Լրահոս
Օրվա լրահոսը

Շնորհավորական ուղերձ Արցախի վերածննդի օրվա առթիվ

Փետրվար 20,2015 11:52
Bako Sahakyan

Նախագահ Բակո Սահակյանի Ու ղ ե ր ձ ը Արցախի վերածննդի օրվա առթիվ

Սիրելի՛ հայրենակիցներ,

Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ կարեւոր պետական տոնի` Արցախի վերածննդի օրվա առթիվ:
27 տարի առաջ` այս օրը, հիմնովին փոխվեց մեր ողջ ժողովրդի պատմության ընթացքը եւ սկիզբ դրվեց նոր ժամանակաշրջանի, որը նշանավորվեց հայոց անկախ պետականության վերածննդով: Դարեր շարունակ առանց պետականության գոյատեւած եւ այդ իսկ պատճառով բազում փորձությունների ենթարկված հայությունն ի վերջո կարողացավ մեկտեղել բոլոր ուժերը եւ ոտքի ելնել` պաշտպանելու իր ոտնահարված իրավունքներն ու ազատությունները: Դա համազգային հզոր պոռթկում էր, որը հասունացել էր հարյուրամյակների ընթացքում եւ որի դեմն առնել այլեւս անհնարին էր:

Մեկ գաղափար, մեկ մարմին, մեկ բռունցք. պատմական 1988-ին հայն այդպես ներկայացավ աշխարհին: Եվ այդ կուռ ու անսասան միասնությունն ու համախմբվածությունն էր, որ հաղթանակներ բերեց մեր ժողովրդին` դարեր ի վեր երազած հաղթանակներ:

Այսօր մենք բոլորս` յուրաքանչյուր հայ, պարտավոր ենք ամեն ինչ անել մեր հերոս նահատակների սուրբ արյան գնով ձեռք բերված հաղթանակներն օր օրի ամրապնդելու համար: Նման պատմական հնարավորություն է տրվել մեր սերնդին, եւ մենք պետք է ըստ ամենայնի օգտագործենք այն ու հասնենք մեր վերջնական նպատակին` միասին, ուս ուսի կառուցելով ուժեղ, զարգացած եւ հավերժ ծաղկող Հայրենիք, որը մեկն է բոլոր հայերի համար:

Թանկագի՛ն արցախցիներ,
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիս եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն, մեծագույն հաջողություններ ու նոր հաղթանակներ` ի բարօրություն հերոսական Արցախի եւ մեր ժողովրդի:

ք. Ստեփանակերտ, 20 փետրվարի 2015թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728