ՀՀ զինված ուժերում անցյալ տարի գրանցվել է 45 մահվան դեպք, որից 19-ը ոչ հակառակորդի գնդակից: Այս տվյալը տեղ է գտել Մարդու իրավունքների պաշտպանի 2014 թվականի զեկույցում, որն այսօր քննարկվում էր ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում: ՄԻՊ-ը նաեւ արձանագրել է, որ 2013-ի համեմատ ՀՀ զինված ուժերում մահվան դեպքերը նվազել են: 2013-ին 24 մահվան դեպք է եղել:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանն իր խոսքում, անդրադառնալով այս առաջարկին, ասաց` «Ավելի լուրջ խնդիրեր ունենք լուծելու»: Պաշտպանության նախարարի մեկ այլ տեղակալ Դավիթ Տոնոյանը սրբագրեց գործընկերոջ կոշտ արձագանքը՝ նկատելով, որ որոշ զորամասերում դա առկա է, բայց ծախսատարության եւ ակնկալվող արդյունքի առումով, անարդյունավետ չէ: «Մենք ունենք առաջնային գծի կահավորման խնդիր»,- ասաց նա` հավելելով, որ միաժամանակ նաեւ զորամասերը «կահավորելու» ուղղությամբ են քայլեր արվում:
«Զինծառայողների մահվան որոշ դեպքերում քննությունն իրականացվել է ոչ ամբողջական, բաց ու բազմակողմանի: Ծնողներից բողոք կա, որ Քննչական ծառայությունը չի ապահովել բազմակողմանի քննություն 14 եւ 5 տարի ձգվող գործեր կան: Կան նաեւ նախարարության, ՌՈ կողմից զինծառայողների նկատմամբ բռնությունների կիրառման մասին բողոքներ»,- շարունակեց ԻՊ-ի ներկայացուցիչը`հավելելով, որ երկու զինծառայող դիմել են ՄԻՊ-ին, բայց պատկան մարմիններին հրաժարվել են դիմել:
Կարդացեք նաև
ՄԻՊ-ի զեկույցում արձանագրվում է, որ թերի է իրականացվում զինծառայողների առողջական ստուգումների հարցը, թեպետ նախորդ տարվա համեմատ դրական տեղաշարժ կա: Զինծառայողներին վատորակ սննդի տրամադրման եւ համապատասխան բուժօգնություն չտրամադրելու, սահմանված չափաբաժնով սնունդ չտրամադրելու մասին բանավոր բողոքներ է ստացել պաշտպանը: Դիմողները հրաժարվել են գրավոր դիմում ներկայացնել:
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Տոնոյանն արձագանքելով ՄԻՊ-ի զեկույցին, ասաց, որ բոլոր խնդիրները գտնվում են ՊՆ-ի ուշադրության կենտրոնում եւ համալիր լուծման փուլում: Ասաց նաեւ, որ բերված մի շարք բացթողումներ էպիզոդիկ բնույթ են կրում`հանդիսանալով որոշ պաշտոնյաների թերացումների արդյունք:
Արա Նազարյանն էլ անդրադառնալով ՄԻՊ-ի զեկույցում՝ ասաց, որ աղբյուրը չբացահայտվող, բանավոր դիմումները հիմք ընդունելով ստացվում է համակարգային մեղադրանք. «Մինչդեռ բերվում են էպիզոդիկ եւ անանուն դեպքեր»: Նա առաջարկեց առաջիկայում, զեկույցներում նման բաները ներառելուց առաջ ձեւակերպումներին լուրջ ուշադրություն դարձնել:
Դավիթ Տոնոյանը տեղեկացրեց նաեւ, որ ՄԻՊ-ի զեկույցին ՊՆ-ում պատրաստվում է պաշտոնական արձագանք:
Այլ մանրամասները`տեսանյութում
Ի դեպ, ՄԻՊ-ի զեկույցում տեղ գտած ձեւակերպումների առնչությամբ վերապահումներ ուներ նաեւ ԱԺ պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության մշտական հանձնաժողովի ղեկավար Կորյուն Նահապետյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































