Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրական օրենսգրքի փոփոխությունների գործընթացը դեռևս չսկսված անլրջանում է. «Ժամանակ»

Մարտ 03,2016 10:41

Բացառված չէ նաև, որ Վենետիկում խիստ բացասական է ընկալվել ուղարկված նախագիծը, և Հայաստանի իշխանությունները շտապել են շրջանառության մեջ դնել մեկ այլ տարբերակ, այսպես ասած՝ պահեստային տարբերակը, քանի դեռ Վենետիկից չեն հնչել կոշտ գնահատականներ և չի առաջացել որոշակի լարված մթնոլորտ: Եվ վերջապես, բացառված չէ և այն, որ Հայաստանի իշխանության վրա ազդել է հանրային աղմուկը՝ կապված այն բանի հետ, որ հասարակությունը ԸՕ փոփոխությունների մասին իրազեկվում է Վենետիկից՝ Երևանի փոխարեն:

Ըստ որում, դատելով Հայաստանի իշխանությունների բնույթից՝ պետք չէ բացառել նաև, որ Վենետիկ ուղարկված տարբերակը ներկայացվել է որպես հասարակությանը ներկայացված տարբերակ, և այն բանից հետո, երբ հանրությունը աղմուկ է բարձրացրել անիրազեկվածության մասին, իշխանությունները շտապել են հրապարակ հանել պահեստային տարբերակը:

Բոլոր դեպքերում, ակնհայտ է, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների գործընթացը դեռևս չսկսված անլրջանում է: Միևնույն ժամանակ, իշխանություններն, իհարկե, այլ անելիք այստեղ չունեն՝ մանիպուլյացիաներից բացի: Իշխանությունը, ըստ էության, չունի ուժեղ հակափաստարկներ այն դրույթների և առաջարկների վերաբերյալ, որ ներկայացնում են տարբեր ընդդիմադիր ուժեր՝ կապված ընտրական գործընթացի վստահելիությունը, թափանցիկությունը և օրինականությունը ամրապնդելու հետ: Եվ այստեղ իշխանությունների միակ փաստարկը կմնա իրավիճակը հնարավորինս խճճելը:

Թեև բացառված չէ նաև, որ ԸՕ վերաբերյալ իշխանության ներսում իսկ առկա են բավականին էական տարաձայնություններ, իհարկե՝ ոչ թե գաղափարական կամ այսպես ասած՝ հայեցակարգային հողի վրա, այլ իշխանության համար պայքարի, և բացառված չէ, որ նմանօրինակ խուճուճ անակնկալների ԸՕ փոփոխությունների գործընթացում մենք էլի ականատես լինենք:

Մուսա ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031