Այս տարվա փետրվարի 17-ի դրությամբ Բարձրագույն որակավորման հանձնաժողովը (ԲՈՀ) բեկանել կամ մասնագիտական խորհուրդներ կրկնական քննարկման է վերադարձել 26 աշխատանք, ցուցակն էլ առկա է ԲՈՀ-ի կայքում աշխատանքներից 3-ը՝ բժշկության ոլորտից է, մեկն էլ՝ դոկտորական աշխատանք է:
Ինչ վերաբերում է դոկտորականներին, հիշեցնենք, որ Aravot.am-ն անդրադարձել էր Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի դատական բժշկության ամբիոնի դասախոս, ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր դատական բժիշկ Մհեր Բիշարյանի՝ «ՀՀ ազգաբնակչության ստոմատոլոգիական ստատուսի առանձնահատկությունների ուսումնասիրությունը անձի նույնականացման նպատակով» դոկտորական ատենախոսությանը: Վերջինիս առիթով կրքեր էին բորբոքվել այն պատճառով, որ հեղինակն իր ատենախոսությունը անցյալ տարվա նոյեմբերի 5-ին պետք է պաշտպաներ Մոսկվայում, բայց, չգիտես ինչու, իր դիմումի համաձայն հրաժարվել էր, նաեւ դժգոհություններ կային, որ նախագահի աշխատակազմի ղեկավարի փեսան լինելով հանդերձ, պարոն Բիշարյանը գործի է դնում իր լծակները:
«Առավոտի» տեղեկություններով, Մհեր Բիշարյանի պաշտպանության օրը՝ փետրվարի 13-ին, չէին ներկայացել «դրսից» հրավիրված ընդդիմախոսները, եւ որպես ընդդիմախոս ներգրավվել էր բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վալերի Տատինցյանը, որը ժամանակին ղեկավարել է Բժշկական համալսարանի թերապեւտիկ ստոմատոլոգիայի ամբիոնը: Մեզ հասած դժգոհություններից մեկն էլ այն էր, որ Մհեր Բիշարյանի՝ նախապես բաժանած սեղմագրերում բացակայել է Տատինցյանի անունը՝ իբրեւ ընդդիմախոս, եւ կուլիսային խոսակցություններ են գնացել, թե պաշտպանությանը ներգրավված չէ որեւէ դատական բժիշկ, իսկ խորհրդի անդամներից ոմանք, լինելով ժամանակավոր պաշտոնակատար, ստիպված են եղել «կողմ» քվեարկել:
026 խորհրդի նախագահ Արտաշես Ազնաուրյանը այդպես էլ հեռախոս չվերցրեց, որպեսզի մեկնաբանություններ ստանանք:
Իսկ պարոն Տատիցյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ Մհեր Բիշարյանի ատենախոսության սեղմագրում՝ իր անվան բացակայության համար խորհրդի նախագահ Արտաշես Ազնաուրյանին դիմենք, ապա հավելեց, թե ամեն ինչ ԲՈՀ-ի հետ համաձայնեցված է: Ինչ վերաբերում է իր՝ դատական բժիշկ չլինելուն, այս մասին էլ Վալերի Տատինցյանը նշեց. «Ես երկրորդ տարին է դատականի էքսպերտ եմ, եւ հետո աշխատանքը ստոմատոլոգիայի հետ է կապված»:
Հավելենք, որ Մհեր Բիշարյանի պաշտպանությանը ներկա չէր Բժշկական համալսարանի դատական բժշկության ամբիոնի վարիչ Շոթա Վարդանյանը, որը նախկինում «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենն էր, իսկ այժմ այդ պաշտոնը զբաղեցնում է Մհեր Բիշարյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ www.wikipedia.org-ի
Уважаемый автор не беспокойтесь… Если есть начало, то конец не за горами! По фотографии, опубликованной Вами, видно, что мгер простой неотесанный деревенщина, просто у него (как Вы указали) есть весомый покровитель, поэтому ему и светит зеленый свет. Но, мы думаем, что в один прекрасный, а для мгера и его покровителя траурный день, на эту проблему обратит внимание президент страны, С.А.Саргсян. В обязанности президента страны кроме внешней политики входят и внутренние вопросы, а наука это один из ключевых вопросов развивающейся страны. Вот когда президент обратит внимание, тогда вопрос решится. Путин ведь обратил и мгера послали… Не беспокойтесь дорогой автор. Ну пусть мгер станет доктором, пусть академиком, от этого у него в голове мозгов не увеличатся, он так и останется неграмотной деревенщиной. Армения маленькая страна, все друг друга знают и всем ясно как мгер или кто-нибудь другой стал научным деятелем и т.д.
Շատ հետաքրքիր, ակտուալ հոդվածներ են, ինցհպես նաև մեկնաբանությունները: Ունենք այն ինչ ունենք: Ուղղակի կուզենաի զգուշացնել Բիշարյանին և իր հովանավորին, հիշեցնելով ՀՀ Նախագահի խոսքերը՝ խիյարը թարս մի տնկեկ – մեկ օր ձեռքտ կլինի, մեկ օր…իմացակ: