Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջարկում եմ ստեղծել հույսի եւ հավատի նախարարություն». Հովհաննես Մարգարյան

Նոյեմբեր 11,2014 13:25 Share

Այսօր ԱԺ-ում շարունակվեց կառավարության կառուցվածքում նոր փոփոխության վերաբերյալ նախագծի քննարկումը: Ինչպես հայտնի է, կառավարությունը որոշել է Արտակարգ իրավիճակների նախարարությունը միացնել տարածքային կառավարման նախարարությանը:

ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն այս փոփոխության մասին իր տեսակետները ներկայացնելիս ասաց, որ սա խորհրդարանական գործունեության ընթացքում առաջին նախագիծն է, որտեղ կարեւորագույն այս փոփոխության հիմնավորման մեջ մեկ բառ կա՝ «Հիմնավորում չկա»:

Ըստ Հովհաննես Մարգարյանի, «Օրենքի նախագծում նշված է, որ դրա նպատակն է ապահովել ավելի արդյունավետ կառավարման համակարգ: Մենք՝ օրենսդիրներս, պետք է հասկանանք, թե ինչից ելնելով են միավորվում երկու կարեւորագույն նախարարություններ: Հետո պիտի հասկանանք, թե ինչ գործառույթներով ենք օժտում տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարությանը: Իրոք, սա աննախադեպ է, որ որեւէ հիմնավորում չկա, եւ դրանից են ծագում հարցեր»:

Հովհաննես Մարգարյանը հիշեցրեց, որ մենք դեռ չունենք տարածքային կառավարման մասին օրենք. «Եթե տեղական ինքնակառավարման մասին օրենք ունենք, գիտենք, որ համայնքը կենտրոնն է, մենք խնդիր ենք դրել համայնքների խոշորացման ծրագիր իրականացնենք: Ունենք գյուղական համայնքներ, որոնք դատարկվել են, կանայք ու ծերերն են մնացել: Շատ գյուղական համայնքներում Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանում այսօրվա դրությամբ մնացել են մի քանի ընտանիք: Այստեղ հստակ պետք է ամրագրենք մեր ռազմավարությունը»:

Անդրադառնալով նոր նախարարության անվանմանը՝ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարություն՝ Հովհաննես Մարգարյանը հարցրեց. «Արդյոք զբաղվելո՞ւ է միմիայն տնտեսության ոլորտով, հստակ գրված չի, հիմնավորում էլ չկա: Ի՞նչ գործառույթ պետք է անի դատաիրավական բարեփոխումների ոլորտում, դատական համակարգում, արդարադատության ոլորտում եւ այլն: ՀՀ բյուջետային ծախսերի առումով, որ նշվել է, թե ծախսերի ավելացում չի նախատեսվում նախարարության համար, բոլորս այստեղ խոսում ենք այն մասին, որ մեզանում շարունակվում է արտագաղթը եւ արտագաղթի հիմնական պատճառը ոչ թե այն է, որ մարդիկ սոված են, չեն կարող վաստակել, այլ հիմնականում պատճառներից մեկը հույսի եւ հավատի բացակայությունն է: Մեր քաղաքացիները օրեցօր հուսահատվում են, չեն հավատում ապագա բարեփոխումներին: Այդ տեսանկյունից կարեւորում եմ արձանագրել, որ վերջին շրջանում բոլոր բարեփոխումները թե՛ սոցիալական, թե՛ առողջապահության ոլորտում, թե՛ տնտեսական ոլորտում, բոլոր բարեփոխումներից հետո մեր ժողովուրդը դուրս է գալիս փողոց՝ նույն կուտակայինի հետ կապված, Շրջանառության հարկերի հետ կապված: Արդարացի դժգոհում են, այլեւս գործը հասել է արդեն հղի կանանց, որ դուրս են եկել փողոց եւ խնդրում են, որ այդ բարեփոխումները իրենց հաշվին չիրականանան»:
Հովհաննես Մարգարյանը հայտարարեց, որ նկատի ունենալով այն, որ այսօր հույսի եւ հավատի ճգնաժամն է խորանում, ուստի առաջարկում է ստեղծել հույսի եւ հավատի նախարարություն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. վահան says:

    Այդպիսի կառույց ունենք արդեն, բայց կառավարության շենքում չեն նստում, այլ Էջմիածին:

Պատասխանել վահան

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930