Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ավետիք Իշխանյան. «Սրա անունը կարելի է դնել բեսպրեդել, մարդաորս»

Հունվար 16,2015 00:38

Ինչպես արդեն տեղեկացրել ենք  Ազատության հրապարակում մոմավառությանը մասնակցող քաղաքացիներին համատարած բերման են ենթարկել: Հատկանշական է այն, որ բերման ենթարկվածներից շատերը մեզ հետ զրույցում նշեցին, որ իրենց բերման են ենթարկել առանց պատճառի և նաև քաղաքացիական հագուստով անձինք:

MHM92711-copy

Բոլորն էլ պնդում էին, որ ոստիկանության հիմնական նպատակը վախի մթնոլորտ ստեղծելն էր, որ մարդկանց խաղաղ հավաքը տապալվի:

Ինչպես տեղեկացրել ենք Ազատության հրապարակից բերման է ենթարկվել իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը: Նա այս պահին գտնվում է ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժանմունքում: Aravot.am-ի հետ զրույցում ասաց, թե չգիտի՝ ինչու են իրեն բերման ենթարկել ու մանրամասնեց. «Ձեռքերս բռնեցին, ոլորեցին, ուժով հրեցին մեքենա ու բերեցին:

Ինձ հետ բերման են ենթարկվել յոթ-ութ հոգի: Հետո բերման ենթարկելը շարունակվում էր»:

Պարոն Իշխանյանը նշեց, թե հիմա ինքը ոստիկանության բաժանմունքում մի սենյակում է գտնվում և իր հետ է բերման ենթարկված Վիգեն Նազարյանը:

Ազատության հրապարակում տիրող իրավիճակը նկարագրելով՝ պարոն Իշխանյանն ասաց. «Հանգիստ վիճակ էր. մարդիկ կանգնած էին ՀՀ դրոշներով և համացանցով դիտում էին Գյումրիի դեպքերը: Հանկարծ քաղաքացիական հագուստով երիտասարդներ ներխուժեցին և առաջին հերթին դրոշ բռնածներին սկսեցին տանել, ուղղակի մարդաորս: Իրավիճակը լարվեց, սկսեց հրմշտոց, այդ ընթացքում սկսեցին մարդկանց բերման ենթարկել»:

Գնահատական տալով կատարվածին՝ պարոն Իշխանյանը եզրափակեց. «Սրա անունը կարելի է դնել բեսպրեդել, մարդաորս»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031