաղորդագրության մեջ:

Այսօր Aravot.am-ին այս թեմայով որոշակի պարզաբանումներ ներկայացրեց Գոհար Չիլինգարյանի որդին` Ստեփան Չիլինգարյանը`պնդելով, որ պատմությունը չի եղել այնպես, ինչպես ներկայացնում են քաղաքապետարանի պաշտոնյաները, իր մայրը ամենևին էլ փախուստի չի դիմել, այլ առողջական լուրջ խնդիրներ է ունեցել և բուժման մեկնել, իսկ քաղաքապետարանը ամեն ինչ արել է նրան բարի համբավը վարկաբեկելու համար: «Մայրս առողջական ծանր խնդիրներ է ունեցել, և ես նրան բուժման նպատակով տեղափոխել եմ Հայաստանից դուրս: Իր ղեկավարությանը, այսինքն՝ Գյումրու քաղաքապետարանի կրթության բաժնի պետ Արմեն Նախշքարյանին հենց տեղափոխման օրը տեղյակ եմ պահել, որ գիտեք, ես մորս Հայաստանից դուրս եմ տանում, նա վատառողջ է, և ձեզ տեղեկացնում եմ, որ տնօրենը տեղում չի լինելու, փոխարինող կնշանակենք, մարդ կբերեք, տեսեք ինչ եք անում: Ես տեղյակ եմ պահել,մնացածը իրենց գործն էր, բայց փաստորեն իմ տված տեղեկության հիման վրա , իրենք մի քանի օր հետո հայտարարություն են տարածում, թե տնօրենը վերցրել է գումարները, փախել է: Էնտեղ ինչ-որ գումարների հարցեր կան, բայց իրենց ներկայացրածի պես չէ: Ծնողներից մարդիկ են եղել, ովքեր ասել են, թե վարձավճարը տիկին Չիլինգարյանին ենք տվել, ենթադրենք տիկին Չիլինգարյանին 1 միլիոն են տվել, բա փաստ չունենա՞ն, նոր խոսեն, առանց տիկին Չիլինգարյանի հետ խոսելու, էդ ինչո՞ւ են էդպես համոզված հիմք ընդունել»,- ասաց Ստեփան Չիլինգարյանը:

Իսկ ինչո՞ւ Գոհար Չիլինգարյանը անձամբ չի տեղեկացրել իր վերադասին քաղաքից բացակայելու մասին, կամ վերադասը փորձե՞լ է կապ հաստատել նրա հետ ու հարցնել` ո՞ւր ես գնում, հետաքրքրվեցինք մենք: «Մորս հետ լուրջ պրոբլեմ կար` խոսելու հետ կապված, բժիշկները նրան ինսուլտ էին կասկածում, ուղղակի չուզեցի բուժվի Հայաստանում, որովհետև մի քանի ամիս առաջ հորս մոտ էր նույն հիվանդությունը ու Հայաստանում նորմալ չբուժեցին, դրա համար որոշեցիքն դուրս տանել, ու ես անձամբ գնացի ու տեղյակ պահեցի իր վերադասին: Բայց նրանք սկսեցին կեղծ հայտարարություններ անել, թե մանկապարտեզում սնունդը չի եղել, քաղաքապետարանն է գնացել հայտնաբերել: Նման բան չի եղել, մանկապարտեզի աշխատակիցները ողջ-առողջ են, կենդանի վկաներ են: Մայրս մի քանի օր աշխատանքի չի գնացել, հեռախոսազանգով է կապվել, խոհարարին ցուցումներ է տվել, բայց երբ վիճակը այնպես էր, որ դուրս պիտի գար քաղաքից, ես գնացել տեղյակ եմ պահել: Ցավն այն է, որ 32 տարվա մանկավարժին, ով աշխատանքային ոչ մի թերություն չի ունեցել, փորձում են ամեն կերպ վարկաբեկել: Մեր տան ամբողջ գույքը` սկսած Էրեբունի գորգից, սառնարանից, կարի մեքենաներից, սպասքից, հեռուստացույցից, դաշնամուրից ու գազի պլիտայից տարել ենք մանկապարտեզ մորս խաթր: Իհարկե, ես չեմ ուզում մեր գույքը երեխաների ձեռքից վերցնել, բայց վիրավորված եմ, կան էթիկայի սահմաններ, չի կարելի 32 տարվա մանկավարժի մասին էդպես խոսել: Ասեմ, որ սննդի վարձավճարի հետ կապված խնդիր չկա, ես անձամբ եմ տարել, 630 հազար դրամ վճարել «Կառոնա» խանութին, այս խանութը միշտ նիսյայով սնունդ է տվել մանկապարտեզներին, նրանք էլ էն մարդիկը չեն, որ գնային քննչական, բողոք ներկայացնեին, խանութի տերերին կանչել են քննչական, այս մարդիկ ասել են, որ որևէ խնդիր չկա,նմանապես մանկապարտեզին հաց մատակարարողները, եթե անգամ մանկապարտեզները նրանց տարիներով փող չտային, միևնույնն է էս մարդիկ երեխայի հաց չեն կտրում: Հիմա էլ, երբ ասում ես, թե մեր անձնական գույքը տվեք, վաճառեմ, պարտքերը տամ, առարկում են: Մեր ամանները ու կարի մեքենաները հետ են վերադարձնում, բայց մորս կաբինետի թանկ, շքեղ աթոռները չեն տալիս, ասում են` ձերը չէ: Ես չեմ ուզում երեխաներից վերցնել մեր գույքը, բայց հերիք է փաթաթան սարքեն ու 32 տարվա վաստակ ունեցող մանկավարժի մասին այդպես արտահայտվեն: Որ ասում են` աշխատակիցների փողերը յուրացրել է, էդ ինչպե՞ս յուրացրեց, բանկոմատով են մարդիկ ստանում իրենց փողերը, միգուցե խնդրած լինի ու պարտքով վերցրած լինի տվյալ աշխատակցից , բայց ինչպե՞ս կարող է նրա քարտի վրայից փող հանել, հո խոսելով չէ՞ : Եթե մարդը 32 տարի պատվով աշխատել է, նեղն է ընկել ու աշխատողից պարտքով փող է վերցրել, հանցա՞նք է գործել, մարդասպանությո՞ւն է արել: էդ մանկապարտեզը նաև հաշվապահ ունի, ով բանկից փողը հանում է, նա էլ պիտի ստորագրի չէ՞, որ մայրս փողը հանի, ուրեմն ստացվում է, որ հաշվապահի ստորագրությունն էլ կեղծե՞ց, չկա նման բան: Ես էստեղ միտում եմ տեսնում, որ իմ մորը դիտավորյալ վարկաբեկում են », -նեղվեց Ստեփան Չիլինգարյանը:

Նշենք, որ Գոհար Չիլինիգարյանի ամուսինը Վարդան Ղուկասյանի օրոք եղել է Գյումրու քաղաքապետարանի առևտրի բաժնի պետը, և ինչպես ասում են Գյումրու անցուդարձին քաջատեղյակ մարդիկ, դեռևս այն ժամանակվանից այս պաշտոնյայի ու Սամվել Բալասանյանի ջրերը մի առվով չեն հոսել:

Այս թեմայի մանրամասները ընթերցեք «Առավոտ» օրաթերթի առաջիկա համարներում:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (10)

Պատասխանել

  1. Anna says:

    Փաստորեն մանկապարտեզի նախկին տնօրենի որդին գիտի իր մոր գտնվելու վայրը և չի հայտնում իրավապահներին))) Դատել նրան

  2. Հակոբ says:

    Չեք ջոկում որ շատ եք նրան բանի տեղ դնում ու քոմենթներ գրում.որ իրան լավ զգա?անտեսելուց լավ բան չկա.ինձ հավատացեք….

  3. ՌՈԲ says:

    Ես պահանջում եմ տեղադրել իմ պատասխան-մեկնաբանությունը,որը կոռեկտության սահմաններում է:

    • Այս նյութի ներքո արված մեկնաբանությունների մի զգալի մասը պարունակում էին վիրավորանքներ, եւ մեր վրիպումն է եղել, որ դրանք հրապարակվել են՝ խախտելով մեր կայքում հրապարակման կանոնները: Ջնջված կամ չհրապարակված մեկնաբանությունների մեջ պահպանված չէին կոռեկտության սահմանները:

      • jpj says:

        հարգելի Ա.Իսրաելյան նկատում եք,որ կատարում եք քաղաքապետարանի մի անգույն չինովնիկի պատվերը…բայց հլը սա հեչ….ինձ ուրիշ հարց է հետաքրքրում.հուսով եմ,որ իմ այս մեկնաբանությունը կտեղադրեք..և ակնկալորմ եմ,որ ձեր Շիրակի մարցի թղթակիցը անպայման այս հարցը կբարձրացնի պատասխանատուների առջև…Ինձ և շատ այլ քաղաքացիների հետաքրքիր է՝ինչու է քաղաքապետարանի ժողկրթբաժնի վարիչը որոշել,որ մանկապարտեզների համար մթերքը պետք է գնել քաղաքի ամենաթանկ խանութներից մեկից?որտեղից նույնիսկ նույն Արմենը առևտուր չի անում…սա ես ասում եմ,ոչ թե այդ խանութը հակագովազդելու համար,այլ նրա թե այս չինովնիկիկը ինչպես է ԱՏԿԱՏՆԵՐՈՎ զբաղվում.քաղաքում բազմաթիվ այլ էժան ու նույն ապրանքները վաճառող խանութներ կան որտեղից կարելի է նուին ապրանքից գնել ավելի էժան,քան այդ խանուքից ու հանկարծ այս նյութից պարցեցի,որ մեր երեխաները օգտվում են այն խանութից,որի կողքից նրանց ծնողներից շատերը չեն էլ անցնում:հիմա որ չասեմ չի լինի-Չէիր տեսել պատից կախ մեկել տեսար ճակտիցտ կախ????????????

  4. End says:

    Իրականում քաղաքապետարանից են խնդրել, որ մեկնաբանությունները ջնջվեն ու չհրապարակվեն:

    • Ֆելո says:

      Բայց դա չի նշանակում, թե նախշքարյանին են պաշտպանում. պաշտպանում են իրենց, ինչքան էլ այս երևույթի հարցում սխալված ու փոշմանած լինեն: Քաղաքապետարանում բոլորն էլ խուսափում են նրանից, ինչքան հնարավոր է հեռու են պահում իրենց:

  5. Արտակ says:

    Ստեփան Չիլինգարյանի հարցազրույցը բազմաթիվ իրողություններ է բացահայտում, որոնք, ըստ էության, կհետաքրքրեն իրավապահ մարմիններին և նախշքարյանը պարտավոր է բացատրություններ տալ հարցազրույցում ներկայացված հարցերի վերաբերյալ: Օրինակ, ոնց կարելի է Կառոնա խանութի պես թանկ խանութից մանկապարտեզի առևտուրը կազմակերպել, երբ քաղաքի բնակչության 99 տոկոսի համար այդ խանութը անհասանելի է և ոչ մատչելի: Հիմա ով է թալանում երեխաներին?

  6. Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

    Ադմիններ, ձեր ուշադրությունն եմ դարձնում, որ այս գրառումը բռնության սպառնալիք է պարունալում:

  7. Այս նյութի ներքո այլեւս ոչ մի մեկնաբանություն չի հրապարակվելու, քանի որ տարբեր կեղծանուններով հանդես եկող նույն IP հասցեներն ունեցողների կողմից համառորեն անտեսվում են մեր կայքում հրապարակման կանոնները:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30