Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Սահակյանց. «Միակ խնդիրը հայկական մուլտիպլիկացիայի PR-ը եւ առաջխաղացումն ապահովելն է». «Ժողովուրդ»

Մարտ 03,2016 12:06

Մուլտիպլիկատոր, «Ռոբերտ Սահակյանց Փրոդաքշն» անիմացիոն ստուդիայի ղեկավար Դավիթ Սահակյանցն այժմ աշխատում է նոր անիմացիոն ֆիլմերի վրա, դրանցից մեկն «Օլիմպիոնիկ»-ն է, որը պատմում է Վարազդատ արքայի՝ 4-րդ դարում Հին Հունաստանում ունեցած հանրահայտ հաղթանակի մասին։ Գ. Սահակյանցը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադարձել է ընթացիկ աշխատանքներին, խոսել այն մասին, թե ի՞նչ է պակասում Հայաստանին՝ անիմացիոն մուլտերի զարգացման համաշխարհային միտումներից հետ չընկնելու համար։ Նա նշել է, որ երիտասարդների շրջանում մուլտիպլիկացիայով հետաքրքրվողները շատ են, պարզապես նրանց համար ստեղծված չեն աշխատանքային պայմաններ;

– Հայաստանին ի՞նչ է պակասում՝ անիմացիոն մուլտերի զարգացման համաշխարհային միտումներից հետ չընկնելու համար։

– Վստահորեն կարող ենք ասել, որ միջին ստուդիաների մակարդակով աշխարհից հետ չենք, այդ սանդղակում «տեղավորվում ենք»։ Միակ խնդիրը հայկական մուլտիպլիկացիայի PR-ը եւ առաջխաղացումն ապահովելն է, որը մեզ մոտ թերի է արվում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ մենք ընտրել ենք լիամետրաժ ֆիլմերի ֆորմատը, քանի որ դրանք ավելի հեշտ է առաջարկել այս կամ այն պրոդյուսերին։ Իսկ կարճամետրաժ ֆիլմերը կարճ կյանք ունեն, ու շատ ավելի դժվար է դրանցով դուրս գալ միջազգային շուկա։

Այսինքն՝ եթե պրոդյուսերները, դիստրիբյուտորները զարգացնեն ոլորտը, հայկական մուլտֆիլմը շատ ավելի հասանելի կլինի դրսում։ Այն, ինչ մենք պատկերացնում էինք, օրինակ՝ «Անահիտ»-ի դեպքում, չիրականացավ, խոսքը դերասանների խոսքով ուղեկցվող թարգմանության (ոչ միայն տիտրերով) մասին է։ Բայց բանն այն է, որ արտասահմանում նման թարգմանությամբ մուլտֆիլմ գովազդելու, ցուցադրելու համար էլ մեծ գումար էր պահանջվում։

Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031