Լրահոս
Օրվա լրահոսը

Զգուշացում Հովիկ Աբրահամյանին. «Ժամանակ»

Ապրիլ 08,2014 10:16

Ազգային ժողովի փոխնախագահ և ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը երեկ հայտարարել է, որ քանի դեռ չկա նոր վարչապետի վերաբերյալ հստակ որոշում, կոռեկտ չէ խոսել որևէ թեկնածուի մասին որպես «ընդունելի» թեկնածու: Շարմազանովի այս հայտարարությունն, ըստ էության, հակասության մեջ է մտնում նրա կուսակից, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի հայտարարությունների հետ:

Գալուստ Սահակյանը Շարմազանովից մի քանի ժամ առաջ հայտարարել էր, որ Հովիկ Աբրահամյանն ընդունելի թեկնածու է: Այսպիսով, Շարմազանովը, ըստ էության, ոչ կոռեկտ է համարում իր իսկ ավագ կուսակցի հայտարարությունները: Առաջին անգամ չէ, որ Շարմազանովի և Գալուստ Սահակյանի հայտարարություններում տարբերություն է նկատվում: Շարմազանովը հայտարարում է, որ կուսակցության մամուլի խոսնակն է և տեղեկացնում է որոշումների մասին: Այլ կերպ ասած` Շարմազանովը հայտարարում է անուղղակիորեն, որ Գալուստ Սահակյանի հայտարարությունները հիմք չեն:
Ասել, որ այս ամենը տեղի է ունենում առանց Սերժ Սարգսյանի իմացության, այսինքն` ասել, որ նա չէր հրահանգել կամ առնվազն հավանություն տվել Շարմազանովին, որ վերջինս խմբագրի Գալուստ Սահակյանին, շատ միամիտ կլինի: Եվ ուրեմն` հետաքրքիր է, թե ինչու է Սերժ Սարգսյանը նախ թույլ տալիս մի կուսակցին հայտարարել Հովիկ Աբրահամյանին ընդունելի թեկնածու, ընդ որում` ոչ ամենավերջին կուսակցին, այլ խորհրդարանական խմբակցության ղեկավարին և կուսակցության փոխնախագահին, իսկ հետո մեկ այլ կուսակցի՝ խորհրդարանի փոխնախագահին և ՀՀԿ խոսնակին հրահանգում, այսպես ասած, հերքել կամ խմբագրել առաջին հայտարարությունը և այն ըստ էության ակնարկել ոչ կոռեկտ: Իսկ միգուցե առաջին հայտարարությունն այնքան էլ համաձայնեցված չի եղել Սերժ Սարգսյանի հետ, որից հետո էլ հնչել է երկրորդը:
Բանն այն է, որ Հովիկ Աբրահամյանի անունն արդեն մի քանի օր է մամուլում է և բավական հստակ շեշտադրումներով: Սակայն երեկ առաջին անգամ էր, որ իշխանության ոչ վերջին ներկայացուցիչներից մեկը հանդիսացող Գալուստ Սահակյանը տվեց նրա անունը: Իսկ սա արդեն, համաձայնեք, այլ բան է, քան զուտ մամուլի հրապարակումները:

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930