Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, այսօր կայացած իր ասուլիսում, պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես է վերաբերվում ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցին, որը նա տվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ԵԽԽՎ-ում, ասաց. «Գիտե՞ք ինչ կա, չի՛ կարելի: Ես ապրում եմ երկրից դուրս, տարեկան ամենաքիչը քառասուն երկրում եմ լինում, բայց ես երբեք ինձ թույլ չեմ տվել Հայաստանի իշխանությունների հասցեին մի վատ բան ասեմ այլ երկրներում: Ես տարին ամենաքիչը չորս- հինգ անգամ լինում եմ Հայաստանում, եւ երբ գալիս եմ, իմ բողոքները, խնդիրները այստեղ եմ բարձրացնում:
Մենք իրավունք չունենք մեր երկրի պատիվը գցենք դրսում: Ես ինքս 70 մլն թիվը հաճախակի չեմ կարողանում կրկնել, շատ բարդ թիվ ա: Ինքը Հայաստանի քաղաքացի ա, գտնվում է Հայաստանում, պետք է այստեղ ասենք մեր խնդիրները: Դրա հնարավորություններն էլ կան: Ես դեմ եմ: Դա իրենք իրենց են վնասում եւ ամբողջ ազգին: Ինձ չի թվում, որ կա աշխարհում մի հայ մարդ, որը կգնահատի դա դրական եւ կասի՝ դա ճիշտ ա: Եթե դա լիներ մեր անվտանգության խնդիրները, այնպիսի հարց լիներ… Նիուժելի մենք ասելիքներ չունեինք… Մարդ էդքան սահմանափակ չպիտի լինի»:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ



















































Կիսագրագետ Արա Աբրահամյանը, ով չի կարողանում երկու հոդաբաշխ նախադասություն իրար հետևից արտաբերել, չի հասկանում, որ Հայաստանի իշխանությունները,- այդ թվում նաև նախագահը,- իրենց վաղուց դրել են օրենքից դուրս: Հետևաբար՝ նրանց հետ հարաբերվելիս ամեն ինչ օրինական է, և նրանք արժանի են միայն դրան: Նրանք պատերազմ են հայտարարել հայ ժողովրդին, ուրեմն ժողովուրդը իրավունք ունի ամեն միջոցով պաշտպանվել, ինչն էլ սկսել է անել: Ընդամենը…
ժողովուրդը ո՞վ ա, Զարուհի Փոստանջյա՞նը: Թե՞ դու
Արա Աբրահամյանը տեսնելով և ապշահար լինելով,՝ ռոբիկի, շեռժիկի, շաշիկի, լֆիկի, լիսկայի, շմայսի, նեմեցի, թոխմախի անսահմանափակությունը, այլևս մնացած բոլորը նրա աչքում սահմանափակ են երևում: