Լրահոս
Օրվա լրահոսը

Արտագաղթի ծանր հետեւանքները. «Հրապարակ»

Օգոստոս 28,2014 10:30

Մինչ Սերժ Սարգսյանը կփնտրի «ահագնացող» բառի իմաստն ու արտագաղթի մասին խոսելիս վիճակագրության ծառայության կասկածելի տվյալներով կառաջնորդվի, դպրոցի տնօրեններն իրենց վիճակագրությունն են ներկայացնում։

Հարցուփորձ արեցինք, թե այս տարի քանի երեխա է դպրոցը լքել երկրից դուրս գալու պատճառով։ Ոմանք, ձեռքը հուսահատված թափ տալով, խնդրեցին թեման շրջանցել։
Բայց Գորիսի Սկսել Բակունցի անվան թիվ 1 դպրոցի տնօրեն Կարինե Մովսիսյանն ասաց. «Այս տարի մենք ունեցանք խնդիր, 2-րդ դասարանը, որը փոխադրվում է 3-րդ դասարան, Ռուսաստան տեղափոխվելու հետ կապված՝ թվաքանակի պակաս արձանագրվեց, ինչի արդյունքում մենք ունեցանք դասարանի լուծարում, եւ, ցավոք սրտի, այդ դասվարը կրճատվեց։ Ճիշտն ասած, մեր դպրոցից այս տարի գնացել է 11 երեխա, Ամերիկա էլ են գնացել»: Գուցե այլ դպրո՞ց են տեղափոխվել։ «Ոչ, ոչ, երկրից դուրս են եկել… Ուրախությամբ պետք է նշեմ, որ մեկ ընտանիք վերադարձել է»։

Սեւանի ավագ դպրոցի տնօրեն Լիանա Մկրտչյանն ասաց. «Երեւի մինչեւ տասը, հիմնականում միջին դպրոցից, հանրապետությունից դուրս են տեղափոխվել»։ Բայց կրճատումներ չեն եղել, փորձում է քիչ ժամերով պահել ուսուցիչներին. «Ուսուցիչները որ տեսնում են՝ժամերը պակասում է, իրենց կամքով են կրճատվում»։

Վանաձորի 10-րդ ավագ դպրոցի տնօրեն Խորեն Փնջոյանն ասաց, որ 7-9-րդ դասարաններից այս պահի դրությամբ 3-4 աշակերտներ ծնողների հետ միասին երկրից դուրս են եկել։

Թիվ 94 ավագ դպրոցի տնօրեն Սուսաննա Վարդանյանն ասաց, որ ընդամենը 6 աշակերտ է դուրս եկել. «Միջին օղակներից են, 9, 11-րդ դասարաններից գնացին ընտանիքներով, ժամերի նվազում եղել է, բայց կրճատում դեռ չունենք, ամեն դեպքում, անցած տարի ավելի շատ էին գնացել»։

Եղան տնօրեններ, որոնք ասացին, որ 1-2 հոգի են դուրս եկել, սակայն չգտնվեց մեկը, ով նման տվյալ չունենար։ Այնպես որ, կարող եք ինքներդ հաշվել՝ «ահագնացո՞ղ» է արդյոք արտագաղթը, թե՞ ոչ:

Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031