Վարդան Պետրոսյանի ավտովթարի գործով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան հրավիրված ոստիկանության մարզային վարչության փորձագիտական խմբի փորձագետ Թորգոմ Եգորյանին Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը հարցրեց, թե ո՞ր կետով է նախատեսված, որ փորձագետը կարող է լուսանկարել եւ մասնակցել դեպքի վայրի զննությանը: Հարցը տրվեց միայն այն պատճառով, որովհետեւ Թորգոմ Եգորյանը հայտնեց, որ ինքը մասնակցել է դեպքի վայրի զննությանը, այնուհետեւ քրեագիտական վարչության աշխատակիցների հետ՝ դեպքի վայրի լրացուցիչ զննությանը եւ քննչական փորձարարությանը, կատարելով նաեւ լուսանկարներ:
Փորձագետը պատասխանեց, որ իրենք առաջնորդվում են, «եթե չեմ սխալվում` նախկին Սովետական Միության ոստիկանության քրեագիտական աշխատանքների վերաբերյալ թիվ 300 հրամանով»:


Փորձագետի հարցաքննությունը 50 րոպե է՝ դեռ չի ավարտվել, քանի որ հարցաքննությունը ընթանում է բուռն հետեւյալ հարցի շուրջ. նա մասնակցել է որպես փորձագե՞տ, թե՞ որպես մասնագետ, այսինքն՝ խոսքը դատավարական տարբեր կարգավիճակի մասին է: Փորձագետն ասաց, որ ձեւաթղթի վրա չի եղել փորձագետ բառը եւ որ ինքը դեպքի վայրի զննության արձանագրության տակ ստորագրել է որպես մասնագետ:
Նիկոլայ Բաղդասարյանին հետաքրքրում էր, թե արդյոք նրան բացատրվե՞լ է փորձագետի իրավունքների մասին, թե՞ մասնագետի: Ի դեպ, այդ իրավունքները շարադրված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 84 եւ 85 հոդվածներով:
Կարդացեք նաև
Այն հարցին, թե ինչո՞վ է կատարել նկարահանումները, փորձագետը պատասխանեց՝ թվային խցիկով: Իսկ երբ նրան ցույց տրվեցին նկարներ, որոնց վրա հետքեր էին առկա, մինչդեռ արձանագրության մեջ դրանք չկային, փորձագետը պատասխանեց. «Ֆոտոխցիկը լավ չէր գիշերվա համար, որ ֆիքսեր»:
Մանրամասներն առաջիկայում:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ




















































Հետաքրքիրա, բա էն Կասանիցկուն (այսպես կոչված Սլովակ փորձագետին), բացատրվել էր մեր քրեական դատավարության օրենսգրքի 85-րդ հոդվածով նախատեսված իրա իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև կեղծ եզրակացություն տալու դեպքում իրա պատասխանատվությունը???, որ իրան ներկայացնում էիք որպես փորձագետ :ՃՃՃՃՃՃ