Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՊՀ 100-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների նախապատրաստական աշխատանքներն արդեն մեկնարկել են

Մայիս 16,2016 10:02

1919 թ.-ի մայիսի 16-ին ՀՀ նախարարների խորհուրդը քննարկում և հաստատում է Երևանում համալսարան հիմնելու մասին որոշումը:

Այսօր շուրջ մեկդարյա պատմություն ունեցող կրթական հաստատությունը համարվում է Հայաստանի ամենահեղինակավոր բուհը, իսկ միջազգային բուհական վարկանշավորում իրականացնող մի շարք ընկերությունների հրապարակած աղյուսակներում Մայր բուհը տարածաշրջանում առաջատար տեղ է գրավում:

Բարձր որակավորում ունեցող գիտնականների շնորհիվ բուհում իրականացվում են ժամանակակից գիտության տարբեր ոլորտներին առնչվող հիմնարար և կիրառական կարևորագույն հետազոտություններ: Ինչ վերաբերում է ուսումնագիտական աշխատանքներին, ապա դրանք կազմակերպվում են եվրոպական կրթական չափանիշներին համապատասխան՝ նորագույն տեխնիկայով և սարքավորումներով համալրված ավելի քան 100 ամբիոններում մատուցելով որակյալ կրթություն:

2019 թ.-ին Երևանի պետական համալսարանը կբոլորի հիմնադրման 100-րդ տարին: Մեկդարյա հոբելյանին նվիրված միջոցառումների նախապատրաստական աշխատանքներն արդեն մեկնարկել են: Դեռևս 2015 թ.-ի սեպտեմբերին ԵՊՀ ռեկտորի հրամանով ստեղծվել է ԵՊՀ 100-րդ տարեդարձի միջոցառումները համակարգող հանձնաժողովը:

Հոբելյանական տարվա ընթացքում նախատեսվում են ոչ միայն համալսարանական, հանրապետական, այլև միջազգային միջոցառումներ՝ աշխարհահռչակ գիտնականների մասնակցությամբ խոշոր գիտաժողովներ, մրցույթներ, բարեգործական, սպորտային, ինտելեկտուալ և այլ բնույթի միջոցառումներ, տոնական համերգներ, ցուցահանդեսներ, նոր հրատարակություններ և այլն: Տոնական միջոցառումներից ու ծրագրերից անմասն չեն մնա նաև ՀՀ մարզերը, Արցախն ու Ջավախքը:

 

ԵՊՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031