Լրահոս
Օրվա լրահոսը

Հարուցվել է քրեական գործ՝ բժշկական կենտրոնում Արաքսյա Դանիելյանի մահվան դեպքի առթիվ

Հունվար 21,2016 11:28

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հունվարի 20-ին հարուցվել է քրեական գործ՝ բժշկական կենտրոնում Արաքսյա Դանիելյանի մահվան դեպքի առթիվ։

Արմավիրի մարզի Այգեվան գյուղի բնակիչ Արցախ Քոչարյանը հունվարի 17-ին գրավոր հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժնում առ այն, որ իր հղի կինը՝ Արաքսյա Դանիելյանը, «Հարբուխ» ախտորոշմամբ 2015 թվականի դեկտեմբերի 26-ին ստացիոնար բուժման է ընդունվել «Արմավիրի ԲԿ» ՓԲԸ-ի ծննդաբերական բաժանմունք, որտեղ նրան թոքերի հետ կապված 2 օր անընդմեջ բուժզննության է ենթարկել բժիշկ Անդրանիկ Պապոյանը, ով տեղեկացրել է, որ հիվանդի թոքերի հետ կապված որևէ խնդիր չկա:

Ըստ հաղորդման՝ բժիշկ Անդրանիկ Պապոյանի կողմից մասնագիտական պարտականությունների ոչ պատշաճ կատարման արդյունքում միայն 3-րդ օրն է կինը ենթարկվել ռենտգեն հետազոտության, ինչի արդյունքում ախտորոշվել է «Երկկողմանի սուր թոքաբորբ», որից հետո կինը տեղափոխվել է Երևան քաղաքի «Արմենիա» ԲԿ, իսկ այնտեղից էլ՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ ստացիոնար բուժման, որտեղ էլ հունվարի 13-ին մահացել է:

Ա.Քոչորյանի հաղորդումը ոստիկանությունից Արմավիրի մարզային քննչական վարչությունում ստացվել է 2016 թվականի հունվարի 20-ին, և նույն օրը քննիչը որոշում է կայացրել հարուցել քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով (Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահը)։

Կատարվում է նախաքննություն, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզաբանելու համար նշանակվել են փորձաքննություններ։

Նախաքննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031