Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Պապյան. «Համահայկական հռչակագիրը ցյուրիխյան արձանագրությունների հետ հակասության մեջ է մտնում»

Փետրվար 02,2015 13:16

«Համահայկական հռչակագիրը մեր պահանջների ձեւակերպման առումով քայլ առաջ էր, բայց բավարար չէ»,- փետրվարի 2-ին «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Մոդուս վիվենդի» կենտրոնի նախագահ Արա Պապյանը:

Նրա խոսքերով՝ կարեւորը հռչակագրի այն հատվածն է, որտեղ հիշատակվում է Սեւրի պայմանագիրը եւ 1920 թվականի նոյեմբերի 22-ին կայացած Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը. «Սա առաջին դեպքն է, որ ՀՀ նախագահի շուրթերով շեշտվում եւ արժեւորվում է: Այս հռչակագրով՝ բացի հիշատակումից եւ ոգեկոչումից, մենք հստակեցնում ենք նաեւ տարածքային պահանջներ, որովհետեւ հատկապես իրավարար վճիռը խոսում է տարածքների մասին, այսինքն՝ այն ամրագրում է Հայաստան-Թուրքիա սահմանը»:

Պարոն Պապյանը համարում է, որ Համահայկական հռչակագիրը ցյուրիխյան արձանագրությունների հետ հակասության մեջ է մտնում. «Եթե տեսականորեն ընդունենք, որ Թուրքիան վավերացնելու է արձանագրությունները, ապա այս երկու փաստաթղթերը հակասությունների մեջ կմտնեն, եւ այդ դեպքում անհասկանալի է, թե ինչ քաղաքականություն պետք է իրականացնենք, եթե այս հռչակագիրը ձեւի համար չէ, այլ իսկապես ունի քաղաքական բովանդակություն եւ իսկապես դիրքորոշում է արտահայտում իշխանությունները երկու քայլ պետք է անեն՝ հատուկ հրամանագրով ՀՀ նախագահը պետք է չեղյալ համարի ցյուրիխյան արձանագրությունների տակ գտնվող Հայաստանի ներկայացուցիչի ստորագրությունը, մյուսը՝ խորհրդարանը պետք է նոյեմբերի 22-ը հայտարարի հայրենատիրության օր»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. վահան says:

    “հայրենատիրության օր” – կարծես նոր տերմին է, դժվար թե կպչի: Գուցե լավ կլինի պարզ “պահանջի օր”, որը կնշի տվյալ հարցը միջազգային դատարան մտցնելու օրը:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728