«Ի՞նչ մեծ բեռ է վերցնում իր վրա, այդ ո՞վ է նրան այդ հնարավորությունն ընձեռել, որ այսպես ուլտիմատում է դնում իշխանության առջև, թե խաղաղ կերպով փոխանցեն իշխանությունն իրենց»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի առաջարկած ժողովրդավարության վերականգնման ճանապարհային քարտեզին, այսպիսի կարծիք հայտնեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ պարոն Զուրաբյանն այսօր Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ հայտարարեց, թե «Մենք առաջարկում ենք իշխանության փոխանցման խաղաղ ճանապարհ: Իշխանությունները եւ ընդդիմությունը պետք է հրապարակային համաձայնության գան ժողովրդավարության վերականգնման ճանապարհային քարտեզի շուրջ, այն է՝ հրաժարվել սահմանադրական փոփոխությունների միջոցով Սերժ Սարգսյանի վերարտադրման ծրագրից, ընդդիմության վերահսկողությամբ նախապատրաստել պետական ընտրական համակարգը ազատ եւ արդար ընտրությունների համար եւ սեղմ ժամկետում ձեւավորել Հայաստանում լեգիտիմ իշխանություն: Այդ ճանապարհով շարժվելու համար Հայաստանի իշխանություններին կտանք մի քանի օր ժամանակ»:
Պարոն Հարությունյանը շարունակեց. «Չեմ կարծում, որ նմանատիպ առաջարկությունը պատշաճ է»: Համլետ Հարությունյանը սա համարեց «քաղաքականության պատմության մեջ բացառիկ առաջարկություն, թե խաղաղ կերպով իշխանություն փոխանցեք»: Ու նշեց. «Դա խելքին մոտիկ բան չէ: Բայց ընդդիմության ներկայացուցիչ է, և իրավունք ունի իր տեսակետը հայտնել: Թե ինչքանով է դա իրական, իմ խորին համոզմամբ այդքան իրատեսական չեն նրա առաջարկությունները»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



















































Այո, հհկ պնդերես ու բթամիտ գավառացիների համար, իհարկե, ,,խելքին մոտ բան չէ,, ..
Նրանց մարտի 1-ն է հարիր և արյան ծարավը…!!!