Լրահոս
Օրվա լրահոսը

Լսողության հետազոտություններ վետերանների համար

Ապրիլ 10,2015 16:22

Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ստեղծվել  է պատերազմի մասնակիցներին անհրաժեշտ բժշկական օգնության և սպասարկման միջոցառումները համակարգող խորհուրդ:

Այսօր Երևանի «Արամյանց» բժշկական կենտրոնում լսողության խնդիրներ ունեցող 13 վետերանի կատարվել է աուդիոմետրիկ հետազոտություն:

Կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբան Քնար Դավթյանի խոսքով` հետազոտված  բոլոր հիվանդների մոտ ախտորոշվել է տարբեր աստիճանների սենսոնևրալ ծանրալսություն, բոլորին ցուցված է լսողական սարք:

lsoxutyan-apparat_3
«Տոնալ շեմքային աուդեոմետրիայի միջոցով  որոշվում է, արդյոք տվյալ հիվանդն ունի լսողական սարքի կարիք, թե ոչ»,-  ասաց բժիշկը:

Հայրենական Մեծ պատերազմի մասնակից  Սոս Մովսիսյանը 92 տարեկան է,  վնասված է նրա լսողական նյարդը, առկա է ծանրալսություն, նա նույնպես ունի լսողական սարքի կարիք: Վետերանն իր գոհունակությունը հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության կողմից «Արամյանց» բժշկական կենտրոնում իրականացվող այս նախաձեռնության համար, որը բժշկական կենտրոնի ղեկավարության հավաստմամբ` շարունակական կլինի:

Հաջորդիվ` հետազոտությունների արդյունքների հիման վրա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պատերազմի մասնակիցներին կտրամադրի լսողական սարքեր:

 

 ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930